Գնահատե՛նք մեր իրական Հերոսներին

419720_205927216218765_665337443_n

Գնահատե՛նք մեր իրական   Հերոսներին…

Պարույր Հայրիկյան դեմ մահափորձը եւ պետական այրերի անիմաստ հայտարարությունները հաստատում են որ Հայաստանի պետականության դեմ կազմակերպված սաբոտաժ է իշխանությունների կողմից եւ դա կարելի է որակել որպես հեղաշրջում է բառիս բուն իմաստով, չնայած որ նրանց ձեռքում է իշխանությունը: Քսան տարիների վարչակարգը, որը անօրինական ճանապարհով զավթել է հայոց երկրի ազատությունը դա նախորդ դարասկզբի պատմական անցքերի կրկնությունն է:

Ռուսական հեղափոխություն ժամանակ ժողովուրդը ոգեւորված սպանում հաշվեհարդար տեսնել ցարական իշխանավորների դեմ եւ ոչնչացնում էին տաղանդավոր քաղաքացիններին եւ այդ անարխիայի եւ քաոսի մեջ, ոտքի կանգնեցին հանցագործները ու քրեական խոտանը, որոնք դառնալով կոմունիստ բոլշեւիկ` չեկիստներ, եւ իրենց ահաբեկություններով կարողացան իրեն  որդեգրած լոզունգը իրականացնել ինչպես կարող էին: « Вся власть Советам! » հաստատելով դարասկզբի պրոլետարական դիկտատուրայի իրենց դաժան հաշվեհարդարը սեփական ժողովրդի դեմ: ՀՀՇ-ական գործիչների իշխանությունը զավթելով ամեն ինչ արեցին խարխլելու երբեմն  հզոր Խորհրդային Հայաստանի արդյունաբերությունը ու հզոր գյուղատնտեսությունը, ինչպես իրենց բոլշեւիկ եղբայրները արեցին, տալով գյուղացիներին հողը, նրանցից խլեցին գյուղացու վերջին միջոցները եւ հնարավորությունները կաշառքով եւ թալանով ստեղծելով իրենց համար նյութական միջոցներ,  թքած  ունենալով ազգի եւ ազգային գաղափարների վրա: Դեռեւս 1990 թվականներին այդ ազգային պայքարի այդ վերելքի ժամանակահատվածում իշխանության զավթելով նրանք ամեն ինչ արեցին ժողովրդի մեջից արմատախիլ անել այն գաղափարները, որոնք կրում էին Պարույր Հայրիկյանի նման հայրենասերները: Սարսափելին այն էր  որ այդ անարխիայի եւ քաոսի մեջ, ոչ մեկ չգիտեր թե ինչ է կարելի եւ ինչը ոչ: Փաստացի երկիրը թալանում էին իշխանավորները եւ վերջում ավելացնում որ գործում են օրենքի սահմաններում, ինչու ենք զարմանում, երբ երկրում տիրում էր ձեւական դեմոկրատիան, սակայն դա նման էր կոմունիստական դիկտատուրայի նոր մի մոդելի,  որոնք արտահայտված էին սոցիալիզմի բացասական եւ կապիտալիզմի ու բուժուզիայի անարխիստական երեւույթներով: Նույնիսկ կարելի է հիշել իրենց գաղափարի առաջնորդ` Վլադիմիր Իլիչ Լենինի թեւավոր խոսքերը` « Այս իշխանությունը, որը հենված է ոչ թե օրենքի վրա այլ ուժի եւ բռնապետության վրա » : Եւ ՀՀՇ-ական կոմունիստները կարողացան հիմնավորվել եւ ամրանալ, քանի պատերազմը շարունակվում էր, նրանք հնարավորությունները բաց չէին թողնում ստեղծել նյութական հզոր բազա: Ոչնչացնեկով այսպես ասած Կոմունիստական համակարգը, փոխարենը ստեղծում էին բուժուտիրական եւ իմպերիալիստական մի համակարգ, որտեղ գալու էին իշխելու մականունավոր հանցագործների տեսակը: Եւ դա այն էր որը պետք էր նրանց:  Ժողովուրդը իր երազած երազանքների եւ ազատ երկրի փոխարեն տեսնում էր միայն  ահաբեկում, սով պատերազմ, գաղթականներ: Տոտալիտար մի ռեժիմ, որը  նախորդից ավելի սարսափելի էր:  Ժողովուրդին խաբելով եւ մատուցելով գեղեցիկ խոսքեր եւ լոզունգներ, Բոլշեւիզմի դիկտատուրայի քայլերով կարողացան հասնել բարձրունքներին: Որտե՞ղ մնացին Հասարակական պետության խոստումները, որոնք խոստանում էին լիդերները, դրանք