Պատասխան Նամակ Հանրապետականներին

կարեն-ավագյանԱյսօր պայքար է գնում ոչ թե իշխանություն-ընդդիմություն դաշտում, այլ ընդդիմության առաջնորդի դերի համար։ Եվ այդ կատաղի պայքարում շատ արկածախնդիրներ դիմում են ամեն հնարավորին՝ գործի դնելով հանրությանը սադրելու, մանիպուլյացիայի ենթարկելու իրենց հարազատ մեթոդները։ Ոմանք, որ ժամանակին   «Լևոն՝ նախագահ» էին գոռում ու սադրանքների մղում ժողովրդին, այսօր    նույն բառապաշարն օգտագործում   են՝ Րաֆֆու  գովքն  անելով։ Եվ  լավ էլ ընտրել  են իրենց կարգախոսը՝ հաղթանակ  կամ  ոչինչ։  Հաղթանակ,  պարոնա′յք   արկածախնդիրներ,  Հայաստանի Հանրապետությունն արդեն տարել է՝ իր հաղթանակը՝ հավատարմություն հայտնելով   ժողովրդավարական  սկզբունքներին։  Ձեզ մնում է   ոչինչը,  քանի  որ  հայ մարդը  շատ  լավ գիտակցում է, որ ընդդիմության  հիմնական նպատակն իրենց ստացած քվեների միջոցով քաղաքական առևտուր անելն է։

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/avagyankaren/posts/453371951403126

