ԱՆԲԱՐՈ ԽԱՂ՝ ՈՉ ՈՔԻ…

1329562982_52291AD2-A521-42D8-95B1-EE160C8899999s

Հանգուցյալ  վարչապետ  Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրն ընտրություններում կսատրի Սերժ Սարգսյանին

Հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը, հայտարարել է առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Փետրվարի 4-ին Արմեն Սարգսյանը ներկա է եղել Արարատի ընտորղների հետ գործող նախագահի նախընտրական հանդիպմանը:  Սարգսյանը կարծում է, որ պետության գործող ղեկավարին չի հաջողվել սկսած գործը հասցնել տրամաբանական ավարտին, և անհրաժեշտ է նրան սկսածն ավարտելու լրացուցիչ հնարավորություն ընձեռել: Հիշեցնենք, որ Արմեն Սարւգսյանի մյուս եղբայյրը` ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում մտադիր չէ որևէ մեկի դիրքորոշումը պաշտպանել, քանի որ այդ ընտրությունները համարում է տուն-տունիկ: Մեկնաբանելով ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդի դիրքորոշումը` Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը պատասխանատու չէ եղբոր գործողությունների և որոշումների համար և պահպանում է իր դիրքորոշումը:

http://www.arminfo.info/index.cfm?objectid=39017760-6EF0-11E2-9FA3F6327207157C 

ԱՆԲԱՐՈ  ԽԱՂ՝  ՈՉ ՈՔԻ… 

Ցանկանում եմ անդրադառնալ, երկու օր առաջ Արարատում կայացած Սերժ Սարգրսյանի ընտրարշավի ժամանակ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի արտահայտած մտքերին: «Լավ բաներ կան, շատ բաներ կան: Որ դուք չեք ուզում տեսնել նրա արած գործը՝ դա ձեր խնդիրն է»-ահա´, այսպես է արտահայտվել Արմեն Սարգսյանը նախագահի ընտրարշավի ժամանակ: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ նրա ավագ եղբայր Արամ Սարգսյանն ասել է, թե երբեք չի սատարելու ոչ ոքի, քանի որ ընտրությունները միշտ էլ կեղծվում են և այլն, Արմեն Սարգսյանը պատասխանել է, թե «եղբայրս՝ եղբայրս է , ես էլ՝ ես եմ: Արյունը ջուր չի դառնում: Ես կոչ եմ անելու բոլոր Արարատցիներին, ընտրել Սերժ Սարգսյանին »:   Գուցէ շատերը ուշադրություն չդարձնեն փոքրիկ թվացող, սակայն մե՜ծ բան ասող այս դեպքի վրա, որն իրավամբ մանրակրկիտ ճշգրտությամբ վեր է հանում Սարգսյան ընտանիքի իրական կերպերը: Միամտություն կլինի միայն կարծել, թե Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու հանդիսացող Վազգեն Սարգսյանի այս հանցագործ եղբայրը, Սերժ Սարգսյանին սատարում է միայն այն բանի համար, որ վերջինիս իշխանության անցնելուց հետո ինքն ստացավ ազատություն՝ ժամանակից շատ շուտ: Սա իհարկե, ունի իր դերն այդ գործում, բայց դա՝ առիթն է միայն, ինչն առաջացնում է շատ տրամաբանական մի հարց՝. Այդ դեպքում, ինչու՞ Արամ Սարգսյանը ևս չի սատարում գործող նախագահին: Ի՞նչ է, նա երջանիկ չէ՞ իր կրտսեր եղբոր ժամանակից շուտ ազատմամբ: Այս «ԻՆՉՈՒ՞»-ն կարող է իրոք տարակուսանք առաջացնել ոմանց մոտ, սակայն տրամաբանորեն հարցին մոտեցող յուրաքանչյուր ոք կհասկանա, որ սա խաղ է ընդհամենը, խաղ՝ իր բոլոր կեղտոտ ու անբարոյական կողմերով, ինչնը միշտ հատուկ է եղել Սարգսյան ընտանիքին:    Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո անմիջապես, հանրապետությունում տարածվեցին ամենակեղտոտ ասեկոսներն ու վարկաբեկիչ անվանարկումները այդ հայտնի և Սարգսյան բոլոր եղբայրների հետ միասին վերցրած՝ անհամեմատելի գրագետ, խելացի ու պատրաստված այդ լրագրողի մասին: Դա, դեռևս սովետական շրջանից հայտնի մեթոդ էր՝ խայտառակել մարդուն, նրա հետ հաշվեհարդար տեսնելուց առաջ, կամ՝ հետո, որպեսզի ժողովրդի վրդովմունքը թուլանա և պակասեն մեղադրանքները:   Արդեն ենթադրություններ կային, և ո´չ առանց պատճառի, որ սպանություն կատարողը, կամ՝ պատվիրատուն, Սարգսյան ընտանիքից է: Այստեղ անմիջապես հանդես եկավ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետան, որը սկսեց կոկորդ պատռել, թե իր ընտանիքը հերոսի ընտանիք է և տարածված կարծիքները միտումնավոր են, իրենց «բարի անունը» խայտառակելու փորձ: Սակայն շատ չանցած, ձերբակալված Արմեն Սարգսյանի խոստովանանք ցուցմունքը տեսագրված վիճակում հայտնվեց էկրաններին ու… լռեց մայր Գրետան, նույնիսկ շշուկով պարզաբանում չտալով իրենց «հերոսական ընտանիքը» խայտառակող այս ինքնախոստովանանքի մասին…   Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո, այս ամբողջ տարիներին, նրա Արամ եղբոր բոլոր քայլերը կարծես անհասկանալի մնացին շատերի կողմից: Սակայն ուշադիր հետևողը կհասկանար, որ նրա հայտնվելը՝ մեկ իր եղբոր նախկին թիմակիցների կողքին, մեկ եղբոր հակառակորդները եղած մարդկանց կողքին ընդհամենը Սարգսյաններին ի սկզբանե շա՜տ բնորոշ հատկանիշ էր, բնավորություն՝ որն ի վերջո պսակվում էր միշտ ու միշտ, ոտքի վրա կանգուն մնալու հաջողությամբ: Այսպես էր վարվել նախկինում նաև Վազգեն Սարգսյանը՝ հանկարծակի, կայծակնորեն, երկրի համար առանց որևէ կարևոր գործ կատարած լինելու՝ հայտնվելով ԼՏՊ-ի ոհմակում և նույնիսկ, կարճ ժամանակից հետո, դառնալով այդ ոհմակի ամենակարկառուն դեմքերից մեկը: Արցախյան պատերազմի տարիներին, զբաղված լինելով երկիրն անխնա թալանելով, կարճ ժամանակում կուտակել էր ահռելի հարստություն ու միաժամանակ ունենալով զինված աջակցությունն իր «ասֆալտի ֆիդայինեի» ,ապահովել ոհմակի մյուս «ախպեր տղերքի» կողմից երկրում իրականացվող անպատիժ թալանը, այդ ճանապարհին ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր պատերազմում հաղթանակի իրական փառքի կրողներն էին և նրանց՝ ովքեր կարող էին խոչնդոտ հանդիսանալ իրենց թալանի և դավաճանության հարցում: Այսպիսով, ապահովելով սահմանի երես անգամ չտեսած բազմաթիվ իրեն հավատարիմ «ասֆալտի ֆիդայիների» գեներալացումն ու հերոսացումը, նա հանկարծ հասկացավ, որ դանակը ոսկորին են հասցրել ու մոտեցել է պահը, երբ իրենց հանդեպ ահավոր ատելությամբ լցված խաբված ժողովուրդը կարող է ոտքի ելնել և համաժողովրդական դատաստանի ենթարկել իրենց: Այս գիտակցումից դրդված էլ հենց, նա կատարեց իր մեծ ու խորամանկ քայլը… Արծվաշենի, Շահումյանի, Գետաշենի ու Մարտակերտի մի մասի հանձնման անմիջական մեղավորն ու դավաճանական