Հայաստանի իշխանության Ստալինյան գործելավոճը

stalin_wallpaper - копия

1930 Թվականներին Խորհրդային Կայսրությունում սովի հետեւանքով զոհվեցին միլիոնավոր քաղաքացիներ, այդ թիվը փոփոխական է, տարբեր պատմաբանների եւ մասնագետների կողմից, հայտարարված թվերը տատանվում են 10-12 միլիոնի, սակայն այն որ այդ թիվը գերազանցում է 5 միլիոնի սահմանագիծը դա հաստատ է: Այդ տարիների սովի սպանդը վերագրում են Ստալինյան իշխանություններին: Իրոք որ դա այդպես է, պատմական հետաքրքիր փաստերը արձանագրվել են որոշ մասնագետների կողմից եւ տեղին կլինի անդրադառնալ այդ կարեւոր հարցերից մեկին, որը դարձել է արդիական մեր օրերում: Քանի որ 30- ականներին սովիահարությունը ավելի սաստկացավ Ուկրանիայում, բնակչության մի զգալի զանգված լքում էին սովիահարություն մատնված մարզերը, քանի որ հասկանում էին, որ վաղ թե ուշ իրենք եւս դատապարտված են սովամահության: Կրեմլի իշխանությունները եւ Ստալինը լավ գիտակցում էին որ մասայական փախստականների տեղաշարժը կարող է հանգեցնել անկախատեսված աղետի, դրա համար նրան հրամանով ուժային բոլոր կառույցներին հրամայված էր կանխարգելել բնակչության ազատ տեղաշարժը: Այդպիսով շրջփակելով սովահարման մեջ գտնվող մարզերի բնակչությանը նրանց դատապարտում էր մահվան: 1933 թվականին այդ հրամանի համաձայն Սովահար մարզերից փախնելու համար ձերբակալվեցին շուրջ 219,5 հազար մարդ, որից 186,6 հազար մարդ վերադարձվեցին Սովահարման մեջ գտնվող իրենց բնակավայրերը: 1927-1031 թթ սովամահությունից մահացել է 2,7 միլիոն մարդ, 1932 -1933 թթ կրկնակի կամ եռակի, անգամ ավելի, այդ թվերի մեջ միայն նշված է գրանցված զոհերի քանակը, իսկ թե ինչքան զոհերի չեն գրանցել փաստաթղթեր չունենալու պատճառով դա անհայտ է:  Այդ պատմական ողբերգությունը կարծես թե մոռացված մի էջ է քանի որ Հայաստանից հեռու էր գտնվում այդ աղետը, սակայն այդ պատմության դրվագները նույնությամբ կրկնվել եւ կրկնվում են Հայաստանում այս վերջին քսան տարիների ընթացքում: Մեր նախկին եւ ներկայիս իշխանությունները որդեգրելով Կրեմլի եւ Ստալինյան 30-ականների գործելաոճը սովի են մատնել ժողովրդին: Մենք գրեթե միշտ նշում ենք Արտագաղթ արտահայտությունը սակայն սա արտագաղթ չէ այլ` Փախուստ: Լեւոնիզմի ժամանակ նույն ծայրահեղ վիճակն էր, ամենուրեք իշխանությունները կոկորդ էին պատռում թե Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական ուղին սակայն դա բռնատիրական ռեժիմ էր, սակայն մենք տաք էինք եւ չէինք հասկանում դա: 90 -ականներում Լեւոնիզմի « սպանդին զոհ » դարձած 1,5 միլիոն մեր հայրենակիցները, որոնք ընկան աշխարհով մեկ չիմանալով թե իրենց ընտանիքներին ինչ է սպասում օտար երկրներում, առանց լեզվի իմացության եւ առանց հնարավորության: Այդ տեղահանությունը կատավեց ի շնորհիվ Հայաստանի քաղաքական Էլիտայի, որոնք այժմ կերպարանափոխված քննադատում են անցիալի իրենց տերերին: Սպիտակ ցեղասպանության կազմակերպիչները թուրքերը չէին, այլ Հայաստանի իշխանությունները, որոնք մինչեւ հիմա չեն կանգնել դատարանի առջեւ եւ նրանց որդեգրած քաղաքականությունը ժառանգել են ներկայիս իշխանությունները, ինչպես ասում են «Չդատապարտված հանցանքը, նոր հանցանքներ է ծնում »: Այժմ Հայաստանը լքող մեր հայրենակիցները շատ ավելի սարսափելի վիճակում են գտնվում քան անցիալում քանի, որ հիմա նրանք ֆինանսական եւ նյութական միջոցներ չունեն հեռանալու երկրից որպեսզի ազատվեն սովահարությունից, շատերը  իրենց   բնակարանները վաճառելով հեռանում եւ, դա նշանակում է որ հեռանում են  ընդմիշտ, մոռանալով   անգամ   ետդարձի   մասին: Սակայն Հայաստանի  իշխանությունները ամեն ինչի պատրաստ են այդ տառապյալ ժողովրդին 30 -ականների պատմության զոհը դարձնելու համար: Եվրոպական մի շարք երկրներում խոչընդոտում են մեր հայրենակիցների հաստավելու հնարավորությունը: Ի տարբերություն Թուրքիան ամեն միջոց ձեռք է առնում որպեսզի իր քաղաքացիները հաստատվեն Եվրոպական երկրներում, աշխատելու եւ ապրելու կացություն ստանալով ինտեգրվեն տվյալ հասարակությունում եւ «ներարկելով » իրենց սովորությունները ու մշակույթը այդ ազգերին թուրքականացնում են Եվրոպան, ու այդ ամենը նրանց մոտ շատ հաջող է ստացվում: Դրա վառ ապացույցը Հոլանդիայում, Բելգիայում, Ֆրանսիայում եւ բոլոր այլ երկրներում գտնվող թուրքական մզկիթներն են, իհարկե չհաշված նրանց բաղնիքները եւ ռեստորանները, սրճարանները եւ թեյարանները: Եվրոպական երկրներում ամեն քայլափոխում նրանց շարուրմայանոցներն են ու խորովածանոցները: Թուրքերը մեզանից հնարամիտ գտնվեցին, նրանք կարողացան թուրքական հասարակությանը Եվրոպա «արտահանելով » արագ լուծել Եվրոինտեգրման հարցը: Մինչդեռ Հայաստանը նոր թեւակոխում է ֆիոդալական դարաշրջանը, եւ որդեգրելով տարբեր դարաշրջանների բացասական երեւույթները իրագործելով սեփական ժողովրդին Ստալինյան գործելաոճով` սովահարությամբ ոչնչացնելու իր ծրագիրը: 

