ԱՍՖԱԼՏԻՆ ՊԱՌԿԵԼՈՎ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ՓՈԽԻ

surhandak - копия

ԱՍՖԱԼՏԻՆ   ՊԱՌԿԵԼՈՎ   ԱՅՍ   ԵՐԿՐՈՒՄ   ՈՉԻՆՉ   ՉԵՍ   ՓՈԽԻ

Իմ   մարտական    ընկերներից    շատերը   այս   օրերին   պայքարում   են Ազատամարտիկի   Վոլոդիա   Ավետիսյանի   ազատության   համար:   Իհարկե բոլորիս   հայտնի   է,   որ   Վոլոդիա   Ավետիսյանը   ՀՀ   իշխանությունների հերթական   զոհն   էր,   ինչպես    կարելի   է   ասել   Վոլոդիա   Ավետիսյանը   ո՛չ   առաջին   զոհն   է,   եւ   ո՛չ   էլ   վերջինը…   Քանի   որ   հասկանալի   է կաշառակերության    մեղադրանքը   միակ   փաստարկն   է,   որ   կարող   են ներկայացնել    իշխանությունները…   Այս   քսան   տարիներին   եւ   դրանից   առաջ   Հ.Հ.   իշխանությունների   հիմնական   նպատակը   եղել   է երիտթուրքերի   նման`   սկզբում   ոչնչացնել   ժողովրդի   պաշտպան ԱԶԱՏՈՒԹՅԱՆ   ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ  եւ   նոր   հետո   անցնել   անպաշտպան   ժողովրդին:   Ոչնչացնելով   ԱԶԳԻ    ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻՆ,   նրանք   անդամալույծ արեցին   ԱԶԳԻՆ   եւ   հնարավորություն   ունեցան    հետագայում  գործել   անկաշկանդ   եւ   անպատիժ,   գիտակցելով,   որ    ժողովուրդը   չի   կարող ըմբոստանան   առանց   այդ   ՈԳՈՒ,  նրանք   գնացին    այդ   ոճրագործությանը    որպեսզի    կարողանան    երկարաձգել   իրենց իշխանությունը…   Բազմիցս   նշվել   է   որ   ՀՀ   իշխանությունները    դեռեւս Արցախյան   Պատերազմի   տարիներին   մշակել   է    ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ   իրենց    մարտավարությունը,   եւ   այդ   նախաձեռնողը   եղել   է « սպարապետը»   իր    համախոհներով:   Իզուր   չէր,   որ   պատերազմի   ժամանակ   իշխանությունները   ԹԻԿՈՒՆՔԻՑ   կամ    ԴԱՎԱԴՐԱԲԱՐ    ոչնչացրեցնում    էին   ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ`  որին    գնդակահարելով,  որին   էլ   քրեական   մեղադրանքներ   հարուցելով,   ոմանց   ահաբեկելով,    ոմանց   էլ    արտաքսելով:  (ՀՀիշխանությունները  ոչնչացրեցին   տաղանդավոր    զորահրամանատարների   եւ   մտավորականներին,   որոնք   դժգոհում    էին   այդ   Ռեժիմից,  Նրանք   ծրագրավորել    եւ    իրականացրել    են    այդ   Ազատության    Գաղափարի    դրոշակակիր`  Արթուր    Մկրտչյանի, Գնդապետ   Վլադիմիր    Կարապետյանի,    Նորիկ    Դանելյանի,   Մոնթե    Մելքոնյանի,    Աշոտ    Ղուլյանի`  Ասկոլկեն,   սպանությունները )   Այնպես   որ   ՀՀ  իշխանությունները   պատրաստ   էին    ԿՅԱՆՔԻ   ԳՆՈՎ   պահել    այդ  ձեռքբերումները,   դա    նշանակում   է,   որ   ՆՐԱՆՔ    ԵՐԲԵՔ    ՉԵՆ   ԶԻՋԵԼՈՒ   ԵՐԿՐԻ    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ:    Ազատամարտիկի   ԴԻԱԿՆԵՐԻ  ՎՐԱՅՈՎ   նրանք    հասան   այս    բարձրունքներին   եւ    փոխզիջելը,   նրանց   համար    նշանակում    է    ՆԱՀԱՆՋ   ԵՒ    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ    ԲՈՒՐԳԻ  փլուզում...   