ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՄ…

 

ԻՆՉՊԵՍ  ՈՐ  ԿԱՄ...

ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՄ…

Վարդան  Հովհաննինսյան   

http://ru.scribd.com/doc/137652256/ԻՆՉՊԵՍ-ՈՐ-ԿԱՄ

Հեղափոխական   Բանաստեղծություններ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ  

        « Ազատությո՞ւն, — ինձ   կրկնեց   Ճակատագիրը  վերևից.—

Ազատությա՞ն   դու    զինվոր   Կամիս   գրվիլ  այս   օրից:

Օ՛հ,  փշոտ   է   ճանապարհդ, Քեզ  շատ   փորձանք   կըսպասե.

Ազատություն   սիրողին   Այս   աշխարհը   խիստ   նեղ    է»

 ՄիքայելՆալբանդյան

 

Ազատությունը,   որ   տրվել   է   քեզ,

Շոյանքներով  է   քո   հոգին   գերում,

Այդքան    միամիտ   հերիք   է    ապրես`

Ա՛յդ   ո՞ր    փրկիչն   է,   որ   կյանք   է   բերում:

 

Երազանք   ունի    ամեն   մի  « փրկիչ »`

Սիրով   կամ   սրով   աշխարհին   տիրել,

Նա    գալիս    է,   որ   աշխարհը    փրկի,

Երբ անկարող    է    ինքն    իրեն    փրկել:

 

Դու՛,    նվաճիր   քո   ազատությունը,

Ու   ինքդ    քո    դեմ`   մի   ըմբոստացիր,

Թող   երախտիքիդ   ոխերիմ     թույնը`

Քո   հոգու    վրա    պարտքեր    չլինի:

 

Պայքարի   մեջ   է   միշտ   փրկությունը,

Երբ    այդ « փրկիչը »   դահիճն  է   քո   բիրտ,

Դու՛,   նվաճիր    քո    անկախությունը`

Ազատությունը   թանկ  է    ամենից:

 

Դառն    են   եղել   դարերդ    բոլոր,

Հիշի՛ր   նրանց,    անուն   առ    անուն,    

Ազատ  է   ապրում,   նա  մեծ    աշխարհում

Ով   իր    ազատությանը   չի    ստրկանում:

 12/08/1988 թ.  Երևան

ՇԱՀԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

                                             Մարդկա՝   ելել   է   շալակն    աշխարհի,

              Մարդ   կա՝   աշխարհն   է   շալակած   տանում

Պարույր   Սևակ

 

Թե   ասեմ`  սա´   է   արդարությունը՝

Մեծ   մեղք   կգործեմ   ես   անուղղելի,

Թե   ասեմ`  սա՛   է   կյանքն   ուրախ`

Հաստատ   կթվամ   ինձ   ծիծաղելի:

 

Փողի,  կաշառքի   ժամանակ   է   սա`

Եսասիրության,   շահամոլության,

Զմայլանքն    անցավ,  ու   հանկարծ   եստեսա

Էությունն   ամբողջ   այս   խաբեության:

 

Մարդիկ   կան,   որոնք   հրեշ   են   կարծես՝

Դիմակով   ծածկված    սև   ուրվականներ,

Սողում    են   նրանք   սև  օձերի   պես`

Գտնում,  պղտորում   ուղեղը   մաքուր:

 

Շահամոլության   սարդոստայնը   սև

Փակել   է  խիղճը,`  հոգին   մարդկային,

Փակել  է   նույնիսկ   դեմքերը   նրանց`

Ու  շուտով   կհասնի   սիրո   դռներին:

 

Թվում   էչկա   ո´չ   սեր,  ո´չ`  հավատ,

Չկա   մարդկությու´ն,   ազգասիրությու´ն

Խորամանկները   դարձել   են   կավատ,

Փչացածներն   էլ`  կույս   են   ձևանում:

 

Օ՜,  ո՛չ,   կներե՛ք,   սխալվում   եմ   ես,

Կա   և՛   սեր,  և՛  հավատ,   մարդկային  և   խիղճ,

Ու   այստեղ   նրանք    իշխում   են   անվիշտ,

Որտեղ   որ   փողն   է`  չարիքն    ընդմիշտ:

