Ո՞Վ է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ…

er

Մի  քանի օր  առաջ էր, երբ զրուցում էի  ընկերներիցս մեկի հետ` Ազատամարտիկների թեմայով, եւ հետաքրքիրը այն էր, որ նա լրացրեց իմ մտքերը, որը կարծում եմ ուշադրության արժանի մի փաստ է: Այն որ վերջին ժամանակներս ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ թեմային անդրադառնալիս, պատկերացում ես կազմում, որ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ բառի իսկական նշանակությունը դա « ԲՈՄԺ » բառի գրական ձեւն է: Այդ թեմայով մի երկար հոդված էի գրել դեռ մի քանի տարի առաջ եւ չէի ցանկանա կրկնվել, ուստի կարող եք համացանցում գտնել վերոհիշյալ հոդվածը` « Վերջին Մոհիկանը » Ազատամարտիկի նոթատետրից » ( 1 ) հոդվածը: Ընկերոջս ուղարկած այդ լուսանկարը հաստատում է այն վարկածը, որի մասին հիշատակեցի… Բավական է ինտերնետում գրել ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ բառը, ( ազատամարտիկ -Ը գրել Ը-ով ) եւ հայտնվում է համատարած « Ողորմություն խնդրող » կամ սոցիալական հարցերով պայքարող ազատամարտիկների թեմաներով էջերը: Դա սոսկալի փաստ է, քանի որ իմ սերնդակիցներից շատերը տեսել են ու գիտեն, թե ովքեր են ազատամարտիկները, սակայն երիտասարդներից շատերը կարող են համացանցում փնտրել թե իրենից ինչ է ներկայացնում ազատամարտիկը , եւ նրա առջեւ բացվում է այս էջերը, ու ի՞նչ եք կարծում, տեսնելով ներկա քաղաքական խառնաշփոթի մեջ նստացույցեր ու հացադուլեր անող ազատամարտիկներին, քաղաքական կուսակցությունների դուդուկի տակ պարող նախկին ՀՀՇ-ական ազատամարտիկների անիմաստ պայքարը… Ու  ի՞նչ եք կարծում ինչ պատկերացում կկազմի նա Ազատամարտիկ ասելով, կարծում եմ, որ ոչինչ… Ու ես չեմ կարծում , որ դա պատվաբեր է   մեր ազգի համար, որպեսզի իր նվիրյալ Զինվորին տեսնի մուրացկանի  վիճակում, սակայն փաստ է… Ես ազատամարտիկ լինելով հանդերձ երբեք չեմ ընդունել քաղաքական կուսակցություններին, քանի որ հենց այդ քաղաքական կուսակցություններն են մասնատել ազգին ու ժողովրդին, եւ նույն բանն էլ անում են ազատամարտիկների հետ, հայրենիքի ու ժողովրդի շահերը մղելով ետին պլան, նրանք առաջնորդվում են իրենց կուսակցական շահերով: Ինչ ազգային գաղափարախոսությունից ենք խոսում, երբ այդ գաղափարախոսության մարտիկներին դարձրել են ԲՈՄԺԻՆ հավասար… Եւ դա ի շնորհիվ մեր ժողովրդի անտարբերության: Եթե ժողովուրդը չկարողացավ գնահատել այն արժեքները, որոնք ունեցել ենք, անկախ նրանից թե դրանք մշակութային կամ պատմական է, դատապարտված է լինելու հավիտենից -հավիտենիս: Չմոռանանք, որ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ դա   մի արժեք էր, որի մասին պիտի հիշվեր ու գնահատվեր ինչպես պետքն էր, սակայն նրանց հավասարեցրին գետնին պատվազրկելով նրա արժանապատվությունը: Մինչ շարունակելը կցանկանաի վերադառնալ 1991 թվականին, երբ Արցախում կատաղի մարտեր էին   ընթանում, իսկ Հայաստանը տառապյալ վիճակում էր… Այստեղ կարելի է  նշել Հայաստանի մի մասը, քանի որ պատերազմի դժվարությունները նկատելի էին միայն Հայաստանի սահմանամերձ շրջաններում, եւ նրանց օջախներում, որոնք մարտադաշտում հարազատներ կամ մտերիմներ ունեին: Իսկ առանձին առմամբ նույն առեւտուրն էր, նույն ուրախությունը, եւ նույն աշխուժությունը: Թող չասեն թե այդպես չէ, քանի որ հենց այդ ժամանակ էր առաջ գալիս ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՆ, որը  սկսել էր յուրացնել Խորհրդային Հայաստանի տասնամյակների ստեղծած բարիքները: Պատերազմը նրանք օգտագործում էին բազմապատկելու իրենց թալանը: Դեռ պատերազմի տարիներին ազատամարտիկներից շատերս գիտեինք, որ սխալ քայլերով ենք գնում դեպի Հզոր Անկախ Հայաստան, սակայն պատերազմի վատ ժամանակները արգելակում էին քայլեր ձեռնարկել ուղղելու սխալը:

