Ի Պաշտպանություն «Ազդարարի» գլխ. Խմբագիր` Ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանի


 

arm135738875498

Մարտիկ Սարգսյանին դեմ առաջադրված մեղադրանքների սկզբնաղբյուրը գալիս է այն բանից երբ Մարտիկ Սարգսյանը հայտարարարեց, որ մասնակցելու է ՀՀ նախագահական ընտրություններին: Լավ ճանաչելով Մարտիկ Սարգսյանին կարող եմ ներկայացնել մի շարք փաստարկներ, նրա վրա բարդված մեղադրանքները շինծու են… Վերջին ժամանակներում նման քրեական մեղադրանքներ առաջադրվել են մարդկանց, որոնք խանգարում են իշխանություններին: Չհաշված այն փաստը, որ դեռեւս նախագահական ընտրությունների ընթացքում նրան եւս ահաբեկել էին եւ սպառնացել… Նույն ներկայացումը տեսնում ենք Ազատամարտիկ Գնդապետ Վոլոդիա Ավետիսյանի գործում: Նախագահկան ընտրարշավի ժամանակ Մարտիկ Սարգսյանը միակ թեկնածուն չէր, որ ահաբեկվել եւ հետապնդվել է իշխանությունների կողմից, եղել են այլ թեկնածուներ նույնպես: Սակայն այդ հարցը թողնելով ետին պլան կարելի էր արձանագրել այն փաստը, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում պարտված լինելով, որոշել է, ոչ միայն վրեժ լուծել իր նախկին ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ, այլեւ ՎԵՐԺ լուծել Ժողովուրդից, այն ժողովրդից որոնք չէին ընտրել իրեն, այդպիսով այս անտարբերություը եւ ժողովրդին ծաղրելը դրա հետեւանքներն են: Իսկ թե ինչպես ՊԱՏԺՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ տեսնում ենք բոլորս… Տրանսպորտի, կոմունալ, սննդամթերքի եւ այլ ապրանքների թանկացումներ, այդ թվում արդարադատության եւ ուժային կառույցների ինքնագործունեությունը: Մի խոսքով ՊԱՏԺՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ՈՐՈՆՔ ԴԵՄ ԵՆ ԳՆԱՑԵԼ ԻՐԵՆ… Մարտիկ Սարգսյանը նախագահական ընտրարշավի կեսից դուրս մնաց, այդպես ասած պաշտոնական տվյալներով նա չկարողացավ մասնակցել, բացի այդ մամուլը եւ մի շարք լրատվական կայքեր գրեցին մեջբերում…. Նախագահի մերժված թեկնածու Մարտիկ Սարգսյանը կսատարի Սերժ Սարգսյանին… http://www.1in.am/arm/armenia_politics_147242.html հետաքրքիր է ինչ գեղեցիկ խոսքեր, ինչքանով գիտեմ Մարտիկ Սարգսյանը այդպիսի հայտարարություն չի արել, եւ այս հայտարարությունը մամուլում երեւալուց ամիջապես հետո ես մի հայտարարություն արեցի որը, կարծում եմ կարելի է կապել տվյալ գործին; ( surhandak.wordpress.com/2013/01/05/նախագահի-մերժված-թեկնածու-մարտիկ-սա/ Տեսակետ…) Մարտիկ Սարգսյանը որպես ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ երբեք Սերժ Սարգսյանին չի տեսել մարտադաշտում կամ ճակատում, եւ նա չէր կարող նման հայտարարություն անել: Այդպիսով որպես նրա Մարտիկ Սարգսյանի Մարտական ընկեր, « Ազդարար » Ամսագրի սփյուռքի բաժնի խմբագիր հայտարարում եմ որ, Մարտիկ Սարգսյանի դեմ առաջ քաշված մեղադրանքները սադրանք է ՀՀ իշխանությունների կողմից, որոնք որդեգրել են ՄԻԱՊԵՏԻ պաշտպանյալի դերը: ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդի աչքին ԱՐԺԵԶՐԿԵԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ անունը, քանի որ տիրապետում են լրատվական բոլոր միջոցներին, եւ Ապատեղեկատվություն հաղորդելով ցանկանում են պառակտել ժողովրդի մեջ առած բողոքի ալիքը: Մարտիկ Սարգսյանը այն մարդկանցից մեկն է, որը առաջինը բարձրացրեց ՀՀ իշխանությունների կողմից ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ նկատմամբ գործած անարդարություններ Տեռորի մասին: Ուստի հաջորդում ներկայացնում եմ տվյալ տեսանյութը, որը արվել 3 /02/ 2012 թվականին, որտեղ Մարտիկ Սարգսյանը պատմում է իր ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ողբալի իրավիճակի մասին: Ուստի այս ամենով փորձում են հասկացնել ժողովրդին, որ նրանց ցանկացած ընդվզում եւ բողոք, կպատժվի օրենքի խստությամբ, քանի որ օրենքը եւ օրենսդրությունը իրենց ձեռքին է… Այդ գործելաոճը արդեն հայտնի է բոլորիս, նույն իրավիճակում հայտնված Վոլոդիա Ավետիսյանը, Վարդան Պետրոսյանը, Այդ նույն համակարգի զոհերն են, եւ չեմ կարծում որ Սերժ Ազատիչի կբավարարվի այսքանով, սպասենք հերթական անակնկալին: Կոչ եմ անում իմ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲՈՐԸ` Մարտիկ Սարգսյանին դուրս գալ հացադուլից, քանի որ իշխանություններին դա է պետք, արագ ոչնչացնել ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ… Հարկավոր է լծվել համբերությամբ եւ պայքարել… ՄԵՐ ԳՈՐԾԸ ԱՐԴԱՐ Է…

« Ազդարար » Ամսագրի Սփյուռքի գլխավոր խմբագիր Վարդան Հովհաննիսյան Իսպանիա 16/11/2013 

https://surhandak.wordpress.com/2013/02/22/մոռացված-հերոսներ/

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s