ԱՆՀԱՏՆԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ, ԸՆԹԱՑՔԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

 

Ազատամարտի   հոգու   ելած   տողերը,   որոնք   չասեցին   այսքան   տարի,  իմ մարտական   ընկերների  փոխարեն   ես   եմ   ասում…   Ասում   եմ   զոհվածների   և   ողջերի   անունից,

image

ԻՆՉՔԱ՜Ն   ՄԵԾ   ԵՆՔ

 

Ինչքա՜նինչքա՜ն  մեծ  ենք`  այնքան  մեծ  ենք,

Որ  մեր  իսկ  մեծությունը,  մենք  չգիտենք`

Մեծ  է  մեր  պատմությունը,

Մեծ  ենք  նաեւ  մեր  մեծերով`

Մեծ  Մաշտոց  ենք  մենք  ունեցել,

Խորենացի,  Նարեկացի,  Փավստոս  Բյուզանդ,

Նալբանդյան  ենք  մենք  ունեցել,

Պեշիկթաշլյան   ու  մեծ   Րաֆֆի,

ՍայաթՆովա,  մեծ   Կոմիտաս,

Մեծ   հայրենիք`  մեծ  վերքերով,

Տիգրան  Մեծ  ու  մեծ   Վարդան,

Մեծ   Անդրանիկ,  մեծն   Նժդեհ:

Մեծ  է  եղել  մեր   օրը   սեւ`

Մեծ  ողբ   ու  Մեծ  Եղեռն,

Սակայն   մեծ  ենք   նաեւ  հոգով  ու   հավատքով,

Մե՜ծ  ենք,  շա՜տ   Մե՛ծ

Որ   մեր   իսկ   մեծությունը,  մենք   չգիտենք:

 

29/10/2011 թ. Վ.Հ ©

ԱՆԼՌԵԼԻ    ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

 

« — Մի՞թե  չեմ  կարող, մարգարե  չեղած,

Քու  գալիք   օրերն  պատմել  քու  դիմաց »

Ռաֆայել   Պատկանյան

 

Աղետականչ  զանգեր  ղողանջեք,

Ելե՛ք   կտրիճներ,  Հայոց  աշխարհի՝

Քանզի   եկել  է   ժամը   պայքարի՝

Քանի   թշնամին  քեզ   չի  հոշոտել:

Ղողանջե՛ք   զանգեր,  համայն   վանքերի.

Երկրիդ   այրերը  երկիրդ   են  ծախել`

Ողջ   ժողովրդին   դարձնելով   գերի,

Վաղուց   վատնել   են   գանձերը  երկրի,

Եւ  ապարանքներում  իրենց   սեփական`

Խնջույք  են  անում   մեր   արյամբ   ծարավ:

Այդ  ե՞րբ   ենք  եղել   այդպես  հնազանդ,

Որ  հիմա  եղանք   այսպես   հնազանդ

Մեծ  Ավարայրում   մենք  ըմբոստացանք,

Սարդարապատում`  հաղթանակ   տարանք,

Ղարաբաղյան   այս  գոյապաքարում`

Եղեռնագործին   օտար,  նվաճող,

Քթները   կոտրինք   մենք   կռվի  դաշտում,

Ու  ազատամարտի   քաջ   հերոսներդ`

Հաղթական  փառքով  վերադարձան  տուն:

Իսկ   հիմա  ահա  մեր   իսկ  օջախում,

Երկրիդ   դավաճան   այրերն   են   վխտում:

 

Եւ  քո  թշնամին   այրերդ  են  այսօր,

Որ  ուրանալով  գաղափարը  մեր,

Արյունով   անմեղ  իշխան  են  դարձել,

Որ  անգամ   այսօր   պատառը   հացի

Որբ   դարձած   մանկան   բերնից   են  խլում:

Այն  որբ   մանուկի,  որի   հայրը   քաջ`

Արեգասարի   մարտերում   ընկավ:

Ա՜խ,  թե   ողջ   մնա՜ր Կխելագարվեր,

Կկոմիտասվե՛ր  երկրիդ   ցավերից`

Երկրիդ   իշխաններն   ինչե՞ր  են  արել.

Հաղթած  քաջերին`  զնդանը  նետած

Դավաճանությու՜ն Դավադի՛ր   այրե՛ր,

Այդ  ե՞րբ  ենք   այսպես  հնազանդ   եղել

Ելե՛ք   պատանի  հայ  քաջորդիներ`

Եկել   է  ժամը  ձեր  իսկ  պայքարի,

Հայ   Ազատամարտիկը   ձեզ  է   ժառանգել

Մեր  հաղթած  երկրի   հողն  ու  բարիքը:

Ղողանջե՛ք  զանգեր,  հայոց   աշխարհի,

Քանզի   դավաճան   այրերդ  երկրի`

Կեղծում   են   նաեւ  մեր  պատմությունը:

Դավաճանությու՜ն Խորամա՛նկ   այրե՛ր,

Այդ   ե՞րբ   ենք   այսպես  հնազանդ  եղել:

Ելե՛ք  պայքարի,  ժամն   է   հատուցման,

Քանզի  կորցնելու  էլ   ոչինչ    չունենք

Եւ  ստրկության   շղթաները   այս`

Մենք   ենք   կռել` մեր  իսկ   լռությամբ:

 

26/04/2012 թ.  Վ.Հ© VH 

ՀՀՇԻՆ   ԵՎ   ԻՐԵՆՑ

ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ

« Ո՛վ   մարդկային   արդարություն,

Թո՜ղ   ես   թքնեմ   քու   ճակատիդ…»

Սիամանթո

Ու   ելան   նրանք   բռունցքներ   պարզած`

Մեր  Ազատամարտն  առաջնորդելու,

Ու  վերածնունդի   պայքարի   գովքով,

Դուք   ելաք    ոտքի`   մեզ   ուղեկցելու:

Ղարաբաղագովք  երգը   շուրթերիդ`

Ելաք   ընդառաջ   բյուր   զանգվածներին,

Պղծված   բորենու   կերպարանքով`

Քամելիոնական   ձեր   գունախաղով

Եկաք   բազմեցիք   երկրիս   գահերին,

Անցավ   ժամանակ

Եւ   մեր  սեւ   օրին`  բերիք   մի   սեւ  դար.