Ես լինելով ազատամարտիկ դեռ 1989 թվականից իմ մարտական ընկերների հետ անցա ողջ պատերազմը, մինչև 1994 թվականը պատերազմի զինադադարը: Ինչպես շատ ազատամարտիկներ կրելով բազմաթիվ զրկանքներ, որպեսզի մեր ժողովուրդը ունենա լուսավոր ու խաղաղ գիշերներ: Դեռեւս 1992 թականին հեռուստատեսային իմ հարցազրույցներից մեկում ( 2) ես ասել էի,, « Ամենամեծ  անարդարությունը  այն  է,  որ  ներկա  դրությամբ  իմ սիրտը  ցավով  է  ընդունում,  որ  մեր  տղաներին,  որոնք  կռվում են սահմանների  վրա  կամ  Շահումյանի  հողում,  վախ  կա,  որ  մեր  ժողովուրդը կարող  է  ոտնահարել… Որովհետեւ  ժողովորդը  մոռանում  է  զինվոր  ասած բառը,  որովհետեւ  սրբություն  է  ԱԶԳԻ  ԶԻՆՎՈՐ  բառը… Վախը  այն  է, որ ժողովորդի  մեջից  վերանա  ԱԶԳԻ  ԶԻՆՎՈՐ  բառը » :

Եւ աղետը չկարողացանք կանխել, այդպես էլ եղավ: Ազատամարտիկների այսօրվա վիճակը դրա հետեւանքն է, մեզ ոտնահարեցին ու տրորեցին, որ համացանցում Ազատամարտիկը բառը փնտրելիս միայն սոցիալական հարցերով նյութեր են գալիս… Ինչու՞ է այդպես, իշխանությունները անշնորհակալ ու ապերախտ գտնվեցին, իսկ մեր ժողովուրդը ինչու՞ կրկնեց իր դավաճան իշխանության սխալը: Ինչու՞ չկարողացավ գնահատել իրական հերոսներին, որպեսզի նրանց փոխարեն չզբաղեցնեին տականքները, որոնց ձեռքին իրենք տառապում են… Ինչու՞ քաղաքական կուսակցական ընկերները, որոնք աթոռակռիվ էին տալիս Երեւանում, մոռացան, որ կռվի դաշտում ընկերներ ունեին… Հասարակական կառույցներից եւ ոչ մեկ հարց չբարձրացրեց, որ ա՛յ ժողովուրդ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ դա ազգային ԱՐԺԵՔ է, հարկավոր է նրանց պաշտպանել: Վերադառնալով այն իմ տեսանյութին, որը նկարվել էր Հյուսիսային Արցախի Կարաչինար գյուղում 1992 թվականի հունվար ամսին, շատերը կարող են մտաբերել այդ դժվարին օրերը կարծում եմ ավելորդ կլիներ հիշատակել: Լինելով « Հատուկ Գնդի » « Գարեգին Նժդեհի » վաշտի մարտիկ, ջոկատի կազմավորման օրից անցել եմ ողջ մարտական ճանապարհը, մինեւ պատերազմի ավարտը, լինելով ջոկատի կրտսերը եւ մեր տղաների ասելով անենատաքարյունը, կանխազգում էի այս եկող աղետը, առաջարկում էի միջոցներ ձեռք առնել` անդամահատել այդ չարորակ երեւույթը, որը կոչվում էր Դավաճանություն ու անտարբերություն, տղաները ինձ համարում էին ՏԱՔԱՐՅՈՒՆ… Անցա պատերազմի սարսափների միջով, սակայն երբեք չէի պատկերացնում, որ պատերազմի ավարտից հետո երբեւէ կթքեմ ամեն ինչի վրա ու վիրավոր սրտով կլքեմ հայրենիքը: Ցավը այն չէր, որ թողնում էի հայրենիքը, այլ որ թողնում էի այնտեղ իմ մարտական ընկերներին, հավատալով, որ մի քանի տարի հետո կվերադառնամ, երբ անցանկալի ու ապերախտ իշխանավորները կհեռանան… Սակայն տարիները անցնում էին ու ամեն ինչ ավելի էր բարդանում, ստեղծվում էին նոր « հերոսներ » իրենց հերոսական անցյալով, Բարբարոսաբար ոչնցացնելով Մշակույթային ու պատմական արժեքները, այդ թվում նաեւ` Ազգային Արժեք ներկայացնող Ազատամարտիկներին: Ժամանակ անց Հայաստանից հեռացան իմ մարտական ընկերներից մի քանիսը, որոնց համար հայրենիքից թանկ ոչինչ չկար, սակայն նրանց ընտանիքները Հացի Խնդիր ունեին: Իմ այցելություններ հայրենիք ավելի էր ընկճում իմ հոգին, տեսնելով իմ մարտական ընկերների ԽՂՃՈՒԿ ապրելակերպը ու Հայաստանի Երեւանյան շքեղությունը ինձ նվաստացնում էր ու բարոյալքում… Երեւանյան հեռուստաալիքների ճոխ փարթիների ու հեռուստասերիալային Քրեական հերոսապատումները կարծես սուր դաշույնի պես թրատում էր հոգիս… Ու ինչպես կարելի էր հանդուրժել այդ համատարած անտարբերությունը, որը քսան տարուց ավելի կեղեքում ու ոտնահարում է մեր ազատմարտիկին, նրանք անգամ իրենց զավակների աչքերին դժվարանում են նայել, քանզի իրենց զավակների զրկանքները շարունակվում են ու դառնում անվերջանալի: Այն ժամանակ` պատերազմի տարիներին զրկվելով ընտանիքի` զավակների կողքին լինելուց, նրանք գնացին մարտադաշտ, այն տականք հարեւանը, որը թիկունքում ԴԱՍԱԼԻՔԻ պես կնոջ փեշի տակ թալանում էր ժողովրդի եւ պետության հարստությունը, այսօր դարձել է գործարար միլիոնատեր պատգամավոր: ( Եւ այդքանից հետո հաղթանակի դափնիները նրանց են տրվում ) Ասացե՛ք նա ինչպե՞ս ու ինչ պատասխան տա իր զավակներին, երբ անգամ իր զավակի համար ուսման վարձը չի կարողանում վճարել, երբ չի կարողանում իր ընտանիքի հացի հարցը լուծել… Այդ ամենը կա, փաստ է, սակայն նրանց ԲԱՐՈՅԱՊԵՍ Ոչնչացնում է ժողովրդի ու հասարակության լուռ անտարբերությունը

