Մարտիկ Սարգսյանի նամակը « Նուբարաշեն » քրեակտարողական հիմնարկից

    1397081_637476366302935_152190693_o 2014թ-ը    կալանավորների  ազատության   տարի

« Կալանավոր » բառը   միայն  վատ մտքեր է ծնում մեր մեջ, բայց իրականում այդ պիտակի   տակ հիմա ազատազրկված են բազում անմեղ և մեծատառով մարդիկ` մտածող, խոհուն, ազգի և ընտանիքի նվիրյալներ: Նրանց վանդակաճաղերի ետևում բռնադատելով, մենք ավելի շատ կորցնում ենք, իրականում փոխարենը շատ սրիկաների ազատության մեջ թողնելով: Մարդասիրական  բոլոր առումներով – մեր անտիկ քրեական օրենքներով, կամակատար իրավական ատյաններով ու թլպատված ներման մանիֆեստներով մենք ի զորու չենք փրկելու նրանց սովալլուկ ընտանիքները, կործանված երջանկությունն և ինտելեկտուալ հարստությունը: Համատարած արտագաղթի հետ միաարժամանակ վկա ենք նաև տևական արտագաղթի դեպի կալանավայրեր քշված մեր երկրին պիտանի շատ ու շատ արժանավոր քաղաքացիների, դրանով անընդհատ կորստի մատնելով անթիվ արժեքներ:

Ուրեմն եկեք, ուրախության, թե տխրության պահերին  հիշենք նաև մի քանի քառակուսի մետրում անժամկետ վանդակված այս հայ մարդկանց, կիսենք մտովի իրենց ընտանիքներին, տանն ու երկնքին անհուսորեն  կարոտող այս թշվառների  վիշտը:

Հիշենք   նրանց ամեն պահ, ամեն ժամ ու օր, կենաց ասելիս, խունկ ու մոմ վառելիս մրմնջանք  գոնե  մենք  մեզ-

                                         Ազատություն նրանց:       Մարտիկ   Սարգսյան   Կալանավոր   «Նուբարաշեն» քրեակտարողական  հիմնարկից     14 /01/2014 

https://surhandak.wordpress.com/2013/01/05/նախագահի-մերժված-թեկնածու-մարտիկ-սա/

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s