Ձեր   իշխանակալ   ճոխ   խնջույքների

Լի   սեղաններին   բյուր   ու   զանազան`

Իսկույն   մոռացաք   մեր   գաղափարի

Ճանապարհը   շիտակ

Թո՛ղ   որ   անիծվի   ճամփան  ձեր  եկած

Ղարաբաղականչ   ձեր  պիղծ   շուրթերով,

Խաբի՜ք,  թալանի՜ք,   ծախի՛ք  ու  կերա՛ք`

Տե՞րն   էիք   դո՞ւք    երկրի

 

Ու   հավաքեցիր  շնագայլերի   մի   ամբողջ   բանակ

Եւ   ամբիոններից   մեծ   դահլիճների`

Շանթահար   ճառով  բարձրաձայնելով

Եւ  Սիոնիզմի   ձե՛ր   գաղափարով,

ՀՀՇի   ձեր   ոհմակներով`

Սպիտակ   եղեռնի   մատնեցիք   նրան:

Ինչ   որ   չավարտեց   դարի   թշնամին,

Դու՛ք,  ավարտեցիք

Ղարաբաղ   էիք   բարձրաձայնում`

Շահումյանն   էիք   թուրքին   ծախում,

Ձոներ   գրում   դուք   ձեր   մասին

Վարչապետով   բազմագիտակ,

Զորավարով   ձեր   լեգենդար`

Առանձնասենյակում   նախարարական:

Արճճե   արձանիկների   այդ   « ճակատամարտում »`

Տարա՛ք   հաղթանակ

Նախարարի   գահերին   բազմած`

Բլեյանական   սուտ   պատմաբաններիդ,

Օրերից   մի   օր  կհանեն  կախաղան:

Քո   իսկ   ստեղծած  լիրբ  « կլաններիդ »`

Ամուր  բռունցքի   ուժերից  սեղմված,

Եւրոպանների   թափառ  ճամփեքին`

Ողջ  ազգին   դարձրեցիք  անտուն  ու   թշվառ:

Ձեր  իսկ  վարակած  բիրտ  հոգներով

Եւ   փոխանցված  « էստաֆետներով »`

Իշխանատենչ   ու   ազգադավան,

Եկա՜ք,  պղծեցի՛ք

Կուսակցական  ձեր   առաջնորդով`

Նախարարո՜վ,   զորավարո՜վ,

Փոխած  դիմակ,  փոխած  գույներ`

Հարմարվելով  ժամանակի  երանգներին,

Կոմսոմոլի  լոզունգները  մի  կողմ  դրած`

Ղարիբներին  երկրից   փախած

Կանչում   ե՛ք   տուն Կանչու՛մ   եք   տուն,

Բայց   արի   ու   տես,  որ   ջուր  էլ   չունեք

Մուրացկանի   պես   փող  ե՛ք   մուրում`

Այստեղայնտեղ Ու՞մ   եք   խաբում

Լեքսուսների   շարասյունով`

Շքախմբո՜վ, թիկնազորո՜վ,

Վարակի   պես   կպել   եք  մեզ`

Ինչպես   տզրուկը  իր   զոհերին:

ԿԳԲի   նկուղներում   քանի՜քանի՜

Չարենցների   հոշոտեցի՛ք,

Քանի՜քանի՜   Աբովյաններ   անհայտ   կորան`

Դու՛ք   կորցրեցի՛ք Դու՛ք   կորցրիք,

Որ   ճանապարհը   ձեր   չհատեն,

Վանո՜, Վազգե՜ն,  Խոսրո՜վ,  Բաբկե՜ն`

Ո՞ր  մեկն   ասեմ,  ո՞րին`   հիշե՞մ

Մահվան   հնձանի   ձեր   գերանդիով

Գոյապայքարի   մեր   հերոսներին

Ինչպե՞ս    հնձեցի՞ք Այնպե՛ս   հնձեցիք,

Որ   Հայոց   պատմության

Ու   հաղթանակի   դափնիները   մեծ

Դու՛ք   ձեզնով  անեք Նզովյա՜լ    լինեք:

 

23 /11/2011 թ.  Վ.Հ© VH 

ԽՈՆԱՐՀ    ՀԵՐՈՍՆԵՐ

 

Խոնարհ   հերոսներ   մեր   ազատամարտի`

Դուք   ճաշակեցիք   հայոց   փորձության   դառը   գավաթը,

Նետվեցիք   անվախ   ընդդեմ   թշնամու`

Զոհաբերելով   ընտանիքն   անգամ:

Դուք   չվարանեցիք   եւ   ոչ   մի   վարկյան`

Կանգնեցիք   պաշտպան   ապառաժի   պես,

Զարկեցիք,   զարկվաք,   սակայն   մեզ   բերիք

Հայոց   ցնծության   գարունները   վառ,

Տարաք   հաղթանակ   այս   գոյապայքարում,

Մինչդեռ   ժամանակն   այլ   բան   է    ասում,

Երեկվա   վիշտը   մնաց   անցյալում,

Պատերազմի  մասին   իսկ  ո՞վ   է   հիշում

Հերոս   է   ահա   Կամոն   փառապանծ`

« Բլոգ »   է   հիմնել   ազգին   նվիրված: (KAMOBLOG )

Ժամանակների   այս   հողմապտույտում

Թացն   էլ   չորի   հետ   այրվում   է,  գնում:

Նոր   « հերոսների »  հսկա   բանակում

Երեկվա   քաջին   իսկ   ո՞վ   է   հիշում

Բարեգործների   անուն   վաստակած

Կերպարներ   ունենք   « ազգին  նվիրված »,

Իսկ   ապառաժը   մեր   ազատամարտի,

Մի   փոշեհատիկի   արժեք   էլ   չունի:

Տեսա՞ր`  ժամանակն  իրենն  ասաց

Երեկվա   դասալիքը   հերոս   է   հարգված,

Անիվը   պատմության   չես   կարող   շրջել.

