Մանվել Գրիգորյանի կարծիքով` ի՞նչ չպետք է անի հայ տղամարդը

1-ej-1-lur13

http://news.am/arm/news/131918.html

Մանվել   Գրիգորյանի   կարծիքով`   ի՞նչ   չպետք  է   անի   հայ  տղամարդը

Դեկտեմբեր 11, 2012 | 00:01

 

«Բլից   հարցազրույցներ   ԱԺ  պատգամավորների»  հետ   շարքի   շրջանակներում  NEWS.am-ը  ներկայացնում   է  իր   հարցազրույցըԱյս    անգամզրուցել  ենք   Հանրապետական   խմբակցության   անկուսակցական    պատգամավոր   Մանվել   Գրիգորյանի   հետ:

 Սկսենք   սկզբից:    Ո՞վ   եք  դուք:

 Պատասխանեմ   շատ   կարճՀայաստանի  Հանրապետության  քաղաքացի:

 Որպես    գեներալ,   պատգամավոր    եւ   պարզապես  Մանվել  Գրիգորյան` ինչպիսի՞ն   եք:

 Զորավարգեներալ, երկրապահ   եմ:   Էությամբ   երկրապահ   եմիսկ   որպես   պատգամավորայդ   գործերի    պատասխանատվության   կրողն   եմ:

 Մանուկ    Մանվել  ԳրիգորյանըԴուք   է՞լ   եք   մանուկ   եղել,   ժիր     ու   սիրունիկ… :   Օրինակ,   ի՞նչ   էիք     երազում    դառնալ   մանուկ   հասակում   եւ  ի՞նչ   եք   դարձել,   իրականացե՞լ   են   ձեր    երազանքները:

 Չէդե   իմ   մանկության   տարիների   երկիրն   ու   հիմիկվանը  նույնը   չենԷն   ժամանակ    այլ   երկրում   էինք   ապրում, իդեալներն     ուրիշ   էինքարոզվող   բարքերը,   արժեքներն     ուրիշ   էին:   Սովետի   տարիների   էրեխեն   ի՞նչ   պիտի   երազերդա   կապ   չունի   մեր     այսօրվա     իրականության   հետ:   Այսօր   լրիվ   ուրիշ   իրավիճակ   է:   Հիմա   անկախհզոր   պետություն   ենք,   ունենք   առողջ   հասարակություն,   ինչքան   էլ   որ   չուզողները  փորձեն   այլ   կերպ  ներկայացնելունենք   միասնական   ժողովուրդ` համազգային   խնդիրների    շուրջ  մեր   ազգը   լավ  էլ   համախմբված  է:

 Հաղթանակներ   շատ   եք   ունեցել:   Ամենանշանակալին   ո՞րն   էր: Պարտություններ    եւս    ունենո՞ւմ   եք,   թե՞    գեներալները   միայն    ու   միշտհաղթող   են:

 Թշնամու   դեմ  պատերազմում   երբեք   չեմ    ունեցել   պարտություն:   Էդ   իրանք   լավ     են   հիշում,   դրա   համար  էլ   չեն   համարձակվի    մի   անգամ   էլ   մեր   պետության   դեմ   դուրս   գան:   Իսկ   հանուն   երկրի,   հանունպետության,   հանուն   մարդկության   մեր   երկրի   ներսում   կոմպրոմիսների    գնում   եմ:   Բա   ի՞նչ   անեմ:   Բա   հո   չենք   թողնելու,   որ   մեր   ստեղծած   պետությունը,   մեր   ընկերների   արյամբ   ստեղծված   պետությունը   քանդվի:   Առանձնացնել   հաղթանակներից   մեկը   դժվար   է:   Հադրութի    ինքնապաշտպանությունն   էլ   էր   կարեւոր,   Մարտակերտի   ազատագրումն    էլ   էր   կարեւոր,   Ֆիզուլին   վերցնելն   էլ   շատ   կարեւոր   էր`   այնտեղից   ամեն   օր   մեր   գլխին   կրակ   էին   թափում:   Առավոտ   որ   տեսնում    էի   Ֆիզուլուց   մեր   դեմ   ուղղված   հրանոթների   փողերը,   ուշք   ու   միտքս   էնէր,   թե   որ   օրը   պետք   է   թուրքին   քշենք   այդ   տարածքից:   Բայց   ընդհանրական    ամենամեծ   հաղթանակը,   որ   մենակ   իմ   հաղթանակը  չի, այլ   բոլորինս`   հայ   մարդունը,   հայ   տեսակինը,   մեր    անկախությունն   է, անկախ   Հայաստանի   Հանրապետության   ստեղծումն   ու   անկախ   Արցախի   Հանրապետության   ստեղծումը:   Այս   արժեքները   պահելու,   պահպանելու   համար   ես   դեռ   ընդունակ   եմ   հաղթել:

 56   տարեկան   եք:   Կյանքից  ստացած   ամենակարեւոր    դասերը   որո՞նք   են:

 Մարդկային   արժանիքները,   մարդկային     որակները   պահպանելըմարդ   մնալը` մարդ  մնալ   կարողանալը:

 Ի՞նչ   սխալներ    կամ   ի՞նչ   մեղքեր   եք   գործել    կյանքում` եթե   համարենք,   որ   անսխալական     մարդ   չկա:

 Սխալներիցս   մեկն   այն   է, որ   Սաֆարովի   պես   մարդկանց   ճիշտ   չենք   պատժել:   Մենք   մարդասեր   ենք,   քրիստոնյա:   Թուրքը   մեզ   պատերազմ   էր   պարտադրում,   մենք   իրեն`   խաղաղություն:   Բայց   երեւի   պիտի   մի    քիչ   էլ   դաժան   վարվեինք   հետները,   որ   այսօր   էլ    չթպրտային,   որ   աշխարհում   որտեղ   հայ   տեսնեինկիլոմետրերով   փախնեին:

 Թեեւ   ուժեղ,   խիստ   մարդու   համբավ   ունեք,   բայց   կարող   է   թուլություններ   եւս    ունենաքԿբացահայտե՞ք   մեզ    համար:

 Ես   խիստ  եմ   անարդարության   նկատմամբդավաճանության   նկատմամբԽիստ   եմ   իրենց    պարտականությունները   չկատարողների   նկատմամբ:   Հայ   մարդու,   հայ   ընտանիքիերեխաների,   մտերիմների   նկատմամբ   խիստ   չեմ:   Ամեն   ինչ   չափի    մեջ   է:   Բոլորին   էլ   սիրումհարգում    եմ:   Այդ   կատեգորիաներն     ինձ   համար   արժեք  են:

 Պարոն   Գրիգորյան,   հնարավոր   է   ձեր   այդ   խիստ,   «ահասարսուռ»   կերպարի   տակ     նուրբ   հոգի   ունեցող   անձնավորություն   է   թաքնված,   թեսին   պատրանքներ   են:

 Դե,   արդեն   ասացի:

 Թերթում   ենք    ձեր   հիշողությունների   գիրքը,   ո՞րն   է   ձեր    ամենաուրախ  եւ   ամենատխուր    օրը:

 Տխրել   եմ,   վշտացելերբ    որբացել   եմմանավանդերբ   մորիցս   եմ   որբացել:   Տխրել   ու   վշտացել   եմ, երբ   պատերազմի   դաշտում   ընկեր  եմ   կորցրել:   Ուրախացել   եմ   երեխաներիս,   թոռներիս   ծնունդովնրանց   հաջողություններով:   Ուրախացել   եմ   մեր   ազգի   հաղթանակներով:

 Ի՞նչը   ձեզ   տարավ   ռազմի    դաշտ,   ի՞նչ    թողեցիք   այնտեղ   եւ  ի՞նչ   բերեցիք    այնտեղից:

 Թող   մեծամիտ   չհնչիինձ   արյան   կանչը   տարավ   պատերազմԻմ   նախնիներից     եմ   մարդկային   էս   տեսակը   ժառանգել:   Մենք   չենք   կարողանում   հանգիստ   նստել,   երբ   կողքներս    անարդարություն   է   կատարվում,   երբ   մեր    ազգին    օտարները   ուզում   են    տիրել:   Իմ   պապերը   Սարդարապատի   ճակատամարտին   էլ   են   մասնակցելՀետո, դեռ   մեծերիս   պատմածներից   գիտեիոր   Սարդարապատի   ճակատամարտին,   որի   հիմնական   թատերաբեմերից     մեկն  էլ   իմ   ծննդավայր   Արշալույս   գյուղն   է   եղել,   արցախցիներ   էլ   են   հերոսաբար    մասնակցել:   Բա   իրենք   մեր   գյուղը   պահել   են,   ես   ինչո՞ւ   պետք   է  իրենց   չպաշտպանեի:   Հասկանում   էի   նաեւ,   որ   թուրքին   պետք   է  մեր   տնից   ինչքան   հնարավոր   էհեռվում   կանգնեցնելԹե   չէոր   դեմը    չառնեինք,   կգար`   սաղիս   տներն   էլ    կմտներ: Սա   ինձ   համար   պատվի   հարց   էլ   էր` հայի   պատիվ,   հայ   տղամարդու    պատիվ:   Պատերազմի   դաշտում   թողեցի    հերոս   մարտական   ընկերներ` նրանցից   ամեն   մեկն   ինձ   համար   անգնահատելի   գանձ   էին;   Իսկ   պատերազմում   ձեռք   բերեցինք    անկախություն` անկախ   Հայաստանանկախ  Արցախ:

 Զինվորական   ծառայությո՞ւնն   է   ձեզ   ավելի   հոգեհարազատ,   թե՞   ԱԺն:

 Ինձ   հոգեհարազատ   են   հայ   ժողովուրդը,   հայոց   բանակը   եւ   երկրապահը:   Այսօր   իմ` ԱԺում   լինելն   էլ   իմ   դավանած   արժեքներին   ծառայելու   միջոց   է:

 Ի՞նչ   երբեք   չեք   արել   եւ   չեք  անի:

 Հիմա   ասե՞մ:   Գրի,   ասում   եմ: Ես   համարում   եմ,   որ   հայ   տղամարդը   միայն   2   բան   երբեք   չպետք   է    անի`   ազգին,   հայրենիքին    չդավաճանիեւ   երեխա   չբերի:   Մնացած    ամեն   ինչ   կարելի   է   հանուն   քո   երկրի,  հանուն   քո   հարազատների,   հանուն   քո   արժեքների:

Ո՞վ   է   մերօրյա   լավագույն    քաղաքական    գործիչը:

 Նաով   մտածում   է   երկրի,   պետության   եւ   ժողովրդի  մասին:

 Ձեզ   երջանիկ   մարդ   համարո՞ւմ   եք:   Պաշտոն,   փող,   դիրք,    կոչումներ,   էլ   ի՞նչ   է   հարկավոր   կատարյալ    երջանկության  համար:

 Այո,   ես   երջանիկ   մարդ   եմ:   Երջանիկ   եմոր   անկախ  երկրում   եմ   ապրում   եւ   որ   բախտէ   վիճակվել   մասնակից   լինել   այս   անկախության   ծնունդին:   Անկախ   Հայաստանի   քաղաքացի   եմ:   Քանիքանի   ազգասեր   հայեր   են   երազել  այս   օրը,   կյանքը   տվել   են   այդ   գաղափարինբայց   չեն   տեսել   իրենց   երազը   կատարված:   Երջանիկ   եմ  մեր   անկախ   պետությամբ,   իսկ   մնացածը   պետք   է   ստեղծել:

 Ի՞նչն   է   ձեզ   զայրացնում   եւ   ամենազայրացած    ժամանակ    ինչի՞  եք   ընդունակ:

 Զայրանում   եմերբ   ոտնձգություն   է   լինում   պետության,   պետականսահմանի,   հայ   մարդու,   հայ   արժեքների   նկատմամբհավատի   նկատմամբԻնչի՞   եմ   ընդունակ`   արդեն   ասացիբացի   էն   նշածս   երկու   բանից` ամեն   ինչի:

 Ձեզ   դեռ   կարելի՞  է   ինչոր   բանով   զարմացնելթե՞   չափազանց   շատբան   եք   տեսել  կյանքում:

 Հայ   մարդը   պատմության   մեջ   ինչ   ասես,   որ   չի   տեսելինձ   էլ   է   բաժին   հասել:   Բայց 21-րդ   դարում   զարմանում   եմ   այն   մարդու   վրաովեղածը   չի   ավելացնում,   գոնե   չի   պահպանումայլ   քանդում   է:

 Ի՞նչ   չեք   սիրում:

 Դավաճանություննենգություն,    թշնամություն:

 Ո՞ւմ   եք   խղճում:

 Խղճում   եմ   նրանով   իր   արժեքը   չգիտի,   ով    արժեքները    գնահատել   չգիտի:

 Ինչի՞   համար   եք   զղջում:

 Սաֆարովի   մասին   արդեն   ասացի  չէ՞:   Զղջում   եմ,   որ   իմ   եւ   իմ   ընկերների   գործը   դեռ   կիսատէ:

 Լռում   էլ   ե՞ք;

 Լսելուց   լռում   եմ,   բայց   որ   անարդար   բան   եմ   տեսնում` չեմ   կարող   լռել:   Երբեմն   էլ   ոչ   թե   բառերով   եմ   խոսում,   այլգործով:

 Ո՞վ   է   ձեզ   հիասթափեցրել:

 Այն   մարդիկ,   ումասացիոր   խղճում   եմ:   Գիտես` մարդիկ   կանորամեն   ապրանքի   գինը   անգիր  գիտենբայց   հեչ   գաղափար   չունեն` ինչ   է   արժեքըՄարդը   պետք   է   կարողանա   արժեքները    գնահատել:

 Ի՞նչը   կարող   է   ձեզ   հուզել:

 Ներքին   պառակտումը,   արժեքների,   արժանիքների,    արժանավորներին   ճիշտ   չգնահատելը:

 Աստծուց   բացի   ո՞ւմ   եք   հավատում:

 Մարդունիր   արժեքն   իմացող   մարդունՄարդն   էլ,   եթե   ճիշտ   մարդ   է` Աստված   է:   Չե՞ք   կարդացելԱստված   իր   պատկերով   ստեղծեց   մարդուն:   Եթե   մարդը   մարդ   է,   նա   Աստծո   մարմնացումն   է:   Այդ  տեսակ   մարդուն   չի   կարելի    չհավատալ:

Ինչոր   բան   կա՞,   որ   ուզում   եք:

 Իհարկե   կա,   բայց   անձնական   չի:   Անձնականնասացի,   կարող   ենքստեղծել:   Շատ   եմ   ուզում,   որ   ունենանք   էլ   ավելի   հզոր   պետություն,  ունենանք   հասկացող   նոր  սերունդ:

 Կա՞   ինչոր   մեկը,   ում   նախանձում  եք;

 Հա:   Բարի   նախանձով:   Բարի  նախանձ   ունեմ   այն   մարդկանց   նկատմամբովքեր   ինձանից   շատ   են   աշխատում: Նման   մարդիկ   կան:

 Ձիարշավարան,   որս:   Էլ   ի՞նչ   հոբբիներ   ունեք:

 Սիրում   եմ    բնությունը`   բուսական   աշխարհը,   կենդանական   աշխարհը: Բնության   մեջ   ինձ   լավ   եմ   զգում:   Մի   բան   է, երբ   արվեստի   միջոցովես   բնությանը    հաղորդակցվում`   ֆիլմ   նայել,   նկար   նայելգիրք   կարդալ,   երգ   լսել,   բայց   երբ   դու   ինքդ   ես   բնության   մեջ,   դա   ուրիշ    զգացողություն   է:

 Ինչի՞ց   եք   հոգնում:

 Չաշխատելուց:

 Վերջին   կարդացած   գիրքը:

 Երիտասարդ   երկրապահների   միության   աշխատանքային   ծրագիրն   անընդհատ   սեղանիս   է,   դա   իմ   սեղանի   գիրքն   է:

 Ձեզ   պատմական   կամ   գեղարվեստական   որեւէ   հերոսի    նմանեցնո՞ւմ   եք:

 Բոլոր   մեր   մեծ   հերոսներն   էլ   օրինակ   են   ինձ   համար;   Նրանք   բոլորնէլ   անփոխարինելի   են` ամեն   մեկից   էլ   փորձում   եմ   լավ   կողմերը   վերցնել:   Չի   կարելի   մեկին   առանձնացնել:   Բայց   ես   ինքս  ինձ   եմ   նման:

 Սիրելի   գույնը,   ծաղիկը,   թռչունը:

Սիրում   եմ   բնությունը   տարվա   բոլոր   ամիսներին: Աստված   եթե   ստեղծել    է,   եթե   դա   բնությունն   է,    բնականն   է,   ուրեմն   գեղեցիկ   է: Բոլոր   գույներն   էլ   սիրում   եմ,   սիրում   եմ   գույների   ներդաշնակճիշտ   համադրությունը:

 Ինքներդ   ձեզանից    դժգոհ    մնալու   առիթներ    ունեցե՞լ    եք:

 Երրորդ   անգամ   ասեմ` դժգոհ   եմ,   որ    էն   սաֆարովների   մասով   մեր   գործը   կիսատ   է   մնացել:

 Ո՞վ   է   կինը,   կսահմանե՞ք:

 Ամենալավ,   ամենաբարի,   ամենագեղեցիկ   կինը  մայրս   էր: Վերեւում   Աստված, ներքեւում`   մայրս: Բոլոր   հայ   մայրերնեն    գեղեցիկ,   հայ    կանայք:   Հայ   մայրերըոր   չլինեին, հայ   ազգն   այսքան   հաջողություններ   չէր   ունենա:

 Իսկական   տղամարդը   չի    ծխումչի    խմում,   «լեւի»  չի   գնումչիվիճում  եւ   պարզապես    գոյություն   չունի:   Ի՞նչ   կասեք:

 Էդ    քո   ասածը   մեր   Սիմոնյանն   ա: Պատերազմի   ժամանակ   թողեցինք    բազայում` աշխատակցուհու    հետ:    Երեք   ամիս   հետո,   որ   իջանք   բազա, էն   խեղճ   աղջիկը  վազեվազ    դեմներս    եկավ,   թե   «Էս   Սիմոնյան   ի՞նչ    տղամարդ`   ոչ   խմում   ա,   ոչ   ծխում   աոչ   էլ   կնիկ   սիռում  ա»:

 Ասում    են,   թե   տղամարդը    երգում   է   3   դեպքում` երբ   ամեն    ինչ   վատ  էտխրությունից,   երբ   ամեն    ինչ    լավ   է` ուրախությունից    եւ   երբ   ամեն    ինչ    նորմալ    էուղղակի    ձանձրույթից:    Դուք    վերջին    անգամ  ե՞րբ   եք   երգել   եւ   ի՞նչ   առիթով:

 Երգերաժշտություն   շատ   եմ   սիրում,   բայց   ես   լավ   չեմ   երգումԱվելիշատ   լսում   եմ   երգեր,   քան   երգում   եմՄիշտ,   ամեն   միտրամադրության   մեջ   էլ   լսում   եմ   այդ   պահին   հարմար   երգեր: Մանավանդ   հայրենասիրական   երգեր   եմ   շատ   սիրում:

 Մանվել   Գրիգորյանին   կարելի՞    է   տեսնել   գիշերային    ակումբներում, խաղատներում   կամ    այլ   ժամանցի    կենտրոններում:

 Ժամանց,   հաճելի   միջավայրմիջոցառումներքեֆեր   սիրում   եմբայցմտերիմներիս,   հարազատներիս   հետընկերներիս  հետ` ընտանեկանմթնոլորտում:

 8 երեխա   ունեք:   Փիլիսոփաներից   մեկը   ասել   էթե  մինչև   քսանհինգ   տարեկանը    զավակները   սիրում   են   իրենց     ծնողներին,   քսանհինգ   տարեկանում`    դատապարտում   են   նրանց,    այնուհետև`   ներում   են   նրանց։   Հիմա   ձեր   ընտանիքում   ո՞ր   փուլն  է:

 Ճիշտ  է,   որ   ամեն   տարիքում   երեխանիր  բնավորությունն   է   ունենում:   Հիմա   մեր   ընտանիքում   ամեն   տարիքի   երեխա   էլ   կա:   Մեծ   աղջիկս  34 տարեկան    է,   փոքր   որդիս`   Վազգենը` 6   տարեկան: Էլ   չեմ   ասում   թոռներս:   Թոռներս   էլ   իմ    էրեխեքն   են:   Ես   նորածին   թոռնիկ   էլ   ունեմ: Մեր   ընտանիքում   ծնողի   եւ   երեխաների   հարաբերությունները    ավանդական   հայկական    են`   փոխադարձ    հարգանք,   սեր:

 Բուշը   ասում   է,   թե   դյուրին   է    հայր    դառնալ.   Հայր   լինել, ընդհակառակը,   դժվարին   է:   Հիմա   ձեր   բազմաթիվ    «գործերից»  ո՞րն   էամենադժվարը`   ամուսնու,   հոր,   պատգամավորի,     թե  գեներալի:

 Ընտանիքը   սրբություն   է   եւ   պարտականությունգեներալ   լինելը  պարտք   է   հայրենիքի   նկատմամբ,   երկրապահ   լինելը   դաստիարակություն   է   եւ   ապագայի   հանդեպ    հավատ:   Պատգամավոր   լինելն   այսօր   անհրաժեշտ  էր   երկրապահի   մեր   գործի   համար,   սերունդների,   հայրենիքի   առջեւ    պարտքը   կատարելու,   մարտական   ընկերների  առջեւ  պարտքը   կատարելու   համար`   որպես   հիմնական   գործին   օժանդակող   միջոց:   Դե    այսօր   այդպես   էմենք    չենք   ուզում    քաղաքականությամբ   զբաղվել,   մեկ   ա`   քաղաքականությունը   զոռով   էլ   մեզանով   զբաղվում   է:

 Արդեն   ավանդույթ   է   դարձել,   որ   շարքին   մասնակցող   պատգամավորը   պետք   է     հարց   տա   իրենից   հետո   շարքին   մասնակցող   հաջորդ   պատգամավորին:

 Հարցրեք   ձեր   հաջորդ   հյուրին,   թե   նա   ի՞նչ   է   մտածում   քնելուց   եւ   ի՞նչ   տրամադրությամբ   է   արթնանումի՞նչ   տրամադրվածությամբի՞նչպարտավորվածությամբ   տվյալ   օրվա,   երկրի,   պետության  առջեւ:

 Ձեզ   շարքին   մասնակցող     նախորդ    պատգամավորը`   ԲՀԿից     Արագած   Ախոյանը     հարցնում   է,   թե   բնավորության    ո՞ր   տեսակն   եք   սիրում` խոլերիկ,   սանգիվինիկ,    մելանխոլիկ,    ֆլագմատիկ:

 Ի՞նչ   էլ   դժվար   հարցա   տվել   տնաշենը:   Իմը   հիմա   բնավորության   ո՞րտեսակն   է: Ես   սիրում   եմ   հայ   մարդուն,   հայի   տեսակըով   գիտի   իրարժեքը:   Լավ,   իսկական  հայ   մարդը,   իր   արժեքն   իմացող   հայ   մարդըկատարյալ   է:

 Նշենք, որ   ՄանվելԳրիգորյանը   ԱԺում    «նորաբնակներից   է», Հանրապետական   խմբակցության    անկուսակցական   պատգամավոր: Մասնագիտությամբ   իրավաբան   է:   1988 թվականից    մասնակցել   էարցախյան   ազատամարտին:   1999թ.   ՀՀ   ԵԿՄ  վարչության   նախագահն   է: 2000-2008թթ.   եղելէՀՀպաշտպանության   նախարարի   տեղակալմարտական   պատրաստության   գծով:   Ամուսնացած   է,   ունի  8 զավակ:

 Շարքը`   Ինգա    Մարտինյանի

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s