Երեւան հեռուստալիքով գովազդվող ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ հաղորդաշարի « Դոգ սթայլ » շների, կատունների խանութների Գլամուռոտ հաճախորդների կերպարները, նվաստացնում է այն մարտիկին, որը զրկվեց անգամ արողջությունից, ու հիմա մի շան արժեք էլ չունի… Մի թե դրան էր արժանի: Ազատամարտիկներից շատերը մի հասարակ տանիք չունեն գլխավերեւում… Ասացե՛ք, արդյոք սա սպանդ չէ՞… Ազգային գենոֆոնդը ոչնչացնելու ամենալավ ու վառ օրինակն է, սկզբում բարոյապես հետո ֆիզիկապես… Հայաստանյան մյուս հեռուստալիքները նույնպես ետ չեն մնում իրենց բարբարոսությամբ… Կամոբլոգի փարթիները ու անիմաստ ու անտաղանդ աստղերի գովազդումը, նրանց ճոխ ու շքեղ հագուկապի մրցակցությունը, ամսագրերում քաղաքական գործիչների հարստությունները գովազդող լրագրողները ու արվեստագետները… Ամեն վայրկյան Ազատամարտիկներին գնդակահարում են բառիս բուն իմաստով, ամեն քայլափոխին նվաստացնում, արժեզրկում, անգամ իրենց հարեւանների շրջապատում…

Բազմիցս հարց եմ տվել, արդյո՞ք դա իշխանությունների մեղքով է թե՞ ժողովրդի… Ու վերադառնալով պատմության էջերին սարսափում ես, թե արդյոք մեր երկիրը կարող է վերագտնել իրեն, գոնե խորհրդային ժամանակների բարոյական չափանիշների մի 3% վերադառնար: Կարդալով Գարեգին Նժդեհի 1920 սեպտեմբերի 17 -ի գրած նամակը ( 3 ) հասկանում ես, որ դա իշխանությունների մեղքը չէ, այլ ժողովրդի մեջ ձեւավորված արատը:

