Նախագահի մերժված թեկնածու Մարտիկ Սարգսյանը կսատարի Սերժ Սարգսյանին

arm135738875498

Նախագահի   մերժված  թեկնածու  ՄարտիկՍարգսյանը կսատարի   Սերժ    Սարգսյանին

http://1in.am/arm/armenia_politics_147242.html

« Շատ   եմ   դրսում   եղել, անընդհատ  արտերկրում  եմ   լինում`  գիտամանկավարժական   գործունեություն   եմ  իրականացնում   տարբեր   երկրներում, այդ   պատճառով  էլ  շատ   եմ   բացակայել:   Դա  էր  պատճառը, որ   ինձ   մերժեցին,   բայցես   դա   ընդունել   եմ   որպես  ի   գիտություն»,- «Առաջին   լրատվական»-ի  հետ   զրույցում  ասաց   նախագահական   ընտրություններում  իր   թեկնածությունն  առաջադրելու  մասին   հայտարարած,   ապա   այդ   հնարավորությունից   զրկված   Մարտիկ    Սարգսյանը.   «Մամուլում տարածվածայն  տեղեկությունը,  թե   ես   արտերկրում  կատարել  եմ   Սերժ  Սարգսյանի   հանձնարարությունները,   սուտ   է,   ինչոր  թյուրիմացություն  է: Ես   Սերժ   Սարգսյանի   հանձնարարությունը    կատարել  եմ   միայն պատերազմի  ժամանակ,  երբ  ես   մի  փոքր   գումարտակի   շտաբի    պետ   էի, իսկ նահրամանատար»,- ասաց   Մ.   Սարգսյանը:   Մարտիկ   Սարգսյանը    թեև նշեցոր   նախագահական  ընտրություններում   իր   թեկնածությունը   մերժելն  արդարացի   էրբայց,   այնուամենայնիվ,   ասաց,   որ   կարելի  էր   Ընտրական  օրենսգրքում   փոփոխություններ  կատարել. «Միանշանակ    արդարացի   էր  նման   որոշումը,   Սահմանադրության    և    Ընտրական  օրենսգրքի   որոշակի դրույթներով   այն   լիովին   հիմնավորված   է:   Ես,   իհարկե,   կուզեիշարունակել   պայքարը,   բայց   ի՞նչ   կարող  եմ  անել:    Ուղղակի  գտնում  եմոր  և՛   Ընտրական   օրենսգրքիև՛   Սահմանադրության  համապատասխան  հոդվածները    որոշակի   կատարելագործման    պետք   է   ենթարկվեն՝     շատ  անկատար   են   ու    թերի:   Այսինքնայն   մարդկանց    բացակայությունըովքեր երկրից   մեկնում    են   գիտամանկավարժական     գործունեություն   ծավալելու, պետք   է   նրանց   բացակայությունը   հարգելի   համարվի:   Իսկ   նրանքովքեր  բիզնեսի   ու   փող   աշխատելու   համար    են    գնում՝    ոչ»:   Մարտիկ  Սարգսյանը     նաև    հայտարարեց,   որ   առաջիկա    նախագահական     ընտրություններում    սատարելու   է   ՀՀ    գործող   նախագահ   Սերժ   Սարգսյանի թեկնածությունը.   «Ես   սատարելու    եմ  իմ   մարտական   ընկերոջը,   հրամանատարին`   Սերժ   Ազատի    Սարգսյանին:   Իմ    և   իմ     ընկերների  ձայնը    նրան   է     պատկանում:   Մենք   արյամբ   ենք   այդ    ձայնը    ձեռք   բերելև    ես   տեսել    եմ  նրա  մարտական   նվիրվածությունը   հայրենիքին,   ես   իր զինվորն    եմ    եղել:    Այստեղ   արդեն   խոսում    է   իմ   արյան   կանչըիմ    արյան   նվիրվածությունը   հայրենիքի     հրամանատարին»:   Հարցին`   այդ    դեպքում    ինչո՞ւ    էր     որոշել   առաջադրել    իր   թեկնածությունը,   եթե   Սերժ  Սարգսյանի  իշխանության   դեմ    ոչինչ   չունի,   Մ.   Սարգսյանն     ասաց.   «Ես   որոշել   էի   լրացնել   այն   ազգայնական   բացըոր   կա   մեր   քաղաքականության մեջԴա  ավելի  հայեցի   կդարձներ   մեր   երկիրը,   մեր   քաղաքականությունը   և մեր   պետությունը:    Մեր   պետությունն   ունի   կատարելագործման     անհրաժեշտություն»:   Մարտիկ   Սարգսյանի  կարծիքովՍերժ     Սարգսյանը կարող   էր   այդ     ամենն    անել,   բայց   ինքը   նոր    քաղաքականությանմշակույթ  և   ուղղվածություն  էր     բերում.    «Ինչպես   ասենք`   Պարույր     Հայրիկյանը    բերեց    անկախության    գաղափարը   և   տարավ   մինչև   վերջայդպես   էլ   ես, որպես    ազատամարտիկ,    պարտավոր   էի  այդ  գիծը   պահել»:

Տեսակետ…

Այն  որ  Մարտիկ Սարգսյանը  այդպիսի  հայտարարություն  է  արել  շատ զարմանալի  է,  բայց  այն  որ  նրա  դեմ  գործում  է  պետական  ապարատը Սերժ  Ազատիչի  գլխավորությամբ,  դա  հաստատ  է: Այս մոտակա օրերին իրարից  հակասող  հայտարարություները զարմանալի  են  եւ տարօրինակ, ես հանդիսանալով  Մարտիկ Սարգսյանի մարտական ընկերը չեմ կարծում, որ նրան չեն  պարտադրել կամ ստիպել: Եկեք չմոռանանք ԿԳԲ-ի աշխատաոճը, որտեղ ընտանիքի անդամներին վերցնելով որպես թիրախ կամ պատանդ, կարող են հասնել եւ ստանալ ցանկացած հայտարարությունը կամ խոստովանությունը: Լավ էր, որ Մարտիկ Սարգսյանը Քենեդու Սպնությունը իր վրա չի վերցրել, երեւի դա նրանից չեն պահանջել, իսկ եթե պահանջեին,  վստահ եմ որ նա դա էլ « կխոստովաներ »… Այնպես  որ այս գործելաոճը արդեն ծանոթ է: Իսկ Մարտիկ Սարգսյանը այն մարդն է, որ գնաց պտերազմի դաշտ, որպեսզի պաշտպանի իր ընտանիքի և հայրենիքի անվտանգությունը, հիմա նա չի զոհաբերի իր ընտանիքը ինչ որ շինծու ներկայացումների համար: Իսկ ինչ վերաբերվում է նրա մարտական ընկերներին, որոնք այսօր հայտնվել են  Բոմժի  կարգավիճակում, դա միայն նախկին եւ ներկա իշխանությունների թեթև ձեռքի մենաշնորհն է:   Եւ  բավական է  Սերժ Սարգսյանին  համարել մարտական ընկեր… Նա ի՞նչ մարտական ընկեր է,  երբ  Ազատամարտիկների  նկատմամբ  իրագործում  է  մի սպանդ,  որի մասին լռում  հենց  ինքը:  

05/01/ 2013  © VH

https://surhandak.wordpress.com/2012/12/30/ազատամարտիկներինուզումենբոմժդ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s