Ովքե՞ր ենք մենք… Ազգ թե՞…

309905_194550134026854_991500524_n

Ժողովրդի  առաջնորդը  եւ   ենիչերների իշխանությունը

Անընդհատ մեր ժողովուրդի մեջ վերջին ժամանակներս շոշափվում է Ազգային Առաջնորդ ունենալու գաղափարը, սակայն մենք մոռանում ենք կարեւորը, որ արդյոք իսկական առաջնորդ կոչված ընտրյալը համաձայն կլինի՞ առաջնորդել մի ժողովրդի, որը չգիտի գնահատել իր ունեցած ձեռքբերումները եւ հաջողությունները: Մեր նախնիների անեծքը կարծես թե թափել է մեր ժողովրդի գլխին մենք բռնել ենք ինքնոչնչացման ուղին:

Ես ազատամարտիկ եմ մեր հաղթանակի, երկրի եւ բանակի կայացման համար ես ոչինչ չխնայեցի, սակայն արդյունքում իմ երազած պետությունը այդպես էլ չկարողացա տեսնել: Պատերազմի տարիներին մտքովս անգամ չէր անցնում, որ ես իմ զավակները իրենց պապերի նման կծնվեն օտար երկրներում: Իմ ծնողները Իրանահայ են եւ հայրենադաձել են 1946 թվականին սակայն ճակատագիրը դաժան եղավ իմ եւ իմ ընկերների հանդեպ: Դեռեւս պատերազմի ժամանակ կանխատեսում էի, որ գալու է մի ժամանակը երբ մեր Հանրապետության դավաճան իշխանությունները հալածելու են մեր նմաններին, սակայն չէի պատկերացնում որ նրանք որդեգրել էին ազատմարտիկների ոչնչացման հստակ ծրագիրը, մինչ պատերազմի ավարտը արդեն նկատելի էր պետական այդ դավադրությունը մեր տղաների հանդեպ, այդ քաղաքականությամբ սկիզբ դրվեց հակահայկակական թափթփուկների ռազմաերթը: Պատերազմի տարիներին միայնակ թողնելով մորս գնում էի ռազմադաշտ, հասկանալով որ երկիրը իմ կարիքը ավելի շատ ունի. քան մայրս, արդյունքում ստացվեց որ « դավաճանեցի » եւ երկիրս եւ ծնողիս… Սակայն հանուն ինչի՞… Հանուն նրա որ այսօրվա երիտ-հանրապետականները պղծեն մեր հաղթանակի ձեռքբերումները, օրինաց երկրի եւ բարգավաճի տղերքը թքեն ու մրոտեն մեր պատմությունը, հանուն այդ կուսակցական տականքների՛, որոնք ամեն մեկը մի դրոշ պարզած պատրաստ են հոշոտել միմյանց, ես դեռեւս այն ժամանակ կանխագուշակում էի որ մեզ ազատամարտիկներիս հալածելու են մեր մաքրության եւ գաղափարների համար: Ինձ ճանաչողները գիտեն որ լինելով պետական պաշտոնների երբեք չչարաշահեցի իմ գաղափարը եւ հավատը, իմ սերը սեփական երկրին եւ ժողովրդին, չնայած շատերը մտածում են, որ պետական ձիրքը ու պաշտոնը փոխում է մարդկանց, դա այդպես չէ իսկական նվիրյալը երբեք չի կարող տականք լինել չի կարող շահագործող ու բռնակալ լինել: Հայրենասեր եւ ազգասեր մարդը դատարկաբանութուններ չի սիրում, ոչ էլ կուրծքը ծեծելով է ապացուցում իր հայրենասիրությունը:

Ապրելով երկար տարիներ հայրենիքից հեռու ցանկացել եմ միշտ վերադառնալ հայրենիք եւ շարունակել հզորացնել այն ստեղծել մեր երկրի համար, վերջապես այդ երկրի համար վեց երկար ու ձիգ տարիներ անքուն գիշերներ եմ լուսացրել պատերազմի դաշտում, չհաշված որ այդ ամեն մի թիզ հողը իմ ընկերների արյամբ է նվաճվել: Բայց ինչպես տեսնում եմ դեռ չի եկել հայրենիք վերադառնալու ժամանակը, քանի որ հայրենիքը մնում է բռնազավթված իշխանակալների ձեռքին:

Ինչպես ասացի սկզբում անընդհատ շոշափում ենք Ազգային Առաջնորդ ունենալու միտքը, այս վերջին ժամանակների հեղափոխական մթնոլորտը ոգեշնչեց, սակայն հիասթափությունը մեծ էր, եւ այս սպասումները հոդս ցնդեցին եւ այսօր կարող եմ գուշակել մեր ազգի ապագան:

Ամենը ցավալի է, որ մենք հաստատեցինք ու որդեգրեցինք հայ ազգի ոչնչացման ծրագիրը: Ազգային կորուստը հիմնված չէ մարդկային կորուստների վրա, այլ հիմնված է մեր ազգային արժեքների, եւ այդ կորուստները ակնհայտ է ոչ մեկ չի կարող հերքել հակառակը, ոչնչացնելով ազգային բարոյականությունը ոչնչացնում ենք այն գեղեցիկը, որը մեր նախապապերն են ստեղծել, ոչնչացնելով իսկական հայի տեսակը: Լևոնաքոչարյանական դիվերսանտները իրենց իշխանության տարիներին ոչնչացրեցին ամեն ինչ ինչ արժեքավոր էր Հայի տեսակը պահելու համար, նրանք ձուլեցին մի նոր կաղապար ապագա սերունդի համար, եւ իրենց այդ կաղապարների մեջ ձուլեցին մի նոր հայի տեսակ, որը պետք է դառնար իրենց պես տականք ու սանձարձակ, որը պատրաստ անգամ հոշոտել մերձավորին, որ պատրաստ է հարազատի արյան գնով նվաճել պաշտոններ, նրանք ձուլեցին անթասիբ ու լածիրակ մի սերունդ, որը կուսակցական իրենց տարբերանշանները կրծքներին պիտի ոտնահարեն սեփական ժողովրդի պատիվն ու բարոյականությունը:

Ապրելով հայրենիքից հեռու եղել եմ միշտ մոտիկ նրա քաղաքական եւ տնտեսական ետընթացին, ես ժամանակին ծառայել եմ այդ ժողովրդին եւ պետությանը ու հիմա էլ պատրաստ եմ նվիրվել հայրենիքի զարգացման գործին, եւ իմ ընկերների մեջ տեսնում եմ այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել այդ Ազգային Առաջնորդը, որի կարիքը ունի ազգը, սակայն մտածում եմ, արժե՞ որ նրանք գնան այդ քայլին, արժե՞ արդյոք նվիրվել Նժդեհի ասած Ապերա՛խտ ժողովրդին, որոնք իրենց հերոսներին պիտի ցցի հանեն, կամ խաչեին ինչպես Փարիսեցիները Հիսուսին: Նժդեհը եւ Անդրանիկին հալածեցին մեր իսկ տականքները, նրանց պիտակելով դաշնակցական եւ դավաճան, մինչդեռ Խորհրդային Ադրբեջանում ոչ մի մուստաֆաական չպատժվեց, այլ ընդհակառակը մեծարվեցին ինչպես հարկն է: Մենք` հայերս մեր հերոսներին մրոտելով եւ վարկաբեկելով ազգի թափթփուկներից հերոսներ եւ սպարապետներ ենք կերտում: Եւ ով գիտե գուցե ազգի գլխին եկած փորձանքների մեղավորը հենց մենք ենք, Աստծո անեծքն է երբ մեղք գործելով պատմության եւ մեր մեծերի առաջ: Գարեգին Նժդեհին հավասարեցնելով վազգեն Սարգսյանի հետ: Մենք ապացուցեցինք, որ մեզ ժողովրդին պետք է առաջնորդեն քաղաքական տականքները եւ սրբապիղծ հոգևորականները: Մենք էինք որ Չարենցներին եւ Սեւակներին խոշտանգեցին ու ոչնչացրեցին… Մենք էինք կացնահարում հայ սպաներին ՆԿՎԴ-ի նկուղներում… Մենք էինք Ղարաբաղյան ազատամարտիկներին դավադրաբար ոչնչացնում… Մենք ենք պատմությունը կեղծելով ազգի եկող սերունդից Զոմբիների կուսակցություններ հիմնում: Եւ ասացե՞ք խնդրեմ նորմալ մտածող հայրենասեր Առաջնորդը կարո՞ղ է այս ամենը տեսնելով նվիրվել իր գործին, լինել առաջնորդ մի ազգի, որը անգամ իր լավն ու վատը չգիտի:

Շատերը դժգոհում են Տարոն Մարգարյանից եւ Արթուր Բաղդասարյանից, ինչու՞ եք զարմանում եւ բողոքում, նրանք հենց այն կաղապարներում են ձուլվել եւ որոնց մասին ասացի նախորդում: Ժողովուրդը ինչպես ասում է « ինչ ցանեցիր… Էն էլ կհնձեք …»: Վերջին ժամանակներս բոլորը բարձրաձայնում են որ Հայաստանը կործանվում է դրանից դուրս գալու ելքը բոլորս տեսնում ենք, սակայն վախենում ենք արտահայտվել: Ինչու՞ դա դավաճանություն չէ արդյոք, երբ թույլ ենք տալիս որ մեր երկիրը ծախեն եւ ոչնչացնեն… Դավաճանություն է նույնիսկ լռելը երբ անտարբեր սպասում ենք երկնային Մեսսիայի հրաշափառ գալուստին:

Ինչու՞ ենք վախենում արյուն թափվելուց… Ինչու՞ ենք վախենում զենք վերցնել… Եթե հնարավոր չէ խաղաղ ճանապարհով իշխանությունը վերցնել ապա զենք վերցրե՛ք եւ ուժով վերցրեք ձեզ պատկանող իշխանությունը: Իշխանությունները չեն վախենում արյուն թափելուց եւ զենք վերցնելուց, ժողովուրդն է վախենու՞մ… Մի թե արաբական երկրները մեզանից ավելի խելացի գտնվեցին որ կարողացան իրենց իսկ դահիճներին պատժել…

