ԱՐԾՎԱՇԵՆԻ ԱՐԾԻՎԸ

 

surhandak114:27 — 31.01.2014 Ադրբեջանի սահմանից ընդամենը 1 կմ հեռու գտնվող Ճամբարակ (Կրասնոսելսկ) քաղաքում է ապրում արծվաշենցի ազատամարտիկ Հայկ Պետրոսյանը: Նա կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել բարեկամներից մեկի լքված տանը: « Կարող ա հենց վաղն էլ գա, ու հայտնվեմ դրսում»,- yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց ազատամարտիկը և պատմեց իր սոցիալական ծանր վիճակի մասին: Ի դեպ, Հայկն օրեր առաջ ընկել է տան երկրորդ հարկից և վնասել ձեռքը: Ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետ Պետրոսյանը ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև` 1992-ին, կամավոր մասնակցել Արցախյան ազատամարտին: Կռվել է Արծվաշենի հատուկ գնդում, Բերդում, մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը, ինչի համար արժանացել է պետական պարգևի: 1994-ից մինչև 2006-ը աշխատել է Ճամբարակի զորամասում` որպես դասակի հրամանատար, սակայն առողջական խնդիրների պատճառով թողել է ծառայությունն ու անցել զինվորական թոշակի: Մարտի դաշտում գլխից և ոտքից վիրավորված ազատամարտիկը տասը վիրահատություն է տարել, ընդ որում` վերջինը` նախորդ տարի: Նրա խոսքով` ստացած թոշակն անգամ չի բավականացնում կոմունալ ծախսերը հոգալուն, ուր մնաց` դրանով կարողանա հոգալ ընտանիքի հոգսերը, սակայն ներկա պահին ազատամարտիկի համար առաջնայինը բնակարանային խնդիրն է: Պետրոսյանը, բնակարան ստանալու համար 2006-ից հերթագրվել է պաշտպանության նախարարությունում: «Մեկ ամիս առաջ նախարարությունը 2 մլն դրամ փոխանցեց, բայց գոնե մի այդքան էլ պետք է, որ կարողանամ վթարային տուն գնել»,- ասաց նա և հավելեց, որ երբեք չէր դժգոհի գումարի չափից, եթե չտեսներ այդ ոլորտում տիրող անարդարությունը: «Ես չէի դժգոհի, եթե միայն արժանավորներին տային: Ես ամենաքիչը մի 100 մարդու անուն կարող եմ տալ, ովքեր չեն կռվել, բայց փաստաթղթեր են դասավորել և բնակարան գնելու համար մեծ գումարներ ստացել»,- ասաց նա և հավելեց, որ անուններ չի տալիս, քանի որ չի ցանկանում մարդկանց վատություն անել: «Ինձ հետ մի կռված տղա կար, ոչ մի առողջական խնդիր չուներ, բայց իրեն եռակի անգամ ավելի վճարեցին»,- միայն նշեց Պետրոսյանը: Ազատամարտիկի համոզմամբ` իրենից օգուտ չունեն, դրա համար էլ քիչ են տալիս: «Ով չի կռվել, փաստաթղթեր է սարքում, միջնորդներ գտնում, նրանց գումար է տալիս և բնակարան ստանում: Լիքն են ըտենց, մեր մոտից, օրինակ, մի 10 հոգի ես անձամբ գիտեմ»,- նշեց նա: Ազատամարտիկը, սակայն, պետությունից` բնակարան գնելու համար հավելյալ գումար ստանալու ակնկալիքներ չունի, փոխարենը հույս ունի, որ կգտնվեն բարերարներ, ովքեր ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ կօգնեն իրեն: «Չէ՞ որ ես իմ երկրի ու ժողովրդի համար եմ այս վիճակին հասել»,- ասաց նա: Ստրոև ներկայացնում ենք 1992-ին արված լուսանկարը (Հայկը` ձախից առաջինն է ): Ի դեպ, երբ հետաքրքրվեցինք ազատամարտիկից` պատերազմի տարիներին արված այլ լուսանկարներ չունի՞, պատասխանեց. «Ես չեմ սիրել նկարվել, իմ գործն եմ արել»:     Մանրամասները` yerkir.am կայքում:

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s