 

Փող   և   չարիք    ձուլվել   են    իրար,

Չկա   հայրենիք`   կա   միայն    քծնանք:

Ով   քծնում   է,   նա`  հաղթում է

Ով   խաբում   է,   նա`  է   շահում:

 

Փողի   համար   պատրաստ   է   միշտ

Կինն   իր   ամուսնուն   ժպտալ   ու   խաբել,

Սիրո   երդման    երգը    շուրթին`

Անառակ   մարդու   ծոցը   մտնել:

 

 Փողի   համար   պատրաստ  է  նա

Հայրենիքն    անգամ    ծախել

Ծնողներին   իր   սիրելի   դնել    նույնիսկ

Արյունոտ   կոճղին   սև   դահիճի:

 

Պատրաստ   է    նա    փողի   համար

Իր   ողջ   ազգը   զոհ   մատուցել,

Սուր  դաշույնները   խրել    անգամ`

Կուրծքը   սիրած   մերձավորի

 

Հարստությու՜ն,   բա՜րձր   պաշտոն,

Աթո՜ռ,   աթո՜ռ…  Բա՜րձր   աթոռ

Նա   պատրաստ    է   ամեն    ձևով`

Իր   մինուճար   զավակների   գլխի   գնով:

 

Լոկ   նվաճել   ու    բարձրանալ   ամեն   ձևով`

Երազանքի    բարձունքներին    իրեն   սպասող,

Նրա    համար   ստեղծված    են   ինչոր   ուզես`

Եվ   մեքենա,   հարստությանև    տուն   ու   տեղ:

 

Հանկարծ   տեսան    չտեսները    զուրկ   մեծացած

Վայելքներ   հեքիաթային`   և´  հաճույքներ,

Ե´վ   աղջիկներ`  լկտի,   պղծված    ու   շնացած,

Ե´վ    անառակ   խնջույքի    ճոխ   սեղաններ:

 

Եվ   գալիս    է    հերթափոխը    ահա   նրանց`

Զավակները    հենց   այդ   մարդկանց`  իրենց   նման,

Էլ   չեն   բուժվի   այդ   վարակից    մեղսագործված,

Բայց   կպղծեն   դեռ   հոգիներ   թույլ   ու   անկամ:

 

Զարդարվում   են   ու   հագնվում   ինչպես   ուզեն`

Ֆիրմաներով    արդուզարդով   միշտ   նորովի,

Արտաքինից    միշտ    բազմերանգ

Իսկ   ներքինից`  մռայլ   ու   սև

 

Սովորում   են   ծնողներից    քծնել,    պղծել   և   ուրանալ

Ու  բարձրանալ   պաշտոններով   մինչև    վերև`

Թե´ ժպիտով,   թե´ կաշառքով,   թեկուզ    լինի   արյան    գնով`

Միայն   հասնել    նպատակին   այդ    բարձունքի

 

 1989 թ.   Երևան

ՀՀՇԻՆ   ԵՎ   ԻՐԵՆՑ   ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ 

«Ո՛վ   մարդկային   արդարություն,

թո՜ղ  ես    թքնեմ   քու   ճակատիդ…»:

Սիամանթո

I

Ու   ելան   նրանք   բռունցքներ   պարզած`

Մեր    Ազատամարտն    առաջնորդելու,

Ու   վերածնունդի   պայքարի   գովքով,

Դուք   ելաք   ոտքի`    մեզ   ուղեկցելու:

Ղարաբաղագովք    երգը    շուրթերիդ`

Ելաք   ընդառաջ   բյուր   զանգվածներին,

Պղծված   բորենու   կերպարանքով`

Քամելիոնական   ձեր   գունախաղով

Եկաք   բազմեցիք   երկրիս   գահերին,

Անցավ   ժամանակ

II

Եվ   մեր   սև   օրին`   բերիք   մի   սև   դար.