գործարքն իրականացնողը, հանկարծ մեկ օրում «փոխվեց» և իր բռունցքների ուժով ստիպեց իր նախկին ատամանին՝ ԼՏՊ-ին, հրաժարական տալ, այդպիսով լիցքաթափելով ծայր աստիճան շիկացած հանրապետության մթնոլորտը ու փրկելով իրեն և իր ոհմակի ընկերներին հնարավոր տեսանելի ժողովրդական դաժան դատաստանից: Եվ ոչ միայն դա: Այս ամենից հետո անմիջապես ձեռանմուխ եղավ Վանոյի մարդասպան խմբի պատասխանատվությանը և երբ Վանոն Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց՝. « չփորձեք ինձ քավության նոխազ դարձնել » ու սպառնաց բացահայտել ողջ ոհմակի կատարած հանցագործությունները, նշելով, որ եթե բացահայտի ամեն ինչ, այդ խմբի մեջ ամենամաքուրն էլի ինքը դուրս կգա, Վազգենն այդ հայտարարությունից րոպեներ անց հանկարծ հայտնվեց Ազգային Ժողովի ամբիոնի մոտ ու հայտարարեց՝. « Վանոն իմ ընկերն է » և հասկացրեց՝ ձեռքներդ հեռու Վանոյից: Այսպես մանևրելով, նա հասավ մինչև իր կյանքի ու ապրելակերպի տրամաբանական ավարտ՝ Հոկտեմբերի 27:    2011 թվականի աշնանը, Վահան Իշխանյանը մի հոդված գրեց «Սարգսյաններ. Եղբայրը՝ եղբոր դեմ» վերնագրով, որտեղ պարզաբանում էր, այս անգամ արդեն մյուս եղբոր՝ Արամ Սարգսյանի նույնատիպ մանևրումները նախագահական նոր ընտրությունների շեմին: Սակայն դրանք դատապարտված էին անհաջողության, քանզի մեկ անգամ արդեն ԼՏՊ, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան և մնացածներ տեսած ժողովուրդն այլևս հեշտությամբ խաբվել չէր կարող և փակ էր, իրենց իշխանության աթոռներին հասցնող ճանապարհը: Ահրաժեշտ էր նոր շարժ, Սարգսյան ընտանիքի համար:    Եվ այսօր, ահա, խաղի մեջ է մտել նաև երրորդ եղբայրը՝ նախկինում հանցագործություն կատարած Արմեն Սարգսյանը: Եթե Արամը ընդունել է չեզոք ընդիմադիրի դիրք, ապա Արմենը հայտարարում է, որ «եղբայրս՝ եղբայրս է, ես էլ՝ ես » և կոչ անում ընտրել Սերժ Սարգսյանին…   Սարգսյան ընտանիքին անչափ բնորոշ «քաղաքականություն»: Ո՞վ կլինի ընտրված նախագահն այս ընտրություններում, միևնույն է՝ Սարգսյաններն ունեն երկու բանակում էլ աջակիցներ՝ և´ դիմադիր, և´ընդիմադիր, ինչը ընտրությունների ցանկացած ելքի դեպքում կարող է «պարզերես» դարձնել Սարգսյաններին և ապահովել կանաչ լույս: Այսինքն՝ ունեն ԱՆԲԱՐՈ ԽԱՂ՝ ՈՉ ՈՔԻ ավարտով: Սակայն, Արմեն Սարգսյանը հայտարարելով, որ կոչ է անելու բոլոր Արարատցիներին՝ ընտրել Սերժ Սարգսյանին, շատ լավ գիտի, որ դա ընդհամենը Սերժ Սարգսյանի ականջի համար է հայտարարում: Իրականում Արմեն Սարգսյանը բոլորից լավ գիտի, թե ի՞նչ են մտածում արարատցիներն իրենց մասին և թե որքան արժեք ունի Սարգսյանների խոսքն  Արարատցիների  համար… 

Վկան՝  նախագահ  Սերժ  Սարգսյանի  ընտրարշավն  էր  Արարատում…  

ՍՎԵՏԼԱՆԱ   ՄԱՐԳԱՐՅԱՆ    05.02.2013թ.  

Աղբյուրը  http://www.louysworld.com/archives/22559

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «ԱՆԲԱՐՈ ԽԱՂ՝ ՈՉ ՈՔԻ…»

  1. ԱՅ informator ԱՅ ՎԻԺՎԱԾՔ ԴՈՒ ԼԱՎ ԻՆՖՈՐՄԱՏՈՐ ԵՍ ԱՆՈՒՆԴ ԳՐԻ ՏԵՆԱՆՔ ՈՒՄ ՇՈՒՆՆ ԵՍ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s