ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԸ

 

imageԺողովրդական այս շարժումը դա զարթոնքի շարժում է եւ շատ դեպքերում փորձում ենք զուգահեռնր անցկացնել կամ համեմատել 1988 թվականի Ղարաբաղյան շարժմանը, սակայն դա մի հայացքից է նման, իրականում սա տարբեր է, եւ պաքարը շատ ավելի դժվար է լինելու քան եղել է այն ժամանակ: Շատ անգամներ նշել եմ որ 1988 թվականի հիմնված էր Ազգային Ազատագրական գաղափարախոսություն հիման վրա եւ այդ ազատամիտ ոգին կրում էին ժամանակի երիտասարդ սերունդը: 1988 թվականին այդ սերունդը տվեց շատ վառ դեմքեր, որոնցից միայն մեկին կնշեմ, դա Մովսես Գեորգիսյանն էր, նրա հետ եւ նրա կողքին էին գաղափարի հազարավոր երիտասարդների, սակայն ոչ մեկ այդ տղաներից չփորձեցին Մովսեսին աստվածացնել, նրան ընդունելով իրենց գաղափարի ընկերոջը ինչպես կար որովհետեւ իրենք եւս այդպիսին էին իրենց բնույթով եւ գաղափարով: Սակայն մեր անկախության վերջին քսան տարիներին փոխարենը ստեղծել Ազատամիտ մի սերունդ, մենք կրթեցինք եւ դաստիարակեցինք մորթապաշտ եւ անհատապաշտ ստրուկի հոգեբանությամբ մի սերունդ: Այն ժամանակ 1988 թվականին ոտքի էին կանգնել սկզբում հանրապետության ողջ երիտասարդությունը, այնուհետև նրանց միացան միջին եւ տարեց սերունդի ներկայացուցիչները: Իսկ այս շարժումը սկիզբ առավ ճիշտ հակառակը ձեւով, ոտքի կանգնեց միջին եւ տարեց սերունդը իր հետեւից տանելով ջահելներին, չնայած որ ներկա պայմաններում երիտասարդներին տանելը դարձել է ավելի բարդ քան կարելի է պատկերացնել: Իհարկե չհաշված երիտասարդական մի քանի խմբերը, որոնք պայքարում են Ռեժիմի դեմ, սակայն իշխանությունները նրանց որակավորումներ տալով հեռացնում է ասպարեզից: Նոր սերունդի մեջ ձեւավորված անհատապաշտությունը եւ աստվածացումը հանցագործ անցիալ ունեցող Բագիններին, ժողովրդին բաժանել է կուսակցությունների, խմբերի եւ « թայֆանների »: Վերջերս հեռուտատեսային շատ ֆիլմերում եւ մամուլում գրվեցին Վազգեն Սարգսյանի անվան հետ կապված շատ տարբեր կարծիքներ, Աստվածացնելով նրան, անգամ համեմատելով Սպարապետ Գարեգին Նժդեհի հետ: Սակայն հիշեցնեմ որ այդ քայլը սրբապղծություն է եւ դավաճանություն անկախ նրանից թե ով կլինի դա: Միեւնույն է ինչքան էլ փորձենք համեմատման եզրեր գտնել, դա անհնար է լինելու, բայց միեւնույն է ստրկամիտ մարդիկ նրան աստվածացրել եւ աստվածացնելու են: Միայն այն որ Գարեգին Նժդեհը արդարության եւ գաղափարի մարտիկ էր ու կյանքի ողջ ընթացքում ազգի անունից կամ ժողովրդի անունից միլիոններ չկուտակեց, չպղծեց իր պարզ ու ջինջ անունը: Մինչդեռ մեր ժողովրդի հերոս սպարապետը առանց իր կամքի` յուրացրեց Քըրք Քրքորյանը հատկացված հսկայական գումարները, որոնք հայտնվեցին Շվեցարական բանկերում: Ինչքանով հասկանալի է իր մահից հետո անգամ նրա հարազատները չկարողացան ստանալ այդ գումարը: Այդ աղմկահարույց գործի մասին ողջ Արարատի մարզն էր խոսում, իսկ որ այդ սպարապետի «անձնական օգտագործման » վարորդին` Մոսոյին այդ գումարների պատճառով, սպարապետի հարազատները « հանեցին արանքից » իսկ բոլորը լռում այդ մասին: Փոխարենը կարողանում ենք բալլադներ եւ երգեր գրել սպարապետացված տականքի մասին: Սպարապետին ճանաչած մարդիկ, որոնք փորձում են