Ձեր    իշխանակալ   ճոխ    խնջույքների

Լի   սեղաններին   բյուր   ու    զանազան`

Իսկույն   մոռացաք   մեր    գաղափարի

Ճանապարհը   շիտակ

Թո՛ղ   որ   անիծվի   ճամփան   ձեր   եկած

Ղարաբաղականչ   ձեր   պիղծ    շուրթերով,

Խաբի՜ք,   թալանի՜ք,   ծախի՛ք   ու   կերա՛ք`

Տե՞րն   էիք   դո՞ւք   երկրի

III

 Ու   հավաքեցիր   շնագայլերի   մի   ամբողջ    բանակ

Եվ   ամբիոններից   մեծ    դահլիճների`

Շանթահար    ճառով    բարձրաձայնելով

Եվ   Սիոնիզմի   ձե՛ր   գաղափարով,

ՀՀՇի    ձեր   ոհմակներով`

Սպիտակ   եղեռնի   մատնեցիք    նրան:

Ինչ   որ   չավարտեց   դարի   թշնամին,

Դու՛ք,    ավարտեցիք

IV

Ղարաբաղ   էիք   բարձրաձայնում`

Շահումյանն   էիք   թուրքին   ծախում,

Ձոներ   գրում   դուք   ձեր   մասին

Վարչապետով    բազմագիտակ,

Զորավարով   ձեր    լեգենդար`

Առանձնասենյակում    նախարարական:

Արճճե    արձանիկների   այդ    « ճակատամարտում »`

Տարա՛ք    հաղթանակ

Նախարարի   գահերին    բազմած`

Բլեյանական    սուտ    պատմաբաններիդ,

Օրերից   մի   օր   կհանեն    կախաղան:

VI

Քո   իսկ   ստեղծած   լիրբ    « կլաններիդ »`

Ամուր   բռունցքի   ուժերից    սեղմված,

Եվրոպանների    թափառ    ճամփեքին`

Ողջ   ազգին    դարձրեցիք   անտուն  ու   թշվառ:

Ձեր   իսկ   վարակած   բիրտ   հոգներով

Եվ   փոխանցված    « էստաֆետներով »`

Իշխանատենչ   ու    ազգադավան,

Եկա՜ք,   պղծեցի՛ք

VII

Կուսակցական   ձեր   առաջնորդով`

Նախարարո՜վ,   զորավարո՜վ,

Փոխած   դիմակ,   փոխած    գույներ`

Հարմարվելով   ժամանակի   երանգներին,

Կոմսոմոլի   լոզունգները   մի   կողմ   դրած`

Ղարիբներին   երկրից  փախած

Կանչում   ե՛ք   տուն

Կանչու՛մ   եք   տուն,   բայց   արի   ու  տես,

Որ  ջուր   էլ   չունեք

VIII

Մուրացկանի   պես  փող   ե՛ք    մուրում`

Այստեղայնտեղ…  Ու՞մ  եք   խաբում

Լեքսուսների   շարասյունով`

Շքախմբո՜վ,    թիկնազորո՜վ,

Վարակի   պես   կպել  եք   մեզ`

Ինչպես  տզրուկը   իր   զոհերին:

ԿԳԲի   նկուղներում   քանի՜քանի՜

Չարենցների   հոշոտեցի՛ք,

Քանի՜քանի՜   Աբովյաններ   անհայտ    կորան`

Դու՛ք   կորցրեցի՛ք

Դու՛ք   կորցրիք,   որ  ճանապարհը  ձեր   չհատեն,

Վանո՜,   Վազգե՜ն,   Խոսրո՜վ,   Բաբկե՜ն`

Ո՞ր  մեկն   ասեմ,   ո՞րին`   հիշե՞մ

IX

Մահվան   հնձանի   ձեր   գերանդիով

Գոյապայքարի   մեր   հերոսներին

Ինչպե՞ս   հնձեցի՞ք

Այնպե՛ս   հնձեցիք,   որ   Հայոց   պատմության

Ու   հաղթանակի   դափնիները   մեծ

Դու՛ք   ձեզնով   անեք…   Նզովյա՜լ   լինեք:

 

23/11/2011 թ.   Վ   Հովհաննիսյան

ԽՈՆԱՐՀ    ՀԵՐՈՍՆԵՐ

 

Խոնարհ   հերոսներ   մեր   ազատամարտի`

Դուք   ճաշակեցիք   հայոց   փորձության  դառը   գավաթը,

Նետվեցիք   անվախ  ընդդեմ  թշնամու`

Զոհաբերելով   ընտանիքն   անգամ:

Դուք  չվարանեցիք   և  ոչ   մի   վարկյան`

Կանգնեցիք   պաշտպան   ապառաժիպես,

Զարկեցիք,   զարկվաք,   սակայն   մեզ   բերիք

Հայոց   ցնծության   գարունները   վառ,

Տարաք   հաղթանակ   այս   գոյապայքարում,

Մինչդեռ   ժամանակն   այլ   բան  է   ասում,

Երեկվա   վիշտը   մնաց   անցյալում,

Պատերազմի   մասին   իսկ  ո՞վ  է   հիշում

II

Հերոս   է  ահա  Կամոն   փառապանծ`

« Բլոգ »   է   հիմնել   ազգին   նվիրված: (KAMOBLOG )

Ժամանակների   այս   հողմապտույտում

Թացն   էլ   չորի   հետ   այրվում  է,    գնում:

Նոր « հերոսների » հսկա   բանակում

Երեկվա   քաջին   իսկ   ո՞վ   է   հիշում

Բարեգործների   անուն    վաստակած

Կերպարներ   ունենք    « ազգին   նվիրված »,

Իսկ   ապառաժը  մեր   ազատամարտի,

Մի   փոշեհատիկի   արժեք  էլ   չունի:

III

Տեսա՞ր`   ժամանակն   իրենն   ասաց

Երեկվա   դասալիքը   հերոս  է   հարգված,

Անիվը   պատմության  չես  կարող    շրջել.

Դավաճաններից   չենք   կարող   պրծնել`

Դավաճանը   մեր   խաչն  է    անբաժան`

Դա   ես   չեմ   ասել`   հնուց   է  ասված,

Վախկոտը,   ավա՜ղ,  կեղծ   հերոս   դարձած`

Երկրի   գահին   է    այսօրով    բազմած,

Գեներալներով   ձեր   հերոսացրած`

Շքահանդեսի   առջևն   են   կանգնած`

Կարծես   երեկվա   մեծ   հաղթանակների

Փառապանծ   հերոսը   հենց   իրենք   լինեն

IV

Միշտ   օտարներին   մատնացույց   արել,

Թե   հայոց   պատմության   էջերն   են   կեղծել,

Ցավոք,   այսօր   այրերը    երկրի

Իրենք   են   գրում   էջերը   ստի,

Հայոց   պատմության   էջերն   են    կեղծում`

Եվ   հերոսացած   անցյալն   են   կերտում:

Իրենց   մասին  էլ   գրքեր   են   գրում`

Ձոներ   և   երգեր,   տաղ   ու   շարական,

Հերոս   կարգելով   երեկվա    բոզին`

Խաբումեն   ազգի    եկող    սերունդին,

Ու   իրական   հերոսին,   ավա՜ղ,   տալով    ոտնատակ:

V

Խոնա՜րհ   հերոսներ,    բարի   եք   այնքան,

Որ    մայրը   թշնամու   հարգում  էր   անգամ,

Որ   ազատամարտի   հերոսի   առջև

Գալիս   էր   ծնկի   ու   ձեռքն   համբուրում,

Մինչդեռ    երեկվա   հերոսներն    այսօր`

Դարձել    են   մի   լուռ   թափառ   ճգնավոր:

Երկրիդ   այրերը   Ձեզ   դավաճանեցին

Ու   սուր   դաշույնը   թիկունքդ   խրին,

Ճակատից    հեռու`   առանձնասենյակում,

Իրենց    հերոսական   անցալն   էին   կերտում,

Ու   ժամանակը   իզուր   չեն   վատնել`

Այսօրվա   օրով   « հերոս »   են   դարձել,

Կուրծքը   զարդարել   փառքի   նշանով,

Եվ   հերոսական   սուտ    պատմություններով`

Ինչ  որ   չարեց   բանակը   թուրքի,

Արեցին    դավադիր   այրերը   երկրի:

VI

Խոնարհ   հերոսնե՛ր,   այնքա՜ն   խոնարհ   եք,

Որ   լուռ   ու  անձայն   ձեր   խաչն   եք  տարել,

Պատառն   եք   մուրում`   ձեր  իսկ   գոյության,

Սակայն   լռում   եք,   ի   սեր  հայության,

Երկրիդ   այրերը   դարձրին   դավաճան,

Ինչպես   ասում   են`  Հսկան   չի   ընկնում`

Իր   յուրայինի   գնդակն   է   խոցում:

Ու  դուք   խոցվեցիք   լռելով    այդպես`

Քանի   որ   մեր   պատմության    միակ   վկանեք:

   31/03/2012 թ.

