Սվետլանա Մարգարյանի « Կրակոց Թիկունքից » 

imperatoreՏեսնելով Սվետլանա Մարգարյանի « Կրակոց Թիկունքից »  պատմությունը մտաբերում եմ Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորը մերկ է » հեքիաթը: Հարցը հեքիաթի եւ պատմության համեմատությունը չէ, այլ երկու պատմությունների մեջ գտած հերոսների: Սվետլանան իր «Կրակոց Թիկունքից » գրքում  բացահայտում է  կեղծիքի եւ  խաբեության մասին: Այն որ, սպարապետացված վազգեն  սարգսյանի  կերպարի առջև  խոնհարվում էին ու երկրպագում  դա  փաստ  էր, ու  նույն  ոգով  շարունակում  են  աստվածացնել մինչև այսօր:  Սվետլանա  Մարգարյանը  առաջիններից  էր,  որ  պիտի  կարողանար ասել մի ճշմարտություն, որի  մասին  գիտեն  բոլորը,  սակայն  վախենում  են  արտահայտվել, չուզենալով  լինել  առաջին  բարձրաձայնողը:  Վստահ  եմ, որ  կգա  ժամանակը  երբ  բոլորը   կհասկանան  եւ  կասեն  այն  ճշմարտությունը, որը  իրենց  կոկորդին է  մնացել շուրջ  քսան  տարիներ: Գալիս է մի պահ, որ բոլորը  վախենում են ասել որ`  թագավորը մերկ է , սակայն  միեւնույն  է  ժողովրդի մեջ  լինում  է  մի  պարզահոգի  նվիրյալ, որը պիտի  բացահայտի  ու բարձրաձային, որ  ժողովուրդը  խաբված  է իր  իսկ հերոսների  և  իշխանների  կողմից, որոնց  հանցագործությունների  արդյունքում  կորցերցինք բոլոր  նվաճումները,  որոնք  ձեռք էինք բերել  հազարամյակների  և  դարերի ընթացքում: ԿՐԱԿՈՑ ԹԻԿՈՒՆՔԻՑ պատմությունը իրական պատմությունն է, վերջին տասնամյակների գործած սխալների եւ դրանց բացահայտումների մասին: Սվետլանա Մարգարյանը պատմաբան չէ, սակայն  նա վկան է  ու  մասնակիցը,  կատարված  դեպքերի: Երբ  մեր  վայ պատմաբանները  ու  լրագրողները  կեղծում  են մեր Հերոսապատումի Պատմությունը,  ստիպված  նրանց փոխարեն  գրիչ  են  վերցնում  հայրենիքի  ճակատագրով  մտածող  նվիրյալները,  հանձինս`   Սվետլանա  Մարգարյանի: 

Վարդան Հովհաննիսյան 05/01/2014

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s