ՔԵՍԱԲԻ ԿՈՐՈՒՍՏԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

 kessabdowntown

Սիրիայի Քեսաբ հայկական բնակավայրի կորուստը կանխատեսել էի դեռեւս Սիրիական պատերազմի սկզբին: Որպես զինվորական մասնագետ, բազմիցս նշել եւ առաջարկել էի դրա կանխարգելման բանաձեւը, սակայն Քեսաբի աղետը միակը չէր մեր իրականության մեջ, քանի որ առհասարակ հայ ժողովուրդը կանգնած է գլոբալ աղետի առջեւ, որը գնալով ավելի սարսափելի չափեր է ստանում: Քեսաբի կորուստը նորից կարելի է կապել Հայաստանի իշխանություների հակահայկական քաղաքականության հետ: Արցախյան պատերազմի ժամանակներից այդ շարունակական դավաճանությունը ամրապնդելով, դարձել է պետական գործելաոճ, անգամ որդեգրված քաղաքականություն: Բազմիցս նշել ենք, որ հայկական դիվանագիտություն չկա, քանի որ հենց Հանրապետության իշխանավորներին ձեռնատու չէ դիվանագիտական ճշգրիտ մոտեցում ցուցաբերել: ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ նրանց համար կնշանակի իրենց իշխանության ոչնչացում, այդ պատճառով էլ մերժում են այդ գաղափարախոսության գոյությունը: Հայաստանի իշխանությունների կողմից անփութության եւ դավաճանության շնորհիվ կորցրել եւ կորցնելու ենք թե՛ տարածքներ, եւ թե՛ մարդկային կորուստներ: Կորուստները կլինեն թե բուն Հայաստանում, եւ թե սփյուռքի մյուս գաղթօջախներում: Բացառված չէ, եւ ոչ մի տեսակի երաշխիքներ չկան, որ Վրաստանի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը կարող են ենթարկվել ոտնձգությունների եւ Հայաստանի իշխանավորները ինչպես միշտ պետք է աչք փակեն իրենց հայրենակիցներին օգնելու հարցում: Դեռեւս Սիրիական հակամարտության սկզբին ասել էի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր էին Հայկական բանակի զորամիավորումներ ուղարկել Սիրիա, որպեսզի Հայկական թաղամասերը եւ հայկական բնակավայրերը պաշտպանեն , չհաշված, որ զինվորական մասնագետների օգնությամբ պետք է տեղի հայերից կազմկերպեին ինքնապաշտպանական ջոկատներ: Վստահ եմ, որ Սիրիայի իշխանությունները անգամ կխրախուսեին նման առաջարկը, քանի որ որոշ առումով այդ ինքնապաշտպանական ջոկատները կարող էին թեթեւացնել իրենց գործը: Իսկ այն, որ Հայկանան զինված ուժերի զորամասերը մի ժամանակ մասնակցել են Աֆղանստանում կամ Իրաքում խաղաղապահ առաքելությանը, կարող էին միջազգային ատյաններում արդարացնեին իրենց զորքերի ներկայությունը Սիրիայի տարածքում: Հայ բնակչության անվտանգության գործոնը համարելով Հայաստանի Հանրապետության հարցը: Նույն քաղաքականությունը հնարավորություն տվեց Ռուսաստանին իրականացնել Հյուսիսային Օսետիայում , Աբխազիայում եւ ներկայիս Ղրիմում իր երկրի քաղաքացիների անվտանգության ապահովվումը: Սփյուռքի նախարարություն կոչվածը, որը ստեղծվել է հատուկ նպատակով, այսինքն բավական չէ, որ թալանում է Հանրապետության առանց այն էլ խղճուկ գանձարանը, թալանում է նաեւ սփյուռքահայ համայքի բոլոր միջոցները: Գովազդելով իրենց, հայրենասիրության անվան տակ փորձում են գայթակղել ու Տելեթոններով գումարները լափել, մինչդեռ նրանք պետք է իրենց բոլոր լծակներով, դիվանագիտական եւ իրավաբանական, անգամ զինվորական մասնագետների օգնությամբ կազմակերպեին Սիրիահայ համայնքի անվտանգությունը: Հարկ եղած դեպքում այդ Սփյուռքի նախարարությունը կարող