Բաց նամակ Բանաձև Հաղորդաշարին և Արտակ Ալեքսանյանին

 

Վերջերս ինտերնետում տեսա ArmNews-ի Արտակ Ալեքսանյանի` Բանաձեւ հաղորդաշարը որտեղ նրա հյուրը` ՀՀ նախագահի թեկնածու` Մարտիկ Սարգսյանն էր, այդ հաղորդումը ապշեցրեց ինձ եւ ցնցված եմ: Արտակ Ալեքսանյանի պահվածքը կարծում եմ վայել չէր նորմալ լրագրողի պահվածքին: Արտակ Ալեքսանյանի հարցադրումները եւ արհամարական պահվածքը եւ տոնը ավելի շատ բարկացրեց ինձ եւ որոշեցի գրել նրան: Եւ որպես լրագրող եւ ազատամարտիկ արտահայտվել եւ խորհուրդ տալ նրան եթե կընդունի կհարգեմ նրան, եթե ոչ այդ դեպքում ներողություն կխնդրեմ անիմաստ ջանքերիս համար: Հարգելի եւ սիրելի Արտակ ինչպես դու ասացիր տասնհիգ տարի դու մեկնաբանել ես հեռուստատեսությունում սակայն կարծում եմ դու այս տարիներին կարդալով մատուցված տեքստը չեք կարող իրավունք վերապահել ծաղրել մի մարդու, որին հրավիրել էիր ձեր հաղորդաշարին: Ես զարմանում եմ, թե ինչքան եսասեր եւ ճոռոտախոս են դառնում մարդիկ երբ հանրության աչքին դառնում են ճանաչելի: Եւ կարելի է կարծել, որ պետք է բոլորը խոնհարվեն իր կերպարի առջեւ: Հարգելի Արտակ ես չեմ զարմանում որ դուք եզակի եք, բայց Երեւանում հանդիպեցի շատ երիտասարդների, որոնք կարծում են որ մոլորակը իրենց շուրջն է պտտվում, սակայն նրանք քծնում եւ խոնհարվում են իրենց տերերի վարորդների, թիկնապահների եւ անգամ նրանց սիրուհիների առջեւ, նրանք պատրաստ են շեֆի հրամանով հոշոտել խեղճ եւ անճար թշվառին: Ձեր պահելաձեւը այն տպավորությունը թողեց ինձ մոտ, որ դուք նույնպես պատկանում եք այդ տեսակին, միգուցե ես սխալվում եմ: Հարգելի Արտակ Ալեքսանյան ես այն մարդը չեմ, որ փորձեմ սեւ բիծ թողնել ձեր կենսագրության վրա, ինչպես եւ դուք արեցիք իմ մարտական ընկերոջ` Մարտիկ Սարգսյանի հանդեպ: Գիտե՞ք դա է մեր մեջ եղած տարբերությունը, որ իմ գլխի տերն ես եմ ոչ թե… Սակայն վերադառնալով այդ հարցադրումներին որոնք դուք էիք տալիս Մարտիկ Սարգսյանի կցանկանաի փոխարեն ես պատասխանել հակիրճ որպեսզի ձեզ մոտ կասկածանքներ եւ հարցականներ չմնան: Ձեր հաղորդաշարի սկզբում մեկնաբանեցիք թե Մարտիկ Սարգսյանի անհասկանալի Բանաձեւի մասին, իհարկ ձեզ համար անհասկանալի է, քանի որ բացի գրված տեքստերից ուրիշ բան չեք կարդացել, հարկավոր է գեղարվեստական գրականություն կարդալ որպեսզի հասկանալ դա, կարծում եմ որ լավ գիտեք որ դա ցանկացած լրագրողի սուրբ պարտքն է մանրամասն տեղեկություն հավաքել հաղորդաշարից առաջ: Հարգելի Արտակ այն հարցին թե ո՞վ է նրան ընտրելու… Ապա ես հասկանում եմ որ ձեզ մոտ ձեւավորվել է մի ստերոտիպ, որ Հայաստանում հարկավոր է միայն ընտրել հարուստ մի օլիգարխի կամ բիզնեսմենի որոնք շրջապատված են թիկնազորով եւ ջիպերով: Եւ ցավալին այն է հենց այդպեսներին մարդիկ ժողովրդի կամքից հակառակ փողով եւ կաշառքով են հասնում իշխանության: Հարգելի Արտակ ես տարիներ առաջ համացանցով զրուցում էի երիտասարդ բարեկամիս