Վահե Ավետյանի Հայտարարությունը Հայքի ինքնահռչակ նախագահ Սերժ Սարգսյանին

Հայտարարությունը                                        

  Հայքի  ինքնահռչակ   նախագահ    Սերժ  Սարգսյանին

Հայքի   ինքնահռչակ  նախագահ  Սերժ  Սարգսյան   տեղեկացնում   եմ  ձեզ  և   մտահոգ   հասարակությանը,   որ  ձեր   ստորագրած   համաներումի   ընձեռած   հնարավորություններից   հրաժարվում   եմ    օգտվել   և   չեմ   ներկայանալու   ոստիկանություն  անվանվող   ռազմականացված  քրէախմբին    հետևյալ   պատճառներով.

1. Դուք  Հայքի  նախագահը  չեք,   հռչակել   եք  ձեզ  որպես   այդպիսին   զեղծելով   ընտրություններ,   հետևաբար  անօրինական  են   ձեր  ստորագրած   բոլոր   փաստաթղթերը։   Դուք   ոչ  թե  պետք  է  համաներում  հռչակեք,   այլ   ձերբակալվեք,   դատվեք  ժողովրդական  դատարանում  և   ներում   հայցեք   ինքներդ,   և   ես   ձեզ   կանխավ   հայտնում  եմ   վստահ   պատրաստակամությունս   անելու   ամեն  ինչ,   որ   դա  հնարավորինս  շուտ   տեղի   ունենա։

2. Դուք   մեղադրվելու  եք  նաև,   և   այս   փաստաթղտով  մեղադրվում  եք   արդեն   իսկ,   այս   պահին,   նախկինում  բոլոր   անխտիր  ընտրությունների,   սահմանադրական   երկու   հանրաքվեների   զեղծմանը  ձեր  եռանդուն   մասնակցության  համար,   որպես  ինքնահռչակ   վարչապետոստիկանության,  ազգային  անվտանգության  և  պաշտպանության   նախարարության   ինքնահռչակ   ղեկավար։

3. Դուք  մեղադրվելու   եք   Հայոց   ազգային  շահը   Ռուսաստանը   նվաճած    ռազմականաքաղաքականացված    քրէական    հանցախումբ   ՖՍԲի   շահերին   ստորադասելու,   այդ   միջազգային  հանցավոր   սինդիկատի  ինտեգրալը    դարձնելու   համար։

4. Դուք   մեղադրվելու   եք   Հայքի   դեմ   դավադրություն   նյութելու  կազմակերպման   և   իրականացման  համար։

5. Մարդու   իրավունքերի  ոտնահարման  ու   դրանց  դեմ    կազմակերպված    բազմահազար    հանցագործությունների   համար,   ձեր   ոճիրը՝   Սերժ   Սարգսյան, դասակարգվելու   է  որպես   մարդկության   դեմ  գործած  հանցագործություն:

6. Դուք   մեղադրվելու  եք  հայ   ժողովրդի,   սփյուռքում   և  տանը,   ազգային   սեփականության    լայնածավալ  թալանը   դավելու  և  իրականացնելու   համար։

7. Ձեր  հետ  միասին  մեղադրվելու,   ձերբակալվելու   և  մեղադրյալի  աթոռին  են   նստելու  ձեր   նախորդ   նախագահները,   վարչապետները,   անգամ    հանգուցյալ, կառավարությունները,   խորհրդարանները,   մարզային,   քաղաքային   ու  գյուղական  ամբողջ   ղեկավարությունը,   անկախության  հռչակումից  ի   վեր։   Ձեզնից,   վերոհիշյալներից,   նրանց  մտերիմներից   և  ազգականներից   գանձվելու   է  ամբողջ  ունեցվածքը  տանն  ու  արտասահմանում,   ազգային    գանձարան   է    վերադարձվելու   գողացված   ամբողջ  ավարը  մինչև  վերջին  լուման։

Սերժ    Սարգսյան,   ձեր   հրապարակած   համաներումն   ընդունելն    ու   ոստիկանություն  ու  դատարան    ինքնանվանվող  կազմակերպված    քրէական    հրոսակախմբին   իմ  ներկայանալը   կնշանակի   ճանաչել  ձեզ   որպես  նախագահ,   և  այդով  մասնակից  լինել   ձեզ  դաված   ու   նյութած    հանցագործությանը։

Ձգուշացնում   եմ.   Եթե  ձեր  ու  վերևում   թվածս  պարոնների  ու   տիկնանց    նկատմամբ  համաներում  կիրառվի  երբեվ   և,   այն   անպայման   հաստատման  է   դրվելու   համազգային,   համաշխարհային   հանրաքվէով։

Վահե    Ավետյան   ՀՀԿ   հիմնադիր  և  առաջին   խորհրդի   անդամ

Անկախության  Բանակի  հրամանատար

3K Ոստայնհամահիմնադիր,   նախագահ

PFA — Policy Forum Armenia — համահիմնադիր

Վտարանդի   Գրողների  ու Մտավորականների   Միությունհամահիմնադիր

Շվեդիայի   Թագավորության   2002, 2010 թ.-ի  խորհրդարանի  թեկնածու  Գրող

24.07.  2009, Սթոքհոլմ0422serzh

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s