« Ազատամարտիկի Հիշատակարանը »

Այն որ Ադրբեջանում մեծ հիստերիա է բարձրացել գրող Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» գրքի հրատարակումը դա զարմանալի փաստ է սակայն գովելի է, որ վերջապես գտնվեց մի Ադրբեջանցի գրողը որը համարձակություն ունեցավ վերջապես այդքան սպառնալիքները ահաբեկությունները աչքի տակ ունենալով վերջապես խոսել արդարությունից և ներկայացնելով իրական պատմությունը: Սակայն մենք մոռանում ենք որ դեռևս շատ Սուգայիթյան ոճրագործության և նմանատիպ այլ գործերի մասին վերաբերող շատ էջեր թաքնված են, և դեռևս ոչ մեկ Հայաստանում չի հմարձակվում դրանց մասին բարձրաձայնել կամ ասել: Բարձրաձայնելուց էլ որակավորվում որպես դավաճաններ կամ էլ քարկոծվում են, եթե ոչ գնդակահարվում մեր իշխանությունների կողմից: Այն սպանդը որը իրագործեցին ՀՀՇ-ականները և նրանց հաջորդողները քիչ պակաս ոճրագործության չէր սեփական ժողովրդի դեմ: Ինչպես ասացվածքն է ասում` « Ինչու ՞ ուրիշի աչքի փուշը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես տեսնում»:

« Ազատամարտիկի  Հիշատակարանը »

«Ազատամարտիկի Հիշատակարանում» ներկայացնում է փաստա-գեղարվեստական ստեղծագործություններ մի հավաքածու, որը պատմում է 1989-1990 թվականների դեպքերը: Ղարաբաղյան Ազատամարտի պատմություններից, որը ցավոք սրտի մեր ժամանակներում շատ գրողների եւ ստեղծագործողների կողմից կանխամտածված կամ պատահբար կեղծվել է կամ աղավաղվել: Այդ դեպքերը եւ փաստերը գրվել են միայն որոշակի մարդկանց հաղորդագրությունների վրա, որով փորձել են հերոսացնել հանցահգործ մարդկանց անցիալը եւ կերպարը: Իրականում հենց այդ կարեւոր մանրուքների կեղծումի արդյունքում ստացվեց մի սուտ պատմություն, որը փորձում են մատուցել մեր երիտասարդությանը: Ղարաբաղյան պատմությունը ունի շատ մութ եւ լուսավոր էջեր, սակայն այդ էջերը մեր պատմությունն է եւ մենք ամաչելու եւ խուսափելու պատճառ չպետք է ունենանք ներկայացնելու այն իրական երանգներով, ճշմարտությունը ինչքան էլ դառը լինի եւ ցավոտ պետք է ասել, որովհետեւ սխալների վրա պետք է սովորենք ճիշտ գործել: Կեղծ հերոսացված կերպարներին իրական պատմությունը բացահայտելով կարող ենք ոչնչացնել անհատապաշտության այն մոդելը, որը մնաց Խորհրդային Կայսրությունից, որով հիմա առաջնորդվում են նաև Հայ ժողովրդի պատմության կեղծարարները:  «Ազատամարտիկի   Հիշատակարանում » բացի փաստա-գեղարվեստական գործերից առանձնահատուկ տեղ է գրավում` « Ազատամարտիկի Նոթատետրը » որտեղ զետեղված են Ղարաբաղյան Ազատագրական Գաղափարի հերոսների նոթերը, հուշերը եւ իրական կյանքի օրագրերը, հույզերն ու դժգոհությունները: Ինչպես հիշատակվեց նախորդում պատմական փաստերի աղավաղումը հանգեցրեց ներկայիս արտագաղթին, քաղաքական խառնաշփոթին եւ ազգային հյուծվածությունը: Պետական այրերի մութ եւ դավաճան քայլերը քողարկելով նրանց դարձրեցինք երկրի առաջնորդներ « հերոսներ » եւ ղեկավարներ: Այսօր այդ արկածախնդիր Քաջ Նազարներն են որոշում երկրի ներկայի եւ ապագայի հարցերը: Վերականգնելով մեր իրական պատմությունը կգտնենք Ճշմարիտ ուղին, որից շեղվել է մեր ժողովուրդը: Ազատագրական պայքարի տղաներին չգնահատեցինք արժանավույնս: Նրանցից շատերը հիմա լքված են եւ մոռացված ոչ միայն մեր իշխանությունների կողմից, այլև սեփական ժողովրդի կողմից: Ցանկացած նորմալ քաղաքացի խոր վիրավորանք է զգում եւ իրեն համարելով արժեքազրկված Հայաստանի իշխանությունների կողմից, մինչդեռ նրանք հարց չեն տալիս թե ինչպե՞ս են իրենց զգում այն Ազատամարտի պայքարի նվիրյալ մարդիկ, որոնք չխնայելով իրենց կյանքը եւ ընտանիքները գնացին պաշտպանելու այդ պետության անկախությունը, այդ ժողովրդի անվտանգությունը… Ինչպե՞ս են զգում այդ տղաները, որոնց աչքի առաջ այդ հրեշավոր հանցագործները կեղծելով իրական պատմությունը դարձել են ազգային « հերոսներ » եւ ազատագրված երկրի իշխաններ: Եւ այդ բոլորին գումարվում է մեր փառապանց ժողովրդի անտարբերությունը, ոչ միայն հերոսների, այլև սեփական պատմության եւ մշակույթի, սեփական բարոյականության եւ պատվի:  « Ազատամարտիկի Հիշատակարանում » ամփոփված գործերը դրանք Ազատամարտիկների հոգուց ելած այն բողոքի եւ ճիչն է, որը անհասանելի է շատերին…

« Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար ».

Միքայել Նալբանդեան

Բայց մինչև երբ. Պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը…

Րաֆֆի

Արայիկ Խուդավերդյանի Ազատամարտիկ Աշտարակ

Վերա Սողոմոնյան Ազատամարտիկ Երևան

Ալբերտ Հարութունյան Ազատամարտիկ ԱՄՆ

Վարդան Վարդանյան Ազատամարտիկ Երևան

Վարդան Հարությունյան Ազատամարտիկ Բելգորոդ

Լեւոն Շալջյան Ազատամարտիկ Իսպանիա

Երվանդ Աժդահարյան Ազատամարտիկ Հոլանդիա

Արսեն Սուքիասյան Ազատամարտիկ Հոլանդիա

Մուշեղ Ասրյան Ազատամարտիկ Երևան

Սամվել Աբրահամյան Ազատամարտիկ Երևան

Արմեն Սարգսյան Ազատամարտիկ Երևան

Սմբատն Ասլանյան Ազատամարտիկ Երևան

Թաթուլ Ղալիջյան Ազատամարտիկ Երևան

Վազգեն Մարտիրոսյան Ազատամարտիկ Երևան

Կարեն Մելիքբեկյան Ազատամարտիկ Երևան

Հակոբ Կասամանյան Ազատամարտիկ Իսպանիա

11/02/2013 © VH

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s