Անընդհատ հիշելով պատմությունը հարց ենք տալիս, թե ինչպե՞ս եղավ որ Ծովից ծով Հայաստանը մի բուռ դարձավ… Ինչու՞ եղավ որ Մեծ եղեռնի ժամանակ մեկու կես միլիոն հայ սրի քաշվեց… Ինչպե՞ս եղավ Սումգայիթն ու Բաքուն: Դրա պատասխանը միայն մեկն է, որ մենք պատմության տված դասերը չկարողացանք սերտել ինչպես հարկն է եւ մեր սխալները դարձավ կորուստների եւ դժբախտությունների պատճառը:

Նախագահական ընտրություններից առաջ էր երբ իմ ընկերներից մեկը ասաց որ Հայաստանում ոչ մի իշխանփոխություն էլ չի կարող լինել, քանի որ ժողովուրդը պատրաստ չէ դրան: Դատարկ քարոզներով եւ աղոթքներով իշխանափոխություն չի եղել եւ ոչ էլ կարող է լինել, այդպես իշխանափոխություններ լինում է միայն ազատամիտ ժողովուրդների մոտ: Մինչեւ հիմա ականջներումս զնգում է ընկերոջս ասած խոսքերը.. « Մինչեւ Բաղրամյանի պողոտայով արյան գետեր չհոսեն, ոչինչ չի փոխվի այս երկրում… »

Ցավալի է սակայն փաստ է, բայց զարմանալի է թե արդյոք ինչի՞ց է վախենում մի ժողովուրդը երբ նա տեսավ Սումգայիթ եւ Բաքու, երբ տեսավ Ղարաբաղյան պատերազմ… Արդյոք արյունը թափելը դարձել է այդքան վախենալու… Մի թե չե՞ք տեսնում որ իշխանավորների երակներում Կապույտ Արյուն է հոսում… Ես կոչ չեմ անում բռնության, այլ առաջարկում եմ նվաճել ժողովրդի իրավունքը, ազգի եւ եկող սերունդի պատիվն ու ապագան: Ես չեմ ցականում որ ոչնչացվի մեր հայրենիքն ու ժողովուրդը… Ես չեմ ուզում որ իմ հայրենակիցները դառնան թափառական եւ տարագիր…

Մի թե ազգային արժեքները եւ պետությունը պահպանելը դա հանցագործություն է արյան գնով պիտի պահենք այն, սակայն մինչ պահելը այն պետք է նվաճել օտարամոլ դիվերսանտների եւ դավաճանների ճիրաններից… Վրաստանում հաղթանակի հասան միայն այն պատճառով որ ժողովուրդը պատրաստ էր անգամ կյանքի եւ մահվան կռիվ տալ, միայն թե նվաճեին իրենց իրավունքը, եւ իշխանությունները դա զգացին այդ պատճառով արյունահոսություն չեղավ, սակայն մեր ժողովուրդը պատրաստ չէ կյանքի եւ արյան գնով տեր կանգնելու իր իրավունքին, եւ դա իշխանությունների միակ զենքն է, որով հպատակեցնում են ժողովրդին…

Մամուլը աղաղակում են է որ Գյումրիում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակի զենք-զինամթերք եւ տեսե՛ք արդյոք ովքեր են այդ զենքի տերերը, ես վստահ եմ շատ իշխանավորներ այդպես զինված են, նույնիսկ ավելի լավ քան գյումրեցի այդ ֆիոդալները, մինչդեռ ժամանակին մեկ փամփուշտի համար Ազատամարտիկներին տարիներով ՊԱԿ-ի նկուղներում խոշտանգում էին եւ շարունակում են խոշտանգել… Ի՞նչ է նշանակում իշխանավոները պատրաստ են զենքով պահել իրենց բռնատիրական իշխանությունը, զենքի եւ արյան գնով, իսկ մեր ժողովուրդը պատրաստ չէ նվաճել իր անկախությունը եւ ազատությունը: Հասարակ ժողովրդի համար ինչ կապ ունի թե նրանց զավակներին ադրբեջանցի զինյալներին զոհ կդառնան, կամ թե սեփական ենիչարներին, հարկավոր է հասկանակ որ Նժդեհի խոսքերը իրենք սերտել են, որ « Ուժն է ծնում իրավունք…»  եւ ամեն ինչ անում են որ ուժով հաշվեհարդար տեսնեն սեփական ժողովրդի հետ… Սակայն այդ խոսքերը զորավարը չի ասել տականքների համար, այլ ասել է ժողովուրդների, եւ պետք է գիտակցենք եւ պայքարենք, լինի դա կյանքի կամ թե արյան գնով:

Վ. Հովհաննիսյան Իսպանիա 03/05/2013 © VH

Видео | Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s