Քանի ՀՀ իշխանությունները թաքցնում են անցիալի հանցանքները, այս երկրում ոչինչ չի փոխվելու…

 

յյյհհՂարաբաղյան պատերազմի տարիներին շատ դեպքեր եւ դրվագներ մոռացվեցին կամ էլ մնացին հաղթանակների ետեւում: Շատերը մտածում են որ անցել է շուրջ 25 տարի եւ արժե՞ այսքանից հետո խոսել այդ բացթողումների, անհաջողությունների եւ դավաճանությունների մասին: Կարծում եմ, որ այդ անհաջողությունների հիմնական պատճառը նրա շնորհիվ է, որ դրանց մասին չխոսեցինք եւ չասացինք, եւ այդ սխալների վրա կառուցեցինք այն ինչ կա… Համաշխարհային Պատմության մեջ տարբեր երկրներ ունեցել են այդպիսի բացասական մութ էջեր, ինչպես ասում են այդ դեպքում, հայտնի մեջբերումը` Հերոսներին չեն դատապարտում... Այդ խոսքերի հեղինակը ինչպես ասում են եղել է Եկատիրինա II-ը, որը արտահայտվել է Ա. Սուվորովի 1773 թ դեմ հարուցված մեղադրանքներից հետո… Չմոռանանք, որ Հայաստանի տարբերակում այդ խոսքերը երբեք էլ չեն կարող դառնալ թեւավոր…

Ղարաբաղյան Պատերազմի հաղթանակները փառքով պսակվեցին, սակայն մեդալիոնի հակառակ կողմը նայելիս տեսնում ենք այն աղետի ողբերգության պտուղները, որում գտնվում է մեր երկիրը` Կախված Անկախություն, ստրկացած ժողովուրդ, արտագաղթ, քայքայված տնտեսություն, բարոյալքված հասարակություն, հարստահարող իշխանություններ: Ոչ մի ձեռքբերում այս քսան տարիների ընթացքում կորցնելով անկախությունը եւ ինքնիշխանությունը, Վասալական մարզի կարգավիճակով ապրող պետությունը կորցրեց իր Ազգային նկարագիրը եւ ապագայի հեռանկարները…

Այդ ամենի հիմնական պատճառը, որ մենք ժամանակին մոռացանք եւ չբացահայտեցինք բացասական երեւույթները… Չկարողացանք ձեւավորել օրինապահ հասարակություն եւ իրավական պետություն, Քրեական տականքները բանտերում հայտնվելու փոխարեն, չէին հայտնվի Ազգային ժողովում… Այդ քրեական հանցագործների մեջ են այսօրվա գեներալների 99 %-ը: Այդ գեներալների օգուտը Ղարաբաղյան պատերազմին այնքանով է, որքանով Իլհամ Ալիեւինը մեր հաղթանակների հաջողության մեջ:

Ղարաբաղյան պատերազմի եւ հայկական բանակի կառուցման մենաշնորհը վերագրելով միայն սպարապետ Վազգեն Սարգսյանին եւ Խորհրդային բանակից ժամանած որոշ բարձրաստիճան սպաների, սակայն դա այդպես չէ, քանի որ մինչ այդ սպաների ժամանումը, Ինքնապաշտպանական ջոկատները կարողանում էին փառքով կատարել իրենց պարտականությունը, ոչ միայն կարողանում էին կռվել Ադրբեջանական հրոսակների դեմ, այլեւ սարսափի մեջ էին պահում Խորհրդային Կանոնավոր զորամասերին: Ես չեմ կարող հերքել այն փաստը, որ Խորհրդային բանակից եկած գեներալների եւ սպաների մեջ եղել են շատ հայրենասեր եւ գործին նվիրված մարդիկ, որոնցից էր Գեներալներ Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Տեղին է նշել նաեւ այն բարձրաստիճան զինվորականների մասին, որոնք մտնում էին իմ նշված 99 %-ի մեջ: Այդ սպաները իրենց հետ Խորհրդային բանակից բերեցին նաեւ իրենց վատ սովորությունները, այսինքն հարբեցողությունը, թղթախաղը, պետության եւ զինվորների հաշվին ապրելու նրանց գործելավոճը: Պատերազմի ժամանակ ավելի հեշտ էր ամրացնել իրենց դիրքերը, սիրաշահել եւ մեծարել Վ. Սարգսյանին եւ բանակային շտաբներում կամ թիկունքում տեղավորվելով ամրացնել իրենց ֆինանսական կարողությունները:

Պատերազմի ժամանակ շատ եմ տեսել այնպիսի հրամանատարների, որոնք, ամեն ինչ անում էին որպեսզի չհայտնվեին պատերազմական գոտում, քանի որ նրանց ականջին անգամ չի հասել թշնամու հրետանու համազարկերը: Սակայն հիմա հերոսացվել են այդ գեներալները եւ զորավարները: Ազգային ժողովում հայտնված գեներալների կենսագրության միջից ջնջված են նրանց կյանքի հանցագործ տարիները, այն տարիները, երբ Խորհրդային Քրեակատարողական հիմնարկներում կրում էին իրենց պատիժը, չի հիշվում նրանց կատարված հանցանքները պատերազմի տարիներին, հիմա նրանց կենսագրության հիմնական հատվածը նշվում է Ղարաբաղյան Պատերազմի մասնակցությունը եւ սպարապետի հետ կապված դրվագները, որն էլ նրանց հնարավորություն է տալիս ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ , ԱՆՊԱՏԻԺ ԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ…

