Ազատամարտիկներին ուզում են «բոմժ» դարձնե՞լ

134

http://www.aravot.am/2012/07/07/88617/

Գյումրեցի   ազատամարտիկ Ժորա Աթոյանի  մահը  շարունակվում  է   քննարկվել սոցիալական ցանցերում. շատերը իրենց ցավակցությունն հայտնելով Facebook-ի էջերում` սուր քննադատության են  ենթարկում դատաիրավական համակարգը ` ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու նկատմամբ կեղծ գործեր սարքելու   ու մահվան հասցնելու համար: Հիշեցնենք, որ ազատամարտիկի դեմ քրեական գործ էր հարուցվել իբրև թե կեղծ փաստաթղթերով հիվանդության կենսաթոշակ ստանալու ու բնակարան ձեռք բերելու համար: Ու թեև դատարանը չկարողացավ հիմնավորել նրան մեղսագրված հանցանքը, վկաների մեծ մասը  գործից անտեղյակ էին, այդուհանդերձ դատավոր Մարտին Սարոյանը ազատամարտիկին  դատապարտեց   3 տարվա ազատազրկման: Facebook-ի օգտատերերից մեկը` Սյուզի Մեխակյանը, այս կապակցությամբ գրում է. «Ցավակցում ենք ազատամարտիկ Ժորա Աթոյանի հարազատներին, բարեկամներին, իսկական ընկերներին՝ նրա մահվան կապակցությամբ: Ցավով եմ նշում, որ այս համեստ ու սկզբունքային անձնավորության կյանքը կերան… մեր անարդար դատաիրավական համակարգը և, մեկ էլ, «ասֆալտի ֆիդայինները», որոնք  թիկունքում ազատամարտիկների համար նախատեսված սննդի պահեստն էին լափում, իսկ հետո էլ անարդար ժամանակներում «ինչ-ինչ» դերակատարություններ ունենում, իբր թե երկրապահների, ազատամարտիկների հարցերով զբաղվում… նմանները խղճին ու հոգուն պիտի որպես ծանր բեռ, զանցանք մինչև կյանքի վերջ տանեն ազատամարտիկ Ժորա Աթոյանի մահը… »:  Ազատամարտիկի ընկերներից մեկն էլ` Սերիկ Տանոյանը, Aravot.am-ի հետ զրույցում իր բողոքն արտահայտեց հետևյալ կերպ. «Ես ամենօրյա շփումների մեջ եմ եղել Ժորա Աթոյանի հետ, էն ժամանակ, երբ որ ինքը Արցախի ազատամարտից  վիրավորված   եկավ Գյումրի, ես լսեցի, որ նա վիրավորվել է: Նա իսկական ազատամարտիկ էր, թե ինչքան էր կռվել, ինչքան չէր կռվել,  շատ շատերը, որոնք զբաղված են գործ տալով, թող նրա չափ մի ժամ անգամ կռվեին, ազգի առջև իրենց պարտականությունը կատարեին: Նա իրականում  կռվի դաշտում վիրավորված է   եղել,  դա անկասկած այդպես է, բայց անգամ  եթե մի պահ վերցնենք, ընդունենք, թե նա ինչ-որ տեղ խարդախություն է կատարել, ապա թող այս երկիրը բարի լիներ իր ազատամարտիկին  լավ նայեր, նա էլ չգնար հանցագործ ճանապարհի: Բա սոված մարդկանց ` ազատամարտիկներին, թողել են փողոցները, ոչ մի բանով տեր չեն լինում, մի բան էլ հալածում են, բա էդ մարդը ի՞նչ պիտի աներ, բա հանցագործություն ու գողություն էլ պիտի աներ: Էդ իրանք ուզում են գողություն անել, հարստանալ, միլիարդատեր դառնալ, ազատամարտիկներն էլ բոմժի պես ման գա՞ն: Իհարկե նորից եմ կրկնում, որ Ժորա Աթոյանը նման բան չի արել: Սրանք ազատամարտիկներին  