Բաց նամակ ԱՄՆ-ի, ԵՄ անդամ երկրների լիազորված դեսպաններին, Հայաստանի Հանրապետությունում

ht

17 de noviembre de 2013 a la(s) 3:52

 Սիրելի   տիկնայք  ու   պարոնայք   Որպես  ԱՄՆի   ու  ԵՄի   քաղաքացիներ, պարտավորված  ենք   համարում   հայտնել   ձեզ,  որ  Հայաստանի   Հանրապետության  բանտերում   կա   բազում   քաղբանտարկյալ   հենց   հիմա:  Վերջերս   բանտարկվածներից   է   Շանթ  Հարությունյանն  իր  համախոհներով,  որին  իր  կամքին  հակառակ  տեղափոխել  ենհոգեբուժարան,  ինչպես  որ  վարվել  էին  նրա  հետ  նախորդ  բանտարկությանժամանակ:  Այդ  բռնարարքն  արժանացավ  ԱՄՆի  դեսպանատանքննադատությանը:

Մենք   ունենք  բազում  վկայություն  նախկին   քաղբանտարկեալներից, ինչպեսնաև   սովետական  փորձ,  որ   հոգեբուժարանները  խունթաներիխոշտանգարաններն  են,  հասարակության,  փաստաբանների, գերևարվածների  ընտանիքների  անդամների  համար  անտեսանելի  ևանվերահսկելի:

Տեղեկացնում   ենք,  որ  ինչպեսԱՊՀ  անդամ   բոլոր  երկրներում,  այնպեսէլՀայաստանում,  մինչ  օրս  գաղտնազերծված  չեն   սովետական  ԿԳԲիագենտներն   իրենց   ոստայններով:  Այն  որ  ԱՊՀ  հասարակություններին  դալայնորեն  հասու  դարձավ  ՍՍՀՄի  փլուզումից  երկու  տասնամյակ  անց, բացատրելի  է  սովետական  տարիների  ու  հատկապես  վերջին  երկուտասնամյակների  իմացական  շրջափակումով,  միակողմանիպրոպագանդայով  ու  գլուխլվացմամբ:  Բայց  ինչու  մեր  բարեկամները, աշխարհի   ժողովրդավարությունները  դա  թույլ  տվեցին,  մեզ  անհասկանալիէ  մինչ  օրս,  և  դա  անպայման  կդառնա  քննարկման  ու  պարզաբանմանառարկա  ժողովրդավարությունների  հաստատություններում  որտեղքաղաքացիներ  ենք,  և  հայ  ժողովրդի  ու  նրա  բարեկամժողովրդավարությունների  դիվանագիտական  ապագահարաբերություններում:

Ավելորդ  չենք  համարում  նշելը,  որ  գործընկերների  նմանանտարբերությունը,  անվտանգության  կարևորագույն  այս  խնդրինկատմամաբ,  խորապես  հիասթափեցնում  է  հայ  ժողովրդին,  ինչպես  նաևձեր  համագործակցությունը  երկիրը  զաֆթած  խունթայի  հետ,  ամեն  զեղծված  ընտրությունից  ու  հանրաքվեից  հետո,  նրանց  միջազգային  իմիջըշպարելով  ձեր  կերտած  փաստաթղթերով,  տակը  դրածստորագրություններով  ու  հայտարարություններով:

Մենք  որպես  ԱՄՆի, ԵՄիքաղաքացիներ,  ինչպես  նաև  հայեր,  համարումենք  նման  քաղաքականությունը  պատեհապաշտ, անհեռատես, վնասակարուվտանգավոր,  ոչ  միայն  Հայաստանի, այլ  համաշխարհայինժողովրդավարության   համար  ընդհանրապես:

Որպես  ձեր  համաքաղաքացիներն  ու  պարզապես  բարի  կամքի  մարդիկ, կոչենք  անում  ձեզ.

Անմիջապես   ներկայացուցիչներ  ուղարկել  հայ  բանտարկյալներինայցելության,  տեղեկանալու  նրանց   որպիսությունից,   համոզվելու  որ  նրանցչեն   խոշտանգում   հենց   հիմա,  երաշխիքներ  պահանջել  իշխանություններիցոր  չեն  խոշտանգվի,  ինչպես  նաև  պահանջել  ՇանթՀարությունյանիհարկադիր  հոգեբուժության  դադարեցումը:

Քննարկել  ձեր  իշխանությունների  հետ, ՀայաստանումԿԳԲի  ոստայնըհնարվորինս   շուտ   գաղտնազերծելու  պահանջդնելու  ձերհնարավորությունն  ու  ձեր  երկրների   հնարավոր  աջակցությունն  այդգործում:  Հակտապես   գնահատելի   կլինի  Գերմանիայի  ու  Վարշավյաննախկին  պակտի  երկրների  փորձը:

Տեղեկացնում   ենք,  որ  այս  հայտարարությունը  տարածում  ենք  մեդիայով, փոխանակ  սովորականի  պես  ուղարկելու  ձեր  փոստային  ու  էլեկտրոնայինհասցեներով,  որովհետև  2006  թվականից  մինչ  օրս  ամեն  տարի  ձեզուղարկած  բազում  հայտարարություն,  հղում,  նամակ  անպատասխանէմնացել,  անգամ  չենք  ստացել  հաստատում  որ  ստացել  եք,  ինչը  ԱՄՆում  ու  ԵՄում   կառավարական  հաստատությունների  աշխատակարգիկոպտագույն  խախտում  է: 

Վստահ  ենք,  որ  որպես  ժողովրդավարությունների  քաղաքացիներ  ուպետական  ծառայողներ,  դուք   չէիք  կարող  նման  զանցանք  գործել,  և  այդպատճառով  առաջարկում  ենք  ձեր  անվտանգության  ծառայություններինանմիջապես  միջոցներ  ձեռնարկել, ձեր  դեսպանատների

 Տեղացի  աշխատակիցներից  ԿԳԲի  ագենտներին  զտելու  համար,  որովհետևհակառակ  դեպքում  նրանք  են  շարունակելու  զտել  ձեզ  ուղարկված   փոստը:

Վտարանդի   Հայ   Գրողների   Միություն

2013.11.16   

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s