ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎ

 

Շատերը դժգոհում են թե ինչու չի բացվում Հայ-թուրքական սահմանը, կարծես Հայաստանի զարգացման միակ ճանապարհը այս սահմանային հարցով է պայմանավորված, սակայն այդ մտքի հեղինակները մոռանում են ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ գաղափարախոսության պատմությունը: Վերջին տասնամյակներին ավելի թափ ստացավ այդ գաղափարախոսությունը, եթե հաշվի առնենք Կովկասյան տարածաշրջանում բռնկված պատերազմները, Արցախյան եւ Չեչենական պատերազմերում իրենց մասնակցությունը ունեցած Թուրքիայի կողմից ուղարկված հրահանգիչները եւ մասնագետները: Չհաշված մշտական զենքի մատակարումները և ճակատային գծում վիրավորների բուժուման եւ ապաքինման համար նախատեսված միջոցառումները: Այսինքն Թուրքական պետությունը ֆինանսավորման իրենց ծրագրերով նպաստում են պանթուրքիստական ծրագիրը: Եթե հաշվի առնենք թուրքական ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ վերջին տասնամյակների նոր բանաձեւը կարելի է հասկանալ այդ նոր մոդելի արդյունավետությունը, « Այն ինչ զենքով չեն կարողանում նվաճել, առնում են գումարով » Թուրքական պետությունը տնտեսապես հարուստ երկիր է եւ արդյունավետ կարողանում է իրականացնել ցանկացած հարցեր, որոնք կախված են ֆինանսական միջոցների հետ: Եթե հաշվի առնենք որ Թուրքական մասնավոր ընկերությունները ֆինանսավորվում են պետական գանձարանի ֆոնդերից, որոնք նախատեսված են Պանթուրքիստական ծրագրերի հետ: Թուրքական շինարարական եւ առեւտրական կազմակերպությունների գործունեությունը նախկին Սովետական միության թրքալեզու եւ մահմեդական հանրապետություններում… Թուրքական պետության կողմից խրախուսվող մզկիթների շինարարության ծրագրերը իրականացվում են անգամ Եվրոպական շատ երկրներում… Նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ թուրքական համայքների անդամների թիվը նվազագույնի է հասնում: Թուրքական ընկերությունների իրականացրած գլոբալ ծրագրերի մի մասը կազմում էր Վրաստանի Աջարական ինքնավար մարզում, Դաղստանի եւ Չեչենական ինքնարվար մարզերում: Թուրքական պետության ձեռք բերած նվաճումները ակնհայտ են: Կիպրոսի Թուրքական նվաճումները փաստ են: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում են, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է: ՀԿԹՀ-ը հանդիսանում է Իսլամական Կոնֆերենցիա Կազմակերպության դիտորդ անդամ։ Հաշվի առնելով Սիրիայում ծագած պատերազմը կարելի է եզրակացնել, որ նախորոք ծրագրավորված պատերազմը, Թուրքիան նախապատրաստել է տասնամյակներ առաջ: Դեռեւս 2004 հուլիսին 27 ձեռք բերված համաձայնությունները, թեւակոխեցին նոր փուլ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցելությունը 2004 թվականի հունվարին արագացրեց թուրքական ծրագրերի իրականացումը, երբ ստորագրվեց Թուրքիա-Սիրիա պետական համաձայնագիրը, Բաշար Ասադը հայտարարեց, որ « ներկայիս վիճակը սիրիա – թուրքական հարաբերությունները տարբերվում են անցած տարիների անվստահության մթնոլորտից, 17- տարիների սառույցը կոտրվեց եւ կարողացան ստեղծել փոխվստահության մթնոլորտ »:( Չնայած այն բանի որ Սիրան դեռեւա առաջին համաշխարային պատերազմի ժամանակ 1920 թ տարածքային պահանջներ ունեցել է թուրքիայից / Իսկենդերուն / ) 19 Հուլիս 2004 գ Դամասկոսում տեղի ունեցած համատեղ Սիրիայի եւ Թուրքիայի տնտեսական համագումարում որոշվում է ստեղծել սիրիա -թուրքական ազատ առեւտրի գոտի: Հետագա տարիների ընթացքում այդ համագործակցությունը թուրքերը օգտագործեցին ամրագրելու իրենց հետանկարները :

 

