Թե  ինչու՞  տեղի   ունեցավ Հոկտեմբերի 27-ը

GenocidՊատասխան նամակ` Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

http://politik.am/ինչու-սպանեցին-տիգրան-նաղդալյանին-և-ո/

Տիգրան  Նաղդալյանի  սպանության  պատվիրատուն՝  Վազգեն  Սարգսյանի կրտսեր   եղբայրըձերբակալության  առաջին  օրերին,  նստած   տեսախցիկի   առաջ   (հարց է՝  գիտե՞ր, որ  նկարահանվում   էթե՞   ոչԿարծես  թե՝  ոչ )   անձամբ  էր  խոստովանում, որ ինքն  է  պատվիրատուն, քանի  որ  Նաղդալյանը  անհարգալիցծաղրանքով  է  վերաբերվել Վազգենի  հանդեպ, դու  հիմի  ջանում  ես  « ապացուցել », որ   նա   չէ՞րԱյս  գործում   Արմեն Սարգսյանը   հո  պատահական  մի  մարդ  չէ՞րոր  իր  վրա  վերցներ  կատարվածի մեղավորությունըփրկելու  համար  իրական  պատվիրատուներին, կամ  նրան  ստիպե՞լ էին, կարո՞ղ   էին  ստիպելոր  պատվիրատուի  գործն  իր  վրա  վերցներՍրանք  ամենախոսուն փաստերն  են, որ  ժխտել  հնարավոր  չէ, իսկ  քո  բերած  փաստերը  տեսագրության  և ձայնագրության  միջև  եղած   րոպեների  տարբերության  մասին, դրանց  մոնտաժված  լինելու  մասին, գուցէև   ունեցել  են  բոլորովին  ուրիշ   նպատակԻնչու՞  եք   ամեն   բան կապում   հատկապես   « պատվիրատու »   լինելու   հարցի   հետինչու՞  եք   հետաքննողներդ առաջնային   կարևորության   դիրքի   բերում   պատվիրատուի   խնդիրըորի   ֆոնի   վրա շա՜տ   վարպետորեն   ջանք   է   թեփվում   ետին   պլան  մղելու  և  կոծկելու  իրական  և ամենակարևոր   հարցը՝  թե   ինչու՞  տեղի   ունեցավ   Հոկտեմբերի   27-ըորը  ամբողջ կատարվածը   հասկանալու  և  գնահատելու  հիմքն  է  հանդիսանումՎազգենի   հրեշավոր իրական  կերպարը  սերունդներից  թաքցնելու, նրա  ոհմակի  կողմից  երկիրն  անդունդ գլորելու  փաստը   կոծկելումոռացնել   տալու   համար  էոր   ջանասիրաբար բարձրաձայնվում  է   պատվիրատուների   մասին   հեքիաթըքանի  որեթե   գոյություն  ունի ինչ  որ  պատվիրատուուրեմն   բնականաբար  հոկտեմբերի 27-ը   դառնում  է  նեղ անձնական   վրիժառություն,  հանուն  ինչ  որ   մեկիկամ  մի  խումբ   մարդկանց շահերիԲայց   բոլորիս  է  հայտնիոր   Հոկտեմբերի 27-ը  շա՜տ   ավելին  էր  նեղ   անձնական  վրեժ լուծելուցկամ   հանուն   ինչ   որ   խմբի   շահերիթեկուզ  և  քաղաքական   շահերի  հաջողությանԳործի  նյութերին   ծանոթացողդկարծում   եմ   առաջինը   պետք   է  փնտրեիր   պատասխանն   այն   հարցի,   թե   ինչու՞  տեղի   ունեցավ   դեպքըորո՞նք   էին շարժառիթները ինչն  էլ   լույսի   պես   պարզ   ցույց   կտար   կատարվածի   իրական նպատակըինչը   իհարկեսարսափելի  կլիներ   զոհված  « սպարապետի »  կերպարի համար…  Թեև   ինքդոր  եղել  ես   շարժման   բովումբոլորից  լավ  գիտես  այդ  հարցերի պատասխաններըբայց   տեսնում  եմզարմանալիորեն   գնում  ես  իրականությունն   ավելի խճճելու   ճանապարհով…  ՈՒ   որպեսզի   դա  տեղի   չունենա  երբեքմոռացվի  այն ժամանակվա  երկրի  իրական   պատկերը, ինչն   անհամեմատ   ավելի  սարսափելի  էր, քան այժմորպեսզի   ժողովրդին  ետ   պահեն  իրական   ատճառները   հասկանալուցճիշտ եզրահանգման   գալուցայդ   դեպքի  մասին   բարձրաձայնող   լրագրողները  շեշտը  դնում են   արհեստականորեն   մեջտեղ   բերված  մի   հարցի   վրա   միայն՝  Ո՞վ   էր   կանգնած այս ամենի   ետևում

