«Ազդարարի» գլխ. Խմբագիր` Մարտիկ Սարգսյան

azdararՀայ   գրատպության   անդրանիկ,  Մադրասի « Ազդարար »հանդեսի վերահիմնադիր   Մարտիկ   Սարգսյանը   վերջապես   դադարեց  իր  հերթական հացադուլը,  որը  տևեց  42 օր:  Հացադուլի   նպատակն  էր   քրեական   գործի հետաքնության    արագացումը / այն ընդհանրապես  դադարել   էր/:  Իր կալանավորման  օրվանից   /հոկտեմբերի   վերջ  / Մ.   Սարգսյանը  երեք հացադուլների   մեջ   է   եղել  ավելի   քան   100 օր:   Նա  հիմա  գտնվում է «Նուբարաշեն » ՔԿՆ բուժ.   մասում   ու   վերականգնողական  բուժ   օգնություն է ստանում.

    — Նոր  մարդ  եմ  դառնում,  մանկածնի  նման   ուտել,  քայլել   ու   շարժվել   եմ սովորում,   բայց   կդիմանամ,  Մարտակերտում   ավելի   դժվար   էր,- հեռախոսով պատմեց  նա   իրեն  տեսակցության   եկած « Ազդարարի » ընդհանուր  խմբագիր Գրետա  Անդրեասյանին:

Հիշեցնենք, որ, Մ.   Սարգսյանը   դեռ  2013թ.-ի  ամռանը   ներքաշվել  էր համակարգչային   մի   ավանտյուրայի  մեջ  և  ձերբակալվել   էր:    Ասում  է,   որ  ոչինչ  չունի    ազատազրկված   իր  կարգավիճակի   դեմ,   եթե    օրինախախտ  է, ապա  պատրաստ   է    կրել   արժանի   պատիժը,   և    հետագայում  վերականգնելով իր  բարի   անունը,   շարունակել   հանրաճանաչ « Ազդարար »  համահայկական պարբերականի   գործունեությունը:   Նա   շարունակում   է   իրեն   համարել    հայրենիքի  նվիրյալ    ազատամարտիկը   ու  լի  է   ստեղծագործական երազանքներով:

… Ուղղակի   ազատության  բաղձալի   օրը  ուշանում  է:   Այդ  է  պատճառը,  որ նա   դիմում  է  ծայրահեղ   քայլերի`  պարբերաբար   հացադուլի,  ծայրաստիճան քայքայման  եզրին  հասցնելով  առանց   այն   էլ  Մեծ   Ազատամարտում հաշմանդամ  դարձած  իր    օրգանիզմը:

Նա   որոշել  է   ազատության   առաջին  օրերին   այցելել   տուժվողներին   և   հայցել նրանց    ներողամտությունը:

Մ.   Սարգսյանը,   ապրելով   կալանավորի   կյանքով  և   մոտիկից   ծանոթանալով   այդ   փակ   դռների  ետևում   ապրող   ազատազրկված   շատ մարդկանց   իրական  պատմություններին,   հաստատ  որոշել  է`  ողջ  կյանքում պայքարել  զուր  և   սխալ   դատապարտված  կալանավորների  ազատութան  և իրավունքների   համար:   Տեսակցության  վերջում  նա   խնդրեց   բոլոր   սիրելի   ու   հավատարիմ ընթերցողներին  աղոթել   իր  և  ազատություն  երազող   մյուս   բոլոր կալանավորների   համար: 

04/03.2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s