28 /12/ 2006 թվականին ստորագրվեց նամատեղ համաձայնագիր թուրք — սիրիական ազատ առեւտրի համաձայնագիրը: Հիմնական տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները երկու երկրների միջեւ թեւակոխեցին նոր փուլ: Հաշվի առնելով որ Սիրիայի տնտեսությունը զբաղեցնում էր աշխարհի 17 — րդ խոշորագույն տնտեսությունների մեկը

 

Թուրքիան Ֆինանսական իրենց հզորությունը օգտագործելով սկսեցին երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով վարձակալել Սիրիայում շահույթաբեր բիզնեսը` ռեստորաններ, հյուրանոցներ, առեւտրական սուպերմարկետներ: (Վարձակալված հյուրանոցների շքամուտքերին եւ տանիքներին բարձրացնել թուրքական դրոշները ): Այդպիսով Սիրիա ներմուծելով թուրքական ապրանքները, թուրքերը ստանում էին մեծ շահույթ, չհաշված որ Սիրիական իշխանությունների օգնությամբ վնասազերծում էին թուրքիա ներթափանցող քրդական զինյալներին: Թուրքիա-Սիրիա սահմանային ողջ գծի երկանքով տեղադրված ականների ականազերծման ծրագիրը հնարավորություն էր տալիս թուրքական լրտեսական ծառայություններին նախապատրաստական աշխատանքներ տանել: Իզուր չէր Սիրիայում բռնկված պատերազմը, քանի որ մինչ պատերազմի սկսելը, Սիրիայում կուտակված զենքի եւ զինամթերքի քանակը հնարավորություն էր տալիս զինյալ ջոկատներին սիրիական կանոնավոր զորքերի դեմ ամիսներով կռիվներ մղել: Հալեպում բնակվող իմ ընկերները վստահում էին, որ Սիրիայում ծագած դժգոհությունների առիթը հանդսացել էին թուրքերը, քանի որ նրանք էիր այդ դժգոհությունների ընթացքում քաղաքացիական խմբերի մեջից հրազենային կրակ բացում կառավարության զորքերի վրա, թուրքերը անգամ սիրիական բանակի հանդերձանքով խմբեր էին դուրս բերում ցուցարարների վրա, այդպիսով հրահրելով զինված զանգվածների բախումներ: Որն էլ իր հերթին գնալով ընդհարձակվեց եւ վերածվեց արյունահեղ պատերազմի: Թուրքական պետությունը իր դիվանագիտական խորամանկությամբ կարողացավ Սիրիական իշխանություններին խաբելով բացել սահմանները, կաողացավ այնտեղ ստեղծել բարենպաստ պայմաններ պատերազմի համար, պատերազմի ընթացքում միջազգային կազմակերպություններից ստացվող միլիոնավոր տոննաներով բեռները Սիրիայի ժողովրդի համար, առաքվում է միայն Թուքիայի տարածքով: Թուրքիայում տեղակայված Սիրացի փախստականների ճամբարների ողջ ստացված եկամուտները թուրքական իշխանությունների վերահսկողության տակ է, միջազգային ֆոնդերից ստանալով միլիոնների հասնող եկամուտներ: Չհաշված իր տարածքով անցնող փախստականների խմբերը, որոնք հարյուր հազարավոր դոլլարներ են առնում մեկ անձին թուրքիայի տարածքով հասցնել Եւրոպա: Թուրքիան կարողացավ երբեմնի հզոր Սիրիային ծնկի բերել, իր դիվանագիտությամբ եւ խորամանկությամբ: Կարծում եմ, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը մտածելու եւ անհանգստանալու համար շատ պատճառներ ունի… քանի որ Թուրքիայի տնտեսական հզոր մեքենան կճզմի Հայաստանը, եթե նրան հաջողվի բացել Հայ — թուրքական սահմանը: Չմոռանանք որ Հայստանի իշխանությունները, եւ ընդիմությունը պատրաստ են անգամ վաճառեն իրենց մայրերին, եթե լավ գին տվող լինի…

 

Ուրեմն աչքներիս տակ տեսնելով Սիրիայի օրինակը, պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ սահմանների բացելու հարցերը պետք է մոռացվի հավիտենիս-հավիտենից…

 

 

Վարդան Հովհաննիսյան Վ.Հ © V.H 25/01/2014

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s