Քանզի ժողովուրդն էր պահել, փայփայել իր տականքին, որոնք դառնալու էին սեփական ճակատագրի դահիճը: Հիշե՛ք, թե ինչպես էիք ազգովի խնդրում Լեւոնին., որպեսզի վերադառնա… Երազում էիք Կ. Դեմերճյանի վերադարձը… Ու՞ր հասաք նրանց առաջնորդությամբ, մոռացա՛ք, որ նրանք մեկ անգամ արդեն դավաճանել էին ձեզ…

Կ. Դեմիրճյանը դեռ 1988 -ին էր դավաճանել ժողովրդին, իսկ ժողովուրդը նրան դարձրեց հերոս, նույն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին` դասելով առաքյալների շարքը… Մինչդեռ նրանց պետք էր գլխիվայր կախել հրապարակներում` ի ցույց աշխարհի, որպեսզի Կեղտոտարյուն թերածին տականքները հասկանան, որ իրենք տեղ չունեն նորմալ հասարակությունում…

Տեսե՛ք, թե ովքեր են հիմա ձեր առաջնորդները, ձեր հոգեւորականները ու մտավորականները, ձեր երաժիշտներն ու գրողները… Նրանք էին, որ քծնելուց ու խոնհարվելուց բացի ուրիշ տաղանդ չունեն, նրանց պայքարը « ԿԶԵԼՈՒ » մեջ է, թքած ունեն ժողովրդի ու պետության վրա… Ամենուրեք հիմա շեշտում են թե ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ Է… Եւ ովքե՞ր են ստեղծել այդ մթնոլորտը… Տվե՛ք այդ հարցի պատասխանը… Միթե դա ձեր ձեռքբերումը չէ… Մեր արյամբ ձեռք բերած անկախությունը ու նվաճումները մեկ գրոշով ծախեցիք օտարներին…

Եւ ո՞վ էր այդ ամենի հեղինակը… 1988 -ին ժողովուրդը իր ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻՆ (պատգամավորներին ) ծեծելով էր բերում նիստերի դահլիճ, ու ստիպում, որպեսզի ազգանպաստ որոշումներ կայացնեն, հաշվի չառնելով, որ կա Խորհրդային КГБ եւ Սիբիրյան աքսորավայրեր… Սովետական պետության մեջ ստիպել պատգամավորին, դա իրոք հերոսություն էր… Իսկ հիմա ինչ է կատարվում, ժողովուրդը գիտակցելով իրենց աչքի առաջ մեծացած հանցագործ թաղային հեղինակություններին, դարձնելով Ազգային Ժողովի պատգամավորներ ու խոնարհվելով, հնազանդվելով ծառայում են նրան, որպես ՆՈՔՅԱՐ... Քանզի պետք է լիներ հակառակը` պատգամավորը պետք է ծառայեր ժողովրդին:

Այսքանից հետո Ազատամարտիկներին մնում է լռել ու ճարահատյալ տանել իր ճակատագրի խաչը: Պատերազմը ու այս ժամանակները Ազատամարտիկներին սովորեցրին մի բան, որ աշխարհում Հայրենիքից ու ժողովրդից բացի կա ամենաթանկ բանը` դա ընտանիքն է … Հիմա Աստված չանի, որ վերսկսի պատերազմը, չեմ կարծում, որ այդ նույն Ազատամարտիկը, երկրորդ անգամ կարող է « դավաճանել » ու զոհաբերել իր ընտանիքը հանուն այդ ժողովրդի ու պետության:

Ուստի քանի դեռ ուշ չէ, ուշքի ե՛կ , հայ ժողովուրդ, մի կրկնի՛ր անցյալի սխալները, պատերազմի վտանգը դեռ կախված է քո գլխավերեւում:

Վարդան Հովհաննիսյան Ազատամարտիկ 14 /01/2014 Իսպանիա

 Այս   տեսագրությունը   արվել   է   1992 թ.   Հյուսիսային   Արցախի   Շահումյանի   Կարաչինար    գյուղում…)  

( ( 1 )« Վերջին Մոհիկանը » Ազատամարտիկ նոթատետրից )http://azatamartikihishatakaran.blogspot.se/p/blog-page_2775.html    

(( 3 ) ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ )  http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/2013/05/24/նժդեհի-խոսքը-ուղղված-ժողովրդին/

https://surhandak.wordpress.com/2013/02/22/մոռացված-հերոսներ/

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ո՞Վ է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ…»

  1. Հեղինակային իրավունքների պաշտպանություն Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝ Վարդան Հովհաննիսյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը surhandak.wordpress.com -ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց surhandak.wordpress.com -ին հղման արգելվում է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s