Աղաղակող Պատմություն եւ Ապահով Հայաստան

nor (2) - копияI mas

Ազգային  արժեքների  կորուստի  սկզբնաղբյուրը,  դա  պատմական  փաստերի կեղծումն է, այդ  սուտ եւ կեղծված  պատմության էջերն են, որոնց  սխալների  արդյունքում  գալու են պատժելու մեր  ժողովրդին: Ոչնչացնելով  այդ ամենի  հետ մեր մշակույթային, եւ ճարտարապետական  հուշարձանները, ազգային բարոյականության արժեքները եւ ազգային նկարագիրն: Քանի չենք ձերբազատվել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ մատուցած ծառայություններից, մեր ժողովուրդը միշտ տառապելու է իր իշխանատենչ իշխանավորի  ձեռքին:  Իսկ  ովքե՞ր  են  այդ  սուտ պատմությունների վարպետները,  որոնք փորձեցին  ջնջել հերոսամարտի  իրական հերոսների պատմությունը, դա  ազգի  ՏԱԿԱՆՔՆ  էր,  որը  պիտի  հերոսացներ  իրենց  հանցագործ ընկերոջը, դառնալով նրա  երկրպագող զինակից  ընկերը: Ակամայիս  հիշեցի  Հայոց Պատմության  ամենահետաքրքիր   իրադարձություններից մեկը,  որի  մասին  հիշատակել  էր մեծ Վիպասան  Րաֆֆին  իր «Կայծեր » վեպում 

« Այստեղից էր  Թեոդորոս   Ռշտունին` յոթներորդ   դարու   հերոսը, որը   արաբացոց անընդհատ   արշավանքների   ժամանակ   կայծակի  նման   Հայաստանի  մի   կողմից  դեպի   մյուսն  էր   թռչում,  և   հայոց   արյան   ծարավի   արաբացոց   հրոսակներին  ջարդում   էր,  և  երբեմն  իր   սուրը   նենգավոր   հունաց   դեմ  էր   դարձնում:  Այստեղից էր հիշյալ   Թեոդորոս   Իշխանի  որդի  Վարդ   Պատրիկը`   հունաց   ոխերիմ   թշնամին,   որը հունաց   զորքերի   Գայլ   գետի շարժական   կամուրջից   անցնելու ժամանակ  կտրեց  կամուրջի   ծայրը,  ամենքը   հոսվեցան   դեպի   գետի   մեջ,  և  մնացածներին  կոտորել տվեց: Հույները  այնաստիճան  բարկացած էին այդ   քաջի   դեմ, որ   կենդանության   ժամանակ,  չկարողանալով   վնասել   նրան, մեռնելուց   հետո   որոնում  էին հանգուցյալի գերեզմանը,  որպեսզի   ոսկորներից   վրեժխնդիր   լինեն:   Բայց   ՀայոցՁորի   երախտագետ   ժողովուրդը,   զգուշանալով   հունաց   չարությունից,   Խորգոմ   գյուղում, ծովի   ափի   մոտ,  մի   եկեղեցի   կառուցին  և  քաջի  մարմինը   նրանում   հանգուցին:   Այդ   եկեղեցին   ծածկեցին   հողով, և  կազմվեցավ   մի  բարձր   բլուր, որի   վրա կառուցեցին   մի  այլ  եկեղեցի:   Ոստանից  փոքրինչ հեռու, Մահռաշտ   բարձրադիր  և զվարճալի   գյուղում, մինչև   այսօր   նկատվում   են  Վարդ   Պատրիկի  շքեղ   ապարանքների ավերակները:   Այդ  ծովեզրյա   գյուղը   քաջի   ամառանոցն   էր,  իսկ  Աղթամար   կղզում տնվում  էր  նրա  հոր բերդը, որ   հետո   ժառանգեց   որդին» : (308 էջ Րաֆֆու Կայծեր վեպից):

