Միջազգային Լրատվական ծառայություններին, լրագրողներին քաղաքական մեկնաբաններին և վերլուծաբաններին:

AAAA

Այն ինչ կատարվել և կատարվում է Հայաստանի Հանրապետությունում դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է, և այդ իրավունքը առաջին հերթին խախտում է այդպես կոչված միջազգային «դիտորդական խմբի » անդամները, որոնք իրենց վերջին արձանագրությունով հայտարարեցին, որ մարդու իրավունքները և ժողովրդի ձայնը չունի ոչ մի արժեք, մինչդեռ այդ խմբի անդամների խղճին վրա է ծանրանալու մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, որը բռնակալ ռեժիմին դեմ արտահայտվելով ընտրել է իր ճանապահը: Սակայն այդ « դիտորդական խմբի » համաձայնությամբ Հայաստանի իշխանավորները ամեն ինչ կանեն արյան մեջ խեղդելու ժողովրդի ազատության ձգտումները: Այն որ մինչև նախագահական ընտրարշավը արդեն խախտվել էր այդ միջազգային կոչված չափանիշները, քանի որ նախագահական ընտրություններին չմասնակցած կամ ձեռնպահ մնացած քաղաքական մի շարք կուսակցություններ, այդ թվում քարոզարշավի ընթացքում նախագահի որոշ թեկնածունների դուրս մնալը, որոնք պետական ահաբեկության հետևանքով կամ դուս մնացին ընտրապայքարից կամ չգրանցվեցին: Եվ նախագահական ընտրարշավին մասնանցող շատ թեկնածուների ահազանգը, որ ընտրություններում ընտրակաշառքի դեպքերը շարունակվում են, այդպես էլ ուշադրության չարժանացավ « դիտորդական խմբի » անդամների կողմից, նաև ամբողջ քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուններից մեկի` Անդրիաս Ղուկասյանը հացաղուլի բողոքը ևս անտեսվեց այդ գրանցումների մեջ: Այդ խախտումների շարքը այնքան շատ է որ թվարկելը արդեն դժվարանում եմ միայն կավելացնեմ այն փաստը որ ընտրշավի ժամանակ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը արդեն իսկ կոպիտ խախտում էր իշխանությունների կողմից, և դա մի ահազանգ էր այդ խմբի անդամներին որ ուշադիր հետևեն զարգացումներին: Այն առաքելությունը, որը ընկած էր այդ դիտորդական խմբի վրա առաջին հերթին ահաբեկությունն էր միջազգային ժողովրդավարության դեմ և նոր հայ ժողովրդի: Հայաստանի իշխանություների ահաբեկումը, որը շարունակվում է արդեն քսան տարուց ավելի, իր սեփական ժողովրդի դեմ տվել է դասակարգային մի ճեղքվածք, որը ստեղծել է պայթունավտանգ մթնոլորտ: Դեմոկրատական արժեքները, որոնք կիրառվում են Եվրոպական երկրներում դա հարաբերական է և երկակի չափանիշներով, որը խրախուսում է ահաբեկության և բռնության ուղին բռնած բռնակալ ռեժիմներին: Ուստի որպես լրագրող իմ բողոքի ձայնը բազմիցս բարձրացրել եմ այդ « երկակի չափանիշներով » համակարգի դեմ, Եվրոպական մի շարք երկրներում որդեգրեած դեմոկրատական արժեքները քարոզող իշխանություները այսօր արյան մեջ են խեղթում սեփական ժողովրդի ազատության ձայնը: Իսպանիայում, Հունաստանում, Իտալիայում, և մի շարք երկրներում քաղաքական վիճակները տեսնելով կարելի է պատկերացնել Մարդու Իրավունքների Պաշտպանությունը դարձել է լեգենդ: Որպես լրագրող բազմիցս ներկայացրել և բողոքել եմ Իսպանիայում կատարվող խոշտանգումների և բռնությունների մասին, սակայն այդ ամենը մնացել է անարձագանք, և տեսնելով Հայաստանում գործող միջազգային դիտորդների ոտնձգությունները ժողովրդավարական արժեքների դեմ, կոչ եմ անում Հայ ժողովուրդին անտեսել այդ « միջազգային դիտորդների » հայտարարությունները և շարունակել պայքարը և ուղորդվելով իրավական պետության ստեղծելու գաղափարով: Այդ ճանապահը դժվար է լինելու, սակայն վստահ եմ ժողովրդի միասնությամբ կարող ենք հաղթահարել մեզ բաժին հասած այս խոչընդոտը: Դեռևս քսան տարի առաջ Խորհրդային Կայսրության դեմ ժողավրդավարական և ազգերի ինքնորոշման շարժումը սկիզբ առավ Երևանի Թատերական հրապարակից, ուստի հիմա հայ ժողովրդի վրա ավելի մեծ պարտականություն է դրված, այստեղից պետք է սկիզբ առնի Եվրոպական ժողովրդավարության նոր մոդելը, որը կոչվում է Ազատությունը և Մարդու Իրավունքներ, ոչնչացնելով «Երկակի չափանիշների » մոդելը:     Կոչ  եմ   անում   Միջազգային  բոլոր լրատվական  ծառայություններին, լրագրողներին  լուսանկարիչներին, քաղաքական մեկնաբաններին  և  վերլուծաբաններին  հեռու մնալ կեղծ  և շինծու լուսաբանումներից, Հայաստանի Հանրապետության սկիզբ առած ժողովրդավարական շարջումը դա համայն մարդկությանը  ազատությունների շարջում է, որը որդեգրել է Հասարակական պետության կառուցման  գաղփարը: 

22/02/2013   Վարդան  Հովհաննինսյանը   Իսպանիա 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s