ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՒՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. Կոչ ՀՀ նախագահի թեկնածուներին

80408-1600x1200

ՀՈՒՆՎԱՐԻ  31-Ի  ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ  

ԴԵՌԵՒՍ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ՄԵՋ  Է

 

ՀՀ  նախագահի    թեկնածուներ  Հրանտ   Բագրատյանին,   Արամ   Հարությունյանին,   Րաֆֆի  Հովհաննիսյանին,    Անդրիաս   Ղուկասյանին,   Արման   Մելիքյանին,   Սերժ  Սարգսյանին,  Վարդան   Սեդրակյանին   Պաշտոնական  քարոզարշավի  իր  մեկնարկային   հեռուստաուղերձով,    ՀՀ   նախագահի   թեկնածու  Պարույր   Հայրիկյանը,   խոսելով   համատարած  հուսալքությանարմատացած  և   անշրջելի   թվացող   վախի  մթնոլորտի  մասին,   զուգահեռ  անցկացրեց,   թե   ինչպես   էին   ԽՍՀՄ  ԿԳԲի  բանտերում  կոտրում,   հուսալքում   և   բարոյալքում   մարդկանց.    «Սիրելի   հայրենակիցներայսօր   թեպետ   ծպտյալսակայն   հենց   այդ    նույն  ուժերն   են   ձեզ   այս   օրին   հասցրել:   Մի   վհատվեք,   մենք   գերված  ենքբայց   ոչ    ստրուկներմենք   միասին  ենքուղղելու  մեր   մեջքը»:    Հայաստանի   հանրային   հեռուստաեթերից   հնչած  այս   իրադարձային  ուղերձին  հաջորդեց   մահափորձը   Պարույր   Հայրիկյանի  դեմ:    Ուժգնացավ   Պարույր   Հայրիկյանին  քաղաքական  գործչից  պատմական,  թանգարանային   և    ժամանակավրեպ  կերպարի    վերածելու`   դեռևս   1991 թվականից   սկսված   գործընթացը:   Նրա   քաղաքական   մեկուսացումը  շարունակելու,   նրա  ծրագրերը   շրջանցելուարգելափակելու   համարգործի   դրվեց  չեկիստական   բազմաֆունկցիոնալ   մեթոդների  ողջ   զինանոցը:   Պարույր   Հայրիկյանին   հերոսականացնելուն,   անկախության   խորհրդանիշի  և    հուշարձանի  վերածելուն   միտված  սիրո   խոստովանություններին   ու   խոնարհումներին   զուգահեռաբար,   համարժեք  ջանադրությամբ   շրջանառության    դրվեց  նրա`   կոլաբորացիոնիստների  ռեժիմին   ծախվելու   մասին   տիրաժավորված  զրպարտչությունը

Հունվարի 31-ի   ահաբեկչությունը  դեռևս    գործողության   մեջ  էՏապալված   մահափորձից   հետո,   Պարույր   Հայրիկյանի   ծրագրավորված  սպանությունը    փոխարինվել   է  քաղաքական   հաշվեհարդարով,   հրապարակային   վարկաբեկման`   մեդիաահաբեկչությամբ

Պարոնայք   թեկնածուներ,   այսպես   շարունակելն   այլևս    պետական   դավաճանություն   է:   Քանի   դեռ    Հայաստանը   միջազգային   իրավունքի  սուբյեկտ  է,   քաղաքական  աքսորում   հայտնված  անկախության  պայքարի   վերականգնման  և  Հայաստանի   Հանրապետության    ապագաղութացման   հնարավորությունը   կա:   Եթե   գործողության  մեջ  դրված   այս    ահաբեկչությանմաս  չեք  կազմումպահանջում  ենք.

Հանել    ձեր   թեկնածությունները  և   անկախության    պայքարի   առաջնորդ   Պարույր  Հայրիկյանին  ընտրացուցակում   սկզբունքորեն   թողնել    միայնակ`   2013 թվականի  փետրվարի 18-ի  ՀՀ   նախագահի   ընտրությունները    վերածել   ՀՀ   Անկախության  Հանրաքվեի  վերահաստատման  արարողության:

Գեորգի   Վանյան,   Երևան,   Հայաստան   Խաղաղարար   Նախաձեռնությունների  ԿովկասյանԿենտրոնինախագահ

Վահե  ԱվետյանՍթոքհոլմ,   Շվեդիա   Հայաստանի  Հանրապետական  Կուսակցության  առաջին  խորհրդիանդամ,   Վտարանդի   հայ  գրողների  միություն

Արա   Բալիոզյան,   Քիչեներ,   Կանադա   Գրող

Քրիստինա   Պողոսյան,   ԷրֆուրտԳերմանիա   Արվեստի   մագիստրոս,   սոցիոլոգ, Էրֆուրտի   համալսարանի   քաղաքագիտության   ամբիոնի   ասպիրանտ

Հենրիկ   Խաչատրյան   (Սէվ),   Հոլիվուդ, ԱՄՆ  Նկարիչ

Լուիզա  Պողոսյան,   Երևան,   Հայաստան   «Հարավկովկասյան   ինտեգրացիա. Այլընտրանքային  մեկնարկ»   կայքի    խմբագիր

Սարգիս   Հովհաննիսյան,   Գյումրի,   Հայաստան   Նկարիչ

Վարդան  Հովհաննիսյան,   Վալենսիա,   Իսպանիա  «Ազդարար»   համահայկական   հանդես

Գարսևան    Խաչատրյան,   Երևան,   Հայաստան   Ռեժիսոր

Եվգենիա  Բաբայան, ԵրևանՀայաստան   Գործազուրկ

Նարինե  ԱվետյանՍունդսվալ,   Շվեդիա   Գրող, լրագրող

Կարեն  Վարդանյան,   Երևան, Հայաստան  Գործարար

7փետրվար 2013

pcFBgl4wwKdtuGnQLxlCg62G0Q

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s