մնացել էին ոչ վաղ անցիալում, արդեն վտանգավոր էր դարձել բարձրձայն արտասանել Եղբայրություն, Ազատություն, Արդարություն բառերը: Սարսափելի էր իրականությունը, որ թվում էր որ ոչ վաղ անցիալի գաղափարները կոտրված երազները, հիասթափությունը եւ հակակրանքը այնքան մեծ  էր  որ անգամ պատկերացնելը  դժվար է: Որոշ անհատներ օգտվելով հնարավոր պահից իրականացնում էին իրենց երազանքները, կերտելով իրենց համար քաղաքական կարիերա, դառնալով իշխանամետ կուսակցության հովանավորը, փոխելով հազար դիմակ եւ շապիկ գրավվեցին իշխանության բոլոր լծակները, անգամ ստանալով ՊՆ-ում բարձրաստիճանի զինվորականների պաշտոնները: Թռիչքներով անցնելով ԺԵԿ-ից դռնապանից մինչեւ ՊՆ նախարարություն… Կռազի վարորդից մինչեւ գեներալ, իրենց  հռչակելով « Քաղաքական Այրեր » կամ « Քաղաքական Գործիչ » տիտղոսները, որոց ետևում թաքնված էին հազարավոր դժբախտացած ընտանիքներ: Վերադառնալով կրկին պատմությանը` ինչպես պատմական փորձը ցույց տվեց « Հեղափոխությունը արվում է ոչ թե ժողովրդի համար, այլ սեփական կաշվի համար մտածող չակերտավոր հեղափոխականների…» Ինչպես Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ, այնպես էլ 1989-1990 թթ ՀՀՇ-ականները` սեփական կաշվի մասին մտածող տականքները ստեղծեցին  Հեղափոխական մարդու մի կերպար, որը ՀՀՇ-ի Գեւորիկների նման պիտի հիասթափեցներ ժողովրդի սպասումները եւ ակնկալիքները,  ստվերում թողնելով  Պարույր Հայրիկյանի նման գաղափարին նվիրված անհատականություններին: Նրանք ուղղորդվելով իրենց ժառանգություն հասած իրենց  առաջնորդի խոսքերը, որոնցով մինչև հիմա առաջնորդվում են նախագահական աթոռը  միմիանց փոխած նախագահները: Տեղին է նշել այդ առաջնորդի խոսքերը` « Չեկիստը պետք է ունենա Մաքուր ձեռքեր, տաք սիրտ եւ սառը գլուխ » Ֆելիքս Էդմունդովիչ  Դերժինսկի ( « Чекист должен иметь горячее сердце, холодную голову и чистые руки » Феликс Эдмундович  Дзержинский ) Ահա այս խեսքերը ապացուցում են ներկայիս իշխանությունների այն հարցը, որ միեւնույն է իրենք` « Մաքուր ձեռքերով » են  դուրս գալու Պարույր Հայրիկյանի այս ահաբեկության միջադեպից,  ինչպես  եւ դուրս եկան 1996 թ- ին 2008 թ-ին: Շատերը տալիս են այն հարցը, թե ու՞մն էր ձեռնատու Հայրիկյանին քաղաքականին դաշտից հեռացնելը: Ինչու՞… Մենք դրա պատասխանը գիտենք սակայն վախենում ենք արտահայտվել, ինչպես ասում են` « Շատ բան գիտես լռի՛ր, քանի գլուխդ ուսերիդ վրայից ցած չի գլորվել » Այո դրա ետեւում կանգնած է « Ռեժիմը », ես Ռեժիմը ասելով նկատի չունեմ միայն ներկայիս իշխանավորներին, այլ Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազավթած բռնատիրական համակարգը, որը այս քսան տարիներին էստաֆետներով  իրար փոխանցելով հասել են մինչեւ  մեր օրերը: Իսկ ինչու ոչ, եթե ոչ Հայրիկնանը նա դեռեւս  այն ժամանակ էր առաջարկում բացել ՊԱԿ-ի արխիվները, պարզելու համար թե ովքեր են Հայաստանի Հանրապետությունում լրտեսություն արել եւ անում, ովքեր են այդ դավաճանները, որոնք աշխատում են ի դեմ մեր Ազգային Անվտանգության ի դեմ մեր Պետականության եւ Անկախության: Եւ զարմանալի չի լինի որ մոտակա ժամանակ իշխանությունները կհայտնաբերեն եւ մեկի գլխին կկոտրեն իրենց ողջ  մեղքերը, դա փորձված միջոց է դա են անում արդեն քսան տարի… Չհաշված որ սա կարող  է առիթ լինել « Վհուկների որս » կազմակերպելու համար:

Այստեղ է որ հիմա մեր նախագահների թեկնածունները պիտի հասկանան, որ բոլորին առանձին -առանձին կոտրելու են եւ հեռացնեն իրենց ճանապարհից, որոնց ահաբեկելով, որին խոստումներով, որի վրա մահափորձով… Մի խոսքով ամեն ձևով եւ ամեն գնով պահելու են իրենց  դիրքերն  եւ տիտղոսները: Եւ եկել է ժամանակը, որպեսզի  հիմա  միավորվեք եւ Պարույր Հայրիկյանի սատարելով նրան առաջ տանենք, միասնական  ձեր միությամբ կկարողանաք անգամ կեղծիքների դեպքում էլ հաղթել այս բռնատիրական  վարչակարգին` « Ռեժիմին », որը գնալով ավելի վտանգավոր է դառնում մեր ժողովրդին  եւ մեր երկրի անվտանգության համար: Հարկավոր է, որ ժողովուրդը  հիմա հասկանա,  որ իրեն խաբել են եվ շարունակում են խաբել, այս իշխանությունների խոստումներ տալով ոչինչ չի արել այսքան տարիներ, չհաշված որ միայն նպաստել է թշվառությանը եւ արտագաղթին: Եթե նրանք անելու լինեին ապա շուտ կանեին, ո՞վ էր նրանց խանգարում… Եթե մեր նախագահը երկրին տեր լինեին, ապա մեր երկիրը այսպես անտեր չէր լինի… Որ լավ հրամանատար լիներ ապա զինվորներին խոշտանգելով չէին սպանվի… Դատարկ խոսքերը մեր ժողովրդի համար ավելի արժեք ունի, քան թե մարդու արած գործը…

Պարույր  Հայրիկյանը այսքան տարիներ զրկանքներ կրելով հասավ իր երազած « Անկախ Հայաստանին », բայց նրա եւ իր մնան գաղափարկակից ընկերների որոնք հանգչում են Եռաբլուրի բարձրունքում այս Հայաստանը չէին երազել, որտեղ պետք մաուզերիստների ոհմակները իրենց թիկնազոով ահաբեկեն եւ ոտնատակ տան սեփական  ժողովրդին եւ նրա սրբությունները: Ուրիշ ազգերի ղեկավարներ եւ առաջնորդներ հպարտ են,  որ ճանաչել են եւ շփվել են Հայրիկյանի նման մարդու հետ, իսկ մեզ  քսան տարիների ընթացքում զոմբիացրել են,  որ չենք կարողանում հարգել եւ գնահատել մեր իսկ հերոսներին եւ ունեցած արժեքները: Եթե մենք չկարողացանք պահել մեր եղածը, ապա ուրիշները այն կտանեն, այդպես է նաեւ հերոսների պարագայում` Քյոռ-օղլին ձեզ օրինակ, որը Ադրբեջանի ազգային հերոս է հռչակված, մինչդեռ նա  հայ հոգեւորական էր: Հայրիկյանի հերոսությունը չգնահատող մարդիկ չեն պատկերացնում թե Պարույր Հայրիկյանը ինչ մեծություն է, սակայն դա լավ գիտեն մեր ազգի դավաճանները եւ թշնամիները, նրանք այդ կրակոցով ուզում էին վերջ դնել մեր Ազգային Ազատության: Գնահատե՛նք մեր իրական հերոսներին եւ փետրվարի 18 -ին միասնական Միությամբ գնանք դեպի ազատության այն ճանապարհով, որով կառաջնորդի Գաղափարի մարտիկը: Վստահ որ նա դեռ կարող է առաջնորդել մեր մոլորյալ ազգի հոտը: Աստված արողջություն տա եւ Աստված մեզ հետ…

Վ Հովհաննիսյան 1/02/2013 Իսպանիա © VH

nor  mec  lav

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s