Բայց   հավատում   եմկանև   շա´տ  կան   այնպիսի   լրագրողներայնպիսի   մարդիկորոնք   դեռ  կխոսեն   ապագայումորոնց   մոտ  է   պահված  կատարված   դեպքի  վերաբերյալ  եղած  իրական  ու  առաջնային  հարցի՝   ԻՆՉՈՒ՞   ՏԵՂԻ   ՈՒՆԵՑԱՎ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ    27-Ը,   պատասխանը, ինչն էլ լույս կսփռի կատարվածի վրա: Ինչ որ պատվիրատուի գոյություն ունենալչունենալու հարցը, ըստ իս, ամբողջովին և շա՜տ խորամանկորեն հորինված հարց է, արհեստածին հետաքրքրություն առաջացնելու նպատակ, որպեսզի դրանով զբաղեցվի ժողովրդի ուղեղն ու մարդկանց ետ պահեն ծանոթանալ ամենկարևոր՝ « ինչու՞ տեղի ունեցավ» հարցի պատասխանից և հենց դրան էր միտված նաև դատավարությունը  փակ դռների ետևում անցկացնելը: Մինչդեռ   նման, նախադեպը չունեցող գործի դատավարությունը պետք է լիներ բաց և հասու ամբողջ ազգին: Ի՞նչ է, վախ կար ինչ որ «պատվիրատուի» անու՞ն հնչելու, որ փակ էին անցկացնում դատը, ինչպես փորձ է արվում ներկայացնել մինչ օրս: Համոզված կարող եմ ասել՝ ՈՉ: Պարզապես չէին ուզում, որ մարդիկ լսեն Նաիրի Հունանյանի ելույթը, բերած փաստերը, պատճառաբանությունները, թե ինչու՞ կատարեց նման մի բան և հենց դա էր պատճառը, որ շտապեցին հերոսի պատվանդանին բարձրացնելու մի մարդու, ով իր գործունեության ամբողջ տարիներին, իր կրունկի տակ ճզմեց երկիրը, ով առաջին պատասխանատուներից մեկն էր երկրի ու ժողովրդի կործանման համարԱյսինքն նպատակ հետապնդվեց ամեն կերպ լռեցնել Նաիրի Հունանյանին, լսելի չդարձնել երբեք նրա խոսքը և ամեն բան գլխիվայր շուռ տալու միջոցով, ինչ որ պատվիրատուների հորինովի կերպարների մասին խորհրդավոր պատմություններ մեջտեղ գցելու միջոցով, հեռացնել իրական ու սարսափազդու կերպարի բացահայտումը մի մարդու, ով անխնա թալանել, դավաճանել ու դժբախտացրել էր մի ամբողջ երկիր ու ժողովուրդ և կանաչ ճանապարհ բացել իր արբանյակներն հանդիսացող շատշատերի թալանի ու հարստացման համար, ովքեր էլ սրբացրեցին ու հերոսի լուսապսակով օցեցին իրենց հովանավորին: Մինչ օրս էլ, թալանչիների այդ բանդան, որոնց մի մասը ուսադիրակիր գեներալգնդապետներ են, Ազգային ժողովի պատգամավորներ, օլիգարխներ, հորինված կենսագրություններով «հերոսներ», շարունակում են ատամներով կռիվ տալ ու կանգուն պահել իրենց հովանավորի «հերոսական» պետվանդանը և անվերջ շրջանառության մեջ պահել հորինված « պատվիրատուի » մասին եղած հեքիաթըՆրանք բնականաբար սարսափում են ամենակարևոր և այս պատմության վրա լույս սփռող հարցից՝ ԻՆՉՈՒ՞  ՏԵՂԻ  ՈՒՆԵՑԱՎ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  27-ը