կոտրում են` հոգեպես, բարոյապես, որ միանգամից նրանցից պրծնեն, էս իշխանության համար ազատամարտիկները դարձել են թշնամի», -ասում է Սերիկ Տոնոյանը: Նա, միաժամանակ   առաջարկում է հաշվարկել Ժորա Աթոյանի բերած օգուտը հայրենիքին: «Եկեք Ժորայի անցած ճանապարհով էսպիսի  մի հաշվարկ անենք, նրա`  Ղարաբաղի ազատագրման համար գրաված ամեն մի մետր տարածքը  ի՞նչ արժե  պետության համար, քանի՞ միլիոն դոլարներ արժեր, տղա է, ասենք եթե մի բան ստացել է այս երկրից, թող վայելեր, ինչու՞ նրան   ճնշեցին ու մահվան հասցրին, թեև 100 տոկոս վիրավորված է եղել: Նա թշվառ վիճակում էր, թող գնան մի հատ տունը տեսնեն, ազատամարտիկները շուտով կվերանան Հայաստանում, վեհ գաղափարները կվերանան, ի՞նչ եք անում, ուշքի  եկեք,   ինչի՞ նպաստեցիք, որ ազատամարտիկը մահանար», -զայրանում է նրա   մարտական  ընկերը: Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գիրգոյանն  էլ զարմանում է, եթե Ժորա Աթոյանը փաստաթուղթ  է կեղծել, ապա ինչու՞ է դատախազությունը լռում, ինչու՞ չեն պատժում վավերացնողներին, որոնք մի քանի կնիք ու ստորագրություն են դրել դրա տակ: «Աթոյան Ժորային սպանեց ռեժիմը, սպանեց հոգեպես, բարոյապես, կեղծ դատավճիռներով, շինծու հաղորդագրություններով, գետինը մտնեն  չակերտավոր ասած նրա զինակից ընկերները, ովքեր որ հայատարություն էին կազմել ու ներկայացրել Ժորա Աթոյանի դեմ», -ասում է Գյումրու ՀԱԿ համակարգողը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 Ի տարբերություն մեր Հայաստանի Հանրապետության իշխանություններին մեր Ազատամարտիկներին փոխարենը լավ հիշում են Ադրբեջանի իշխանությունները և հենց այդ է պատճառը, որ նրանք չեն համարձակվում վերսկսել պատերազմը: Եթե հաշվի առնենք հին պատմությունը ապա միշտ էլ ունեցել ենք դավաճան իշխաններ, որոնց մասին միայն հարյուրամյակներ հետո ենք հիշել և քննադատել: Բայց այն որ նրանց արած դավաճանության պտուղները անգամ դարեր հետո էլ դառնություն և ցավ պատճառում դա փաստ է: Հիշելով Ղարաբաղյան միջնադարյան պատմության էջերը մինչև հիմա դժգոհում ենք Վարանդայի մելիք Շահնազարի և Փանահի խանի դաշնության պայմանագրից (1740 -թ.) որի այդյունքում մինչև հիմա տուժում է մեր ժողովուրդը: Այն ժամանակ էլ մելիք Շահնազարն էլ գնաց այդ քայլին սեփական իշխանությունը պահելու համար, իսկ հիմա ինչու՞ չենք համեմատում այն անցիալ և ներկա իշխանությունների քայլերը, որոնք պարտքի անվան տակ վաճառեցին Հայաստանի տնտեսությունը և ստրատեգիական ձեռնարկությունը, այդ թվում նաև կառավարական շենքերը: Մի գուցե սա էլ վերագրենք մելիք Շահնազարին:

Հատված « Արդյոք ովքեր են՞ Ասֆալտի Ֆիդայինները »82884037_7203316  

https://surhandak.wordpress.com/2012/10/30/վերջինմոհիկանը/

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s