«Արդյո՞ք Վարդան Հովհաննիսյանը մեր այն նույն մարտական ընկերն է, այն ազնիվ երիտասարդ տղան, որին բոլորս հարգում էինք »

Безымяннgg

http://168.am/2013/08/13/262934.html     Կարդալով  Օգոստոս 13 2013 168.am ինտերնետային կայքում Աշոտ Իսրաելյանի հարցազրույցը իմ մարտական ընկերների հետ շատ զարմացա, լրագրողական հետաքննույունը կարծես անհաջող ձեւակերպումներուվ եւ անիմաստ վերնագրով կարծում եմ դա նրա երևակայությունն է , քանի որ վերջին տարիներին հայկական ինտերնետային էջերում զետեղված ՑՆՑՈՂ լուրերից մեկն էր: Կարծում եմ ավելի ճիշտ կլիներ , եթե հարցադրողը նշեր, թե այդ նշված անուններից որն է տվյալ հարցադրմանը պատասխանել… Ես կռահում եմ, սակայն ընթերցողի համար անհասկանալի է… Կարծում եմ կարիք չկար իմ անձին այդքան ուշադրություն դարձնել, քանի որ ես չեմ փորձել երբեւէ ուշադրության կենտրոնում լինել, ինչպես որ անում են շատերը… Սակայն կփորձեմ առաջին եւ վերջին անգամ նման բացահայտումներին եւ հոդվածներին պատասխանել, ես ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԵՄ եւ դրանում սահմանափակվում եմ` չփորձելով ինձ առանձնացնել այն տղաներից, որոնք այսօր ՀԱՑԻ ԽՆԴԻՐ ունեն, Հացի խնդիր նկատի շունեմ սոցիալական եւ տնտեսական, հարցը ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ Է: Ինչ վերաբերվում է իմ մարտական ընկերներին, ես միշտ նրանց հարգել եւ սիրել եմ իրենց հայրենանսիրության եւ մեծության համար, սակայն ոչ ԱՍՏՎԱԾԱՑՐԵԼ: Իմ մարտական ընկերները ինձ լավ են ճանաչում, նրանց հետ խրամատներում եմ դաժան օրեր լուսացրել, այնպես որ նրանց խոսքերի մեջ ես վիրավորանք չեմ տեսնում, քանի որ ժամանակները եւ պայմաններից ելնելով են նրանք այդպես արտահայտվում, ես վստահ եմ որ նրանք իրենց մտքում կիսում են իմ մտքերը: (Հաջորդում կներկայացնեմ հիմնական պատճառը ) Սակայն այս ամենի նպատակը, այս ինչ միտումնավոր հարցազրույց է, կարծես թե վերջապես փորձում ենք ԵՐԿԱԹԵ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ետեւից ներկայացնել իրական պատմության ձեռքբերումները, ( եթե այդպեսիները իսկապես կան) : Փորձեմ հարցադրումները ներկայացնել ըստ լրագրողի… Վերջին օրերին որոշ լրատվական կայքեր հրապարակել են հետախույզ-ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հոդվածները Հայկական բանակի մասին, ուր տեղ են գտել նրա սպայակազմի հասցեին ուղղված մեղադրանքներ, կասկածներ Հայոց բանակի մարտունակության մասին: Սակայն հարգելի լրագրողը նրա հետ նաեւ խմբագիրը այդ հարցը ինչու՞ է ուղղում իմ մարտական ընկերներին, ի՞նչ է տեսանելի չէ արդյոք Հայկական բանակում վերջին տաս տարիների կատարված ողբերգությունները, Հարցը պետք է ուղղել որդիներ կորցրած ծնողներին, որոնք տասնյակ տարիներով սպասում են թե երբ կպատժվի ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԻ վրա ձեռք բարձրացրած հանցագործ հրամանատարը… Ինչու՞ պետք է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ինքնասպանություն գործի… Իսկ որտեղ եւ ո՞վ բերեց այդ ԳՈՂԱԿԱՆ ԵՒ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԻ օրենքներով ապրող ՉԱՍՏ ՆԱՅՈՂՆԵՐԻ ԵՒ ՅԱԽՇԻՆԵՐԻ ավանդույթը: Անհասկանալի է, որ ինչ չափանիշով է համեմատվում մեր բանակի հզորությունը, միգուցե պայմանավորված է Լեքսուսավոր հրամանատարների ներկայությամբ, թե բարոյալքված զինվորների, որոնք անապահով ընտանիքների զավակներ են:

—«Պատերազմը վերսկսվելու դեպքում Հայաստանը պարտվելու է, քանի որ հայ զինվորը պատրաստ չէ կրկնել ազատամարտիկների հերոսությունները, իսկ Հայկական բանակի գեներալներն ի վիճակի չեն լինելու « դասալիքների » փախուստի դեմն առնել»… Ես բազմիցս հիշեցրել եմ որ Ղարաբաղյան Պատերազմի հաղթանակները եղել են միայն ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՈԳՈՒ ԵՒ ԿԱՄՔԻ շնորհիվ, իսկ ինքնախաբեությամբ մենք ավելի ենք վնասում մեր Պետության Անվտանգությունը, մոռանում ենք, որ ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆՈՎ ՍՊԱՆՎԱԾ կամ ինքնասպանության գնացող զինվորը երբեք ընդունակ չէ ՀԱՍՏԱՎԻԶ ԳՈՂԱԿԱՆ հրամանատարի համար մարտադաշտում հերոսություն գործել :

Լրագրողի կողմից նշվում է հետեւյալ տողերը…— Հայկական բանակի զինվորն այսօր ավելի առնական է, ավելի կազմակերպված է, ավելի ապահովված է և վերջապես ավելի զինված է:

Ինչու ենք մոռանում այն ճշմարտությունը, որ ի տարբերություն մեր Ազատամարտիկների, Ադրբեջանցիները պատերազմի ժամանակ ավելի լավ էին զինված եւ քանակով գերակշռում էին, սակայն նրանք ստիպում էին իրենց զինված ուժերին մարտադաշտ գնալ, եւ այն որ անգամ ձեռք առնելով խիստ միջոցներ, ( անգամ մինչեւ գնդակահարություն ) չէին կարողանում կանգնեցնել իրենց դասալիքների փախուստը: Սպառազինության եւ քանակական գործոնը չէ որ ապահովվում է բանակի հաղթանակները, այլ նվիրվածության եւ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ գործոնը:

լրագրողը նշում է … Եվ հիշենք մի պարզ բան. մեր լավ ընկեր Վարդանը շուրջ 15 տարի կտրված է Հայկական բանակից, նրա ապրած զարգացումներից և զինված ուժերի մասին մեր զինակից ընկերոջ պատկերացումներն, այսօր, ցավոք, կազմված են միայն էլեկտրոնային կայքերում հրապարակված կցկտուր նյութերից կամ բանակից նեղացած ինչ-որ մարդկանց խոսքերից, ինչն անընդունելի է մեզ համար:

Այո , ես ապրելով Հայրենիքից հեռու ցավով եմ կարդում ամեն մի հոդված եւ ողբերգական պատահար… Զինվորների սպանության կամ Խոշտանգված Սպաների ամեն մի լուրը իմ համար ցավալի է: Կարող եմ հիշեցնել որ ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ խոշտանգված ու սպանված Վահե Ավետյանը ինձ հարազատ է, եւ ի՞նչ եք կարծում մեր բանակը Հզոր է նրանում, որ կարող են ՀԱՅ ՍՊԱՅԻՆ ԵՒ ԲԺՇԿԻՆ օրը ցերեկով Երևանում սպանել եւ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ մնալ… Սա միջադեպ չէ այլ ՀԱՏՈՒԿ ՈՐԴԵԳՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ , որը ժառանգություն է թողել մեծն սպարապետը; Այն որ Շանթ Հեռուստաընկերության ԲԱՆԱԿՈՒՄ հեռուստատեսային սերիալը դիտելուց ու զվարճանալուց բացի խոր ցավ եմ ապրում, տեսնելով իմ կառուցած բանակի միայն անունը: ՉԱՍՏ ՆԱՅՈՂՆԵՐԻ ու ՅԱԽՇԻՆԵՐԻ ֆոնի վրա ԿՌԻՍ ՊՌԱՊՌՇԻԿՆԵՐԻ (ենթասպաների ) ներկայությունը կարծում եմ որ իրականություն է, հետագա մեկնաբանությունները թողնում եմ ձեր հայեցողությանը…