Վերադառնալով մեր մեր ժամանակների պատմությանը, ականատեսների ասելով « սպարապետի » գերեզմանը հսկում էին գիշեր ցերեկ, երեւի վախենալով որ կգտնվեն մարդիկ, որոնք կպղծեին նրա շիրիմը:  Հուղարկավորության կազմակերպիչները ամեն ինչ արեցին,  որպեսզի չբացահայտվի  սպարապետի  մութ գործերը, անգամ շտապեցին հուղարկավորել  հերոսների պանթեոնում, քանի որ շուտ թե ուշ իրականությունը բացահայտվելուց հետո նրա դին հանելու են եւ նետեն աղբանոցը, որպես հայրենիքի դավաճանի: Ինչու՞ էին վախենում նրանք, երեւի սպարապետը հազարավոր թշնամիներ էր ձեռք բերել սեփական երկրում, ինչու՞ պետք է նրան ատեին ու նզովեին… Դրա պատասխանը ժամանակակիցները կարող են տալ: Վազգենին հուղարկավորեցին Զորավար Անդրանիկի եւ Մոնթեի հարեւանությամբ, սակայն ես վստահ եմ, որ հերոսների շիրիմները մինչեւ հիմա աղաղակում են այդ մասին, որ վազգենը իր ներկայությամբ պղծեց ոչ միայն Ազգային պայքարը, այլեւ իրենց հանդերձյալ աշխարհի հանգիստը: Ինչու հերոսների կողքին պետք է թաղվեր մի մարդ, որը կյանքում ընդամենը մեկ գնդակ չի արձակել դեպի հայրենյաց թշնամու կողմը, փոխարենը նրա թեթեւ ձեռքով կյանքից հեռացան Մոնթեի եւ Բեկորի նման հարյուրավոր տղաներ, որոնց անունները հայտնի են: Արհեստածին « սպարապետն » էր, որ գալու էր կերտելու նոր դարաշրջանի` Շիրվանզադեի ասած « Ոսկե երիտասարդության » հաղթարշավը: Շիրվանզադեն կասեր` « Ապրում ենք խիղճը գրպանը դրած »: Հերոսացած գեներալների եւ նրանց սերունդներն հետագայում իրենց կրունկների տակ պիտի ճզմեին սեփական ժողովրդին: Որտեղ են արդյոք այն Աղաղակող Պատմության քարոզողները, որոնք հայացք են նետում հարյուրամյակներ ետ եւ լուսաբանում անցիալի գործած սխալները, սակայն մոռանում են տասնամյակներ առաջ կատարված հանցագործությունների ստի մասին: Արցախյան պատերազմի մասին շատ է գրվել եւ խեսվել, սակայն ամենակարեւոր հարցը մնացել է այդպես էլ մոռացված, թե ինչու՞ Ազատամարտիկները գնացին պատերազմ, ո՞րն էր նրանց գնալու պատճառները, ինչու էին նրանք անձնազոհաբար կռվում, եւ ո՞վ էր, որ շեղեց Ազատամարտիկներին կառուցել Իրական Հզոր ու անկախ Հայաստանը… Այդ շղթայակապ հարցերի պատասխանի մասին մինչեւ օրս լռում են նրանք…