էր աշխարհի շատ երկրներում գտնվող հայկական համայքներում կամավորագրել հայկական աշխարհազոր եւ ուղարկել Սիրիահայությանը օգնելու: Արցախյան Պատերազմի Ազատամարտիկների մի գումարտակ բավական կլիներ, որպեսզի ջարդեին թուրքական բանակի դիվիզիանները, մինչդեռ այդ ՀՀ իշխանավորները Ազատամարտիկներին ոչնչացնում են դաժանաբար: Իսկ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ -ն Ազատամարտիկների ետեւից ընկնելու փոխարեն, պետք է նախօրոք իմանար Թուրքական զորամասերի հարձակման մասին… Միջոցներ ձեռք առներ Սիրիական իշխանությունների օգնությամբ հակահարված տալ նախօրոք: Չեմ կարծում, որ նման իրավիճակում հայտնված լիներ հրեական համայքը, Իսրաելի Մոսսատը կամ զինված ուժերը ամեն ինչ կանեին, որպեսզի պաշտպանեին իրենց հայրենակիցների անվտագությունը, կգնաին ամեն ինչի, ընդհուպ Անկարայի հռթիռակոծումով կարող էին ստիպել հակառակորդին դադարեցնել պատերազմը: Սակայն քանի որ Հայաստանում չունենք պետականություն, նա չի կարող ապահովվել իր բնակչության անվտանգությունը, էլ ուր մնաց սփյուռքի հայրենակիցների անվտանգությունը: Եթե Հայաստանի իշխանություններին մտահոգեր հայ ժողովրդի եւ պետության անվտանգությունը, ապա նա վաղուց պետք է Քրդական զինյալներին օգներ թե՛ զենքով, եւ թե՛ մասնագետների վերապատրաստման գործում, եւ հարկն եղած դեպքում այդ զինյալներին օգտագործեր թուրքական կանոնավոր զորքերի դեմ: Մինչդեռ մեր դավաճանները ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ շրջանակներում ծախեցին ՀԱՅՈՑ ՀԱՐՑԸ: Հիմա ոչ մեկ թե՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանում իրավունք չունի խոսել ցեղասպանությունից, քանի որ թուրքերի հետ արդեն պայմանավորված է, որ այդ հարցը փակվել է: Եվ բացառված չէ, որ Սիրիայի իշխանությունների Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիային դրդեց պատժիչ գործողություններ իրականացնել Քեսաբի դեմ, այսինքն պատժելով եւ՛ Սիրիական իշխանությունների եւ թե՛ հայերին: Զարմանալի չի լինի, որ մի որոշ ժամանակ անց բացահայտվի, որ թուրքերը գործել են Հայաստանի իշխանությունների հետ համագործակցելով: Սա առայժմս կանխավարկած է, սփյուռքում կգտնվեն խելացի հայրենակիցներ, որ կարող են պարզել Թուրքական եւ Հայաստանի իշխանությունների համագործակցության մասին: Իսկ ցավալին այն է, որ Սփյուռքահայերը իրենց մասնակցությունն են ունենում, ոչ միայն հայկական գաղութների ոչնչացմանը, այլեւ մասնակցում են Հայկական պետության ոչնչացմանը, բավական է այն փաստը, որ ամեն տեղ Հայկական գաղթօջախներում աղ ու հացով են դիմավորում Հայաստանը թալանող ու երկիրը կործանող իշխանավորներին, բացառված չէ, որ հենց մեր սփյուռքի հայրենակիցների օգնությամբ էլ, նրանք երկրից դուրս են բերում իրենց թալանած միլիոնները: Մինչդեռ մեր պատմության մեջ ունեցել ենք իսկական հերոսներ, որոնց համար թանկ է եղել ՀԱՅ ՄԱՐԴՈՒ արժեքը: Բազմաթիվ օրինակներ կան Անդրանիկի եւ Գարեգին Նժդեհի մասին: Նրանց համար բացի հայրենիքից թանկ էր ամեն հայը, անկախ նրանից, թե նա խոսում էր հայերեն, թե թուրքերեն: Անդրանիկը հայ որբերին ոսկով էր գնում, հասկանալով, որ ՀՈՂԻ ՈՒԺԸ դա ՀԱՅ ՄԱՐԴՆ Է: Առանց հայի այդ հողը ուժ չունի, անպետք է, այդ պատճառով էլ Անդրանիկը եւ Նժդեհը Հայաստանի Դաշնակցական