հետ նա լրագրող էր, ինձ ապշեցրեց նրա կարծիքը: Ճիշտն ասած նա ձեզ պես էր մտածում եւ մեր զրույցի թեման Ղարաբաղյան պատերազմն էր եւ գիտե՞ս թե նա ինչ ասած` « Հիմա ով է Ղարաբաղյան պատերազմը հիշում »: Ես ցնցված էի նրա պատասխանից, սակայն մեկ տարի հետո պատահական հանդիպեցի այդ երիտասարդ լրագրողին, եւ այն էլ ՀՀ Պաշտպանության նախարարությունում` « Զինվորի » թերթի խմբագրությունում, եւ գիտե՛ք ես հիշեցրեցի նրան իր ասած խոսքերը, նա կարմրեց եւ լռեց հասկանալով իր սխալը: Կներես երեւի այս առաջին տողերից դու հասկացար քո սխալը, քո ցուցաբերած ագրեսիվությունը վերագրելով Մարտիկ Սարգսյանին, դու չկարողացար հասկանալ այն, որ նա պատերազմի դաշտում արյուն է թափել, որի ընկերներն են զոհվել եւ հիմա նրան ծաղրելով ուզում եք բարեհաճո երևալ ձեր պատվիրատունների առջեւ: Հարգելի Արտակ երեւի դուք դեռ չգիտեք որ արդի գործածվող « Գիտակցական հեղափոխություն » բառը դեռևս 1988 թվականին արդեն ձեւավորված էր մեր սերնդակիցների մեջ, այդ տղաների ջանքերով ձեռք բերեցինք Անկախությունը, այդ տղաներն էին կրում Ազատության Գաղափարախոսությունը, որը երազում էր Մեծն Նալբանդյանը եւ Րաֆֆին այդ թվում նաեւ մեր մյուս մեծերը: Այդ տղաներն էին որ դարձան « Գիտակցական Հեղափոխության »  մարտիկներ եւ կանգնեցին ընդեմ Խորհրդային ռեժիմի, ու Մարտիկ Սարգսյանը հենց այդ առաջին մարտիկներից մեկն էր: Պատերազմի ժամանակ նա իր ընկերների հետ գնաց մարտադաշտ, որպեսզի մեր դարավոր թշնամին ոտնատակ չտա մեր պատմությունը, մեր բարոյականությունը, նրանք գնացին պատերազմ գիտակցելով, որ զոհաբերում են այդ ազատության գաղափարին իրենց զավակներին եւ իրենց ընտանիքները: Շատերը ինչպես գիտես այդպես էլ չկարողացան վայելել մեր հաղթանակի բերկրանքը: Հարգելի Արտակ դու պատճառբանեցիր թե դու այդ ժամանակ փոքր ես եղել, իսկ հարց տվե՞լ ես արդյոք քո հորը կամ հորեղբորը, թե ինչու՞ նրանք այդ ազատամարտիկների մեջ չեն եղել, ինչու՞ նա չի մտածել պաշտանելու իր հայրենիքի եւ իր ընտանիքի պատիվը, իսկ եթե համոզես որ թեկուզ որեւէ մեկը նրանցից մասնակցել է այդ գոյապայքարին, ապա ավելի վատ, ինչ ապերախտ ժառանգ պիտի լինի, որ ուրանա իր հարազատի տանջանքները պատերազմի դաշտում: Հարգելի Արտակ դու հարցադրում էիր թե Ով է ընտրելու Մարտիկ Սարգսյանին, ապա ես կասեմ, որ նրան ընտրելու են հենց այն ոտնահարված ազատամարտիկները, որոնց ոտնահարում են շուրջ քսան տարի շարունակ, նրան ընտրելու են պատերազմի դաշտում զավակ կորցրած մայրերը եւ նրանց ընտանիքները, նրան ընտրելու են օտարության ճամփեքը բռնած Ազատամարտիկների գերդաստանները: Երեւի սա ձեր համար ընտրազանգված չէ, քանի որ դուք ընտրազանգված ասելով պատկերացնում եք կոպերատիվ Կուսակցություններին, որոնք զբաղվում են անօրինական եւ օրինական ալան թալանով, բիզնեսմեներին որոնք տնօրինում են հասարակաց տներից սկսած մինչեը աղանդավորական խմբակները: Դու՛ք