Լրագրողի կողմից նշվում է, որ իմ հոդվածներում ես տվել եմ Ղարաբաղյան պատերազմում մասնակցած Ազատամարտիկների ուռճացված թվերի մասին կարծիքներ… Սակայն հեղինակը ինչու՞ է իմ ընկերներին այդ մասին հարցնում, քանի որ կան համապատասխան գերատեսչություններ, ՊՆ ից բացի թոշակավորված Ազատամարտիկների քանակով կհամոզվեք, եթե հաշվի առնենք որ ՎԻՐԱՎՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ապաքինվելուց հետո նորից ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷԻՆ ՄԱՐՏԱԴԱՇՏ… Միայն հիշեցնեմ լրագրողին, որ այդ թվերը ես օդից չեմ վերցրել, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ բոլորն էլ դա հաստատում են անգամ իմ տեսանյութերում նրանք արտահայտվել են այդ ուռճացված թվերի մասին, միայն խորհուրդ կտամ տեսնել ցանկացած ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ վկայական, եւ ինքներդ կհամոզվեք, որ այնտեղ անգամ կհանդիպեք ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ թվերի: Ազատամարտիկի անվան տակ ԹՈՇԱԿԱՎՈՐՎԱԾ մարդիկ շատ են, որոնք անգամ Ղարաբաղի անունը չեն լսել… Երկրապահի մասին էլ չխոսեմ… Իսկ ովքեր են կանգնած այդ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ետեւում` հայտնի է բոլորիս….

Լրագրողի կողմից — Ո՞վ է ասել, որ միայն պատերազմով անցած մարդիկ պետք է գնդապետի կոչում ստանան,

Ես երբեք այդ մասին չեմ խոսացել, միայն նշել եմ, որ Հայկական բանակում կոչումներ եւ պարգեւներ են ստանում ԽՆԱՄԻ ԲԱՐԵԿԱՄ կամ ՄԱՂԱՐԻՉՈՎ , բոլորը այդ մասին գիտեն եւ բավական է ՍՈՒՐԲ ձեւանալ, իմ մարտական ընկերներից շատերը անգամ մի պարգեւատրում կամ շնորհակալագիր չունեն, ես մի քանի տարի առաջ Եւրոպայից գրավոր դիմել էի ՊՆ նախարար Ս. Օհանյանին` ներկայացնելով 1991 թվականի առաջին ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ անվանացուցակը, սակայն մինչեւ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, անգամ Հայկական (Բաց նամակ ՀՀ Պաշտպանության Նախարար Ս. Օհանյանին Մոռացված Հերոսներ «Մահապարտներ» ) Բանակի քսանամյա տարելիցի միջոցառումների ժամանակ Հայկական բանակի առաջամարտիկները անտեսվել են, փոխարենը պարգեվատրվում եին բանակի հետ կապ չունեցող մարդիկ:

Ինչու ստացվեց , որ ներկա պահին ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ բարձրացրեցին իրենց ձայնը, 20 տարի է անցել պատերազմից , սակայն նրանց շարունակում են բարոյալքել ու ոչնչացնել, շարունակում են խոշտանգել ու նվաստացնել: Որովհետեւ նրանք կարծես ոսկորի պես մնացել են իշխանությունների կոկորդին: 20 տարուց ավելի է նրանք ապրում են աղքատության, հիվանդության եւ տառապանքի մեջ, շատերը ավաղ մահացան մենակության եւ սովահարված, մինչդեռ նրանք մեծարման էին արժանի: Ես բազմիցս նշել եմ եւ նորից կրկնում եմ, որ այդ ՀԵՐՈՍՆԵՐԻՑ շատերի ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒԸ թույլ չի տալիս հերթական անգամ նվաստանալ գյուղապետի կամ չինովնիկի առջեւ մի հասարակ տեղեկանքի համար, իսկ մենք նրանց փոխարեն մեծարեցինք սպարապետին:

Ինչ վերաբերվում է լրագրողըի բացահայտումներին, արդյոք դուք երբեւէ հարց տվել եք թե ինչու՞ 1992 թվականին հանձնեցինք Շահումյանն ու Արծվաշենը, ինչու՞ ոչ մի անգամ չբացահայտեցիք այդ հանձնման ժամանակ քանի մարդ անհայտ կորավ գաղթի ճանապարհներին, երբեւէ հարց տվել եք, թե ինչպես եղավ, ու՞մ թեթեւ ձեռքով սպանվեցին մեր ամենալավ Դաշտային Հրամանատարները…

Այս քսան տարիների ընթացքում ձեւավորվել է դասակարգային հսկա մի ԱՆԴՈՒՆԴ, որը ժողովրդին բաժանել է խմբերի, կուսակցությունների եւ Թմերի… Այն դեռեւ ձեւավորվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, նոր հասարակություն եւ նոր արժեքներ այդ թվում կուռքեր եւ աստվածներ… Միգուցե հիշենք , որ դեռեւս այն ժամանակ խիստ վտանգավոր էր քննադատել ՀՀՇ-ական իշխանավորներին, քանի որ առողջության համար վտանգավոր էր… Այդ վտանգավոր միջավայրը եղել է նաեւ Ստալինի ժամանակներում , երբ հասարակ բառի համար կարող էիր պատասխան տալ կյանքով, սակայն մարդիկ ստիպված ուրախ երգում էին « Ստալին, ջան Ստալին, պողպատի նման Ստալին » Չմոռանանք, որ հիմա ավելի Վտանգավոր միջավայրում ենք ապրում, եւ իմ ընկերների տարակարծիքությունը այս հարցազրույցում ավելին չէր կարող լիներ:

Այս տարիներին ԱՍՏՎԱԾԱՑՆԵԼՈՎ սպարապետին, իշխանավորները պետք է գործեին նրա ԼԵԳԵՆԴԱՐ ուրվականի կողքին, քանի որ սպարապետն էր , որ նրանց տվեց տիտղոսներ, ձիրք, պաշտոն եւ վեջապես հերոսական նկարագիր, ուստի քանի սպարապետի ԱՍՏՎԱԾԱՅԻՆ հոգին մեծարվում է, նրանք մնալու են ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻ, քանի որ սպարապետի դեմ խոսացողը ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ Է, ուստի նրան կարելի է ցմահ բանտարկել կամ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ… Այդպիսով ՍՊԱՐԱՊԵՏԻ ԱՆՄԱՀ ՀՈԳԻՆ ՄԻՇՏ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԻ ՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԻՐԵՆՑ, ԴԵՄ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ԸՄԲՈՍՏԱՑՈՂ ԺՈՂՈՎՐԴԻՑ… Աստվածացնելով` նրանք փորձում են քողարկել իրենց գործած հանցագործությունները, փորձում են հնազանդեցնել եւ ստրկացնել ժողովրդին: Ինչպես ասում են ` ահաբեկության եւ վախի մեջ օրեր լուսացնող ժողովորդին ներկայացնելով իրենց ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, որը Սարսափի , Ահաբեկության, Արյան վրա է հիմնված: ՌԵԺԻՄԸ արդարանալով, որ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԴԵՄ ԸՄԲՈՍՏԱՑՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՅԱՄԲ ԿՀԱՏՈՒՑԵՆ…

Իրենց իսկ իշխանությունը պահելու համար ընդունակ են անգամ սեփական ժողովրդին արյան գետերում խեղդել ինչպես արեցին 2008 — ի Մարտի 1 ին…

ԲՈԼՇԵՒԿ -ՀՀՇ-ականների ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻՆ փոխարինեց ԵՐԻՏ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ , այնպես որ սեփական ժողովորդը իր սեփական ձայնից է զրկված, եւ դա գիտեն բոլորը, սակայն լռում են նորից երգելով հին երգը` « Ս…, ջան Ս…., պողպատի նման Ստալին »