Բազմիցս    մամուլում    խոսվել   է   ՀՀ   Պաշտպանության   եւ    ուժային   այլ   գերատեսչություններում    ՄԻԼԻՈՆԱՏԵՐ    գեներալների   մասին,   սակայն    մինչեւ   հիմա   ոչ   մի    գեներալ   կամ   բարձրաստիճան   սպա   չի  մեղադրվրել    կաշառակերության   եւ   թալանի   համար:   Գեներալներ,  որոնք   հազարավոր    անմեղ   մարդկանց   արյան    գնով    կառուցեցին   իրենց    դղյակները   եւ   ապարանքները…   Փոխարենը   իշխանությունները    մեղադրեին   հանցագործներին,   ընդհակառակը   նրանց   մեծարեցին   եւ  հերոսացրին:   Պատասխանը   միայն   մեկն   է,   հանցագործ իշխանությունները   կառուցել   են    իրենց   բռնատիրական   իշխանությունը   այդ   հանցագործ    գեներալների   շնորհիվ,   դրանք   այն    գեներալներն   էին,  որոնք    իրականացնում    էին    « սպարապետի »   այս    ծրագիրը:   Վոլոդիա  Ավետիսյանին    մեղադրանք    ներկայացնելով   կարելի   է   հասկանալ,   որ  առաջին   հերթին   պետք   է    մեղադրանք   ներկայացնել   Պաշտպանության   Նախարարության    նախկին   եւ   ներկայիս   նախարներին   ու   նրանց   տեղակալներին,   քանի   որ    ինչքանով   հայտնի   է   Պաշտպանության   Նախարարության   Սոցիալական   ծառայությունը   ՎԱՃԱՌՈՒՄ    էր  «ՊԱՏԵՐԱԶՄԻ   ՎԵՏԵՐԱՆԻ »   վկայակնաններ,    այդ    թվում   ՊԱՏՎՈԳՐԵՐ  եւ    մեդալներ,    ինչքանով    տեղյակ   եմ    նույնիսկ    մարդիկ    դրամով    թոշակավորվում   են    Պատերազմի   վետերանի   անվան   տակ,   մինչդեռ  իսկական     վիրավոր    ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ   դժվարությամբ    են  կարողանում    հասնել    անգամ    թոշակավորման    հանձնաժողովին,   քանի   որ    մեծ    գումարներ   են   պահանջում:   Հետաքրքիրը   այն   է,   որ   այդ   ամենը    արվում   է    առանց    քաշվելու   եւ    խոչընդոտների…   Պատերազմի   մասնակցի    անունով   թոշակավորվում    էին   ցանկացած   մարդ,   որը   ի   վիճակի   էր    գնել   այդ   ՊԱՏԵՐԱԶՄԻ  ՎԵՏԵՐԱՆԻ   տիտղոսը: Պաշտպանության    Նախարարությունում   անգամ   սահմանված   են    որոշակի    գներ,   օրինակ`   Վազգեն   Սարգսյան   մեդալը   արժե   30.000   դրամ,   իսկ   թոշակավորման   հանձնաժողովում   300.000   դրամ    են  պահանջում,   ավելի   բարձր   կարգ   կամ   թոշակ    նշանակելու   համար: Հիշեցնեմ,   որ   ԵՐԿՐԱՊԱՀ   ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ   ՄԻՈՒԹՅՈՒՆԸ   այդ   ամենի  գլխավոր    դերակատարն   է:   Բացի    Պատերազմի    վետերաններից,  այդ   կառույցը     ունի    նաեւ   ՊԱՏԱՆԻ    ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ   ակումբ,   որոնք  նույնպես    թոշակավորվում   են    որպես   ՊԱՏԵՐԱԶՄԻ   ՎԵՏԵՐԱՆՆԵՐ… Ինչքանով    հայտնի   է   ՊՆ    ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ    ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ   քանակը   բավականին    շատ   է,   կարծում    եմ,   որ    մինչեւ    գնդապետ   Վոլոդիա   Ավետիսյանին    հասնելը   պետք   է    նախ   այդ    գեներալներին   մեղադրել…    Շատերս    գիտենք   այդ    գեներալների    անունները,   սակայն   ոչ   մեկ   չի   ուզում   ասել    նրանց    անունները…   Կամ    վախենում   են,   կամ    էլ…    Կարելի   է   հիշել   մի    քանի    գեներալների,   որոնց   մասին   գրել   է հայկական    մամուլը    կամ    լրատվական    միջոցները…   Նույնիսկ    կարելի է   այդ    գեներալներից     « ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ   ԹՈՓ    ՏԱՍՆՅԱԿ  »   կազմել` առաջինը    հորիզոնականում      կարելի   է    նշել    Լեւոն    Տեր-Պետրոսյանի   նախկին թիկնազորի    պետ`   գեներալ     Ռոմիկ    Ղազարյանին   (Բուդոյին ),   որը   մինչեւ   հիմա    հետախուզման  մեջ    է:   երկորրդ    հորիզոնականում   ՊՆ   նախկին   նախարար   գեներալ֊-լեյտենանտ     