ընտրազանգված նկատի ունեք գույնզգույն Փարթիններով եւ այլ կենսակերպով ապրող երիտասարդությունը, որոնք կուսակցական դառնալով, անգամ չգիտեն, թե դա մոդայի համար է թե քաղաքական կողմնորշման: Հարգելի Արտակ այն հարցը, որը դուք տվեցիք վերագրելով ընտրությունները` Խեղկատակություն: Ձեզ հետ համամիտ եմ հարգելի գործընկեր, սակայն տեղին չէր ձեր արտահայտությունը այդ պահին: Հիշեցնելով ասեմ որ 1991 թվականից սկսած Հայաստանում բոլոր ընտրությունները խեղկատակություններ էին մանավանդ նախագահականը: Սակայն ցավալին այն է, որ դուք ծաղրեցիք մի մարդու, որը զրկվելով ամեն ինչից գնաց պաշտպանելու երկիրը` հայրենիքը: Մ. Սարգսյանի նմաններին մի քանի անարժան եւ ապերախտ մարդկաց կողմից ոտնահարվեցին խոշտանգեցին, եւ դա էլ քիչ էր հիմա էլ դուք եք ծաղրում որպես խեղկատակի: Ինչպես տեսանք Մ. Սարգսյանը համեստություն եւ հպարտություն ունենալով լռեց… Գիտե՞ք հարգելի Արտակ չգիտեմ թե ինչու եւ ինչ շահ էիր հետապնդում նվաստացնելով այդ համեստ մարդուն, եւ դու փորձիր նույն տոնով եւ նույն խոսքերը շռայլեիր որեւէ ԱԺ պատգամավորի հասցեին եւ ինքդ գիտես, որ հաջորդ օրը այդ խեղկատակ բառի համար քեզ կգտննեն ոտքերդ կոտրած, որեւէ մութ գետնանցումներից մեկում: Բայց ես վստահ եմ որ նման մարդկանց դու նման հարցադրում չէիր անի: Իսկ եթե հաշվի առնենք քո տասնհինգ ամյա լրագրողական փորձը, ապա ինչու՞ 2008 թվականի մարտի -1 ի դեպքերի ժամանակ չասացիք ա՜յ Սիրելի Սերժ Սարգսյան ի՞նչ եք անում, հո ազգովին խեղկատակ չե՞նք եւ որպես ճանաչված լրագրող ազգի անունից հայտարարություն կանեիր: Այն հարցադրումը որ անում էիր Մարտիկ Սարգսյանին թե որտեղից նրան ութ միլիոն դրամ, իսկ նույն հարցը ինչու՞ չես տալիս մեր միլիարդատեր պատգամավորներին եւ նախկին նախագահներին: Ուրեմն ինչ է ստացվում դուք եւս պատվերով եք աշխատում, օլիգարխների պատվիրած երաժշտության տակ եք պարում: Արտակ ջան եթե ձեր արհամարական տոնը դուք կողքից տեսնիք կարծում եմ կհասկանաիք իմ այդ բարկության պատճառը եւ դուք կհասկանաք ձեր պահվածքի երանգները: Մեր հասարակության մեջ ձեւավորվել է միայն մի բան այդ կուսակցական եւ թիմային վարակի տեսակը, ես միայն կառաջարկեմ լսել Վահրամ Սահակյանի հարցազրույցներից մեկը, կարծում եմ նա տալիս է այդ հարցի ճիշտ պատասխանը, եւ դրանից լավ պատասխան չեմ կարող գտնել: Հարգելի Արտակ այն որ դուք հարցնում եք թե Մարտիկ Սարգսյանը վերջին տասը տարում ինչու չէր երևում քաղաքական դաշտում: Ապա դրա պատասխանը մեկն է, նա հիմա էլ չէր գա քաղաքական դաշտ եթե…   Ասեմ որ իսկական ազատամարտիկներից եւ ոչ մեկ քաղաքական դաշտում չեն եղել այսքան տարի, քանի որ նրանց շարունակ նվաստացրել են եւ խոշտանգել, նրանց ահաբեկել են ու հետապնդել եւ հիմա արդեն դանակը ոսկորին է հասել: Ազատամարտիկներից շատերը սովահար եւ լքված մահանում են, իրենց հետ գերեզման տանելով միայն արհամարանքը եւ նվաստացումը: Ազատամարտիկներից