Որտե՞ղ է թաղված շան գլուխը…

HHHHHHՊատերազմում շատ ազատամարտիկներ գիտակցում էին որ գալու են ժամանակներ, երբ ՀՀ իշխանությունները սկսելու են հետապնդել իրենց, այդ էր պատճառը, որ շատերը խուսափում էին լուսանկարվել կամ նկարահանվել, վստահ լինելով որ այդ լուսանկարները վաղ թե ուշ այդ հայտնվելու են КГБ -ի արխիվներում: Հայաստանի իշխանության վերնախավը հասկանում էր որ գալով իշխանության գլուխ ամիջապես պետք է միջոցներ ձեռք առներ խուսափելու համար հետագյում առճակատումներից… Պատերազմը քանի շարունակվում էր, կարելի էր աննկատ, ժողովրդի աչքից հեռու ոչնչացնել Ազատամարտիկներին… Պատերազմից վերադարձող ԿԱՄԱՎՈՐԸ շուտ թե ուշ պետություն այրերից բացատրություն էին պահանջելու, թե ինչպե՞ս եղավ որ Խորհրդային Միության երբեմնի հզոր հանրապետությունը դարձավ այդքան չքավոր, Ինչպե՞ս եղավ որ պետություն փոխարեն հարստացան հանցագործ դասալիքները, որոնք դիզեցին ժողովրդի հաշվին միլիոններ… Ինչպե՞ս եղավ որ կոպեկներով սեփականաշնորհվեցին գործարանները եւ հողային տարածքները, այդ թվում մանկապարտեզները եւ բուժ-հիմնարկները: ՀՀ իշխանությունների հասկանում էին, որ պատերազմի ավարտից հետ ճակատից վերադարձող ազատամարտիկների հետ, առճակատումը անխուսափելի կլինի, քանի, որ իրենց կյանքը եւ հոգին ազգային պայքարին նվիրաբերած տղաները երբեք չէին հանդուրժի սեփական ժողովրդին հարստահարող եւ խոշտանգող իշխանություններին, անկախ նրանից թե ովքեր կլինեն դրանք: Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակարգի կողմից ձեւավորված էլիտան, պատմական բոլոր փաստերը կեղծելով, եւ ձեւափոխելով ստեղծեցին նոր դասակարգ, որը ձուլվելով քաղաքական կուսակցությունների մեջ, (այդ թվում նաեւ ավանդական կուսակցությունների Հնչակյան, Ռամկավար եւ Դաշնակցական ) նրանց շեղեցին իրենց գաղափարախոսությունից: Այդ բազմակուսակցական համակարգի ձեւական բնույթը կարելի էր նկատել քաղաքական գործիչների ԱՌՆԵՏԱՎԱԶՔՈՎ… Կուակցությունից կուսակցություն վազելով նրանք փոխում էին իրենց վարքագիծը, իրականում մնալով նույն ԱՌՆԵՏԸ… Հայաստանի Կուսակցություններում տիրող իրավիճակը ԿԼԱՆԱՅԻՆ է, խնամի -բարեկամներով դառնում էին կուակցության ղեկավարները իրար են փոխանցում իրենց այդ պաշտոնը, Հայաստանի իրականության մեջ սեփականաշնորհված են նաեւ պետական եւ հասարակական կազմակերպությունները` Նախարարություններում եւ կառավարությունում, Ազգային ժողովում եւ ուժային տարբեր կառույցներում… Երկրապահ Կամավորականների միությունից սկսած վերջացրած Գրողների եւ Կոմպոզիտորների միություններով: Կուսակցական պարագլուխները փորձում են իրենց կուսակցության մեջ ներառնել ինչքան հնարավոր է շատ ծանոթներ եւ բարեկամներ, նույնիսկ մարդիկ կան որոնք գրանցված են երեք կամ չորս կուսակցություններում: Հասարակ շարքային կուսակցական քաղաքացին անգամ տեղյակ չէ իրականում թե ինչ նպատակ է հետապնդում իր կուսակցությունը, միայն ընտրությունից ընտրություն են հիշում որ կուսակցական ընկերներ ունեն, իսկ այդ մարդիկ էլ օգտվում են միայն իրենց հասանելիք 5000 դրամ ընտրակաշառքից: Շատ շարքային քաղաքացիներ վստահ են, որ միեւնույն է ոչինչ էլ չի փոխվելու այդ երկրում, եւ այդ է պատճառը, որ նրանք ստիպված վերցնում են այդ չնչին գումարը: Հայաստանի իրավիճակը տեսնելով կարելի է արձանագրել այն ողբալի մթնոլորտը, որում հայտնվել է ժողովուրդը, անիմաստ պայքարը օլիգարխիայի դեմ, անիմաստ պայքարը մշակույթային արժեքների պահպանման համար, բնապահպանական հարցերից սկսած վերջացրած արտաքին քաղաքականության հարցերով… Բոլոր հարցերը անլուծելի են, քանի դեռ այդ երկրի իշխանությունները արդարացնելու են իրենց քայլերը… Հարկավոր է լռել… Ավելորդ է դժգոհել Հայաստանում վատ ենք ապրում, որ ամեն օր թանկանում է սննդամթերքի եւ կոմունալ ծախսերը, որ ազատամարտիկներին նվաստացնում են եւ խոշտանգում, որ երկրում արտագաղթ է եւ թալան… Բոլորս գիտակցում ենք թե այդ ամենի մեղավորները ովքեր են, սակայն առաջնակարգ հարցերը մոռանալով բռնում ենք անիմաստ դժգոհությունների ու բողոքի երթերի ճանապահը : Այդ համակարգը մի բուրգ է, որը մեկ հանցագործ իշխանավորի կեղտոտ գործերը կոծկվում կամ ամպատիժ մնում մյուսի հանցագործի հովանավորությամբ: Դատաիրավական համակարգը գործում է միայն հանցագործ վերնախավի հովանավորությամբ, ո ստիկանները հովանավորում են հանցագործին իսկ նրանք էլ իրենց հերթին հովանավորում են այդ համակարգը: Հանրապետության սահմանադրությունը հնարավոր է փոփոխել միայն մի օրվա ընթացքում, եթե այդպիսի ցանկություն լինի… Չմոռանանք որ Ազգայի Ժողովի պատգամավորների համաձայնության դեպքում կարելի է անգամ հանրապետության անունը փոխել: Այնպես որ Հայաստանը իր ողջ պատմության դարաշրջաններում չի հայտնվել այսպիսի սոսկալի եւ տառապյալ վիճակում, որով հայտնվել ենք այսօր: Սա նրանից է որ դա չի արվել օտարների ձեռքով, այլ սեփական Տականքների եւ դավաճանների… Իսկ դա նշանակում է, որ նրանք անպատիժ են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Լեւոնի Տեր-Պետրոսյանի եւ Բլեյանի նմանները ազատ ու հպարտ շրջելու են մեր քաղաքում…

24-10-2013 ՎՀ Իսպանիա

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s