Լրագրողի ձեւակերպումները կարդալիս , ընթերցողը կարող է պատկերացնել, որ Վարդան Հովհաննիսյանը կամ ադրբեջանական լրտես է, կամ էլ թուրքական հպատակ…. Սակայն ի գիտություն կցանկանաի ասել մի բան, որ ես լինելով ՀԱՅՐԵՆԻՔԻՑ հեռու, միշտ ապրել եմ ՀԱՅՐԵՆԻՔՈՎ: Ես միշտ ասել եմ, որ ՀԱՅՐԵՆԱԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ԳԵՆԵՏԻԿԱՊԵՍ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ Է, որը ժառանգաբար փոխանցվում է հորից որդուն, այնպես որ հայրենասիրությունը իմ երակներում եղել է եւ կա, ոչ մեկ չի կարող այն վերցնել: Այնպես որ իմ ՔՆՆԱԴԱՏՈՒՅՈՒՆՆԵՐԸ ուղղորդված են միայն վերագտնելու մեզ, սթափվելու, չասելով ստի եւ կեղծիքի մասին մեզ կանգնեցնում ենք վտանգի եւ մեծ աղետի առջեւ , հիշեցնեմ մեր մեծերի խոսքերը…

«Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար». Միքայել Նալբանդեան

«ՄԵԶԱՆՈՒՄ ՄԻ ՏԵՍԱԿ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ ԿԱՆ, ՈՐԸ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԻ ԲՈԼՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԱՔՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՓՏԱԾ ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայրենագիտությունը , գլխավոր ուսմունք է այն անձանց համար, որոնք նվիրվում են ծառայել հայրենիքին …». ՐԱՖՖԻ

Ես ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ առաջին հիմնադիրներից եմ եւ իմ համար ցավալի է ամեն մի հայ մարդու կորուստ, ամեն մի հայ զինվորի ճակատագիր իմ համար թանկ է… Ես չեմ ուզում, որ իմ երկրում

Գնդակահարվեն Հրաչ Մուրադյանի նման Ազատամարտիկները, ես չեմ ուզում , որ Վահե Ավետյանի նման Սպային ծեծելով սպանեն, ես չեմ ուզում, որ Հրաչ Հարությունյանի պես Ազատամարտիկին ծաղրեն ի ցույց աշխարհի , ես չեմ ուզում որ ավելանան ինքնասպանություն գործած եւ խոշտանգված զինվորները… Ինձ համար թանկ է ամեն մի հայը, անկախ նրանից , թե որ երկրում է նա բնակվում:

Ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնելու եւ այդ ժամը կգա…

Հարգանքներով Վարդան Հովհաննիսյան 15 -08 -2013  © VH

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на ««Արդյո՞ք Վարդան Հովհաննիսյանը մեր այն նույն մարտական ընկերն է, այն ազնիվ երիտասարդ տղան, որին բոլորս հարգում էինք »»

  1. Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան1835 — 1888)
    ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Մենք չունենք ազնվականություն, առաջնորդներ, ղեկավարներ։. Մեր
    ունեցածը վաճառականություն ու հոգևորականություն են Վաճառականությունն աղբ է, իսկ հոգևորականությունը միշտ դեմ է անհատի ազատությանը։ Նրանք, ովքեր պատասխանատու են մեր
    անվտանգության համար, հանցագործ ավազակախումբ են։
    ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    Այնտեղ որտեղ ճնշում կա, կլինեն նաեւ վախկոտությունն, ամբարտավանությունն ու զազրախոսությունը։ Մարդը կարիք ունի ազատության որպեսզի հասկանա ազատության օգտակարությունը։
    ՓՆՏՐԵՔ ՀԱՅԻՆ
    Փնտրեք հայի սուրն այնտեղ որտեղ հայի արյուն է թափվել։
    ՍՏԻ ՄԱՍԻՆ
    Ինքնագոհությունը մի աչքանի հրեշ է, որը տեսնում է միայն դրականն ու արհամարում բացասականը։
    ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները
    մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ։
    ՀԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ
    Փոխադարձ անհանդուրժողականությունը, ինքնագոհությունը, նախանձը, դավաճանությունն ու բազում ուրիշ թերություն ոստայն են հյուսել մեր սրտերում։
    ԹՇՆԱՄԻՆ
    Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s