ԹԱՓԱՌԵԼ   ԵՄ   ՈՂՋ   ԱՇԽԱՐՀՈՒՄ 

                                              « Տեղը    եկավ`  հայ   է   նա, տեղը   եկավ`  այլազգի                                                                                 Իրոք   ո՛չ    այդ   և   ո՛չ   այն   է,   այլծնունդ   մինոր   ազգի »:                                                                                       Ռաֆայել    Պատկանյան

I

Թափառել   եմ   ողջ    աշխարհում`

Քանի  ազգեր,   ցեղեր   տեսել,

Սակայն   հայի   սուրբ    օջախի

Նման   երբեք   ես   չեմ   տեսել:

Իսպանացի,   կաթոլիկներ,

Բողոքական,   ֆրանսիացի,

Լյութերներին,    շվեդացի,

Հոլանդացի,   իտալացի,   էլ   հունացի,

Չինացիններ    բուդդայական,

Էլ   հինդուներ    հիմալայական,

Սլավոններ   տարբեր   ցեղի,

Մուսուլմաններ`   պարսիկ,   արաբ,

Էլ` շիիթներ,   էլսյունիներ,

Քրիստոնյաներ,   մուսուլմաններ,

Սակայն   հայոց   սուրբ    հավատքի

Խորհուրդը   երբեք   ես   չեմ   տեսել:

II

Լավն   ենք  հարկավ   և   իմաստուն,

Սակայն   մեր  մեջ   վատը     շատ  է`

Հայի   վատից   վատը   չկա՛

Խաչագողեր   դրանց    կասեն`

Դավաճան   են   և   շա՜տ   նախանձ,

Որ   պատրաստ  են   միշտ    ուրանալ

Կրո՛ն,   պատի՛վ,   անգամ`  ծնող:

Օտարներին   հազար   անգամ

Պատրաստ   են   միշտ   լուռ    խոնհարվել`

Քծնել,   պղծվել,   նվաստանալ,

Սրբությունը   իր   իսկ    ազգի,

Պատրաստ   են   գեթ   մեկ   գրոշով   միշտ    վաճառել:

Հուդաներնեն   հայազգի,

Որ   ազգություն,    կրոն   չունեն

Ու   եղել   են   միշտ   բեռ    ազգին`

Պատմությունից   մենք   այդ     գիտենք:

III

Ցավոք   սրտի,   շատ   են   մեր   մեջ

Բարեգործի    համբավ    հանած`

Գող,   ավազակ   և   ստահակ:

Դավաճան  է   նա    այն   պահին,

Ով    օգնության   ձեռք    չի   մեկնում   յուրայինին:

Պատիվ,   հոգի,   սերը   հարկավ,

Գումարներով   դու   չես   գնի,

Բարեգործի   համբավը    դեռ

Մեղանչանք   չէ   քո   մեղքերին,

Աստծո   առաջ   դու՛   չես   քծնի`

Տերն   է   վկան,   քո՛   գործերի:

   25/05/2012 թ.

ՎԵ՛Ր   ԿԱՑ,   ԶԻՆՎՈ՛Ր

 I

Վե՛ր   կաց   Զինվոր   ու   շուրջդ   նայիր,

Տե՛սքո   երազած   հայրենիքն    այսօր,

Միգուցե՞սա՛   էիր   վաղուց   երազել`

Հզոր  է  հիմա  հայրենիքը    մեր:

Դու   գաղափարի   հրով   հրավառ`

Ելար   պայքարի   բռունցքներ    պարզած,

Բռնակալերկրիդ   բիրտ    օրենքներին`

Ելար   ընդառաջ    քո   գաղափարով:

II

Հին   մեր  մոռացված     քայլերգով  հայոց`

Ազատ  հայրենիք՝   հզոր   ու   անկախ,

Երազ  էր   թվում   շատերին   ավաղ,

Բայց   դու   տեսար   ճշմարիտ   ուղին

Ու   հավատացիր    մեր    հաղթանակին:

Պատերազմ   էր,   սով    ու  կոտորած,

Դու՛   եղար    դարման   հայոց   վերքերին:

Եվ   կռվի   դաշտում   մեր    ոսոխի   դեմ`

Քո   կյանքի   գնով   բերիր   մեզ   համար

Հաղթանակն   այդքան  երկար  սպասված:

III

Վե՛ր  կաց   զինվորու   տե՛ս   այսօր,

Որ   մինուճար  քո  զավակը

Հիասթափված  ամեն  ինչից`

Օտար  երկրի   ճամփան  բռնած`

Հեռանում    է   քո  « Երազած    Հայրենիքից »:

Վե՛ր   կաց   զինվոր    ու  կտեսնես`

Այն  մարտական  քո   ընկերը

Պատերազմում   անդամալույծ`

Մոռացված  ու   ոտնատակ,

Հաց  է   մուրում   սոված,   լքված:

IV

Ննջի՛ր   զինվոր,   քանզի   գիտցի՛ր,

Որ   կմեռնես   երկրորդ   անգամ,

Դու  կմեռնես,   երբ    որ   տեսնես

Ակումբները    գիշերային`

Հայ   աղջկա   մերկապարով,

Իշխաններիդ    արհամարած   օրենք,   պատիվ,

Հայհոյանքով   ու   ժարգոնով:

V

Դու   կմեռնե՛ս,   երբ   որ   տեսնես

Քո   քաղաքը   դարձած    հարեմ

Պարսիկների    ոտքերի   դեմ:

Լավ    է,     ննջե՜ս   ու   չտեսնես

Համերներով   « լավ »   տղերքին,

Երգիչներիդ`  « մուղամ »    քաշող,

Լեզուն    մորթող    լեզվագետիդ,

Պատմաբանիդ`   սուտ   գրքերով:

Ննջի՜ր   զինվոր,   ու    մոռացիր`

Ինչ   ասացի,  և   ինչ   տեսար,

Կգա  օրըհետն  էլ  բարին`

Այս  է   դրվածքն  այս   աշխարհքի:

   31/05/2012 թ.

ԴԱՎԱՃԱ՛Ն   Է   ՆԱՈՎ   ԼՌՈՒՄ   Է   ԴԵՌ 

                                            « Այս   դառն   օրերի   մթնում   մահաբեր ,

Արնոտ    խնջույքի   այս   սև    զնդանում

Դավաճա՛ն   է   նա,    ով   լռում   է     դեռ,

Մատնի՛չ    է,   ով   իր   սուրը  չի   հանում…»

Վահան    Տերյան

 Դավաճա՛ն   է   նա,   ով   լռում  է   դեռ,

Դավաճա՛ն   է  նա,   ով  ձայնչի  հանում,

Եվ   այդպես   ահա   լռում   ենք  վախով,

Սակայն  տանելով   բեռը  ստրուկի:

 

Եվ   մեր   լռությամբ    գործում    են   նրանք`

Սատանային    անգամ    ծախելով  հոգին, 

Ազգ  ու   հայրենիք,    վաղուց   մոռացված`

Փուչ   ու   դատարկ    փիլիսոփայություն:

 

Շահ   ու    զվարճանք,    քծնում    և    պղծում`

Մի   նոր   հավատքեք   էլի  քարոզում,

Ոգին    հայ   ազգի   Հուդայի  նման

Ծախիք   չարքին` դարձրիք    ինքասեր:

 

« Գրպանի   գյորա » ձեր   ոտքն   եք    մեկնում`

Եվ   տրորելով   պատիվն    անճարի,

Ու   մագլցելով   կյանքերի   գնով`

Բարձր   գագաթը   ձեր    պաշտոնների:

 

