Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԴ ԼՈՒՐԸ ՀԵՐՔՈՂՆԵՐԻՆ,

gtqZpCia1iM

Երբ ասում էի թե Սպարապետ Վազգեն Սարգսյանին եւ Գեներալ Մանվել Գրիգորյանին գտնվում են մի հարթության վրա շատերը վիրավորվում էին, փորձում էին ամեն կերպ ՍՊԱՐԱՊԵՏԻՆ առանձնացնել, քանի որ չէին ուզում պարզել իրական ճշմարտությունը, որը եղել էր, նրանք կրկնում էին իրենց ՆԵՐԱՐԿՎԱԾ պատմությունը: Եւ Հրապարակ օրաթերթում տպագրված ( 21.03.2014 ) ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանի պատասխանը: Մեջ բերելով Արա Կետիկյանի կողմից արտահայտված խոսքերը:

 Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, ապա ես շատ լավ հիշում եմ 4-րդ համագումարը: Ողջ երկրապահական ընտանիքը խնդրեց Մանվել Գրիգորյանին ստանձնել ԵԿՄ ղեկավարի պարտականությունները: Մենք համարեցինք, որ գեներալը միակ մարդն է, որ կարող է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնած, կայացրած կառույցը պատվով ղեկավարել: Մանվել Գրիգորյանը չի խնդրել այդ պաշտոնը, նա չէր կամենում դառնալ ԵԿՄ ղեկավար: Ազատամարտի մասնակիցների հորդորով է, որ նա համաձայնեց այս ծանր բեռն ստանձնելուն եւ մինչ օրս ղեկավարում է ԵԿՄ-ն` առանց դույզն-ինչ շեղվելու Սպարապետի նախանշած ուղուց:

Սպարապետն ասում էր. «Մանվելը մեր բոլոր հրամանատարներից 10 քայլ առաջ էր: Ինձ համար, որպես պաշտպանության նախարարի, Մանվելն ամենաառաջին շարքում կանգնած հրամանատարն է: Եվ բոլորս, որպես հրամանատարներ, Մանվելին դեռ հասնելու տեղ ունենք: Ես դա շատ լավ գիտեմ, դուք դա շատ լավ գիտեք, եւ ամեն ինչ պետք է ուղիղ ասել: 1993-ի ձմռանից մինչեւ 94-ի գարուն Մանվելն ամբողջ պատերազմն իր տղերքի հետ վերցրեց իր վրա: Մանվելն իր վրա վերցրեց ոչ միայն պատերազմը, այլ նաեւ տառապանքն ու հաղթանակը»: Մանվել Գրիգորյանը Սպարապետի գործի արժանի շարունակողն է:

Իսկ վերջում լսվում են ինչպես միշտ սպառնալիքներ,

Կա՞ մեկը, որ կասկածում է Մանվել Գրիգորյանի ունեցած ծանրակշիռ մասնակցությանն Արցախյան ազատամարտին: Զգույշ եղեք գեներալի մասին խոսելիս, քանզի նրա հասցեին վիրավորական խոսքն իբրեւ անձնական վիրավորանք են ընդունում նշածս հազարավոր մարդիկ` իրենց ընտանիքներով: ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա ԿԵՏԻԿՅԱՆ

Հիմա ասացեք ո՞վ էր փորձում զատել Մանվելին եւ Վազգենին իրարից եթե չեք հավատում, ապա կարող եք հարցնել Սպարապետի եւ ԵԿՄ-ի Մայրիկ Գրետա Սարգսյանից: Նրանք երկուսն էլ մի սանրի կտավն են, բավական է սուտ հերոսների փառաբանեք, Ինքներդ ձեզ խաբում եք, վախի եւ սարսափի քողի տակ ապրելով դառնում եք ստրկամիտ, եւ սերունդներին էլ այդպես եք կրթում… Եւ Պատերազմի զոհված տղաները չեն ներելու այս ամենի համար, գոնե հարգե՛ք ինքներդ ձեզ, հասկացե՛ք վերջապես, որ ձեզ մատուցել են սուտը, որպեսզի կարողանան ձեզ կառավարել: 

 25/03/2014 ՎՀ 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԴ ԼՈՒՐԸ ՀԵՐՔՈՂՆԵՐԻՆ,»

  1. Արա:

    Աբսուրդն այնտեղ է, որ փորձելով բացահայտել Վազգենի իրական կերպարը, շարունակում եք նրան Սպարապետ կոչել…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s