ԾՐԱԳՐԱՎՈՐԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

544746_511626298882920_1178228432_nնշանառության-տակ-շահումյան-1991թ

«Չորրորդ Իշխանություն» թերթի տեղեկություններով` Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանը, որն ապրիլի 2-ին սպանվել է գյուղապետարանի շենք մտնելիս, որոշ ժամանակ առաջ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ոստիկանությունից «ՉԻ»-ին փոխանցել են, որ գյուղապետին անգամ կանչել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նա անցկացրել է բավական երկար ժամանակ:
Թե ինչ գործով է Հրաչ Մուրադյանը կանչվել ոստիկանության 6-րդ վարչություն, երեկ թերթին չի հաջողվել ճշտել:   http://pressing.am/?p=2505  

Այն որ Հրաչ Մուրադյանի սպանության առիթով այդքան աղմուկ ենք բարձրացնում դա շատ լավ է որ գոնե հիմա հասկացանք այդքանից հետո մեզ սպասվող վտանգը: Քսան տարիներ շարունակ Հայաստանի իշխանավորները ոչնչացրել եւ խոշտանգել են մեր ազատամարտիկներին եւ դա արել են մեր հասարակության աչքի առջեւ, եւ չի գտնվել մի լրատվական ծառայություն կամ լրագրող որպեսզի բարձրաձայնի այդ սպանդը: Իսկ խոսացողներին էլ այնպես են խոշտանգել եւ լռացրել, որ անգամ վախենում են այդ մասին բարձրաձայնել: Համաշխարհային պատմության մեջ Հայաստանը միակ երկրին է որտեղ պատերազմը հաղթած զինվորին ոչնչացրեցին: Որտեղ հաղթած զինվորը անգամ վախենում է խոստովանել որ ինքը պատերազմի դաշտում է եղել, իսկ փոխարենը խոսում են պատերազմից այն գեներալներ, որոնք սեփական գումարտակները ականապատված դաշտերն էին քշում: Մեր ժողովուրդը ինչպես ասում էր Մեծ Գարեգին Նժդեհը իր նամակներից մեկում այդ Ապերախտ ժողովուրդի անտարբերության և լռության ներքո Հայաստանի իշխանությունները երիտթուրքերի նման ոչնչացվեցին մեր գաղափարի զինվորները, Ղարաբաղյան պատերազմի հերոսները: Եւ այն որ Հրաչ Մուրադյանի ոչ առաջին զոհն է եւ ոչ էլ վերջինը: Իշխանությունները միշտ էլ քավության նոխազ են դարձրել նրանց որոնք մեր աղավաղված պատմության վկաններն են:

Վարդան Հովհաննիսյան 05/04/2013 © VH Իսպանիա

ԱՆԼՌԵԼԻ   ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ 

 « — Մի՞ թե չեմ կարող, մարգարե չեղած,

Քու գալիք օրերն պատմել քու դիմաց » :

Ռաֆայել  Պատկանյան

                 Աղետականչ   զանգեր   ղողանջեք,

Ելե՛ք  կտրիճներ,  Հայոց   աշխարհի՝

Քանզի   եկել   է   ժամը   պայքարի՝

Քանի   թշնամին  քեզ   չի   հոշոտել:

Ղողանջե՛ք   զանգեր,  համայն   վանքերի.

Երկրիդ   այրերը  երկիրդ   են  ծախել`

Ողջ   ժողովրդին   դարձնելով   գերի,

Վաղուց   վատնել   են  գանձերը  երկրի,

Եվ   ապարանքներում  իրենց  սեփական`

Խնջույք   են   անում  մեր   արյամբ  ծարավ:

 

Այդ   ե՞րբ   ենք  եղել  այդպես  հնազանդ,

Որ   հիմա  եղանք   այսպես   հնազանդ

Մեծ  Ավարայրում   մենք  ըմբոստացանք,

Սարդարապատում`հաղթանակ տարանք,

Ղարաբաղյան  այս  գոյապաքարում`

Եղեռնագործին  օտար, նվաճող,

Քթները  կոտրինք  մենք  կռվի  դաշտում,

Ու  ազատամարտի  քաջ   հերոսներդ`

Հաղթական  փառքով  վերադարձանտուն:

Իսկ  հիմա  ահա  մեր  իսկ  օջախում,

Երկրիդ  դավաճան  այրերն  են  վխտում:

 

Եվ   քո  թշնամին  այրերդ  են  այսօր,

Որ   ուրանալով  գաղափարը  մեր,

Արյունով   անմեղ   իշխան   են  դարձել,

Որ  անգամ  այսօր  պատառը  հացի

Որբ  դարձած  մանկան  բերնից  են  խլում:

Այն  որբ  մանուկի,  որի  հայրը  քաջ`

Արեգասարի  մարտերում  ընկավ:

Ա՜խ,  թե  ողջ  մնա՜ր…  Կխելագարվեր,

Կկոմիտասվե՛ր  երկրիդ  ցավերից`

Երկրիդ  իշխաններն  ինչե՞ր  են  արել.

Հաղթած  քաջերին` զնդանը  նետած

Դավաճանությու՜ն Դավադի՛ր   այրե՛ր,

Այդ   ե՞րբ   ենք  այսպես  հնազանդ  եղել

 

Ելե՛ք  պատանի   հայ  քաջորդիներ`

Եկել  է  ժամը  ձեր  իսկ  պայքարի,

Հայ  Ազատամարտիկըձեզ  է  ժառանգել

Մեր  հաղթած  երկրի  հողն  ու  բարիքը:

Ղողանջե՛ք   զանգեր,   հայոց  աշխարհի,

Քանզի  դավաճան  այրերդ  երկրի`

Կեղծում   են  նաև  մեր  պատմությունը:

Դավաճանությու՜ն Խորամա՛նկ  այրե՛ր,

Այդ   ե՞րբ   ենք   այսպես   հնազանդեղել:

Ելե՛ք   պայքարի,  ժամն  է   հատուցման,

Քանզի   կորցնելու  էլ  ոչինչ   չունենք

Եվ  ստրկության  շղթաները  այս`

Մենք  ենք  կռել` մեր  իսկ  լռությամբ:

Վարդան Հովհաննիսյան     © VH   26/04/2012 թ.

https://surhandak.wordpress.com/2013/03/04/հույժ-գաղտնի-ղարաբաղյան-սինդրոմ/

https://surhandak.wordpress.com/2013/02/22/մոռացված-հերոսներ/

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ԾՐԱԳՐԱՎՈՐԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

  1. ԱՅ informator ԱՅ ՎԻԺՎԱԾՔ ԴՈՒ ԼԱՎ ԻՆՖՈՐՄԱՏՈՐ ԵՍ ԱՆՈՒՆԴ ԳՐԻ ՏԵՆԱՆՔ ՈՒՄ ՇՈՒՆՆ ԵՍ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s