Դավաճաններից   չենք   կարող   պրծնել`

Դավաճանը   մեր  խաչն  է  անբաժան`

Դա   ես   չեմ   ասել`  հնուց   է   ասված:

Վախկոտը,   ավա՜ղ,  կեղծ   հերոս   դարձած`

Երկրի   գահին   է   այսօրով   բազմած,

Գեներալներով   ձեր   հերոսացրած`

Շքահանդեսի   առջեւն   են   կանգնած`

Կարծես   երեկվա   մեծ   հաղթանակների

Փառապանծ   հերոսը   հենց   իրենք   լինեն

Միշտ   օտարներին   մատնացույց   արել,

Թե   հայոց   պատմության  էջերն   են   կեղծել,

Ցավոք,  այսօր   այրերը   երկրի

Իրենք   են  գրում   էջերը   ստի,

Հայոց  պատմության  էջերն  են  կեղծում`

Եւ   հերոսացած  անցյալն  են  կերտում:

Իրենց   մասին   էլ  գրքեր  են  գրում`

Ձոներ  եւ  երգեր,  տաղ   ու   շարական,

Հերոս   կարգելով   երեկվա   բոզին`

Խաբում   են   ազգի   եկող   սերունդին,

Ու   իրական   հերոսին,  ավա՜ղ,  տալով   ոտնատակ:

Խոնա՜րհ   հերոսներ,  բարի   եք   այնքան,

Որ   մայրը   թշնամու    հարգում   էր   անգամ,

Որ   ազատամարտի   հերոսի   առջեւ

Գալիս   էր   ծնկի   ու   ձեռքն  համբուրում,

Մինչդեռ   երեկվա  հերոսներն   այսօր`

Դարձել   են   մի   լուռ   թափառ   ճգնավոր:

Երկրիդ   այրերը   Ձեզ   դավաճանեցին

Ու   սուր   դաշույնը   թիկունքդ   խրին,

Ճակատից   հեռու`  առանձնասենյակում,

Իրենց   հերոսական   անցալն   էին   կերտում,

Ու   ժամանակը   իզուր   չեն   վատնել`

Այսօրվա   օրով   « հերոս »   են   դարձել,

Կուրծքը   զարդարել   փառքի   նշանով,

Եւ   հերոսական   սուտ   պատմություններով`

Ինչ   որ   չարեց   բանակը   թուրքի,

Արեցին   դավադիր   այրերը   երկրի:

Խոնարհ   հերոսնե՛ր,   այնքա՜ն  խոնարհ   եք,

Որ    լուռ   ու   անձայն  ձեր   խաչն   եք   տարել,

Պատառն   եք  մուրում` ձեր   իսկ  գոյության,

Սակայն   լռում  եք,  ի  սեր   հայության,

Երկրիդ    այրերը   դարձրին   դավաճան,

Ինչպես   ասում   են`  Հսկան  չի   ընկնում`

Իր   յուրայինի  գնդակն  է   խոցում:

Ու  դուք   խոցվեցիք   լռելով   այդպես`

Քանի   որ   մեր   պատմության  միակ  վկան  եք:

 

31/03/2012 թ. Վ.Հ© VH 

« ՀԱՏՈՒԿ   ԳՆԴԻ »  ՏՂԱՆԵՐԻՆ

 

«  Հատուկ  Գնդի »   դուք  մարտիկներ`

Հայրենիքի  կոչով   ելաք  ոտքի,

Երբ  վտանգված  էր  մեր  հայրենին

Ու  դու՛ք  ելաք  պաշտպանելու

Սուրբ   պատիվը   մեր   ազգի:

Հատուկ   էիք   դուք,  հատուկ  այնքան,

Որ   թողեց   իք   կյանքն   ուրախ,

Նվիրվելով   Հայրենիքին

Տարաք   անթիվ  դուք   տառապանք`

Ազգի   վրա   դրված  բեռը

Ձեր  ուսերին  դուք  առաք,

Ու  կորցնելով   ճանապարհին,

Եղբայրներին  ձեր  նահատակ`

Սխրանքներով   ձեր   քաջազուն

Պահիք   հողը  մեր   հայրենյաց,

Բողբոջելով,  ծիլեր   տալով`

Քո  վաշտերը  գնդերդարձած:

Հայոց   Բանակը  վերածնվեց`

Հազա՜ր  փառք   քեզ,  « Հատուկ  Գունդ »,

Որ  մեր  սպասված  հաղ  թանակի

Դափնիները   բերիք  տուն,

Այսօր   էլ   դեռ  սխրանքները

Քո   քաջերի  առնական`

Օրինակ   են   Հայ  զինվորին,

Որ  սահմանին   են  մեր   կանգնած:

Նահատակված   փառքով   ահա

Քուն   են   մտել   դարավոր,

Քաջ   տղերքը  « ՀատուկԳնդի »`

Հաղթանակին   էին  կարոտ:

Նահատակվին   ի   սեր  ազգի,

Ի  սեր  պատվի  հայրենյաց,

Ու  այդպես  էլ   զոհ   գնացին`

Մարտիրոսվեցին   հավիտյան:

Տարիներն   են  ահա   անցել

Պատերազմից   էն  դաժան,

Մի   բուռ   քաջ   է  դեռ  մնացել`

« Հատուկ   Գնդից »  այն  հսկա:

Ամեն  անգամ  հավաքվումեն

Գնդի   տղերքը   ալեհեր

Եռաբլուրի   պանթեոնում`

Վիշտը   կիսում   իրար   հետ:

« Հատուկ  Գունդ » էր,  դարձավ   հատիկ`

Այն   էլ   հատիկ   ավազի

Որ  արժեք   էլ   հիմա   չունի,

Ժամանակի  մեջ   այս   չարաբաստիկ:

Ցավոք   սրտի   ես  գրեցի`

Ոչ   պոետ  եմ,  ոչ`  գուսան,

Ո՞վ   ինչ   ուզում  է,  թող   որ   ասի

Ես   ասացի`  ինչ   տեսա

Ես   կիսեցի   նրանց  վիշտը

Տառապանքի   ճամփեքի`

Ո՞վ   որ   հայ   է,  կհասկանա

Հիշե՛նք   նրանց  մենք   կրկին:

 

11/04/2012 թ. Վ.Հ© VH 

ՈՂՋ  ԱՇԽԱՐՀՈՒՄ

                     « Տեղը   եկավ`  հայ  է   նա, տեղը  եկավ` այլազգի,

Իրոք   ո՛չ  այդ  եւ  ո՛չ  այն  է,  այլ  ծնունդ  մի  նոր  ազգի »

Ռաֆայել   Պատկանյան

I

Թափառել  եմ  ողջաշխարհում`

Քանի  ազգեր,  ցեղեր  տեսել,

Սակայն  հայի  սուրբ  օջախի

Նման  երբեք  ես  չեմ  տեսել:

Իսպանացի,  կաթոլիկներ,

Բողոքական,  ֆրանսիացի,

Լյութերներին,  շվեդացի,

Հոլանդացի,  իտալացի,  էլ  հունացի,

Չինացիններ  բուդդայական,

Էլ  հինդուներ  հիմալայական,

Սլավոններ  տարբեր  ցեղի,

Մուսուլմաններ`  պարսիկ,  արաբ,

Էլ` շիիթներ,  էլ`  սյունիներ,

Քրիստոնյաներ,  մուսուլմաններ,

Սակայն  հայոց  սուրբ   հավատքի

Խորհուրդը  երբեք  ես  չեմ  տեսել:

Լավն  ենք  հարկավ  եւ  իմաստուն,

Սակայն  մեր  մեջ  վատը  շատ  է`

Հայի  վատից  վատը  չկա՛

Խաչագողեր  դրանց  կասեն`

Դավաճան  են  եւ  շա՜տ   նախանձ,

Որ  պատրաստ  են  միշտ  ուրանալ

Կրո՛ն,  պատի՛վ,  անգամ`  ծնող:

Օտարներին   հազար  անգամ

Պատրաստ  են  միշտ  լուռ  խոնհարվել`

Քծնել,  պղծվել,  նվաստանալ,

Սրբությունը  իր  իսկ  ազգի,

Պատրաստ  են  գեթ  մեկ  գրոշով  միշտ  վաճառել:

Հուդաներն  են  հայոց  ազգի,

Որ  ազգություն,  կրոն  չունեն

Ու  եղել  են  միշտ  բեռ  ազգին`

Պատմությունից  մենք  այդ  գիտենք:

Ցավոք  սրտի,  շատ  են  մեր  մեջ

Բարեգործի  համբավ  հանած`

Գող,  ավազակ  եւ  ստահակ:

Դավաճան  է  նա  այն  պահին,

Ով  օգնության  ձեռք  չի  մեկնում  յուրայինին:

Պատիվ,  հոգի,  սերը  հարկավ,

Գումարներով  դու  չես  գնի,

Բարեգործի  համբավը  դեռ

Մեղանչանք  չէ  քո  մեղքերին,

Աստծո  առաջ  դու՛  չես  քծնի`

Տերն  է  վկան,  քո՛  գործերի:

 

25/05/2012 թ.

ՆՎԻՐՈՒՄ   ԵՄ   ԻՄ   ԸՆԿԵՐՈՋԸ`

ԽԵՍՈՒՍ    ՄՈՒՆՈԶԻՆ

Ճակատագիրը  եղավդաժան`

Որբանոցում   հայտնվեցիր

Ու  չտեսար  դու  փաղաքշանք`

Դարձար « մեղքի » մեծ  բաժին:

 

Պատիժները  ծանր  եղան

Ճանապարհին  քարքարոտ,

Ու  չունեցար  դարդ  լացող`

Տատապանքն  էր  քեզ  կարոտ:

 

Սակայն  կյանքն  էլ  ապագայի

Դարձավ  դատարկ,  փուչ  երազ,

Նորից  հարվա՛ծ   ծեծված  տեղին`

Որբի  բախտն  է,  ի՞նչ  արած:

 

Վշտիդ  դարձա  եղբայր,  ընկեր`

Քո  դարդը   ես  հասկացա,

Սակայն  հեռու, դաժան  բախտից

Միայնակ  չես,  իմ  ընկեր:

Եւ  չգտար  հույսի  ճամփա`

Մահվան   ուղին   փնտրեցիր,

Սակայն   սպասի՛ր,   կա   արահետ`

Հույսն   է,   եղբայր,  իմացի՛ր:

 

Անհատներն   են  հարկավ  փոխում

Ընթացքները  պատմության,

Դու՛  ստրուկ    չե՞ս,  չարյաց  ձեռքին`

Հեղափոխությունը  քեզ   վկա:

 

27/05/2012 թ.   