Պատասխան    Նամակ     Հանրապետականներին

299781_543578358997778_1636523281_nՁեզ ո՞վ է թույլ տվել Հայ Մարդու անունից խոսել: Դուք ի՞նչ գիտեք Հայ Մարդուն: Ձեզ ու ձեր թայֆայի համար Հայ Մարդ ասվածն այն գյուղացին է, այն քաղաքացին, որին օրն ի բուն խաբում եք, ստորացնում, թալանում: Որոնց թողել եք անտանիք, բայց դուք պալատներ եք կառուցում նրա հաշվին: Որոնց դարձրել եք իրավազուրկ ու ձայնազուրկ, բայց նրա անունից դուք եք բղավում իրավունքների մասին: Որի երեխաները զրկված են կուշտ փորով հաց ուտելուց, իսկ ձեր երեխաները արտասահմանյան ռեստորաններում են թրև գալիս: Որին ստորացնելով քշում եք սեփական երկրից ու նրան պատկանող այդ երկիրը դարձրել եք ձեր հոր բախչեն… Արկածախնդիր, ասում եք և արկածախնդրություն չեք համարում սեփական ժողովրդի դեմ կրակելը, մի բուռ երկիրը դեպի կործանում տանելը, 20 տարվա անխնա թալանը, ներքին ու արտաքին բոլոր հարցերում ձեր պարտությունն ու ամեն գնով աթոռների պինդ պահելը, կեղծիքով՝ ձեզ ատող ժողովրդի գլխին ձեր իշխանությունը փաթաթելը, ընդդեմ ժողովրդի՝ հղփացած, մարդակեր ու մարդակուլ թալանչիների լկտի ոտնձգությունները հովանավորելը… Սրանք չեք համարում արկածախնդրություն: Իսկ երբ  ձեր կողմից արդեն դանակը ոսկորին հասած ժողովուրդը դուրս է եկել հուսահատ պաշտպանելու իր իրավունքը, իր կործանվող երկիրն ու իր անհայտ ճակատագիրը, դա ըստ ձեզ արկածախնդրություն է, հա՞, եթե իհարկե հենց ինքներդ՝ հղփացածներդ, թալանչիներդ ու նմանների հետույքում ապրող ճիճուներդ չեք որոշել այդ արդար բողոքի ձայնը վեր ածել արկածախնդրության…    Ի՞նչ երես է ձեր երեսը, ո՞րտեղ է ձեր մարդկային ամոթը, ձեր մարդկային խիղճը, որ տեսնելով ձեզ այսչափ ատող ժողովրդի ըմբոստացումը, դեռ լկտիություն ունեք խոսելու և ծաղրելու այդ ժողովրդին: Դուք ձեր բոլոր ցինիկությունների, բոլոր հոխորտանքների համար իրավունք որպես, ընդունում եք ձեր կողմից կաշառված արտասահմանյան ողորմելի պնակալեզների ձեզ ուղարկված անարժեք ողջույնները, այդպիսով դառնալով արևմուտքի գործիքը՝ սեփական ժողովրդի ու երկրի դեմ:    Դուք մոռացել եք ազգային բոլոր կարևոր հարցերը, մոռացել եք միայնակ մնացած Արցախը, վթարային շենքերում, շենքերի մուտքերում, այգիներում, մի կերպ պատսպարվող մեր թշվառ ժողովրդին, մոռացել եք օրն ի բուն դառը դատող ու դատարկ նստող գյուղացուն, մոռացել եք յուրայինի ձեռքով սահմաններում սպանվող մեր զինվորներին և արդեն 20 տարի, ցավն ու վրեժխնդրությունն ատամների տակ սեղմած, անիրավված, անտեսված, առհամարհված ու ձեր իսկ կողմից խաբված իսկական մարտիկներին:    Այսքանից հետո, ովքե՞ր են իրական արկածախնդիրները, դու՞ք, թե՞ այսչափ ստորացված այս ժողովուրդը, որ ոտքի է ելել ձեր դեմ…    Ձեզ համար ի՞նչ հայրենիք, ի՞նչ ազգ, ի՞նչ ժողովուրդ…   Դու´ք,ձեր տեսակը չունի´ հայրենիք,   չունի´ ազգություն…   Աշխարհի  բոլոր երկրներում գտնվող ձեզ նմաններդ, պատկանում եք  մե´կ  ՏԵՍԱԿԻ:  Դուք ՏԵՍԱԿ եք և չունե´ք ազգային պատկանելիություն, պարոն…    Հայ Մարդու սեփականության թալանի շնորհիվ,ինքներդ ձեզ ապահովել եք  անբավ հարստությամբ և պատասխանատվության  վախից՝ ոտնահարել նաև նրա իրավունքները: Այդ  իրավունքները ևս սեփականացրել եք ու Հայ Մարդուն թողել միայն  պարտականություններ, որ ծառայի ձեզ ու լռի…    Երկիրը դարձրել եք ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ, Հայ Մարդուն՝ ՍԳԱՎՈՐ, ՔՈՉՎՈՐ ու ԱՆՀՈՒՅՍ, չհասկանալով անգամ, որ այս ամենից է ծնվում ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ…    Եվ ու՞մ վրա եք դրել ձեր հույսը, օրեցօր ահագնացող այս ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ փրկվելու հույսը: Ձեր մեքենայությունների առաջ աչք փակող արևմտյան ձեր «յալանչիների՞», ձեր դիզած միլիոնների՞, թե՞ ժողովրդի ծոցից ելած ու ձեր կողմից ժողովրդի դեմ հանվող զինվորների ու ոստիկանների…  Չե՞ք մտածում, որ կգա օրը, երբ այդ ոստիկանն ու զինվորն այլևս չեն կրակի իրենց եղբայրների ու քույրերի վրա և այդ զենքը հանկարծ շուռ կգա ձեր դեմ: Չե՞ք մտածում որ, Աստված մի արասցէ, հանկարծ կարող է պահը գալ, երբ դուք այլևս փախչելու ո´չ ժամանակ, ո´չ էլ տեղ կարող եք ունենալ…    Ի՞նչ եք անելու այնժամ, ի՞նչ եք պատասխանելու ժողովրդին…    Լա՜վ գիտեք, որ այդ ժողովուրդը՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ունի ծո՜վ համբերություն և հազվադեպ է ձեռք բարձրացնում իրենից սերվածների դեմ: Բայց մի´ մոռացեք,  որ  այդ  նույն  ժողովուրդը  որքան  էլ  բախշի,  վարջին  մի  զարկով անգամ գետնել  գիտի նաև իրենից  սերվծ  Մելիքներին… 

ՍՎԵՏԼԱՆԱ   ՄԱՐԳԱՐՅԱՆ  Բելգիա  

http://www.facebook.com/svetlana.margarian.7/posts/590010091028226

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s