Արթուր    Աղաբեկյանն     է Արթուր    Աղաբեկյանն   դեռեւս   ՊՆ   նախարարի   տեղակալ    եղած   ժամանակ    խոշոր   չափերի    գումար    էր   պահանջում   սպաններից,   որպեսզի   նրանց    ուղարկի   Սանկտ-Պետերբուրգի   ռազմական   ակադեմիա    ուսանելու,   տվյալների   համաձայն     նա    ամեն   մեկ   սպայից   20-30 հազար   ԱՄՆ   դոլլար   գումար    էր   վերցնում…    Երրորդ   հորիզոնականում    Երկրապահ    կամավորական    միության   սեփականատեր    Գեներալ-լեյտենանտ   Մանվել    Գրիգորյանն   է,    չհաշված   պատերազմի    տարիներին    ճակատում    գործած    նրա հանցագործությունները,    մնացածի   մասին    գիտեն    բոլորը:    Չորրորդ հորիզոնականում    Գեներալ-լեյտենանտ   Հայկազ    Բաղմանյանն     է:   ՀՀ Զինված    Ուժերի   « չարորակ   ուռուցքը »,   ըստ   զոհված    զինվորի    մոր  կարծիքի…    Մայրը    պատմում    էր,   որ   իր    տղայի    մարմինը    գտել   են    գեներալի    շտաբից    15   մետր    հեռավորության    վրա:    Հինգերորդ    հորիզոնականում    կարելի    է    նշել    Հայաստանի   նախկին    զինվորական    կոմիսար,    գեներալ-մայոր    Սերգեյ    Չալյանը:     Վեցերորդ    հորիզոնականում    գտնվում    է    ՀՀ    զինված    ուժերի    գլխավոր    շտաբի   պետ,   գեներալ- գնդապետ    Յուրի    Խաչատուրով:     Յոթերորդ   հորզոնականում    գեներալ    Սեյրան     Սարոյան:    Ութերորդ    հորիզոնականում`   Գեներալ-մայոր    Աստվածատուր     Պետրոսյան: Իններորդ    հորիզոնականում   գեներալ-մայոր     Աշոտ    Պետրոսյան:    Ինչպես գրում    է    մամուլը   « Տեխնիկական    անվտանգության   ազգային  կենտրոնը»   բիզնես   պրոյեկտն   է:   Այս   Գեներալական    աստղաբույլը   շատ   ավելին   է  քան   կարելի   է    պատկերացնել,   եթե    դրան    գումարենք   ՆԳՆ   եւ   ԱԱԾ   մյուս    գեներալներին    եւ    բարձրաստիճան    սպաններին:  ( Նախկին   Ոստիկանության    պետ,   գեներալ-մայոր   Ալիկ    Սարգսյանին ) Այսքանից   հետո    պետք   է    հասկանանք,   որ   համակարգը   իզուր    չէ    այդ   գեներալներին    վստահել… Քանի   որ    հենց   նրանց    ժառանգներն   են,   որ  դառնալու   են   մեր    մեր    զավակների   եւ   թոռների    ԻՇԽԱՆՆԵՐԸ   ԵՒ  ՏԵՐԸ…  Նրանք    ժառանգաբար    փոխանցելու    են    եւ    իրենց    տիտղոսները   եւ   թե   իշխանության    ղեկը…   Իսկ    քանի    Հայաստանում    իշխանությունը    նրանց    ձեռքին    է    ՀԱՅԿԱԿԱՆ   ԲԱՆԱԿՈՒՄ   միշտ   լինելու    են    սպանություններ     եւ    խոշտանգումներ,   երկրում    տիրելու   է   ԱՆԱՐԽԻԱ   եւ    ահաբեկություն:   Այդ    երկրում   ոչնչանալու   են   պատմամշակույթային     հուշարձանները   եւ    մշակույթային   արժեքները,    ոչնչացվելու   են    այդ    համակարգի   դեմ   ընդվզող   եւ    պայքարող անհատները:    Ժողովրդի    փոխարեն   նրանք    արդեն   որոշել   են   այս   երկրի    ճակատագիրը,   ժողովուրդի    ապագան:    Ինչպես    ասացի    այս   Սպայակույտը   չի    սահմանափակվում,     քանի   որ   դեռ   կան    Գեներալներ  ԱԱԾ   եւ   ՆԳՆ   համակարգից,    որոնք   ետ   չեն    մնում   իրենց  կոլեգաններից:    Ինչպես   կասեր   մեծ    երկիծաբանը`  ԱՍՖԱԼՏԻՆ   ՊԱՌԿԵԼՈՎ    ԱՅՍ   ԵՐԿՐՈՒՄ   ՈՉԻՆՉ   ՉԵՍ    ՓՈԽԻ,   Եւ    ՎԵՐՋ… Իշխանությունների     հասկանում   են,    որ   իրենց    անօրինականությունները   դեմ    միակ    ըմբոստացող    զանգվածը   ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐՆ   են,    որ    նրանք    չեն    հանդուրժի   ժողովրդի    դեմ    գործած    ՊԵՏԱԿԱՆ    ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ,    այդ    պատճառով   իշխանությունը   գործի   է    դրել իրենց    ողջ    կարողությունները`    Ֆիզիկական    ոչնչացումից   մինչեւ    բարոյական    ոչնչացումը   ( Պռոշյանի   Գյուղապետ    Ազատամարտիկ`   Հրաչ    Մուրադյանից    սկսած   վերջացրած    Մոսկովյան   դատարանում    ծաղրի    ենթարված    Ազատամարտիկ`   Հրաչ    Հարությունյանով  )   Շատերը    չեն    կարող    պատկերացնել   թե   Ազատամարտիկների    համար   ինչ    դժվար   է    հիմա,   քանի    որ   միայն    Վոլոդիա   Ավետիսյանի    պաշտպանության    համար    հարկավոր   է    հավաքվել   կենտրոնում,   իսկ    նրանց    համար    դժվար   է    նույնիսկ   իրենց    Ողորմաթոշակից    երթուղայինի      համար    վճարել:   Նրանցից    շատերը   իրենց    դեղերի   համար    չեն   կարողանում    վճարել,   էլ   ուր    մնաց   հավաքվեն   եւ    բողոքեն…   Շատ    Ազատամարտիկներ   իրենց   զոհված   ընկերների   գերեզմանին     չեն    կարողանում   այցելել,   քանի   որ   հաց  գնելու   համար    գումար    չունեն,   էլ   ուր    մնաց    ճանապարհածախսի:   Մարզերում   ապրող    ազատամարտիկների    մասին   խոսելը    անգամ    ավելորդ   է:   Այդ    նշված    գեներալներից   եւ    ոչ    մեկ   նույնիսկ    ձեւի    համար  բարոյապես   կամ     հոգեպես    չկանգնեց`  օրերով    նստացույց   անող   Ազատամարտիկների    կողքին,   քանի   որ   այդ    գեներալները   ԵՐԲԵՔ   ԷԼ   ՆՐԱՆՑ     ԿՈՂՔԻՆ   ՉԵՆ    ԵՂԵԼ,   նրանք     երբեք     էլ    ժողովրդի   ձայնը   չեն   լսել…   Իշխանություններ     անգամ     չեն    հարգում    ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ      հանգչող   մեր   տղաներին,   էլ     ուր    մնաց    կենդանի    ազատամարտիկներին…Բռնատիրական    Իշխանությունը   պահելու     համար   նրանք   պատրաստ   են   Վերսկսել    սառեցված     Պատերազմը,     ժողովրդին   շեղելով    իրենց   ԱԶԱՏՈՒԹՅԱՆ    ձգտումերից,    հասկանալով,    որ   արտաքին   վտանգի    դեպքում     ժողովուրդը   մոռանալու   է   Իշխանափոխության    մասին:   Նրանք    չեն    կարող    խոստովանել   անցիալում   գործած   իրենց   ոճիրները,   իսկ    մեր լրատվական     կայքերը   լռում   են,    օգնելով    հանցագործներին    որպեսզի  անպատիժ     գործեն,   օգնում     են    հերոսացնել   եւ   աստվածացնել   նրանց… Մի   թե՞    ՀԱՅ   ԺՈՂՈՎՈՒՐԴԸ   չի   գիտակցելու   իրեն    ժառանգություն    հասած   ԱԶԳԱՅԻՆ   ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ սկզբունքները…   Մի   թե՞   հաշտվելու   է   ՍՏՐԿԱՑՄԱՆ    Ճանապահով    ապրելու     իր    ապրելաձեւին:    Վերջացնելով   կցանկանաի     ավելացնել Վահրամ   Սահակյանի     բանաստեղծության   տողերը:

Ազատամարտիկ   Լրագրող  Վ. Հովհաննինսյանը  © VH 15 / 10/ 2013   Իսպանիա

ԿՈՒԶԵԻ  ՏԵՍՆԵԼ  ԾԱՌԵՐԻՑ   ԿԱԽՎԱԾ

Ծառերից   խրոխտտեսնեի   կախված՝   թափթփուկներին   այս   իշխանության,

Տեսնեի   կախված   ընդդիմությանը՝    դատարկագլուխ,   անկիրթ,   ոռնացող,

Պաշտոնյաներին     տեսնեի   բռի՝    ծառեղից     կախված   ճոճվելիս   անձայն

Այնժամ   գիշերը    լուռ   կհեռանար,   օրվան   կտար   լույս,   տերեւներին՝  ցող։

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s