ՍՊԱՐԱՊԵՏԸ ԵՒ ԻՐ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ

rrrrՇատերը ակամայիս խոսելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին չգիտես թե ինչու են նրան պատկերացնում հերոսական կերպարի մեջ, կարծես թե նա մեր Հայոց երկրի Գարիբալդին լինի: Չնայած երիտասարդներից շատերը տեղյակ չեն, թե ով է եղել իրականում « Սպարապետը » շատերը նրան հավասարեցնում են Վարդան Մամիկոնյանին կամ Գարեգին Նժդեհին… Սակայն ավագ սերնդի ներկայացուցիչները նրան լավ են ճանաչում, երբ հանրապետությունում չկար մեկը, որ չհայհոյեր ու չնզովեր նրան: Շատերի համար նպաստաբեր էր նրա մահը, քանի որ մահացած մարդուն ավելի հեշտ էր հերոսացնել, միայն հարկավոր էր մի քանի սուտ պատմություններ հորինել ու հրամցնել հասարակությանը և մանավանդ երիտասարդներին: Հերոսկան այդ սուտ պատմությունները հետագայում իր պտուղները կտար, քանի որ երիտասարդները փառաբանելու են և խոնարհվեն այդ հերոսական կերպարների առջև: Նախկին ՀՀՇ ականների վառ օրինակը տեսնելով համոզվում ես, երբ ԱԶԳՈՎԻՆ Լևոնին խնդրելով բերեցինք մեծ քաղաքականություն, մինչդեռ ՀՀՇ-ականների ոհմակներին պետք է օրը ցերեկով ոտքերից գլխիվայր կախեին հրապարակներում և ազգովի անցնեին ու թքեին նրանց ճակատներին, որպեսզի իրական պատմությունը գլխիվայր չհրամցնեին սերունդներին: Իսկ սպարապետը երբեք էլ չի առանձնացել ՀՀՇ-ականների ոհմակից, քանի որ նրա ներկայիս գեներալ զինակիցները ամեն անգամ դա են շեշտում և համոզում: Մոռանալով պատմական դեպքերը և փաստերը ոչնչացնում ենք ինքներս մեզ, վերարտադրելով ստի իշխանությանը: Ինչու՞ ենք մոռանում 1992 թվականի Արծվաշենի նվիրատվությունը Ադրբեջանին, Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի դավաճանությունը, մի քանի դաշտային հրամանատարների սպանությունները, 1996 թվականի պետական հեղաշրջումը և կրակոցները ժողովրդի վրա: Ինչու՞ մենք չենք հասկանում, որ սպարապետը հենց այդ գեներալների շնորհիվ կառուցեց այս ներկայիս պետությունը, սա նրա գաղափարն էր, նրա ծրագիրը, և նրա զինակից գեներալները սրբությամբ են կատարում սպարապետին տված երդումը, ,, Ատամներով պահել իրենց իշխանությունը, թքած ունենալով ազգի, բարոյականության, պատմության և մշակույթի վրա ,, : Դա լավ է, երբ կարողանում ենք հարգել հերոսներին, սակայն իրական հերոսներին հարգելով, պարտավոր ենք չպիտակավորել նրա մարտական ընկերներին, որոնք հիմա գեներալներ են դարձել: Ուրեմն երբեք պետք չէ ընդվզել կամ դժգոհել: Սպարապետը ձեզ չի ների ձեր, դժգոհությունների համար: Ներկայացնելով այս խոսքերի ապացույցը կցանկանաի, որպեսզի տեսնեք Սպարապետի կրտսեր ընկերոջ` Գեներալ Սեյրան Սարոյանի ելույթը ԵԿՄ համագումարում, Նրա խոսքերի սղագրությունը   համեմատեք…  

« Ես բոլոր ներկաների անունից շնորհակալություն եմ հայտնում Զորավարին, որը սպարապետից հետո կարողացավ ըստ արժանավույն շարունակել նրա գործը և ճիշտ ճանապարհով առաջնորդել Երկրապահին: Այս տարիների ընթացքում Մանվել Գրիգորյանը ապացուցեց , որ ինքը իրոք սպարապետ Վազգեն Սարգսյանի լավագույն զինակից ընկերն է, նրա գործի ժառանգորդը ու շարունակողը : Մեր ավագ ընկերոջ ուսերին իրոք ծանր բեռ է դրված, բայց ինչ արած, նա այդպիսին է եղել պատերազմի ժամանակ, պատերազմի դաշտում, այնպիսին է և խաղաղության մեջ: Մենք վստահ ենք, որ նա պատրաստ է միշտ ծանր բեռը մինչև վերջ տանելու: Ես առաջարկում եմ մեր ընկերոջը, համագումարի ողջ դահլիճով բաց քվեարկությամբ, երկրապահի պես, ընտրել ԵԿՄ նախագահ: Ես հաստատ համոզված եմ բոլոր ներկաների ցանկությունն է արտահայտում, սա ոչ միայն իմ առաջարկն է այլև ամեն մի երկրապահի, բոլոր երկրապահների: Ինչպես միասնական եղել ենք 1988 թվականից սկսած, այնպես էլ պիտի միասնական մնանք, սա օրվա հրամայականն է , սա անվտանգության խնդիր է… Բլա բլա… » Այնպես որ Տարոն Մարգարյանի և Սամվել Ալեքսանյանին օծելով որպես Ազատամարտիկ, գեներալ Մանվել Գրիգորյանը կատարում է սպարապետի պատվիրանը:

Գենարալ Սեյրան .«գողտու-գողտու զայլա չկա…» 05/03/2014

Ազգադավները   երբեք   էլ հայրենասեր    չեն  դառնա…   Սերվանտես

https://surhandak.wordpress.com/2013/03/04/հույժ-գաղտնի-ղարաբաղյան-սինդրոմ/

https://surhandak.wordpress.com/2013/10/15/ասֆալտին-պառկելով-այս-երկրում-ոչինչ/

    

ՍՊԱՐԱՊԵՏԻ   ԵՐԱԶԱԾ   ՀԱՅԱՍՏԱՆԸ   ՍԱ ՛ Է  

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “ՍՊԱՐԱՊԵՏԸ ԵՒ ԻՐ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ

  1. HAYK:

    ես օվ ե ես առյուծը որ վազգենին սարքելա հերոս ես հակառակը կապացուցեմ ես արծվաշենցի եմ հատուկ գնդից ու լավ տեղյակ եմ ով ինչ արեց քանի զինվոր թողեց արծվաշենում, ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ ԻՍԿԱԿԱՆ ԿՌՎՈՂ Ե ԵՂԵԼ ԻՄ ԱՉՔՈՎԸՍ ԵՄ ՏԵՍԵԼ 6 ՀՈԳՈՎ ՄԻ ԹՈՒՐՔԻ ԳՅՈՒՂ ԵՆ ԳՐԱՎԵԼ ԵՏ ԳՅՈՒՂԸ ԵԼ ՎԱԶԳԵՆԸ ԵԿԱՎ ՉՆՎԻՐԵՑ ԲԱՅՑ ԹՈՒՐՔԻՆ ՇԱՆՍ ՏՎԱՎ ՆՕՐԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՈՒ ԱՐԾՎԱՇԵՆԸ ՄՆԱ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ: ԻՄ ԱՆՈՒՆԸ ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ Է ՖԻ ԲԻ ՈՒՄ ԿԱՄ ՄՏԵՔ ԽՈՍԱՆՔ

Оставьте комментарий