ՔԱՆԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՏԻԺ, ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

սուրհանդակ

Երբ նայում եմ հայկական հեռուստաընկերությունների հաղորդումները, որտեղ մեկնաբանվում է համաշխարհային պատմության փաստերն ու դեպքերը, ակամայիս հասկանում եմ թե ինչքան ետ ենք մնում ժամանակներից, սակայն փարձում ենք այդ համատարած տհասության մեջ շարունակել ապրել աչքներս փակ, կտրված լինելով իրականությունից : Մեր վա՛յ պատմաբանները ու մասնագետները շարունակում են ադրբեջանցի իրենց գործընկերների կիսատ թողած գործը, փորձելով մեր պատմության հերոսական էջերը շուռ տալ գլխիվայր: Հեռուստատեսային այդ հաղորդումներում խոսվում և պարզաբանվում է Առաջին համաշխարհային պատերազմի, հայկական ջարդերի, 1941 թվականի Հայրենական պատերազմի և նրա հաղթանակների և գաղտնիքների մասին, սակայն ոչ մի լրագրող կամ պատմաբան, ոչ մի վերլուծաբան, մտավորական կամ քաղաքական գործիչ չխոսեց Արցախյան Պատերազմի սև ու մութ պատմությունների մասին: Ոչ մեկ կարծես այդ թեման արգելված թեմա է, քանի որ հենց այդ պատմությունների ետևում է թաքնված « փառաբանված հերոսների » գաղտնիքները: Հիշելով հայոց պատմության ամենացավալի էջերը` Կարս և Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին մեզ ոչինչ չսովորեցրեց, նույնիսկ կրկնվեցին այդպսի դեպքեր Արցախյան պատերազմում: Դրանք էին Արծվաշենի և Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի հանձնումն էր 1992 թվականին: Այն օրից երբ հանձնեցին Արծվաշենը դրանից անցել է երկու տասնամյակ բայց մենք շարունակում ենք լռել ու գնալով մոռացվում է իրական պատմությունը և նրա մեղավորներին, ինչու հանրությանը չի ներկայացվում Արծվաշենի պատմության մանրամասները: Արծվաշենիցիները մինչև օրս սպասում են թե արդարությունը դուրս կգա ջրի երես, հարյուրավոր արծվաշենցիներ մնացին անօթևեն առ այսօր: Արծվաշենի կորուստից միակը չէրմ քանի որ ավելի ողբերգական ու դաժան ավարտ ունեցավ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, ավելի ճիշտ կլինի ասել` ՇահումյանիԴավաճանությունը: Շահումյանի մասին բազմիցս գրել եմ աղաղակել, սակայն պետական քարոզչական մեքենան ավելի հզոր է քան ականատես վկանների պատմածները: Շահումյանի դավաճանությունը, և դրա մեղավորները մինչև հիմա վայելում են իրենց հերոսական անունը, գլխիվայր շուռ տալով իրական դեպքերը: Մազապուրծ փախած շահումյանցիները երկու տասնամյակից ավելի նզովվում են այդ դավաճանության մեղավորներին, սպասելով, որ կգա ժամանկներ երբ այդ հանցագործները կկանգնեն դատարանի առջև, և պատասխան կտան հարյուրավոր զոհերի համար, պատասխան կտան մեր կորցրած հողերի համար, պատասխան կտան դավադրությանը զոհ գնացած ազատամարտիկների առաջ, և վերջապես պատասխան կտան կեղծված պատմության համար: Սակայն ինչպես երևում է այդ օրը դեռ շատ հեռու է: Փախստական շահումյանցիներից շատերը հեռացան Հայաստանից այդպես էլ երանի տալով, որ երբևէ կտեսնեն ավետյաց հողը: Իսկ ՀՀ իշխանությունները խորամանկեցին, խաբելով շահումյանցիներին, Քարվաճառի տարածքում հիմնելով նոր Շահումյանը փորձեցն փակել Շահումյանի Դավաճանության թեման: Մինչդեռ ովքեր գոնե մեկ անգամ եղել են Շահումյանում, չեն կարող մոռանալ նրա բարձրիկ ու անտառածածկ սարերն ու լեռները, նրա բարեբեր դաշտերը ու զուլալ առվակները: Շահումյանը բառիս բուն իմաստով եղել է Հայոց Աշխարհի դրախտավայր իր