14 երկար ու ձիգ տարիներ պտտվում և բոլոր ջանքերով թարմ է պահվում «պատվիրատու» լինելու մասին հարցը, չունենալով բացարձակապես գոնե մեկ չնչին ապացույց: Լինու՞մ է այսպեսԿասեի՝ ԵՐԲԵ´Ք: Ցմահ դատապարտվածներն ի՞նչ է, բոլորն էլ հատուկ միջոցներով ստուգում անցած ու ընտրված հոգեպես ուժեղ մարդի՞կ էին, որոնք  որպես կանոն, հակառակ տեղի ունեցած անմարդկային բոլոր կտտանքներին չնշեցին պատվիրատու հանդիսացող որևէ անուն: Բացի միտումնավոր տարածված «կասկածներից», այս 14 տարիներին, ի հայտ եկա՞վ գոնե մեկ փաստ, որ փոքր ինչ լույս սփռեր « պատվիրատու» լինելու կասկածների վրա: ՉԵԿԱ´Վ: Կատարվածի համար իրենց կյանքերի կործանումով հատուցած Նաիրիի խմբի անդամները, պատվիրատու լինելու դեպքում այդ ինչու՞ պիտի լռեին, հանուն ինչի՞, երբ այլևս կարծես փրկության ոչ մի ելք չկա? « պատվիրատուի » կողմից ոչ մի օգնություն չկա  և ուրեմն նպատակ էլ չկա թաքցնելու «պատվիրատուին»…

Այդ ի՞նչ անտեսանելի «պատվիրատու» էր, որ դրանում կասկածվող Քոչարյանի դեմ ատամ կրճտացնող Գագիկ Ջհանգիրյանը, Վազգենի եղբայր Արամ Սարգսյանը և շատ ուրիշներ, իրենց բարձր պաշտոնավարման ընթացքում, Նաիրիի ու նրա տղաների հանդեպ կատարված ամենասարսափազդու կտտանքների միջոցով անգամ ի զորու չեղան բացահայտելու, կամ գոնե կես փաստ գտնելու «պատվիրատուի» մասով և մինչ օրս էլ «պատվիրատուի» մասին եղած կասկածները մնացին լոկ կասկածի և հեքիաթների շրջանակում:

Հետազոտող լրագրողներդ ինչու՞ «չնկատեցիք» քննության ու դատավարության ժամանակ սարքված այն բոլոր փաստերը, որ ուղղված էին ոչ թե գործի բացահայտման, այլ ավելի խճճման վրա և դա հենց գործը քննող Ջհանգիրյանի կողմից: Ինչու՞ «չնկատեցիք» և չցանկացաք բացահայտել այն բոլոր կրակոցների փաստերը ու դրանք իրականացնողներին, որոնց միջոցով սպանվել էին Դեմիրճյանն ու մյուսները և ո´չ երբեք Նաիրիի խմբի տղաների ձեռքով: Այս վերջին ասածիս վերաբերյալ կարծում եմ բավականին փաստեր, վկայություններ են եղել գործում: Այդ ովքե՞ր էին, որ բացի Նաիրիի տղաներից, զինված գտնվում էին Ազգային ժողովում, ու դահլիճի դռների ետևում, որոնք էլ փոխհրաձգության մեջ էին մտել Նաիրիի խմբի հետ, սպանել մյուս դեպուտատներին և որոնց կատարածի մասին, դեպքից անմիջապես հետո, դեռ դահլիճում պահանջում էր գրանցել, հետաքննություն անցկացնել Նաիրին: Զարմանալիորեն, նույնատիպ «եզրակացություն» անող լրագրողներդ «չեք նկատում» այս բոլոր ճչացող փաստերը, անգամ հարց չեք տալիս, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Նաղդալյանի քույրն հանկարծ հայտնվեց Ազգային Ժողովի բարձր ամբիոնում, երբ տրամաբանորեն՝ հակառակը պետք է լիներ