Աստվածացնել եւ հերոսացնել նրան, միայն քրեական հեղինակություններ են, եւ նրանք պարտավոր են հերոսացնել նրան, որովհետեւ իրենց հերոսացումը եւ քաղաքական առաջընթացով պարտական են նրան, քանի սպարապետը հանդիսանում է ազգային հերոս եւ լեգենդ, իրենք միշտ լինելու են երկրի իշխանության վերին էշելոնում: Այդ ինչպես եղավ որ սպարապետի «զինակիցները », հայտնվեցին կամ Եռաբլուրում, կամ էլ օտար երկրներում ( եթե կաին այդպիսիները): Իհարկե չհաշված նրա իսկական ընկերները, որոնք հայտնվեցին առանց իրենց կամքից Ազգային ժողովում: Անհատապաշտություն այսքան տարի ձեւավորվելով մեր ժողովրդի մեջ դարձավ մեր ազգի համար գլխավոր նպատակ: Տարբեր տիտղոսներ տալով մեր կողմից իսկ հնարված « ազգային հերոսներին եւ Տիտաններին » նրանց հերոսացրեցինք, ֆիլմերը գովազդներ նկարելով փորձեցինք նրանց Աստվածացնել, սակայն դրանից մեր կյանքը չփոխվեց դեպի լավը, այլ ընդհակառակը ավելի գլորվեցինք անդունդը: Երբ Րաֆֆի Հովհաննինսյանը հայտարարում է « Որ ոչ թե Րաֆֆին է հաղթել, ընտրություններում այլ ժողովուրդը » ապա նա հենց այդպես չի ասում, լավ գիտակցելով այդ ամենի լրջությունը: Անհատապաշտության ուղին որդեգրած ժողովուրդը չի կարող ստեղծել իրավական դաշտ, էլ ուր մնաց կառուցի իրավական պետություն: Անհատապաշտության տեսակը չի կարող ստեղծել որեւէ արժեք, մանավանդ մեր ժողովրդի համար, Հայաստանը ոչ Չինաստան է եւ ոչ էլ Արաբական Էմիրություն: Անհատապաշտությունը չի կարող օգուտ բերել ազգային շահերին, քանի որ դա ստրկության երեւույթ է: Ազատամիտ ժողովուրդները կուռքեր եւ Աստվածներ չեն ստեղծում քանզի գիտակցում են որ իրենք այդ երկրի լիարժեք տերն են եւ այդ աստվածներից իրենք ոչնչով չեն տարբերվում, որ իրենք հենց այդ հերոսներից են, որոնք որոշում են իրենց ներկան եւ ապագան: Մինչդեռ մեր հայկական իրականության մեջ հակառակն է ստացվում, իշխանություններն են ժողովրդի եւ երկրի տերը: Մեր ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի` « գեղ կանգնի, գերան կկոտրի » խոսքը տեղին է ասված, սակայն նախ պետք առաջին հերթին այդ « գեղին » ոտքի հանել, չհաշված որ այդ « գեղի » կեսը պատկանում է օլիգարխիկ գյուղապետին, նրա փառքը երգող գյուղացիները աստվածացնելով իրենց տիրոջը երբեք թույլ չեն տա, որպեսզի գյուղի մյուս կեսը ոտքի կանգնի, պաշտպանելու իրենց իրավունքները: Ինչու՞ է այդպես… Որովհետև գյուղի գյուղապետի ձեռքին է գտնվում ապրելու եւ գոյատեւելու բոլոր ծորակները, ու հենց նրա քմահաճույքից է կախված թե ով կստանա հանգիստ ապրելու իր հնարավորություն եւ ով ոչ: Իսկ կախվածություն ունեցող գյուղացիները ընդունակ չեն լինի կյանքում սեփական Եսը՛ առաջ տանել, նրանց գիտակցական միտքը հասու չէ ընդվզելուց եւ դժգոհելուց բացի, կտրուկ քայլեր անել… Շատ լավ օրինակ է Հովհաննես Թումանյանի « Տերն ու ծառան » ստեղծագործությունը: Ժողովուրդը պետք է գիտակցի որ լինելով Մանասի նման խեղճ եւ անճար մարդ միշտ խաբվելու է եւ ոտնահարվելու: Հարստահարող գյուղապետերը միշտ ելքեր կգտնեն նրա վրայից հանել նույնիսկ վերջին շապիկը: Սակայն այդ պատմության Սիմոնը իր ըմբոստությամբ եւ հնարամտությամբ հարուստ Աղային կարողացավ ստիպել, որպեսզի եղբոր գողացվածը թալանը ետ վերադարձնի: Այն որ գյուղ կանգնելով կարող է փոխել համակարգը դա միանշանակ այդպես է: Վերջին ժամանակներս հայկական հեռուտատեսային ալիքները սկսել են «Հերոսներին » եւ սպարապետիկների քարոզող ֆիլմերի եւ գովազդների շարքը, որովհետեւ իշխանությունները հասկացնում են ժողովրդին, « Որ իրենց Աստվածների դեմ ըմբոստանալը մեղք է եւ անգամ վտանգավոր » : Եւ ըմբոստության դեպքում պատժվելու է շատ ավելի խիստ քան անցիալում: Քանի դեռ մեր ժողովուրդը կշարունակի ուրանալ իր իրական պատմությունը եւ իր հերոսներին չի կարող գտնել ճշմարիտ ապագայի ճանապարհը եւ միշտ լինելու դատապարտված է իր իսկ ստեղծած Աստվածների կողմից: Եվրոպական երկրներում գիտեն մեր ժողովրդի Կուռքամոլության եւ Աստվածամոլության մասին, սակայն նրանց գիտակցական միտքում չի տեղավում այդ ապրելաձեւը, որ կույրորեն հավատալով սպասում ենք Մեսսիայի գալուստին, որ նա կգա ու կպատժի ժողովրդի արյունը խմող չարագործներին: Բազմիցս անգամ Րաֆֆի Հովհաննինսյանը իր քայլով եւ օրինակով ապացուցել է, որ ժողովուրդի մեջ չկան «աստվածներ » եւ « առաքյալներ », որ բոլորը հավասար են անկախ իրենց դիրքից եւ պաշտոնից, լինի դա նախագահ թե քաղաքական որեւէ գործիչ: Որ այդ քաղաքական գործիչը ասվածը դա ժողովրդի մի մասնիկն է եւ նրա համար խանութի նախաշեմը լվանալը « զապադլո (западло) » չէ: Իրականում հենց այդ « զապադլո » բառը դարձավ մեր ժողովրդի բարոյական կործանման նախասկիզբ, այդ բառի պտուղները վայելում ենք մինչեւ հիմա: Այդ բառը հենց Անհատապաշտության բանաձեւի վերջին զրոն է, որի դիմաց ինչ թիվ էլ որ դնես ավելի է մեծանում, սակայն իրականում դա միայն դատարկ զրո է: «Զապադլո » բառը հայկական իրականության մեջ ամենաաղետալի երևույթն էր: Սկսելով առաջին քայլերը դեռ մանկապարտեզից, հանդիպում ենք այդ երեւույթին, որովհետեւ հարուստին « Զապադլո » է որ իր երեխան « Անլվա » դասակարգի երեխաների հետ նույն մանկապարտեզը հաճախի, հետո «Զապադլո » է դպրոցում ու ուսումնական հաստատությունում սովորի « Քյասիբի » երեխայի հետ, հետո բանակում ծառայի, դրան գումարած շփումները « Անլվանների» հետ: Շատ լավ օրինակ է մեր օլիգարխների կյանքից երբ պատգամավոր Վիպոյանին « Զապադլո » է ինչ որ բանում ետ է մնալ ետ իր մրցակցից` Պուզոյանից: Այդպես էլ իրականում օլիգարխները ամեն ինչ անում իրենց կողմից սեփականացրած ժողովրդի ճակատագիրը որոշել իրենց քմահաճույքներից ելնելով: Եւ այդ ամենը գիտակցելով շատերը դժգոհ են սակայն նրանց համար « Զապադլո » է միանալ Թատերական հրապարակում հավաքված « Անլվանների » միտինգին: Եւ այդպես էլ «հերոսների » եւ «Առաքյալների » տարբերակում, մեր մտավորական կոչեցիալներից շատերը փորձում են ձոներ երգելով եւ պոեմներ գրելով կեղծել իրականությունը, բա՛ « Զապադլո » չէ՞ բոլորը գովերգում են իսկ ինքը ետ է մնում նրանցից: Քանի այդ Անհատապաշտության մոլուցքը չի հեռացել մեր առօրյաից ապա մեր ժողովուրդը լինելու է սեփական ստրկամիտության գերին:

ՎՀ 13/03/2013 © VH

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԸ»

  1. Պետք չէ տառապել զազրախոսությամբ,անգամ նրանից ,թէ իրավացի եք շատ թեմաներում….ԳՈՐԾ ԱՐԵՔ ԳՈՐԾ….լավ մնացեք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s