Revolución   Española  M-15

ԻՍՊԱՆԱԿԱՆ    ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Եկավ   ժամանակը, ելել   են  ոտքի

Հենց   այն  պայքարի  ամբոխները  խենթ,

Ոտքերիկոխան  մի  ողջ  ժողովուրդ

Ելան,  որ  փոխեն  ընթացքն  անցյալի:

 

Ապագան  Ձերն  է,  ելե՛քընդառաջ,

Սուտն  ու  խաբկանքը  վայել  չեն  ձեզ.

Իբերյան  հողը  ազատ  է  եղել`

Շղթան  բռնության  հենց  դուք  եք  կռել:

 

Դոն  Քիշոտի  պես  ելել  եք  մարտի

Հողմաղացները  հրեշ  թվացող,

Սակայն  չարիքը  Ձեզի  հոշոտող,

Իշխաներդ  են`  օրենքը  պղծող:

 

27/05/2012 թ.Վ.Հ© VH    Ֆելինգսբրո  Շվեդիա

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ   ՆՈԹԱՏԵՏՐ

 

Տեսար  եւ  դու   դառը  օրեր`

Տառապանք  ու  զրկանք,

Սակայն  եղար  դու  անձնուրաց

ՈՒ  լուռ   խաչը   քո  տարար:

 

Վշտին,  ցավին   եղարեղբայր՝

Ազգին   մատաղ  եղար  դու,

Հայոց   ազգի  վիշտը  մեծ  էր,

Եւ  քո  ուսին  դու  առար:

 

Մատնիչ  այրեր,  պիղծ,  դավաճան`

Քեզ  խոցեցին  ամեն  տեղ,

Դու  լռեցիր,  գիտակցելով

Գաղափարի   քաջ  ընկեր:

 

Հայրենիքն  էր  քովտանգված`

Մարտի  դաշտն  էր  քեզ  սպասում,

Տվիր  կռիվ  դու  անհավասար`

Հաղթանակ  էիր  երազում:

 

Որպես  բուրվառ  հայրենիքին`

Դու  այրվեցիր  ինքնակեզ,

Սրտիդ   դաջված  սեւ  էջերը

Շարադրեցիր  տետրիդ  մեջ:

 

29/05/2012 թ.  Վ.Հ© VH    

ՎԵ՛Ր   ԿԱՑ,   ԶԻՆՎՈ՛Ր

 

Վե՛ր   կաց  Զինվոր  ու  շուրջդ  նայիր,

Տե՛ս,  քո   երազած  հայրենիքն  այսօր,

Միգուցե՞,  սա՛  էիր  վաղուց  երազել`

Հզոր  է  հիմա  հայրենիքը  մեր:

Դու  գաղափարի  հրով  հրավառ`

Ելար  պայքարի  բռունցքներ  պարզած,

Բռնակալ  երկրիդ  բիրտ  օրենքներին`

Ելար  ընդառաջ  քո  գաղափարով:

Հին  մեր  մոռացված  քայլերգով  հայոց`

Ազատ  հայրենիք՝  հզոր  ու  անկախ,

Երազ  էր  թվում  շատերին  ավաղ,

Բայց  դու  տեսար  ճշմարիտ  ուղին

Ու  հավատացիր  մեր  հաղթանակին:

Պատերազմ  էր,  սով  ու  կոտորած,

Դու՛  եղար  դարման  հայոց  վերքերին:

Եւ  կռվի  դաշտում  մեր  ոսոխի  դեմ`

Քո  կյանքի  գնով  բերիր  մեզ  համար

Հաղթանակն  այդքան  երկար  սպասված:

Վե՛ր  կաց  զինվոր  ու  տե՛ս  այսօր,

Որ  մինուճար  քո  զավակը

Հիասթափված  ամեն  ինչից`

Օտար  երկրի  ճամփան  բռնած`

Հեռանում  է  քո  « Երազած  Հայրենիքից »:

Վե՛ր   կաց  զինվոր  ու  կտեսնես`

Այն  մարտական  քո  ընկերը

Պատերազմում  անդամալույծ`

Մոռացված  ու  ոտնատակ,

Հաց  է  մուրում  սոված,  լքված:

Ննջի՛ր  զինվոր,  քանզի  գիտցի՛ր,

Որ  կմեռնես  երկրորդ  անգամ,

Դու  կմեռնես, երբ  որ  տեսնես

Ակումբները  գիշերային`

Հայ   աղջկա  մերկապարով,

Իշխաններիդ  արհամարած  օրենք, պատիվ,

Հայհոյանքով  ու  ժարգոնով:

Դու  կմեռնե՛ս,  երբ  որ  տեսնես

Քո  քաղաքը  դարձած  հարեմ

Պարսիկների  ոտքերի  դեմ:

Լավ  է,  ննջե՜ս  ու  չտեսնես

Համերներով  « լավ » տղերքին,

Երգիչներիդ`  « մուղամ »  քաշող,

Լեզուն  մորթող   լեզվագետիդ,

Պատմաբանիդ`  սուտ  գրքերով:

Ննջի՜ր  զինվոր,  ու  մոռացիր`

Ինչ  ասացի,  եւ  ինչ  տեսար,

Կգա  օրը,  հետն  էլ  բարին`

Այս  է  դրվածքն  այս  աշխարհքի:

 

31/05/2012 թ. Վ.Հ© VH      

ԴԱՎԱՃԱ՛Ն   Է   ՆԱ,  ՈՎ

ԼՌՈՒՄ    Է   ԴԵՌ

 

« Այս  դառն  օրերի  մթնում  մահաբեր,

Արնոտ  խնջույքի  այս  սեւ  զնդանում

Դավաճա՛ն  է  նա, ով  լռում  է  դեռ,

Մատնի՛չ  է,  ով  իր  սուրը  չի  հանում…»