առաձնահատուկ կլիմայով և բնությունով: Ինչպե՞ս կարելի էր նոր Շահումյանը իր ամայի բնությունով համեմատել նախկին` Շահումյանի հետ, դա առնվազն հիմարություն է: Սակայն այդ հիմարությունը մատուցեցին այդ տարագիր ժողովրդին, ինչպես ասում են « Կարկուտը ծեծած տեղն է ծեծում »: Սակայն ամենա ողբերգականը այն փաստն էր, որ շահումյանցիների աչքի առջև փառաբանեցին և հերոսացրեցին հենց այդ դավաճանության պարագլուխներին: Շահումյանցիները լավ գիտեին, թե ովքե՛ր են ահաբեկում ու սպառնում ժողովրդին, ովքե՛ր էին ադրբեջանցիներին ծախում շրջանի պատկանող հարստությունը ու բերված օգնությունը, նրանք լավ գիտեն թե ովքեր էին կազմակերպել շրջանի հանձման դավադրությունը: Քանի դեռ այս պատմությունը չի բացահայտվել, մեր ժողովրդի երկու հատվածներ միշտ լինելու են իրարից բաժանված, շահումյանցիները չեն վստահելու հայաստանցիներին, քանի որ հենց այդ « դավաճան հայաստանցիների » միջնորդությամբ էր, որ թուրքերին հանձնվեց` Ավետյաց երկրի մի մասը: Շահումյանցին ականատես են եղել, թե ովքեր են կռվել այդ հողի համար, իսկ ովքեր էին զբազված եղել միայն թալանելով և հարստություն կուտակելով: Լևոն Տեր -Պետրոսյանի մասնակցությունը Արծվաշենի և Շահումյանի ողբերգական դեպքերին անմիջական կապ ունի, քանի որ դրանց ետևում ինքն էր` նորին մեծություն սպարապետը: Առհասարակ ՀՀՇ-ի մասնակցությունը այդ գործում արդեն ապացուցված է, իսկ նրան փոխարինած իշխանավորները փորձեցին կոծկել նրանց կեղտերը, դառնալով հանցագործության մեղսակից: Այնպես որ, վերջին օրերին աղմուկ բարձրացրած Սամվել Ալեքսանյանի Շահումյանում կռվելու փաստը կարծում եմ, որ այնքան էլ դժվար չի օրինակացնել, միայն մնում է հարցնել Շահումյանի շրջանի նախկին ղեկավար Շահեն Մեղրյանի եղբայրը` Աբովյանի զինկոմի տեղակալ Պողոս Մեղրյանին, նա կարող է անգամ գրավոր հաստատել Սամվել Ալեքսանյանի շրջանում կռվելու փաստը: Վերադառնալով նորից Շահումյանին և Արծվաշենին դեպքերին: Քանի դեռ, մեր հասարակությունը լռելու է այս ողբերգական դեպքերի բացահայտման հարցը պարզաբանելուն, Հայաստանում ոչինչ չի կարող փոխվել, քանի որ, այս ամեն անօրինականությունների արմատները հենց այդ ժամանակներից են ձգվել մինչև մեր օրերը: Արդեն ավանդույթ է դարձել կոծկել իշխանությունների Դավաճանությունը: Ինչպես տեսնում ենք մեր պետական այրերը շարունակում են ծախել մեր երկրին պատկանող ընդերքը, ( Հանքարդյունաբերական պայմանագրերը ) մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ` հեռահաղորդակցության, երկաթգիծը, գազային պայմանագրերը ժողովուրդին զրկելով ազատությունից իսկ պետությանը անկախությունից: Դրա հետ մեկտեղ օրեցոր դատարկվող հայկական գյուղերն ու քաղաքները դրա վառ ապացույցն է… Հիշե՛ք որ անցիալիսխալները չբացահայտելը, նշանակում է շարունակել սխալների գործել… Ճիշտն ասած այս հոդվածը գրել էի երբ իմ արծվաշենցի մարտական ընկերներից մեկը արտահայտեց իր կարծիքը, համաձայնվելով հոդվածի հետ, նրա ուղարկած հղումը ինձ համար նորություն էր, այնպես որ, կառաջարկեի ամպայման ընթերցել վերհիշյալ հոդվածները: «Վանոն   ասեց` ի՞նչ   եք   էդքան   աղմկում,   թող   մի   հատ   փոքր   Արծվաշեն   էլ   չլինի,   Լևոնն   էլ   թե`  ի՞նչ   է   եղել` 5000  հա   տվել   ենք, 7200 հա   վերցրել » 02 Օգոստոսի 2013 — 17:00  

http://haynews.am/hy/1375448773

      10/03/2014 Վ.Հ © VH

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s