Սակայն այդ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐԻ քրեական մեկուսարաններում անցկացրած տարիների պատմությունների մանրամասնությունները լավ հայտնի են Սերժ Ազատիչին, քանի որ նա որպես ,, նախկին ,, КГБ- ի գործակալ կարողանում է օգտագործել այդ մութ պատմությունները Ազգային ժողովում իր ցանկացած ծրագիր օրենքի ուժով հաստատելու համար… Այդ է պատճառը , որ հանցագործները ԱՍՏԾՈ փոխարեն եկրպագում են Սերժ Ազատիչին… եւ նրա դեմ ուղված ցանկացած մեղադրանք վերագրում են իրենց… Չմոռանանք որ այդ մարդկանց տեսակը ժամանակին խոնհարվում էր սպարապետին: Ինչքանով հիշում եմ դեռեւս 90- ականների սկզբին Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ հակամարտություն է եղել, անգամ լուրեր կաին, որ Վազգեն Սարգսյանը ծեծել է Սերժ Սարգսյանին, ինչքանով էր հավաստի այդ լուրը, սակայն ՊՆ-ի իմ ծանոթ սպաները համոզում էին, որ Ս. Սարգսյանին ծեծել են Գեներալ Մանվելի կողմնակիցները Քավոր` Սպարապետի հրամանով: Սակայն չշեղվելով հիմնական թեմայից…

Որ արժե՞ այսքանից հետո խոսել այդ բացթողումների, անհաջողությունների եւ դավաճանությունների մասին… Շատերը ակամայիս չեն ուզում հիշել, կամ հիշելուց էլ ինձ միշտ նույն հարցն են տալիս` արդյո՞ք չեմ փոշմանել, երբ կամավորագրվել եմ, մեկնել եմ պատերազմ… Ես մինշանակ պատախանում եմ , որ երբեք չեմ փոշմանել, ես գնացել եմ իմ հայրենիքը եւ ժողովրդին պաշտպանելու համար, եւ եթե հարկ լինի նորից պատրաստ եմ անցնել նույն ճանապարհը: Դա արել եմ հայրենասիրությունից ելնելով… ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ` դա գենետիկական հատկություն է եւ արյան մեջ է. ո՛չ հեռավորությունը եւ ո՛չ էլ շքեղ կյանքը չի կարող փոխել մարդուն հրաժարվել իր հայրենասիրությունից: Սակայն երբ տեսնում եմ մեր երկրում թափ առած ԿՈՒՍԱԿՑԱԿԱՄՈԼՈՒԹՅԱՆ երեւույթը սարսափում եմ: Դեռեւս պատերազմի տարիներին ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ շատ տղաներ պատերազմի դաշտում սխրանքներ էին գործում, իսկ ԴԱՇՆԱԿ քաղաքական այրեր աթոռի կռիվ էին տալիս, փաղցնելով իրենց բաժինը, իրենց կուսակցական ընկերների հաշվին ժողովրդի հաշվին թալանեցին եւ դարձան ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ կուսակցության ղեկավարներ եւ առաջնորդներ… Չգտնվեց ոչ մի ԴԱՇՆԱԿ կամ կուսակցական ընկեր որ նրանց մեղադրի, հիմա էլ անում են նույնը արդարացնելով իրենց ցանկացած հանցանք, ինչ է նշանակում մեր ԿՈՒՍԱԿՑԱԿՆԵՐԸ կուսակցության շահը ավելի վեր են դասում քան ՀԱՅՐԵՆԻՔԻ կան ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ… Ուրեմն ինչներիս է պետք ՀՀԿ ՀՅԴ ՕԵԿ եւ այլն տիպի կոպերատիվ հայրենասիրությունը… Պատմության ՍԽԱԼՆԵՐԸ մեզ դաս չեղան, եւ կրկնելով անցիալի սխալները շարունակում ենք կրկին գործել ՍԽԱԼ… Մեր ժողովուրդը այնքան կմնա այս ստրկացած վիճակում, քանի չեն բացահայտել մեր պատմության մութ էջերը: Ազատամարտիկները սոցիալական հարցեր բարձրացնելով հասկանում են որ միեւնույն է ոչինչ էլ չի փոխվելու, իշխանությունները միշտ խոստումներ կտան եւ ճանապարհ կդնեն… Քանի ՀՀ իշխանությունները թաքցնում են անցիալի հանցանքներ, այս երկրում ոչինչ չի փոխվելու

Այն հուշագրերը, որոնք մնացել են դեռեւս պատերազմի տարիներից , արտահայտել են մեր պատմության ամենահերոսական էջերը,

Եւ Այդ հերոսական պատմությունների ձեռագրված էջերը օրերից մի օր դուրս կգան լուսաբանելու անցյալի գործած սխալները…

Ազատամարտիկի Հիշատակարան… ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ

Վ Հովհաննիսյան 13 /10/2013 © VH Իսպանիա

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s