Միավորվեք Facebook – ի դրոշի տակ

Միավորվեք Facebook – ի դրոշի տակ

Այս իմ նամակը ուղված է Հայ մտավորականներին` գրողներին քաղաքական գործիչներին: Բանը այն է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցով շփվելով շատերի հետ, որոնք գտնվում են հայրենիքում եւ արտերկրում. կարող ես հասկանալ միայն մեկ բան, դեռեւս շատ բաներ կան բացթողնված որպեսզի բացահայտենք մեզ` հայերիս, թե ովքեր ենք մենք, մեր տեսակն ու որակը: Այս ամենը հայտնի է բոլորիս, սա նոր հայտնագործություն չէ, բայց այն որ կցանկանաի ներկայացնել, դա կլինի իրոք բացահայտում: Կխնդրեի մինչեւ վերջ կարդալ: Համարեք որ սա Սուրհանդակի խոսքն է, եւ որը պետք է ասեին մարդիկ, սակայն նրանք լռել են եւ շարունակում են լռել: Դեռեւս պատանի էի երբ կարդացի Վարդկես Պետրոսյանի Ամերիկյան ուղղեւորությունների առաջին տպավորություններով գրված պատմությունը, Ճիշտն ասած այդ պատմվածքի վերնագիրը չեմ հիշում, սակայն հետագայում համոզվեցի այն տպավորությունները, որոնց մասին գրել էր գրողը տասնամյակներ առաջ: Սովետահայ գրողը եւ դաշնակցական ու հնչակյան կուսակցական դիրքորոշում ունեցող մեր սփյուռքի հայրենակիցների հարաբերություւների մասին: Դեռեւս այն ժամանակ զարմանում էի, թե ինչու չենք կարողանում հասկանալ իրար, չէ որ մենք հայ ենք եւ նպատակը մեկն է, տեսնել մեր երկիրը եւ ժողովրդին ազատ եւ երջանիկ: Սակայն մոռանալով այն պատմության դասերը, որը տրվել է մեզ այն ժամանակը: Եւ ծանոթ լինելով Եվրոպական մի քանի երկրների Հայկական համայնքներին եւ այդ ձևական վիճակին, ակամայիս սարսափում ես, այստեղ համայնքները բաժանված են մի քանի խմբերի, օրինակ` թուրքախոս հայեր, լիբանանի, սիրիայի հայեր, իրանահայեր հայաստանցի հայեր, եւ այս բոլորին իրար միավորում է միայն մեկ բան թշնամությունը մեկմեկու հանդեպ, նրանք պատրաստ են իրար հոշոտել, փոխադարձ առհամարանքը անպակաս նրանց առօրիայից, եւ այս խմբերն էլ իրենց հերթին բաժանված են կուսակցական եւ ընտանեկան խմբերի` Դաշնակների, Հնչակյաների, Ռամկավարների, եւ վերջապես « Լավ տղերքի »  եւ այլն: Եւ այս բաժանումը այդքանով չի ավարտվում, դրանք էլ իրենց հերթին բաժանվում են դասակարգային բաժանման` հարուստներ, ունեւորներ եւ աղքատներ: Սակայն այս բոլորի ետեւում մնում է միայն մի բան` Հայեր… Եւ ցավալին այն է, որ կան այդ խմբերի մեջ մտավորականներ որոնք երբեւէ չեն էլ փորձում իրար հետ հաշտության եզրեր գտնել, որպեսզի ծառայեցնեն իրենց միությունը եւ հնարավորությունները ազգին եւ հայրենիքին հզորացմանը: Ճիշտ է ունենք լավ հայրենասեր Սփյուռքահայեր, որոնք բազմիցս օգնում են հայրենիքին եւ տարբեր այլ կառույցներին, սակայն նրանց այդ օգնություններից ավելի շատ հարստանում են Հայաստանի իշխանությունները, որոնք ավելի հարստանալով տրորում են սեփական ժողովուրդի անցիալն ու ներկան: Սակայն սա իր բացասական եւ դրական հետևանքներն է թողնում, ազգի զարգացման վրա, որի մասին բոլորս գիտենք, սակայն դժբախտությունը նորից ու նորից մնում է թշնամությունը մեկմեկու հանդեպ, եւ հայ ազգը մասնատվում