« Անպատիժ   մեղքը   հանցանք  է   ծնում »`

Եվ   մենք   մոռացանք   խոսքերն   իմաստուն,

Ու  ոտքերի   տակ    ապրելով    այսպես          

Մեր   զավակներին    ստրուկ   ենք   դարձնում

 

Եվ   նեոնների   լույսերի   փայլով,

« Բրենդ   ու  էլիտար »   իրենց    գովազդով,

Շքախմբերով   յուր    թիկնազորի`

Դարձրել   եք   ճիվաղ    մի   ամբողջ   ազգի:

 

Ո՞ր   մեղքի    համար`  կհարցնեք  երևի,

Որ  այդպես    դարձանք   օտարամոլի,

Պատիվ    ու   նամուս   վաղուց   մոռացած`

Երեկվա   բոզին    հրեշտակ    դարձրած:

 

Սովետների    ժամանակն  անցավ,

Այն  որ   ավելորդ   խոսքերի    համար

Անծայր    Սիբիրի   տափաստաններում`

Վերջին   կարապի    երգն   էիք    հիշեցնում:

 

Բիրտ   ու   բռնակալ   նենգ    բոլշևիներին,

Եկած   նորերը   հրեշ   ավելի

Եվ  մեր   պայքարը   մոռացանք,   ավա՜ղ`

Ու  արդարության   քաջերին   անգամ:

 

Ազգովին   ելանք   մեր   սուրբ   պայքարին,

Որ   բռնակալների   ժամանակն  անցնի,

Ու   մեզ   խաբեցին,   խաբում   ենկրկին`

Եվ   մատուցելով   գավաթը  թույնի:

 

Ու   սրա՛նք   եկան`   նրանցից   դաժան,

Որ  անգամ  խոսքը   ցցի   են   հանում,

Պիտակներ   տալով   նենգ    դավաճանի`

Ազգի   « փրկիչ » են   իրենց   ձևացնում:

 

Սակայն   իրենք   են   գույները   փոխում`

Ազգ   ու   դավանանք,   կին  և   ընտանիք,

Առնում   են,   ծախում   ինչ   որ   ուզենան,

Ելնում   են   կամացշալակն   աշխարհի

 

 

Անտարբեր  ենք   մեր  իսկ   լռությամբ,

Որ   ազատամարտի    հերոսներին    քաջ`

Բախտից   հալածված   և   հուսից   զրկված,

Յուր   իշխաններին   գերի  են  հիմա:

 

Այդպես   է  եղբա՛յր   օրենքը  չարի,

Լռումենք,   ավա՜ղ,   ծախելով   անգամ

Եկող   ապագան   մեր   իսկ    թոռների`

Կարծու՞մեք` այդպես   ապրելը   հեշտ   է

 

Անտարբեր   եղանք   չարի   գործերին,

Որ   դառնա   հրե՛շ   մեր  իսկը  բախտի,

Ու  լռում   ենք    քծնելով   այսպես`

Հարուստ,   վաշխառու   նենգ    չինովնիկներին:

   03/07/2012 թ.

ԻՆՉՈՒ՞   Է    ԱՅԴՊԵՍ...

 

Ինչու՞   է  այդպես  աշխարհը   չարացել`

Աստծո  պատվիրանը  վաղուց   մոռացվել,

Սիրի՛ր  ինքդ   քեզ   առաջին   հերթին`

Եվ   ոչ   պաշտո՛նդ   կյանքից    առավել:

 

« Զիմիմյանց  Սիրեք »` պատվիրեց   տերը,

Ու  քարին   դաջեց   խոսքերն   իմաստուն,

Եվ  դաջվեցին   քարին   պատվիրանները`

Չար   մարդկանց   հոգում   փուչ   դատարկություն

 

Կեղծ   ու  խարդախ   մարդիկ   աշխարհում

Բարձր   ճառելով   ամբիոններից   մեծ`

Խոստումներ   են   տալիս,  շռայլում`  խոսքեր.

