http://news.am/arm/news/131918.html
Մանվել Գրիգորյանի կարծիքով` ի՞նչ չպետք է անի հայ տղամարդը
Դեկտեմբեր 11, 2012 | 00:01
«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների» հետ շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հարցազրույցը: Այս անգամզրուցել ենք Հանրապետական խմբակցության անկուսակցական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ:
Սկսենք սկզբից: Ո՞վ եք դուք:
Պատասխանեմ շատ կարճ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Որպես գեներալ, պատգամավոր եւ պարզապես Մանվել Գրիգորյան` ինչպիսի՞ն եք:
Զորավար—գեներալ, երկրապահ եմ: Էությամբ երկրապահ եմ, իսկ որպես պատգամավոր` այդ գործերի պատասխանատվության կրողն եմ:
Մանուկ Մանվել Գրիգորյանը… Դուք է՞լ եք մանուկ եղել, ժիր ու սիրունիկ… : Օրինակ, ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ հասակում եւ ի՞նչ եք դարձել, իրականացե՞լ են ձեր երազանքները:
Չէ, դե իմ մանկության տարիների երկիրն ու հիմիկվանը նույնը չեն: Էն ժամանակ այլ երկրում էինք ապրում, իդեալներն ուրիշ էին, քարոզվող բարքերը, արժեքներն ուրիշ էին: Սովետի տարիների էրեխեն ի՞նչ պիտի երազեր` դա կապ չունի մեր այսօրվա իրականության հետ: Այսօր լրիվ ուրիշ իրավիճակ է: Հիմա անկախ, հզոր պետություն ենք, ունենք առողջ հասարակություն, ինչքան էլ որ չուզողները փորձեն այլ կերպ ներկայացնել, ունենք միասնական ժողովուրդ` համազգային խնդիրների շուրջ մեր ազգը լավ էլ համախմբված է:
Հաղթանակներ շատ եք ունեցել: Ամենանշանակալին ո՞րն էր: Պարտություններ եւս ունենո՞ւմ եք, թե՞ գեներալները միայն ու միշտհաղթող են:
Թշնամու դեմ պատերազմում երբեք չեմ ունեցել պարտություն: Էդ իրանք լավ են հիշում, դրա համար էլ չեն համարձակվի մի անգամ էլ մեր պետության դեմ դուրս գան: Իսկ հանուն երկրի, հանունպետության, հանուն մարդկության մեր երկրի ներսում կոմպրոմիսների գնում եմ: Բա ի՞նչ անեմ: Բա հո չենք թողնելու, որ մեր ստեղծած պետությունը, մեր ընկերների արյամբ ստեղծված պետությունը քանդվի: Առանձնացնել հաղթանակներից մեկը դժվար է: Հադրութի ինքնապաշտպանությունն էլ էր կարեւոր, Մարտակերտի ազատագրումն էլ էր կարեւոր, Ֆիզուլին վերցնելն էլ շատ կարեւոր էր` այնտեղից ամեն օր մեր գլխին կրակ էին թափում: Առավոտ որ տեսնում էի Ֆիզուլուց մեր դեմ ուղղված հրանոթների փողերը, ուշք ու միտքս էնէր, թե որ օրը պետք է թուրքին քշենք այդ տարածքից: Բայց ընդհանրական ամենամեծ հաղթանակը, որ մենակ իմ հաղթանակը չի, այլ բոլորինս` հայ մարդունը, հայ տեսակինը, մեր անկախությունն է, անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումն ու անկախ Արցախի Հանրապետության ստեղծումը: Այս արժեքները պահելու, պահպանելու համար ես դեռ ընդունակ եմ հաղթել:
56 տարեկան եք: Կյանքից ստացած ամենակարեւոր դասերը որո՞նք են:
Մարդկային արժանիքները, մարդկային որակները պահպանելը, մարդ մնալը` մարդ մնալ կարողանալը:
Ի՞նչ սխալներ կամ ի՞նչ մեղքեր եք գործել կյանքում` եթե համարենք, որ անսխալական մարդ չկա:
Սխալներիցս մեկն այն է, որ Սաֆարովի պես մարդկանց ճիշտ չենք պատժել: Մենք մարդասեր ենք, քրիստոնյա: Թուրքը մեզ պատերազմ էր պարտադրում, մենք իրեն` խաղաղություն: Բայց երեւի պիտի մի քիչ էլ դաժան վարվեինք հետները, որ այսօր էլ չթպրտային, որ աշխարհում որտեղ հայ տեսնեին` կիլոմետրերով փախնեին:
Թեեւ ուժեղ, խիստ մարդու համբավ ունեք, բայց կարող է թուլություններ եւս ունենաք: Կբացահայտե՞ք մեզ համար:
Ես խիստ եմ անարդարության նկատմամբ, դավաճանության նկատմամբ: Խիստ եմ իրենց պարտականությունները չկատարողների նկատմամբ: Հայ մարդու, հայ ընտանիքի, երեխաների, մտերիմների նկատմամբ խիստ չեմ: Ամեն ինչ չափի մեջ է: Բոլորին էլ սիրում—հարգում եմ: Այդ կատեգորիաներն ինձ համար արժեք են:
Պարոն Գրիգորյան, հնարավոր է ձեր այդ խիստ, «ահասարսուռ» կերպարի տակ նուրբ հոգի ունեցող անձնավորություն է թաքնված, թեսին պատրանքներ են:
Դե, արդեն ասացի:
Թերթում ենք ձեր հիշողությունների գիրքը, ո՞րն է ձեր ամենաուրախ եւ ամենատխուր օրը:
Տխրել եմ, վշտացել, երբ որբացել եմ, մանավանդ, երբ մորիցս եմ որբացել: Տխրել ու վշտացել եմ, երբ պատերազմի դաշտում ընկեր եմ կորցրել: Ուրախացել եմ երեխաներիս, թոռներիս ծնունդով, նրանց հաջողություններով: Ուրախացել եմ մեր ազգի հաղթանակներով:
Ի՞նչը ձեզ տարավ ռազմի դաշտ, ի՞նչ թողեցիք այնտեղ եւ ի՞նչ բերեցիք այնտեղից:
Թող մեծամիտ չհնչի` ինձ արյան կանչը տարավ պատերազմ: Իմ նախնիներից եմ մարդկային էս տեսակը ժառանգել: Մենք չենք կարողանում հանգիստ նստել, երբ կողքներս անարդարություն է կատարվում, երբ մեր ազգին օտարները ուզում են տիրել: Իմ պապերը Սարդարապատի ճակատամարտին էլ են մասնակցել: Հետո, դեռ մեծերիս պատմածներից գիտեի, որ Սարդարապատի ճակատամարտին, որի հիմնական թատերաբեմերից մեկն էլ իմ ծննդավայր Արշալույս գյուղն է եղել, արցախցիներ էլ են հերոսաբար մասնակցել: Բա իրենք մեր գյուղը պահել են, ես ինչո՞ւ պետք է իրենց չպաշտպանեի: Հասկանում էի նաեւ, որ թուրքին պետք է մեր տնից ինչքան հնարավոր է` հեռվում կանգնեցնել: Թե չէ, որ դեմը չառնեինք, կգար` սաղիս տներն էլ կմտներ: Սա ինձ համար պատվի հարց էլ էր` հայի պատիվ, հայ տղամարդու պատիվ: Պատերազմի դաշտում թողեցի հերոս մարտական ընկերներ` նրանցից ամեն մեկն ինձ համար անգնահատելի գանձ էին; Իսկ պատերազմում ձեռք բերեցինք անկախություն` անկախ Հայաստան, անկախ Արցախ:
Զինվորական ծառայությո՞ւնն է ձեզ ավելի հոգեհարազատ, թե՞ ԱԺ—ն:
Ինձ հոգեհարազատ են հայ ժողովուրդը, հայոց բանակը եւ երկրապահը: Այսօր իմ` ԱԺ—ում լինելն էլ իմ դավանած արժեքներին ծառայելու միջոց է:
Ի՞նչ երբեք չեք արել եւ չեք անի:
Հիմա ասե՞մ: Գրի, ասում եմ: Ես համարում եմ, որ հայ տղամարդը միայն 2 բան երբեք չպետք է անի` ազգին, հայրենիքին չդավաճանիեւ երեխա չբերի: Մնացած ամեն ինչ կարելի է հանուն քո երկրի, հանուն քո հարազատների, հանուն քո արժեքների:
Ո՞վ է մերօրյա լավագույն քաղաքական գործիչը:
Նա, ով մտածում է երկրի, պետության եւ ժողովրդի մասին:
Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: Պաշտոն, փող, դիրք, կոչումներ, էլ ի՞նչ է հարկավոր կատարյալ երջանկության համար:
Այո, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ, որ անկախ երկրում եմ ապրում եւ որ բախտէ վիճակվել մասնակից լինել այս անկախության ծնունդին: Անկախ Հայաստանի քաղաքացի եմ: Քանի—քանի ազգասեր հայեր են երազել այս օրը, կյանքը տվել են այդ գաղափարին, բայց չեն տեսել իրենց երազը կատարված: Երջանիկ եմ մեր անկախ պետությամբ, իսկ մնացածը պետք է ստեղծել:
Ի՞նչն է ձեզ զայրացնում եւ ամենազայրացած ժամանակ ինչի՞ եք ընդունակ:
Զայրանում եմ, երբ ոտնձգություն է լինում պետության, պետականսահմանի, հայ մարդու, հայ արժեքների նկատմամբ, հավատի նկատմամբ: Ինչի՞ եմ ընդունակ` արդեն ասացի` բացի էն նշածս երկու բանից` ամեն ինչի:
Ձեզ դեռ կարելի՞ է ինչ—որ բանով զարմացնել, թե՞ չափազանց շատբան եք տեսել կյանքում:
Հայ մարդը պատմության մեջ ինչ ասես, որ չի տեսել, ինձ էլ է բաժին հասել: Բայց 21-րդ դարում զարմանում եմ այն մարդու վրա, ովեղածը չի ավելացնում, գոնե չի պահպանում, այլ քանդում է:
Ի՞նչ չեք սիրում:
Դավաճանություն, նենգություն, թշնամություն:
Ո՞ւմ եք խղճում:
Խղճում եմ նրան, ով իր արժեքը չգիտի, ով արժեքները գնահատել չգիտի:
Ինչի՞ համար եք զղջում:
Սաֆարովի մասին արդեն ասացի չէ՞: Զղջում եմ, որ իմ եւ իմ ընկերների գործը դեռ կիսատէ:
Լռում էլ ե՞ք;
Լսելուց լռում եմ, բայց որ անարդար բան եմ տեսնում` չեմ կարող լռել: Երբեմն էլ ոչ թե բառերով եմ խոսում, այլ` գործով:
Ո՞վ է ձեզ հիասթափեցրել:
Այն մարդիկ, ում, ասացի, որ խղճում եմ: Գիտես` մարդիկ կան, որամեն ապրանքի գինը անգիր գիտեն, բայց հեչ գաղափար չունեն` ինչ է արժեքը: Մարդը պետք է կարողանա արժեքները գնահատել:
Ի՞նչը կարող է ձեզ հուզել:
Ներքին պառակտումը, արժեքների, արժանիքների, արժանավորներին ճիշտ չգնահատելը:
Աստծուց բացի ո՞ւմ եք հավատում:
Մարդուն, իր արժեքն իմացող մարդուն: Մարդն էլ, եթե ճիշտ մարդ է` Աստված է: Չե՞ք կարդացել` Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն: Եթե մարդը մարդ է, նա Աստծո մարմնացումն է: Այդ տեսակ մարդուն չի կարելի չհավատալ:
Ինչ—որ բան կա՞, որ ուզում եք:
Իհարկե կա, բայց անձնական չի: Անձնականն, ասացի, կարող ենքստեղծել: Շատ եմ ուզում, որ ունենանք էլ ավելի հզոր պետություն, ունենանք հասկացող նոր սերունդ:
Կա՞ ինչ—որ մեկը, ում նախանձում եք;
Հա: Բարի նախանձով: Բարի նախանձ ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինձանից շատ են աշխատում: Նման մարդիկ կան:
Ձիարշավարան, որս: Էլ ի՞նչ հոբբիներ ունեք:
Սիրում եմ բնությունը` բուսական աշխարհը, կենդանական աշխարհը: Բնության մեջ ինձ լավ եմ զգում: Մի բան է, երբ արվեստի միջոցովես բնությանը հաղորդակցվում` ֆիլմ նայել, նկար նայել, գիրք կարդալ, երգ լսել, բայց երբ դու ինքդ ես բնության մեջ, դա ուրիշ զգացողություն է:
Ինչի՞ց եք հոգնում:
Չաշխատելուց:
Վերջին կարդացած գիրքը:
Երիտասարդ երկրապահների միության աշխատանքային ծրագիրն անընդհատ սեղանիս է, դա իմ սեղանի գիրքն է:
Ձեզ պատմական կամ գեղարվեստական որեւէ հերոսի նմանեցնո՞ւմ եք:
Բոլոր մեր մեծ հերոսներն էլ օրինակ են ինձ համար; Նրանք բոլորնէլ անփոխարինելի են` ամեն մեկից էլ փորձում եմ լավ կողմերը վերցնել: Չի կարելի մեկին առանձնացնել: Բայց ես ինքս ինձ եմ նման:
Սիրելի գույնը, ծաղիկը, թռչունը:
Սիրում եմ բնությունը տարվա բոլոր ամիսներին: Աստված եթե ստեղծել է, եթե դա բնությունն է, բնականն է, ուրեմն գեղեցիկ է: Բոլոր գույներն էլ սիրում եմ, սիրում եմ գույների ներդաշնակ, ճիշտ համադրությունը:
Ինքներդ ձեզանից դժգոհ մնալու առիթներ ունեցե՞լ եք:
Երրորդ անգամ ասեմ` դժգոհ եմ, որ էն սաֆարովների մասով մեր գործը կիսատ է մնացել:
Ո՞վ է կինը, կսահմանե՞ք:
Ամենալավ, ամենաբարի, ամենագեղեցիկ կինը մայրս էր: Վերեւում Աստված, ներքեւում` մայրս: Բոլոր հայ մայրերնեն գեղեցիկ, հայ կանայք: Հայ մայրերը, որ չլինեին, հայ ազգն այսքան հաջողություններ չէր ունենա:
Իսկական տղամարդը չի ծխում, չի խմում, «լեւի» չի գնում, չիվիճում եւ պարզապես գոյություն չունի: Ի՞նչ կասեք:
Էդ քո ասածը մեր Սիմոնյանն ա: Պատերազմի ժամանակ թողեցինք բազայում` աշխատակցուհու հետ: Երեք ամիս հետո, որ իջանք բազա, էն խեղճ աղջիկը վազեվազ դեմներս եկավ, թե «Էս Սիմոնյան ի՞նչ տղամարդ` ոչ խմում ա, ոչ ծխում ա, ոչ էլ կնիկ սիռում ա»:
Ասում են, թե տղամարդը երգում է 3 դեպքում` երբ ամեն ինչ վատ է` տխրությունից, երբ ամեն ինչ լավ է` ուրախությունից եւ երբ ամեն ինչ նորմալ է` ուղղակի ձանձրույթից: Դուք վերջին անգամ ե՞րբ եք երգել եւ ի՞նչ առիթով:
Երգ—երաժշտություն շատ եմ սիրում, բայց ես լավ չեմ երգում: Ավելիշատ լսում եմ երգեր, քան երգում եմ: Միշտ, ամեն միտրամադրության մեջ էլ լսում եմ այդ պահին հարմար երգեր: Մանավանդ հայրենասիրական երգեր եմ շատ սիրում:
Մանվել Գրիգորյանին կարելի՞ է տեսնել գիշերային ակումբներում, խաղատներում կամ այլ ժամանցի կենտրոններում:
Ժամանց, հաճելի միջավայր, միջոցառումներ, քեֆեր սիրում եմ, բայցմտերիմներիս, հարազատներիս հետ, ընկերներիս հետ` ընտանեկանմթնոլորտում:
8 երեխա ունեք: Փիլիսոփաներից մեկը ասել է, թե մինչև քսանհինգ տարեկանը զավակները սիրում են իրենց ծնողներին, քսանհինգ տարեկանում` դատապարտում են նրանց, այնուհետև` ներում են նրանց։ Հիմա ձեր ընտանիքում ո՞ր փուլն է:
Ճիշտ է, որ ամեն տարիքում երեխանիր բնավորությունն է ունենում: Հիմա մեր ընտանիքում ամեն տարիքի երեխա էլ կա: Մեծ աղջիկս 34 տարեկան է, փոքր որդիս` Վազգենը` 6 տարեկան: Էլ չեմ ասում թոռներս: Թոռներս էլ իմ էրեխեքն են: Ես նորածին թոռնիկ էլ ունեմ: Մեր ընտանիքում ծնողի եւ երեխաների հարաբերությունները ավանդական հայկական են` փոխադարձ հարգանք, սեր:
Բուշը ասում է, թե դյուրին է հայր դառնալ. Հայր լինել, ընդհակառակը, դժվարին է: Հիմա ձեր բազմաթիվ «գործերից» ո՞րն էամենադժվարը` ամուսնու, հոր, պատգամավորի, թե գեներալի:
Ընտանիքը սրբություն է եւ պարտականություն, գեներալ լինելը պարտք է հայրենիքի նկատմամբ, երկրապահ լինելը դաստիարակություն է եւ ապագայի հանդեպ հավատ: Պատգամավոր լինելն այսօր անհրաժեշտ էր երկրապահի մեր գործի համար, սերունդների, հայրենիքի առջեւ պարտքը կատարելու, մարտական ընկերների առջեւ պարտքը կատարելու համար` որպես հիմնական գործին օժանդակող միջոց: Դե այսօր այդպես է` մենք չենք ուզում քաղաքականությամբ զբաղվել, մեկ ա` քաղաքականությունը զոռով էլ մեզանով զբաղվում է:
Արդեն ավանդույթ է դարձել, որ շարքին մասնակցող պատգամավորը պետք է հարց տա իրենից հետո շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:
Հարցրեք ձեր հաջորդ հյուրին, թե նա ի՞նչ է մտածում քնելուց եւ ի՞նչ տրամադրությամբ է արթնանում, ի՞նչ տրամադրվածությամբ, ի՞նչպարտավորվածությամբ տվյալ օրվա, երկրի, պետության առջեւ:
Ձեզ շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ—ից Արագած Ախոյանը հարցնում է, թե բնավորության ո՞ր տեսակն եք սիրում` խոլերիկ, սանգիվինիկ, մելանխոլիկ, ֆլագմատիկ:
Ի՞նչ էլ դժվար հարցա տվել տնաշենը: Իմը հիմա բնավորության ո՞րտեսակն է: Ես սիրում եմ հայ մարդուն, հայի տեսակը, ով գիտի իրարժեքը: Լավ, իսկական հայ մարդը, իր արժեքն իմացող հայ մարդըկատարյալ է:
Նշենք, որ ՄանվելԳրիգորյանը ԱԺ—ում «նորաբնակներից է», Հանրապետական խմբակցության անկուսակցական պատգամավոր: Մասնագիտությամբ իրավաբան է: 1988 թվականից մասնակցել էարցախյան ազատամարտին: 1999թ. ՀՀ ԵԿՄ վարչության նախագահն է: 2000-2008թթ. եղելէՀՀպաշտպանության նախարարի տեղակալմարտական պատրաստության գծով: Ամուսնացած է, ունի 8 զավակ:
Շարքը` Ինգա Մարտինյանի