Վահան  Տերյան

Դավաճա՛ն  է  նա,  ով  լռում  է  դեռ,

Դավաճա՛ն  է  նա,  ով  ձայն  չի  հանում,

Եւ  այդպես  ահա  լռում  ենք  վախով,

Սակայն  տանելով  բեռը  ստրուկի:

Եւ  մեր  լռությամբ  գործում  են  նրանք`

Սատանային  անգամ  ծախելով  հոգին,

Ազգ  ու  հայրենիք,  վաղուց  մոռացված`

Փուչ   ու  դատարկ  փիլիսոփայություն:

Շահ  ու  զվարճանք,  քծնում   եւ   պղծում`

Մի   նոր  հավատք  եք  էլի  քարոզում,

Ոգին   հայ  ազգի  Հուդայի  նման

Ծախիք  չարքին`  դարձրիք  ինքասեր:

« Գրպանի  գյորա »  ձեր  ոտքն  եք   մեկնում`

Եւ  տրորելով  պատիվն   անճարի,

Ու  մագլցելով  կյանքերի  գնով`

Բարձր  գագաթը  ձեր  պաշտոնների:

« Անպատիժ  մեղքը  հանցանք  է  ծնում »`

Եւ  մենք  մոռացանք  խոսքերն  իմաստուն,

Ու  ոտքերի  տակ  ապրելով  այսպես

Մեր  զավակներին  ստրուկ  ենք  դարձնում

 

Եւ  նեոնների  լույսերի  փայլով,

« Բրենդ  ու  էլիտար »  իրենց  գովազդով,

Շքախմբերով   յուր  թիկնազորի`

Դարձրել  եք  ճիվաղ  մի  ամբողջ  ազգի:

Ո՞ր  մեղքի  համար`  կհարցնեք  երեւի,

Որ  այդպես  դարձանք  օտարամոլի,

Պատիվ   ու  նամուս  վաղուց  մոռացած`

Երեկվա   բոզին   հրեշտակ   դարձրած:

Սովետների   ժամանակն   անցավ,

Այն  որ   ավելորդ  խոսքերի   համար

Անծայր  Սիբիրի   տափաստաններում`

Վերջին  կարապի  երգն   էին   հիշեցնում:

Բիրտ  ու  բռնակալ  նենգ  բոլշեւիկներին,

Եկած  նորերը  հրեշ  ավելի

Եւ  մեր  պայքարը  մոռացանք,  ավա՜ղ`

Ու  արդարության  քաջերին  անգամ:

Ազգովին  ելանք  մեր  սուրբ  պայքարին,

Որ  բռնակալներիժամանակն  անցնի,

Ու  մեզ  խաբեցին,  խաբում  են  կրկին`

Եւ  մատուցելով  գավաթը  թույնի:

Ու  սրա՛նք  եկան`  նրանցից  դաժան,

Որ  անգամ  խոսքը  ցցի  են  հանում,

Պիտակներ  տալով  նենգ  դավաճանի`

Ազգի  « փրկիչ »  են  իրենց  ձեւացնում:

Սակայն  իրենք  են  գույները  փոխում`

Ազգ   ու  դավանանք,  կին  եւ  ընտանիք,

Առնում  են,  ծախում  ինչ  որ   ուզենան,

Ելնում   են   կամաց`  շալակն  աշխարհի

Անտարբեր  ենք   մեր   իսկ  լռությամբ,

Որ   ազատամարտի  հերոսներին  քաջ`

Բախտից   հալածված  եւ   հուսից   զրկված,

Յուր   իշխաններին  գերի  են   դարձած:

Այդպես  է   եղբա՛յր  օրենքը  չարի,

Լռում   ենք,  ավա՜ղ,  ծախելով  անգամ

Եկող  ապագան  մեր  իսկ   թոռների`

Կարծու՞մ   եք` այդպես  ապրելը  հեշտ  է

Անտարբեր  եղանք  չարի  գործերին,

Որ  դառնա  հրե՛շ  մեր  իսկը  բախտի,

Ու  լռում  ենք  քծնելով  այսպես`

Հարուստ,  վաշխառու  նենգ  չինովնիկներին:

 

03/07/2012 թ. Վ.Հ© VH   

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ

 

Հոմանիշները  կարծես  կյանքում`

Ուղեկցում  են  մեզ  ամենուր,

Կյանքն  է  այդպես, դու՛  իմացի՛ր`

Հոմանիշն  է  մեզ  չափանիշ:

Միավոր  է  կարծես  չափման`

Համեմատում  ենք  ու  կշռում,

Ծանր  ու  թեթեւ  ենք  մենք  անում`

Հեռու,  մոտիկ, կարճ   ու  երկար:

Եւ  քաղցրահամ  եւ  դառնահամ,

Գեր  ու  նիհար, սեւ  ու  սպիտակ,

Բուրումնավետ   եւ  գարշահոտ,

Հաստ  ու  բարակ,  անգին, էժան;

Լույս  ու  խավար, գիտուն,  անգետ,

Շա՜տ  են  նրանք, եւ  բազմազան:

Ու  դառնում  է  մեզ  ուսուցիչ`

Հոմանիշը  հենց  մեր  կյանքում:

Եւ  փնտրում  ենք  մենք  ամենուր`

Լավը  վատից  այդպես  զատում,

Եւ  փորձում  ենք  գտնել  կարծես`

Հոմանիշն  է  մեզ  չափ  դառնում:

Հոմանիշնե՛ր`  ինչքա՜ն,  ինչքա՜ն,

Բազմապիսի,  բազմերանգ,

Եւ  դառնալով  մի  մե՜ծ  նժար`

Ու  չափելով  հոգին  անգամ`

Ա՛յս  մարդկության

 