Սփյուռքում ապաստանած մեր հայրենակիցներից շատերը Հայաստան բառը լսելով հիասթափություն են ապրում, նրանք Հայաստան ասելով հասկանում են` սաշիկներ եւ լֆիկներ, պատկերացնում են ֆեոդալական իշխանավորներին, բայց ոչ Հայաստանի այն ժողովրդին, որը տեսավ Ղարաբաղյան պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ: Հայաստանի բռնատիրական Ռեժիմը կործանում է ոչ միայն Հայաստանի ժողովրդի ազատատենչ ձգտումները այլեւ սփյուռքի մեր հայրենակիցների հավատը սեփական երկրի հանդեպ: 90 -ականներին հայրենիքից հեռացած մեր հայրենակիցների համար Հայաստան ոչ թե` Արարատն է կամ Երեւանը, Մաշտոցը կամ Շիրազը, այլ սաշիկները, նեմեցներն ու մկները: Շատեր գալիս են հայրենիք եւ հանդիպում են Բռնատիրական ռեժիմի անբարոյականությունն ու անպատժելիությունը: Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի, եւ հենց այդ բաժանող անդունդն է, որը թույլ չի տալիս միավորվել մեկ գաղափարի շուրջ: Անդունդի մյուս կողմում հարուստներն են, իրենց շռայլությամբ իրենց թալանը վայելում, իսկ մյուսում սովահար ժողովուրդը, որը օրվա հացն է մուրում: Դասակարգային այդ անդունդը ճակատագրական հետեւանքներով կործանարար է լինելու մեր ազգի համար, քանի որ այդ « բանակները » իրար դեմ ելնելով կարող է հանգեցնել դասակարգային քաղաքացիական պատերազմի: Հայաստան այցելած մեր հայրենակիցները, մեծ ցավ են ապրում տեսնելով իրենց հարազատների տառապանքները եւ նվաստացումները, նրանք իրենց մտքում երդվում են, որ մոտակա տաս տարիների ընթացքում Հայաստան չեն վերադառնա, որպեսզի չտեսնեն այն ինչ տեսան իրենց վերջին այցելության ժամանակ: Շատերը աղոթում են եւ հույսով սպասում որ երբեւէ մի լույս կբացվի մեր ժողովրդ վրա, որ կգա մի օր որ ժողովուրդը կհասկանա որ այլեւս հնարավոր չէ ապրել այդ անբարոյականության մթնոլորտում: Եւ ահա Բարեւի հեղափոխությունը ապացուցեց որ արթնացել է հայ մարդու բարոյական միտքը, որ նա պետք է պայքարի փոխելու այն կարծիքը, որը ձեւավորվել է այս վերջին քսան տարիների ընթացքում: Չպետք է թույլ տալ որ կրկնվի 90-ականներին  աղետը… 

ՎՀ 20/03/2013 © VH    Հատված…  Ազատամարտիկի   Նոթատետրից   nor  mec  lav

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Հայաստանի իշխանության Ստալինյան գործելավոճը»

  1. Համեմատությունը տեղին ՉԷԷԷ,քանզի երեք նախագահներն էլ պայքարել են Ղարաբաղի համար:
    կասեմ մի ուղում ՝
    Առաջին նախագահն ունի կին հրեական ծագումովՙ
    Երկրորդը Հոկտեմբերի թևի ու Մարտի էի դեպքի լինելու մասին գիտեր նախորոք:
    Երրորդը ԿԳԲ ի գործակալ է:
    ճարներս ինչ?

  2. Aper:

    опять тролинг.

    ada ete uzum eq erkiry poxel.gnaceq pacheq naxagahi gluxy

    Atomakayann en vajarum.vse pizfeca

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s