ղեկավարների դեմ դուրս եկան, հրաժարվելով նրանց հրամանները կատարել, համարձակություն ունեցան քննադատել ԴԱՎԱՃԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ըմբոստացան` պահելով իրենց արժանապատվությունը եւ ազգասիրությունը: Մինչդեռ նրանք մնացին ԳԵՆԵՐԱԼՆԵՐ իրենց հայրենասիրությամբ, հոգով, փառքով եւ մեծությունով, նրանք գիտեին ամեն թիզ հողի արժեքը, ամեն հայ մարդու եւ զինվորի գինը: Մինչդեռ հիմա մենք ունենք գեներալների մի աստղաբույլ, որոնք անտաշ ու ճարպակալած մռութներով միայն ԽՈԶԻ են հիշեցնում, այդ գեներալ կոչվածները, իրենց հաստավիզ թիկնազորից ոչնչով չեն տարբերվում, նույն անգրագետն են ու ցածրախավը, նույնիսկ ավելին: Մինչդեռ նրանք մտան հայոց պատմության մեջ իրենց չկատարած հերոսություններով, այդ արարածները չգիտեն ոչ մի արժեք, ո՛չ հողի գինը գիտեն, ո՛չ հայ մարդու եւ ոչ էլ զինվորի, այն զինվորի, որի արյան հաշվին հարստացան: Նրանց համար ՉՈՐԵՔԹԱԹ կանգնելը ավելի արժանավայել է, քանի որ այդ « ՊՈԶԱՅՈՎ » նրանք վաստակեցին իրենց գեներալական ուսադիրները: Չգտնվեց ոչ մի գեներալ, որը քննադատեր Հայաստանի իշխանություններին, եւ նախագահին ՀԱՅԱԿՈՐԾԱՆ քաղաքականության համար, սկսած ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ, վերջացրած արտագաղթով: Բանակում զինվորների սպանությունը եւ ինքնասպանությունների քանակը նրանց չի մտահոգում: Ինչպես կարելի է հավատալ այն սուտ պատմություններին, թե նրանք Արցախյան Պատերազմում կռվել են եւ հաղթանակ տարել: Արդյո՛ք հնարավոր է, որ եթե խաղաղ պայմաններում նրանք Չեն ՊԱՇՏՊԱՆՈՒՄ իր զինակից ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ընկերներին, էլ ու՞ր մնաց պատերազմի ժամանակ: Ինչու՞ ոչ մի Ազատամարտիկ չկա այդ գեներալ կոչվածների կողքին: Ազատամարտիկները սովահար ցավերի մեջ մահանում են, իսկ գեներալները միլիոնների մեջ լող են տալիս: Միայն մարդկային բնազդից զուրկ գեներալը կարող է անտարբեր լինել իր զինակիցների հանդեպ: Ի՞նչ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ մասին է խոսքը գնում, պետության, ժողովրդի, ակամայիս համեմատում ես իրականության հետ, այն, որ օր օրի ծախում են երկիրը, ժողովրդին: ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ դարձնելով ոչնչություն երկիրը դարձնում են միայն ՀԱՆԻԲԱԼՆԵՐԻ ՈՒ գիշատիչ իշխանավորների մի որջ:

Հայոց Ցեղասպանությունը բարձրաձայնող Սփյուռքի մեր եղբայրները եւ քույրերը պետք է հասկանան, որ այսուհետ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ հարցը այլեւս չկա, անիմաստ է բարձրաձայնել եւ կուրծք ծեծել աշխարհով մեկ, այդ ՀԱՐՑԸ ՓԱԿՎԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, հայ ժողովուրդը պահանջներ չունի Թուրքիայից եւ չի կարող ունենալ, քանի որ վերջնականապես համաձայնեցվել է Թուրքիո իշխանությունների հետ: Եւ Թուրքիայի ռազմական գործողությունները Հայաբնակ Քեսաբի դեմ, այդ փաստերի ապացույցն է: Մենք աշխարհին ապացուցեցինք, որ մեր երկիրը չի կարող պետություն կոչվել, քանի որ ոչ մի դիվանագիտական իրավունքներ չունի պաշտպանելու իր պետական շահերը: Անբարոյականությունը ոչնչացրեց մեր պետականությունը եւ պատրաստ է հոշոտելու մեր ժողովրդին:

24 /03/2014 Վ.Հ © VH

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s