Երկու  նժար  մեկի  ծայրին  մենք  դնում  ենք

Ազնիվ  մարդուն  իր  գործերով,

Իսկ  մյուսի  վրա  խաբեբայինեւ  խարդախին`

Եւ  կշռում  ենք  հոմանիշով,

Հավատացյալ,  հայրենասեր,

Ազգադավան,  դավանափոխ,

Վախկոտ  մարդուն  հերոսի  հետ`

Ու  կշռելով,  հոգիները  չարագործի

Ազնիվ  մարդկանց  եւ  գործերը

Մենք  փնտրում  ենք  այդ  երկուսից

Միայ՜ն   մեկի՛ն

Թե  ուզու՞մ  ես  քեզ  ճանաչել`

Հոմանիշի՛ն  դու  հարցրու  առանց  քաշվել,

Ո՞վ  է  արդյոք  քո  ընկերը` հարցրու  դու  քեզ`

Հոմանիշը  քեզ  կօգնի  գտնել  հարցիդ  պատասխանը:

« Ընկերով  են  մեզ  ճանաչում »`

Հնուց  խոսք  է  մեզ  հասած,

Դա  այդպես  է` ես  չեմ  ասել`

Սուրբ   գրքում  է  դա  գրված:

Մարդիկ   հարկավ  իրենցկյանքում

Ունենում  են  ընկերներ,

Սակայն  ո՞վ   ես  իրականում

Դու՛  հարցրե՞լ  ես  երբեւէ:

 

Հոմանիշով   համեմատվի՛ր,  չափն  է  հոգուիմացիր,

Լա՞վն   ես, բարի   քո  գործերով  պիտանի,

Թե՞  պատիժ  ես  մարդկանց  գլխին`

Չար  գործերով,  չարաղետ,

Երկու   նժար` միայն  երկու՛սն  իմացի՛ր

Որտե՞ղ  ես  դու՛, քո  գործերով,

Ո՞ր   նժարի՛ն`  բարու, թե՞չարի:

 

28/07/2012 թ.  Վ.Հ© VH   

ԻՆՉՈՒ՞    Է    ԱՅԴՊԵՍ

 

Ինչու՞  է  այդպես  աշխարհը  չարացել`

Աստծո  պատվիրանը  վաղուց  մոռացվել,

Սիրի՛ր  ինքդ  քեզ  առաջին  հերթին`

Եւ  ոչ  պաշտո՛նդ  կյանքից   առավել:

« Զի  միմյանց  Սիրեք »` պատվիրեցտերը,

Ու  քարին  դաջեց  խոսքերն  իմաստուն,

Եւ  դաջվեցին  քարին  պատվիրանները`

Չար  մարդկանց  հոգում  փուչդատարկություն

Կեղծ  ու  խարդախ  մարդիկ  աշխարհում

Բարձր  ճառելով  ամբիոններից  մեծ`

Խոստումներեն  տալիս, շռայլում` խոսքեր.

Լեզուն  խաբու՛մ  է,  իսկ  միտքը` երբե՛ք:

Եւ  շրջապատում  ժպտում   է   անկեղծ`

Բարի   է   հարկավ  մեծ   ու   մանուկին,

Սակայն  դիմակն   է   օրեցօր  փոխում,

Լեզու՛ն   խաբու՛մ  է,  իսկ   գործը`  երբեք:

Չարն  ու   բարին   մեկտեղ  են   ապրում`

Երկվորյակ   քույրեր  անբաժան  այսպես,

Տարբերել   նրանց  հեշտ  չէ  երեւի`

Կյանքի  գաղտնիքը  կասեմ  ես  ձեզի:

Ովքեր  խարդախ  են, շռայլ  են  խոսքով,

Ժպիտն  է  նրա  դեմքից  անպակաս

« Բարի,  հոգատար  արժանի  հանճար »`

Այդպես  քողարկված  չարիքնէ  գալիս:

Ովքեր  արդար  են, թափանցիկ  մտքով,

Համեստ  են  վարքով, ու  խոնարհ  մտքով`

Լռելով  այդպես  գործերն  իր  արած`

Մնում  են  կյանքում  լուռ   ու   քողարկված:

 

08/08/2012 թ. Վ.Հ© VH   

ԼԻՆԵ՞Լ,  ԹԵ՞  ՉԼԻՆԵԼ

 

Երեկվա   ճիվաղը  գահ  է  բարձրացել

Ու  հոշոտելով  իր  դեմ  կանգնած

Մի  ողջ  ժողովուրդ  վշտերով  բազում`

Լինե՞լ,  կամ  թե`՞  ոչ,  այսպես  է  ասված:

Դարձել  է  այսօր  արքայից  արքա`

Տիտղոսներ  տալով  ինքն  իր  անձին,

Ցար  ու  թագավոր  ոչինչ  են  հիմա`

Գահին  է  բազմել  դահիճը  կրկին:

Արյան  սանդուղքով  գահին  են  բազմում

Բռնակալ  ու  չար  լքված  ամենքից,

ՈՒ  ինքն  իրենից  վախում  է  կարծես`

Իշխանությո՞ւնը,  թե՞  գահը  կորցնել:

Ինչու՞  է  այսպես  կառչում  իր  գահից`

Լավ  հասկանալով  մեղքերն  իր  գործած,

Սակայն  ուղեղով  իր  խղճի  խայթի,

Այդպես  էլ  մեղքը  չընդունեց  իր  նա:

Չէ՛,  չէր  կարող  զիջել  այդպես  ամենքին

Այս  աշխարհի  վայելքը  շռայլ`

Վիշտ   ու  տառապանք  հեռու  են  ընդմիշտ,

Քանզի  բազմած  է  գահին  նա  հիմա:

 

08/08/2012 թ. Վ.Հ © VH 

 

ՎԵՐՋԻՆ   ՊՈԵՏԸ

 

Մի՞  թե  վերջին  պոետն  եմ  ես,

Վերջին  երգիչն  իմ  երկրի.

