Մենք Ադրբեջանցիներից ոչնչով ետ չենք մնում` կեղծելով Հայ ժողովուրդի պատմությունը

« Ազատամարտիկի    1A2Նոթատետրից »

1990 թվականին Սեպտեմբերի 21-ին ստեղծվեց  Հայաստանի Հանրապետության  « Հատուկ Գունդը », որը ապագայում հանդիսացավ հայոց բանակի սկիզբը: Սակայն կազմավորումից մի քանի ամիս անց « Հատուկ գնդի » մի քանի տասնյակ տղաներ մի քանի վաշտերից ուղարկվեցին Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղ, որտեղ արդեն ծառայություն էին տանում « Հատուկ Գնդի » Եղեգնաձորի վաշտի տղաները: Ձմեռային խիստ պայմանները Խաչիկի լեռնային հատվածում շատ դժվար էր, բացի այդ Նախիջևանի տարածքից հաճախակի հարձակումները գյուղի վրա բարդացրել էիր իրավիճակը: Մեր խումբը շուրջ մեկ ամիս մնաց Եղեգնաձորի այդ գյուղում: Այդ ժամանակ մի քանի հոգուց կազմված հետախուզական խումբը թափանցելով Նախիջևանի տարածք դարանակալում են և ոչնչացնում Ադրբեջանական ՕՄՕՆ-ի դիվերսիոն մի խումբ վեց հոգուց կազմված: Հաջորդ օրը Ադրբեջանական հեռուստատեսությունը իր լրատվական թողարկման ժամանակ անդրադարձավ այդ թեմային, և ներկայացնելով լուրերը այլ երանգավորմամբ: Սակայն հետաքրքիրը այն էր, որ այդ ոչնչացված խմբից « կենդանի մնացած » օմոնականը, հիվանդանոցում վիրավորված հարցազրույց տալով ներկայացնում էր հայկական « դիվերսանտների » դարանակալման մանրամասները: Իսկ այն որ ոչնչացված Ադրբեջանցիների դիվերսանտների վկայականները և փաստաթղթերը գտնվում էին մեր ձեռքում, ապացուցում էր, որ ծանր վիրավորված այդ « ականատես » օմոնականը չի եղել ընդհանրապես այդ ոչնչացված խմբի մեջ, և դա ադրբեջանցիների կողմից հերթական շինծու պատմությունն է: Ադրբեջանական հեռուստատեսության այն փաստերը, որը ներկայացրել էին նրանք, կրկնեցին նաև Մոսկովյան կենտրոնական հեռուստատեսության կողմից : Եվ այստեղ ինձ մոտ մի միտք ծագեց ինչու մեզ մոտ ջոկատում չունենալ լրատվական ծառայություն, որը գրի կառնի և կներկայացնի ջոկատի, անգամ գնդի ողջ գործողությունները առանց երանգավորման և չափազանցությունների: Նույնիսկ միտքը այն էր ստեղծել լրատվական ծառայություն, որը կարող է տեսաժապավենի վրա նկարել ողջ գործողությունները պատկերը: Ջոկատի տղաները հավանություն տվեցին այդ գաղափարին դեկտեմբերի 25 -ին վերադառնալով Երևան, այդ մտահաղացումը ներկայացրեցի « Հատուկ Գնդի » հրամանատար գնդապետ` ՍերգեյՍեդրակի Առաքելյանին նա հավանություն տվեց այդ առաջարկությանը, սակայն դա նրա իրավասություններց դուրս էր, ուստի նա առաջարկեց հանդիպել Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանին: Հանդիպումը կայացավ դեկտեմբերի 26 -ին 1990 թ առանձնասենյակում էր նաև Վազգեն Սարգսյանի տեղակալ` Գևորգ Բաղդասարյանը: Ես ներկայացրեցի Նախիջևանում վնասազերծված Ադրբեջանական դիվերսանտների առգրավված վկայականները և պատմեցի այն ամենը, և առաջարկցի «Հատուկ Գնդում » ստեղծել լրատվական մի ծառայություն, որը կարող է արձանագրել և հավաքել դեպքերը, փաստերը, և հաղորդագրությունները և հետագայում կարող ենք այդ դեպքերի և փաստերին հիմնվելով ստեղծել փաստավավերագրական և պատմական այլ ստեղծագություններ: Առաջարկությունը զարմացրեց Վազգեն Սարգսյանին, նա առանց երկար մտածելու կտրականապես մերժեց այդ մտահաղացումը, նույնիսկ Գևորգ Բաղդասարյանի հավանեց այդ նախագիծը: Վազգենը նկատելով գործընկերոջ զարմանքը, պատճառաբանեց որ հիմա ավելի կարևոր հարցեր կան, քան ռազմական լրատվական ծառայություն ստեղծելը: Չնայած այն բանին որ մի քանի տարիներ հետո պետք է հասկանաի Վազգեն Սարգսյանի այն տարօրինակ պահվածքը լրատվական կենտրոն ստեղծելուն, քանի որ նա հասկանում էր որ փաստերը արձանագրվելով և հավաքելով դժվար կլինի ապագայում իրեն հավակնել « Սպարապետ Ազգային Հերոսի » տիտղոսին: Չնայած որ հետագայում մի քանի տարի անց ստեղծվեց այդպիսի լրատվական ծառայություն ՊՆ -ում, սակայն այս ծառայությունը ևս չէր կատարում իր առաքելությունը լուսաբանելով իր գունազարդումներով սուտ փաստերը: Անկախ նրանից թե Վազգենը Սարգսյանը դեմ էր այդ նախաձեռնությանը, այնուամենայնիվ սեփական ուժերով արձանագրում էի փաստերը և դեպքերը, որպես մարտական օրագիր նշելով այն ամենը ինչ չէր մատուցվում հասարակությանը և այդ մարտական օրագիրը ամեն անգամ լրացվելով կազմվում էր իրական հերոսամարտի իսկական պատմությունը: Փաստերի արձանագրումը և վերլուծությունը ավելանում էին և 1992 թվականին  Հունվարին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում ծնվեց « Ազատամարտիկի Նոթատետրի » գաղափարը: Եվ այդպես էլ կոչեցի այդ մարտական օրագիրը, որը իր մեջ պարունակում է Արցախյան Հերոսապատումի իսկական հերոսների և դեպքերի նկարագիրը: 1994 Թվականին պատերազմից հետո անգամ վտանգավոր էր անգամ մտածել խմբագրել այն քանի որ «Ազատամարտիկի Նոթատետրի » եղած փաստերը կարող էին ստվեր թողնել քաղաքական և զինվորական շատ հայտնի գործիչների վրա, որոնց արդեն հայտարարված  էին « Ազգային  Հերոսներ »:  Ես երբեք  միտումներ  չեմ  ունցել  խմբագրել   « Ազատամարտիկի Նոթատետրը »այն քանի որ դրա համար ունեինք մտավորական գործիչներ պատմաբաններ և հայագետներ զինվորական գործի այլ մասնագետներ, որոնք իրենք պետք է հետաքրքրված լինեին հայոց պատմությունով և արձանագրեին և խմբագրեին փաստերը: Սակայն այսքան տարիներ են անցել և դեռ չգտնվեց որևէ մի պատմաբան և գրող որը կգրեր Ղարաբաղյան Պատերազմի իրական պատմությունը: Ուստի այսքան տարիներ հետո հատվածներով ես փորձել եմ « Ազատամարտիկի Հիշատակարանում » ներկայացնել այդ պատերազմի իրական պատմության մասին, սակայն կարծես թե անցած էտապ է: Մեր հասարակության մեջ շատերը համարում են Ղարաբաղյան պատերազմի թեման ձանձրալի և անհետաքրքիր, սակայն այդ անտարբերությունը սեփական պատմության հանդեպ հնարավորություն տվեց շատ հանցագործների ստեղծել սուտ պատմություններ իրենց անցիալի մասին, որպեսզի այդ սուտը մատուցելով այժմ դառնան « Հայրենիքի հերոսներ », որոնց անցած փառքի ճանապահները լի է եղել « վտանգներով »: Մեր անտարբերությունը նրանց դարձրեց դահիճներ, որոնք պատրաստ են իրենց շքախմբերի և թիկնազորի ոտքերի տակ տեսնել խոնհարված ողջ ժողովրդին, իրական հերոսները երբեք դահիճ լինել չի կարող, ազգի և ժողովրդի համար արյուն թափաց Ազատամարտիկի համար թանկ է ամեն մի հայի կյանքը: Եվ տես ով հայ ժողովուրդ, ովքեր են քո հերոսները, որոնք այսօր սեփական ժողովրդին դատապարտում են ոչնցացման:

ՎՀ 1995 Երևան

«Ազատությո՞ւն,— ինձ  կրկնեց

Ճակատագիրը վերևից.—

Ազատությա՞ն դու զինվոր

Կամիս գրվիլ այս օրից:

Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,

Քեզ շատ փորձանք կը սպասե.

Ազատություն սիրողին

Այս աշխարհը խիստ նեղ է»։

Միքայել Նալբանդյան

Ազատություն

Ազատությունը, որ տրվել է քեզ,

Շոյանքներով է քո հոգին գերում,

Այդքան միամիտ, հերիք է ապրես,

Ա՛յդ ո՞ր փրկիչն է, որ կյանք է բերում:

Երազանք ունի, ամեն մի « փրկիչ »,

Սիրով կամ սրով, աշխարհին տիրել,

Նա գալիս է որ, աշխարհը փրկի,

Երբ անկարող է, ինքն իրեն փրկել:

Դու՛, նվաճի՛ր, քո ազատությունը,

Ու ինքդ քո դեմ, մի ընբոստացիր,

Թող երախտիքիդ, ոխերիմ թույնը,

Քո հոգու վրա, պարտքեր չլինի:

Պայքարի մեջ է, միշտ փրկությունը,

Երբ այդ « փրկիչը », դահիճն է քո բիրտ,

Դու՛, նվաճիր քո անկախությունը,

Ազատությունը թանկ է ամենից:

Դառն են եղել, դարերդ բոլոր,

Հիշի՛ր, դու նրանց, անուն առ անուն,

Ազատ է ապրում, այս մեծ աշխարհում,

Ով  իր ազատությանը, չի ստրկանում:

12 /08 /1988 Երևան    Հատված  « Ազատամարտիկի  Նոթատետրից »   կամ   « Աաֆալտի  Ֆիդայիններ  »

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s