Լեզուն   խաբու՛մ   է,   իսկ   միտքը`  երբե՛ք:

 

Եվ   շրջապատում  ժպտում  է   անկեղծ`

Բարի  է  հարկավ  մեծ   ու   մանուկին,

Սակայն  դիմակն   է    օրեցօր   փոխում,

Լեզու՛ն  խաբու՛մ   է,   իսկ  գործը`  երբեք:

 

Չարն   ու   բարին   մեկտեղ   են  ապրում`

Երկվորյակ   քույրեր   անբաժան   այսպես,

Տարբերել    նրանց  հեշտ   չէ   երևի`

Կյանքի  գաղտնիքը   կասեմ   ես   ձեզի:

 

Ովքեր   խարդախեն, շռայլ   են   խոսքով,

Ժպիտն  է   նրա   դեմքից    անպակաս

«Բարի,   հոգատար   արժանի   հանճար »` 

Այդպես   քողարկված   չարիքն  է   գալիս:

 

Ովքեր    արդարեն,   թափանցիկ   մտքով,

Համեստ   են   վարքով,   ու   խոնարհ   մտքով`

Լռելով   այդպես   գործերն   իր   արած`

Մնում   են  կյանքում   լուռ   ու   քողարկված:

   08/08/2012 թ.

ԼԻՆԵ՞Լ,   ԹԵ՞   ՉԼԻՆԵԼ

 

Երեկվա  ճիվաղը   գահ  է  բարձրացել

Ու   հոշոտելով  իրդեմ   կանգնած

Մի   ողջ   ժողովուրդվշտերով  բազում`

Լինե՞լկամթե`՞ոչ, այսպեսէասված:

 

Դարձել   է   այսօր   արքայից   արքա`

Տիտղոսներ  տալով   ինքն  իր   անձին,

Ցար   ու   թագավոր    ոչինչ   են   հիմա`

Գահին  է   բազմել   դահիճը   կրկին:

 

Արյան   սանդուղքով   գահին   են   բազմում

Բռնակալ    ու   չար   լքված   ամենքից,

ՈՒ   ինքն   իրենից    վախում    է   կարծես`

Իշխանությո՞ւնը,   թե՞   գահը    կորցնել:

 

Ինչու՞  է  այսպես   կառչում    իր   գահից`

Լավ   հասկանալով   մեղքերն  իր   գործած,

Սակայն   ուղեղով   իր    խղճի   խայթի,

Այդպես  էլ   մեղքը   չընդունեց    իր   նա:

 

Չէ՛,  չէր   կարող   զիջել   այդպես   ամենքին

Այս   աշխարհի   վայելքը   շռայլ`

Վիշտ   ու  տառապանքհեռու    են   ընդմիշտ,

Քանզի   բազմած  է   գահին   նա  հիմա:

   08/08/2012 թ.

ՎԵՐՋԻՆ   ՊՈԵՏ  

Մի՞   թե   վերջին  պոետն  եմ   ես,

Վերջին   երգիչն   իմ  երկրի.

Մա՞հն   է   արդյոք,   թէ   նի՞նջը  քեզ

Պատել,   պայծառ   Նայիրի:

 Վահան   Տէրեան:

 Սևակը   տեսավ   ու  լռել  չուզեց

Պղծված  օրենքը  բռնակալների,

Իր   շիտակ   խոսքը   ասեց  ճակատին.

Ո՛վ   արդարություն,   թող   որ   թքեմես  քո   ճակատին:

Ու   դիպուկ   խոսքը  թիրախին   կպավ,

Եվ   ադամարդու   դիվական   միտքը

Կուլտվեց   ագահ   հանճարի   նիսկույն,

Եվ   գնաց   վերջին   պոետը   ազգի:

Մեռավ   և   ոգին   հայոց   պայքարի,

Եվ   անլռելի   զանգերը,   սակայն

Պիտի   ղողանջեին   լուռ   հոգեհանգստին:

Շիրազն  էլ  գնաց   ետևից  նրա

ՈՒ  թողեց  մեզ   որբ  ու   անլեզու,

Լռել  է   միտքը,   լռել   է    ոգին`

Մեծերը   չկան`   որբ   ենք    ազգովին,

Սևակ   և   Շիրազ,   ննջում   են    ավա՜ղ,

Չկա   իմաստուն   պոետը   ազգի,

Ով   իր   խոսքով  մարտի  էր   հանում,

Ընդդեմ   բռնակալ,   չար   իշխանների:

   20/08/2012 թ.

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s