Նաղդալյանի կողմից տեսագրության ու ձայնագրության հնարավոր մոնտաժը արդյոք նպատակ չի՞ ունեցել թաքցնելու, ապահով պահելու շատ կարևոր մի փաստ, որը իրենց ցանկացած ձևով կարող էին մոնտաժել, թաքցնել, կամ՝ ոչնչացնել դեպքը իրենց ուզած ձևով  ներկայացնողները, այն գլխիվայր շուռ տվողները: Նաղդալյանը, տեսնելով կատարված գործողության տապալումը, Նաիրիի կողմից՝ սպասվող ժողովրդական աջակցության բացակայությունը, կատարվածը անմիջապես գլխիվայր ներկայացնելու, դեպքի իրական նպատակն ու պատճառները ամեն կերպ թաքցնելու, երկրին ու ժողովրդին դավաճանողին հերոսի պատվանդանին բարձրացնելու ու փառքով օծելու փաստը, արդյոք այդ մասերը մոնտաժելով, թաքցնելով չի՞ ցանկացել դրանք պահել այնպիսի մի նպաստավոր պահի համար, երբ հնարավոր կլիներ դրանց միջոցով լույս սփռել կատարվածի պատճառների վրա, կամ որպես մեղմացուցիչ հանգամանք, օգտագործել հետագայում Նաիրիի խմբի արդարացի դատավարության ժամանակ, երբ հնարավոր կլիներ այդպիսի մի դատավարություն երբևէ: Եվ ըստ այդ էլ, արդյո՞ք Նաղդալյանի սպանությունը, ինչ որ գոյություն չունեցող «պատվիրատուի» բացահայտումը կոծկել ցանկացողներից  առաջ, ավելի ձեռնտու չէր այն կողմին, ովքեր ամեն բան արեցին  խաբված, հարստահարված, ծաղրված ժողովրդի ցասումից ծնված Նաիրիի խմբին, սարսափելի հանցագործներ, դավաճաններ ներկայացնելու  և հավերժ ապահովելու իրական համազգային հանցագործդավաճանի հերոսացումը.. . Ինչու՞ եք ամեն բան փորձում ծածկել, թաքցնել այդ չեղած, մինչ օրս բացարձակապես ոչնչով չապացուցված «պատվիրատու»-ի հորինովի կերպարի տակ, եթե ինչինչ ուժերի կողմից պատվեր չեն ձեր «հետազոտությունների» մեկնաբանությունները

ՍՎԵՏԼԱՆԱ  ՄԱՐԳԱՐՅԱՆ   29/11/2013թ.

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Թե  ինչու՞  տեղի   ունեցավ Հոկտեմբերի 27-ը»

  1. Նաիրի Հունանյաններ դարը մեկ-երկու անգամ է տալիս, իսկ դուք՝ վախկոտներդ, ապերախտներդ մերժեցիք, հողին հավասարեցրիք Նաիրիի կերպարն ու կատարածը և ահա այսպես պատժվում եք չարաչար… Նաիրիի կրակոցները ոչ թե ետ գցեցին երկրի զարգացումը, ինչպես սրսկել են ձեր ուղեղներում ազգի բացահայտ դավաճանության ճանապարհին կանգնած Վազգենի արբանյակները, այլ եկան փրկելու ձեզ Վազգենի ու Վանոյի սարսափի իրականությունից, եկան ազատագրելու ձեզ այդ դիկտատորի իննամյա կամայականություններից, բայց դուք պատրաստ չեղաք ընդունելու Նաիրիի ինքնազոհությունը… Հիմա ումի՞ց եք բողոքում, կամ ինչի՞ց… Հիմա՝ Նաիրիին քարկոծելու, ստորացնելու, միայնակ ձգելու ձեր այդ տարիների քայլից հետո, այդ ո՞վ պետք է համարձակվի մի նոր Նաիրի դառնալ, փրկելու ձեզ այս վիճակից… Վայելեք ուրեմն ձեր իսկ երազանքի նաև ձեր փրկչի հանդեպ ունեցած ձեր դավաճանության պտուղները, կամ էլ գտեք ձեր սխալներն ուղղելու ճանապարհ՝ ապաշխարելու միջոց.
    Սվետլանա ՄԱՐԳԱՐՅԱՆ.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s