շատերը ինչու հայտնվեցին հայրենիքից դուրս: Վերջերս մի ցավալի միջադեպի վկան եղա հերոսաբար զոհված Ազատամարտիկի աղջիկը գործի տեղավորվելու համար անպարկեշտ առաջարկություններ է ստանում, արդյոք նրա հայրը դրա համա՞ր գնաց պատերազմի դաշտ, որպեսզի իր դասալիք մականունավոր հարևանը թալանով ու կողոպտով հարստացած աչքը տնկի իր աղջկա վրա: Արդյո՞ք նրա հայրը գնաց պատերազմ որպեսզի նրա երեխանները սովահար ճարահատված վաճառելով եղած չեղածը կամավոր բռնեն հեռավոր Սիբիրի ճանապարհները… Արտակ ջան դու ասում էիր թե Մ. Սարգսյանը քաղաքական կենսագրություն չունի, այո համամիտ եմ նա ինչպես մեր մյուս քաղաքական գործիչները չի թալանել եւ կողոպտել, նրա քաղաքական ուղին հարթ է նա դասավանդել է եւ սովորեցրել, իսկ մեր ժամանակներում դա նորմալ երեւույթ չէ երեւի, համենայնդեպս քո համար: Հարգելի գործընկեր այն խոսքերը, որ դուք ասացիր` Մ. Սարգսյանին  « Փառք ու պատիվ ձեզ որ կռվել եք » կարծում եմ ավելորդ էր այս ամենից հետո ասելը դա,  սակայն կարծում եմ Ազատամարտիկները այդ դատարկ խոսքերի կարիքը չունեն, բառերով չպետք է իմաստավորել երախտագիտությունը, այլ պահվածքով եւ հարգանքով: Ժամանակին անշնորհակալների կողմից այնքան օգտագործվեց այդ նախադասությունը որ իմաստազրկվեց եւ դուք այդ ասացիք հենց այնպես ինչպես մի թռուցիկ խոսք, եւ ինչպես տեսանք այդ մարդիկ իրենց ուզածին հասան, որ եկող սերունդը, որի ներկայացուցիչը դուք եք, ոտնատակ տալով մեր պատմությունը միայն ձևացնելու եք որ հարգում եք, բայց իրականում թքած ունեք ինչպես եւ ներկայացրեցիք դուք:   Եւ վերջում նշելով ձեր վերջին խոսքը, երբ ասացիք որ,  « Ոչ մեկ չի կարող խլել ձեր ազգությունը երբեք դուք դրանով ծնվել եք »: Սակայն հարգելի Արտակ թույլ տվեք չհամաձայնվել, ճիշտ է կարող է ծնվել հայ, սակայն մոռանում ես մի բան այդ հսկա չափերի հասած արտագաղթը: Հազարավոր հայրենակիցներ հիասթափված հեռանալով հայկական իրականությունից նաև կորցնում են իրենց հայ լինելու տեսակը: Եվրոպայում ես շատ հայ ընտանիքների եմ տեսել, որոնց երեխանները անգամ հայերեն չեն կարողանում խոսալ, հայրենիքից մնացած վատ հիշողությունները նվաստացումը ու արհամարանքից հետո դժվար թե նրանք երկմտեն Հայաստանի քաղաքացի մնալու: Դե հարգելի գործընկեր հույսով եմ որ այս նամակս չես ընդունի որպես մարտահրավեր, սա ավագ ընկերոջ խորհուրդ էր, եւ վստահ եմ որ գոնե այս տհաճ միջադեպից հետո հարգալից կգտնվես քո հյուրերի հետ: Այս տոնական նախօրեակին Շնորհավորում եմ ձեր ընտանիքի Ամանորը  եւ Սուրբ Ծնունդը, ցանկանալ հաջողություն եւ երջանկություն:

Հարգանքնրով Վարդան Հովհաննիսյան 26/12/2012 Իսպանիա © VH

 

http://blognews.am/arm/news/33279/hargeli-artak-ov-e-dzez-iravunq-verapahel-arhamarhel-u-tsaxrel-hyurin-dzer-pahvatsqy-vayel-cher-normal-lragroxin.html

 Безымянный

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s