Մա՞հն  է  արդյոք,  թէ  նի՞նջը  քեզ

Պատել,  պայծառ  Նայիրի:

Վահան  Տէրեան

 

Սեւակը   տեսավ  ու  լռել  չուզեց

Պղծված   օրենքը  բռնակալների,

Իր   շիտակ  խոսքը   ասեց  ճակատին.

Ո՛վարդարություն,

Թող  որ   թքեմ  ես  քո   ճակատին:

Ու  դիպուկ  խոսքը  թիրախին  կպավ,

Եւ  ադամարդու  դիվական  միտքը

Կուլ   տվեց  ագահ  հանճարին  իսկույն,

Եւ  գնաց  վերջին  պոետը  ազգի:

Մեռավ  եւ  ոգին  հայոց   պայքարի,

Եւ   անլռելի  զանգերը,  սակայն

Պիտի  ղողանջեին  լուռ   հոգեհանգստին:

Շիրազն   էլ   գնաց   ետեւից  նրա

ՈՒ  թողեց   մեզ  որբ   ու   անլեզու,

Լռել   է   միտքը,  լռել  է  ոգին`

Մեծերը  չկան`  որբ  ենք  ազգովին,

Սեւակ  եւ  Շիրազ,  ննջում  են  ավա՜ղ,

Չկա   իմաստուն   պոետը   ազգի,

Ով  իր   խոսքով   մարտի   էր   հանում,

Ընդդեմ   բռնակալ,  չար   իշխանների:

 

20 /08/2012 թ.  Վ.Հ© VH   

 

 ԽՈՑՎԱԾ  ՀԵՐՈՍՆԵՐ

 

Եկել    եմ   այցի,  զինակից  եղբայր,

Եւ  խոնհարվում  եմ  շիրմաքարիդ  մոտ,

Դու  էլ  հեռացար,  խռովված  սրտով,

Մենակ  մնացինք,  եղբայր  իմ  խռով:

 

Հիշում  եմ  եղբայր  հանդիպումը  մեր,

Առաջին  օրը  հենց  այն  ճամփեքին,

Հայոց  վերքերի  ցավը  մեր  սրտում,

Դարձանք  ընկերներ  մենք  գաղափարի:

 

Եւ  գաղափարը  հայոց  սեւագիր,

Մեզ   միավորեց  մեկ  դրոշի  տակ`

Ազատ  ու  Անկախ  հզոր  հայրենիք,

Երազ  էր  թվում  շատերին  ավա՜ղ…

 

Մահվան  ու  կյանքի  մութ  արահետներով,

Քեզ  հետ  ես  անցա  ճամփան  փորձության,

Մեկտեղ  մենք  կիսինք  պատառը  հացի,

Ու  արշալույսի  տարափը  մահվան:

 

Սակայն  դավադիր  գնդակը  սրտում,

Ընկար  նահատակ  սուրբ  գաղափարի,

Օտարն  է  այսօր  մեր  երկրին  տիրում,

Գարուն  ա  եղբա՛յր,  ու  ձուն  ա  անում:

 

16/06/2013  Վ.Հ© VH   Լաքսո  Շվեդիա

 

ՀԱՅ –ՈՒԹՅՈՒՆ

 

Թե   արժեքներիդ   տերը   դու  չեղար,

Կորուստով   կլինի   նաեւ   ապագադ,

Եւ   դա   կլինի   նզովքը   նրանց,

Ազգիդ   մեծերի   ու   քո   նախնյաց:

 

Եւ   դու   կորցրեցիր   հողեր   տարածքներ,

Մշակույթ   արվեստ,   խիղճ   եւ  հավատ,

Ու   չսերտեցիր   դասերն   անցյալի `

Դավաճաններիդ   դարձնելով   աստված:

 

Կորուստ   ու   կորուստ,   մոռացված   խոսքեր,

Մոռացված   մեծեր,   գործեր,   հերոսներ,

Մոռացված   պատգամ,   պատմություն   անցած,

Ու   փառաբանված   կեղծ   գեներալներ:

 

Եւ   դու   մոռացար   քո   դահիճներիդ`

Դարձնելով   նրան   սպարապետ   հերոս,

Ձոներ   երգեցին   եւ   խոնարհվեցին,

Ազգիդ  մտավոր  այրերը   քծնող:

 

Եւ   դու   համբուրիր   աջդ   ոսոխի`

Դառնալով   ստրուկ   ինքդ   քո   վախի,

Եւ   նահատակված   սուրբ   մասունքների`

Հառաչանքները   դարձնելով   բողոք:

 

Եւ   քեզ   ձուլեցին   նոր   կաղապարներում,

Մի   նոր   սերունդ   իշխանին   հլու,

Պոետ   ու   գրող,   երգիչ,  նկարիչ.

Իրենց   նույնպես   բազար   են   հանում:

 

Ծախում   են,   ծախվում   ինչպես   կամենան,

Նամուս   եւ   պատիվ   ազգի   մեծերին,

Արժեզրկեցին   լեզուն   մաշտոցյան,

Եւ   սրբությունը   անցած   դարերի:

 

Դարձնելով   ստրուկ    գալիք   սերնդին`

Ազգին   վերածին   մի   բուռ   ամբոխի,

Որը   չգիտի   արժեքն  անցյալի,

Եւ   ստրկամիտ   ապրում   է    այսօր:

 

 8-11-2013.  Վ.Հ © VH     28/ 02/2014   Վարդան  Հովհաննիսյան  Իսպանիա  

 

 

 

 

 

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s