1998-2008. Արյունոտ տասնամյակ:

 

1998-2008. Արյունոտ տասնամյակ:1998-2008. Արյունոտ տասնամյակ: Քոչարյանի իրական պատկերը
Քաղաքական սպանություններ եւ մահափորձեր

Առեղծվածային մահեր
Քաղաքական հետապնդումներ, միջադեպեր, մահափորձեր
Պաշտոնյաների սպանություններ
Հետապնդումներ տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ
Քրեական եւ կիսաքրեական աղմկահարույց սպանություններ

Մտահղացումն` Արման Բաբաջանյանի
Իրագործումը` Մանուկ Սուքիասյանի եւ Վահագն Հովակիմյանի
Տեղեկատվական աջակցությունն` «ԱՐՄԱՏ» կենտրոնի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի
«Ժամանակ Երեւան» օրաթերթի պատվերով

1998-2008 քաղաքական սպանություններ

Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը եւ ինքնասպան եղել:

Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Դեպքից մեկ ժամ անց, Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. Դատախազ Հենրիկ Խաչատրյանին եւ ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը եւ հանցագործությունը համարվեց բացահայտված:

Վահրամ Խորխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:

Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով` երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:

Վազգեն Սարգսյան. ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը՝ կազմակերպիչների մասով բացահայտված չէ:

Կարեն Դեմիրճյան. ԱԺ նախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Յուրի Բախշյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Ռուբեն Միրոյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Լեոնարդ Պետրոսյան. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:

Արմենակ Արմենակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:

Հենրիկ Աբրահամյան. ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:

Միքայել Քոթանյան. ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում ԲաղրամյանևԿիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց մի 30-35 տարեկան քաղաքացու£

Գագիկ Պողոսյան. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի արդյունքում: Սպանությունը բացահայտված չէ:

Պողոս Պողոսյան. Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու արդյունքում` նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար: Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:

Տիգրան Նաղդալյան. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:

1998-2008 պաշտոնյաների սպանություններ

Աշոտ Մխիթարյան. ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն: 2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ եւ հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել եւ սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման եւ պայմանական ազատ արձակվեց:

Տիգրան Պետրոսյան. Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանի կողմից, որսորդական հրացանով:

Ռոլանդ Մկրտչյան. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել եւ սպանվել:

Շահեն Հովասափյան. ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան` ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղեւորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:

2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը:

2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը£

1998-2008 քրեական եւ կիսաքրեական աղմկահարույց սպանություններ

Վանուշ Թորոսյան. «Դվին» հյուրանոցի տնօրեն: Սպանվել է 2003թ. օգոստոսի 31-ին Մոսկվայում հրազենային կրակոցից: Նրա հետ միասին սպանվել էին նաեւ ԱՎՄ /Ազատամարտի վետերանների միություն/ նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը եւ ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:

2005թ. փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ զոհվել է Մհեր Տեր-Հովհաննիսյանը:

Ռաֆայել Շահմուրադյան. Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար: Սպանվել է 2005 թ. փետրվարի 6-ին ՌԴ Սամարայի մարզում` Տոլյատի քաղաքի ճանապարհին: Դրանից մեկ տարի առաջ` մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երեւանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել: Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:

Լեւոն Գուլյան. «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր: 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաեւ` Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված: Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ եւ մահացավ: Պաշտոնական վարկածի համաձայն իբր նա ցանկացել է փախուստի դիմել եւ 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:

Սեդրակ Զատիկյան. Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին: Սպանվել է 2006 թ.հունիսի 22-ին, օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաեւ անցորդ, 1969թ ծնված Կարինե Սարգսյանը:

Ալեքսանդր Գիվոեւ. Սպանվել է 2006 թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա` գնումներ կատարելիս: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաեւ վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:

2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի գրուպ» Կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը եւ Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետեւ հրազենից կրակել եւ սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:

2007թ. օգոստոսի 12-ի գիշերը «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբի մոտ անհայտ անձը դանակահարել էր Արտակ Ալեքսանյանին եւ Արթուր Սիմոնյանին: Հետագայում նա հիվանդանոցում մահացել է: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ այդ վիճաբանությանը մասնակից է եղել նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայր` Սաշիկ Սարգսյանի որդին:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 24.02.2008, 14:38:

 

 

http://www.akumb.am/showthread.php/21361-1998-2008-ԱրյունոտտասնամյակՔոչարյանիիրականպատկերը

1Ahhhh (3)

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s