II mas

Նախորդում բարձրացված հարցերի պատասխանը մեկն էր, որ Ազատամարտիկները ցանկանում էին ավարտել պատերազը միայն հաղթանակով, քանի որ պարտություն կնշանակեր ԱԶԳԻ ոչնչացում… Արդյոք իրական երազանքներից ինչքան էին շեղվել մեր ՄԱՐՏԻԿՆԵՐԸ, եւ արդյոք սա էր եղել վերջնական հաղթանակը, որի մասին երազել էին նրանք: Շատերը այդ մասին լռում են հասկանալով, որ դա միայն երազանք  էր, սակայն դեռեւս  պատերազմի  տարիներին շատերը չէին հավատում, որ երբեւէ երեք միլիոնանոց բնակչություն ունեցող Հայաստանը կարող է հաղթանակ տանել, տաս միլիոնանոց  Ադրբեջանին:  Անգամ    ՀՀ  նախագահ   Լեւոն  Տեր-Պետրոսյանը    ի   լուր  հայտարարել   էր    այդ    մասին,  նա   և   շատերը   չէին   հավատում  մեր   հաղթանակին   իսկ  մեր Ազատամարտիկները վստահ էին, որ հաղթելու են… Արցախյան պատերազմը պարտադրված պատերազմ էր, եւ այն մենք պարտավոր էինք ընդունել այդ մարտահրավերը, սակայն կորուստները, որոնց  գնով  մենք պարտադրեցինք թշնամուն  կնքել զինադադարի պայմանագիր կարող էին եւ չլինել, քանի որ կարելի էր դեռեւս 1990 թվականին վերջացնել պատերազմը, կամ 1991 թվականին, սակայն ՀՀ իշխանություններին կարծես թե ձեռնատու չէր ավարտել պատերազմը ավելի  շուտ: Կորուստները, որը կրեցինք պատերազմի տարիներին շատ ավելին  էր քան  ներկայացնում  են  որոշ  ՀՀՇ-ական ղեկավարներ: Չմոռանալով, որ կորուստները եղան եւ մարդկային եւ տարածքային, հաշվի առնելով Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր, Արծվաշենը, այդ թվին կարելի էր գումարել նաեւ Նախիջեւանը: Շատերը կզարմանան Նախիջեւանի անունը լսելիս, սակայն դա փաստ էր… Ազատամարտիկներից շատերը կարող են հաստատել այս խոսքերի իրականության փաստը: Արցախյան պատերազմի սկզբում Նախիջեւանը եւս մասնակցում էր մարտական գործողություններին, քանի որ Նախիջեւանի տարածքից` Սադարակից  էր  գնդակոծվում Արարատի շրջանի մի շարք գյուղեր: Հիշեցնեմ, որ Սադարակի հրետանային մարտկոցները ամեն օր գնդակոծում էին Արարատ-Եղեգնաձոր մայրուղու մի հատված, այդպիսով կտրելով ռազմաճակատին մատակարարվող բեռնափոխադրման ճանապարհը: Առհասարակ Երեւանը կտրելով Հայաստանի Հարավ-Արեւմտյան շրջաններից:  ՀՀՇ-ի իշխանավորի կտրուկ քայլերի փոխարեն նախընտրել էին Ջայլամի քաղաքականությունը… Փոխարենը ռազմական գործողություններով, լռեցներ  Սադարակի հրետանային կրակը, նրանք նախընտրել էին շրջանցիկ ճանապարհ գտնել ռազմաճակատին օգնություն հասցնելու համար: Այդ ճանապարհն էր Վեդի- Ուրցաձոր- Արփի ճանապարահը, որը եռակի անգամ ավելի երկար էր, եւ դժվարանցանելի: Այդ ավելորդ շրջանցումը կապված էր վառելիքի եւ այլ ծախսերի հետ, չնայած որ հայկական կամավորական ջոկատներից շատերի հրամանատարները առաջարկել էին Վազգեն Սարգսյանին թույլատրել Նախիջեւանի տարածքում իրականացնել համապատասխան օպերացիան… Սակայն վերջինս կտրականապես դեմ էր Նախիջեւանում ակտիվ մարտական գործողություններին, սակայն եղել են դեպքեր, որ Նախիջեւանում իրականացվել են մի քանի գործողություններ, որոնց արդյունքում Նախիջեւանի բնակչության մի զգալի մասը խուճապի մեջ սկսել է լքել մարզը: Ուստի հարկավոր էր միայն հաջորդ քայլը, որպեսզի ամբողջությամբ եւ վերջնականապես այն դատարկեին, սակայն նորից դավաճանություն… Շատ  դեպքերում  Ազատամարտիկներից շատերը, պատրաստ էին փոքրաթիվ ջոկատներով իրականացնել Նախիջեւանի ազատագրման օպերացիան: Ինչքան հիշում եմ դեռեւս 1990 թվականին Խորհրդային բանակից Հայաստան եկած մի գնդապետ կար, Նորիկ  Ավետիսյան: Եթե հիշողությունս չի դավաճանում նա ծնունդով Նախիջեւանից էր ժամանակին ծառայել էր Խորհրդային հետախուզության գլխավոր շտաբում, կարծում եմ չպետք է նրա պրոֆեսիոնալիզմը կասկածի  տակ դնել, նա առաջարկել էր Վազգեն Սարգսյանին հստակ ծրագիր իր ծննդավայրի ազատագրման համար: Այն որ ՀՀ նորընտիր ղեկավարները Նախիջեւանի ազատագրման հարցը լսելիս միշտ ներկայացվում էր Ռուս -Թուրքական 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, եւ դրան հաջորդած պայմանագրերը, որոնք փաստացի արդեն իսկ կորցրել էին իրենց իրավական ուժը: ՀՀՇ-ական ղեկավարները մատնանշելով որ Թուրքիան կարող է ռազմական օգնություն կամ զորք մտցնել Նախիջեւան եւ արդարացնում էին իրենց անգործությունը… Գործից տեղյակ մարդիկ լավ գիտեն, որ Թուրքիան միշտ` պատերազմի սկզբից մինչեւ վերջ իր ռազմական օգնությունն է ցուցաբերել Ադրբեջանին, առ այսօր էլ օգնում է Ադրբեջանին ձեռք բերել ռազմական հանդերձանք եւ սպառազինություն: Ուստի Նախիջեւանի հարցում ՀՀ ղեկավարների դավաճանությունը փաստ էր… Եթե հաշվի առնենք միջազգային հանրության բողոքներին, ապա կարելի էր Նախիջեւանը վերաբնակեցնել Ադրբեջանի հայ փախստականներով, եւ ստեղծել Աղդամի տարբերակով, ,, Անվտանգության գոտի ,, այսինքն ապահովվել Երեւանը եւ շրջակա տարածքները հեռահար հռթիռների գնդակոծումից: Այդպիսով Ազատամարտիկների առաջին հարց, այն էր` ապահովվել Հայաստանի կենտրոնական շրջանների անվտանգությունը: Երկրորդ հարցը արագ եւ արդյունավետ պատերազմով հասնել հաջողությունների, այսինքն մարտական գործողությունները պետք է լինեն Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններից դուրս… Այսինքն Ադրբեջանի տարածքում… Նպատակն էր ակտիվ մարտական գործողությունների արդյունքում հասնել Քուռ-Արաքսյան գետերի հատման կետին` ներկայիս Ադրբեջանի Սաբիրաբադ քաղաքին: Այդ տարածքները ինչպես հանդիսանում են Դաշտային Արցախի տարածքի եւ պատմական Մեծ Հայքի` Ուտիք, Գարդմանք գավառի մի մասն է… Քուռ եւ Արաքս գետերը ընդունելով որպես պետական սահմանագիծ, ամրացվում է, եւ կնքվում էր համապատասխան պայմանագիր, կամ կապիտուլացիայի ակտը, որը պետք է երաշխավորեր հետագա պատերազմի վերսկսումը: Բնական սահմանագիծը ամրացվում էր, ինժիներատեխնիկական կառույցներով, փակվում են գետերի վրա կամարող կամուրջները, եւ ականապատվում ափամերձ տարածքները, ստեղծելով Բուֆերային գոտի Արցախի համար: Այդպիսով Ազատամարտիկները ավարտում էին իրենց առաքելությունը եւ սահմանները հանձնում իրենց հաջորդողներին: Սակայն եղավ ճիշտ հակառակը, Ազատամարտիկները կրկնեցին իրենց պապերի սխալը, նոր սերունդին թողնելով չավարտված պատերազմ, եւ մինչեւ ատամները զինված թշնամիներ: Այդ թվին գումարած նաեւ ԴԱՎԱՃԱՆ ՈՒ ԱԶԳԱԴԱՎ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ… Ես եւ իմ զինակից ընկերներից շատերը մեղադրում էինք մեր նախնիներին, որոնք չկարողացան ավարտել իրենց ժամանակի պատերազմը, մեզ կտակելով միայն իրենց սխալների եւ դժբախտությունների բեռը: Նրանք չկարողացան ավարտել այն կռիվը, որը իրենց էր բաժին ընկել, ու նրանց փոխարեն եկող սերունդները պիտի տառապեին, տեսնելով Մեծ Եղեռն ու կոտորածներ, թափառական դառնալով տարբեր երկրներում: Սակայն Արցախյան պատերազմի մասնակիցները գիտակցում էին, որ եթե չվերջացնեն այս պատերազմը ինչպես հարկն է, ապա իրենց որդիներն ստիպված են լինելու նորից պատերազմել, եւ այդպես շարունակ… Քանի դեռ կա ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ վտանգը, եւ դա եղել է ու միշտ կլինի… Այդպիսով հարկավոր էր ստեղծել մեր տարածաշրջանում մի նոր Իսրաել, որտեղ հարեւանների ստիպված կլինեն հաշվի նստել, քանի որ կգիտակցեին, որ պատերազմի վերսկսելու դեպքում նորից են պարտվելու…  Շարունակելի…

ՎՀ © VH   13 /12/ 2013  

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Աղաղակող Պատմություն եւ Ապահով Հայաստան

  1. Уведомление: ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՏ ՏԵՐ ԳԻՐԳՈՐՅԱՆՑԻ ՀԵՏ | SURHANDAK-ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

  2. Уведомление: ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՆՈՐԱՏ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ ՀԵՏ | SURHANDAK-ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

Оставьте комментарий