է մեր իսկ աչքի առաջ եւ դրա հիմնական մեղավորները մեր մտավորականներն են, որոնք կարծես թե ջուր են լցում թշնամու ջրաղացին: Մեր նախկին եւ ներկայիս իշխանությունների ջանքերով Հայաստանից հեռացան շուրջ մեկ միլիոն մարդ, եւ դրանց մեջ էին մեր մտավորակններց շատերը եւ բոլորն էլ հեռացան հայտնի պատճառներով, կարելի դա անվանել ճիշտ բառով վտարվածներ կամ տարագիրներ, իսկ դա հասկանալի է որ այդպես է, սակայն դեռևս ինձ հայտնի չէ որեւէ մի դեպք, երբ Հայաստանի նախագահին հենց այդ տարագիր հայերը սփյուռքում դիմավորեին նեխած լոլիկներով կամ` ինչպես եղավ Ամերիկայի նախագահի հետ` կոշիկներով: Դեռ չգտնվեց մի հայ մտավորական, որպեսզի Եվրոպական կամ միջազգային դատարան հայց ներկայացներ ընդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր հրեշավոր Սպիտակ եղեռնը իրագործելու համար, չնայած ինձ հայտնի է միայն մի դեպք որը Ֆրանսայի մեր մտավորականներից մեկը` այդպիսի հարցապնդումով դիմել է Ստրասբուրգի Մարդու Իրավունքների դատարան, սակայն խուսափում եմ տալ նրա անունը: Ինչու՞ մենք հայերս չենք կարողանում միավորվել… Ինչու՞ ենք իրար հանդեպ թշնամությամբ լցված, կուսակցական այս բաժանումը քայքայում է ազգը, նրա ոգին, չեմ կարծում, որ Տիգրան Մեծի ժամանակ եղել են այդպիսի կուսակցություններ, որոնք փորձել են մասնատել մեր ժողովրդին, այդ կուսակցություններն են հոշոտում ցեղի ոգին, ամեն մեկը քաշելով իր կուսակցական խմբի մեջ, մոլորեցնելով ժողովրդին, այդ կուսակցության ղեկավարները եւ իրենց զոմբիացած կուսակիցները իրենց կուսակցական շահերը ավելի բարձր են դասում քան ազգային, դա մի նոր աղանդավորական երևույթ է կուսակցական անվանումով: Մենք հայերս չսովորեցինք մեկ իշխանի միջոցով երկրիը հզորացնել, այլ միշտ փորձեցինք դառնալ իշխանիկներ եւ մասնատել առանց այն էլ մասնատված ազգը:    Հիմա նախագահական ընտրությունների նախաշեմին ենք, եւ վստահ եմ, որ նախագահական ընտրություններում ամեն մի կուսակցություն առաջադրելու է իր թեկնածուին, եւ արդեն այս ամենը դառնալու է անիմաստ « շաբլոն » կարելի է ասել « շոու »… « Քանի կուսակցություն` անքան թեկնածու » ժողովուրդը այդ բազմազանության մեջ չի կարողանալ ընտրել իրեն արժանի առաջնորդին, եւ դա ձեռք է տալիս ներկայիս իշխանություններին, նրանց համար ավելի հեշտ կլինի կեղծել ընտրությունների արդյունքները: Զարմանալի չի լինի որ թեկնածունների մի մասին առաջադրի հենց իշխող կուսակցությունը եւ իշխանությունը, որպեսզի կարողանա մասնատված ժողովրդին խեղաթյուրել: Նրանք քաղաքական փորձ ունեն, իսկ մենք էլ խաբվելու ունակություն: Սակայն հարցը որը բարձրացրել եմ ավելի կարեւոր է քան նախագահական քարոզարշավը: Ինչ որ տեսնում եմ Ֆեյսբուքյան էջերում սարսափելի է… Մեր մտավորականները առանձին -առանձնին վերցրած շատ լավն են, իրենց խելացի մտքերով եւ հոդվածներով: Սակայն փորձի՛ր նրանց միավորել կստացվի մի սարսափելի գլուխկոտրուկ: Մենք զարմանում ենք, թե ինչպես պատահեց որ մեր իշխանությունները եւ պատգամավորները այդպիսին են, սակայն ինչու՞ հարց չենք տալիս, թե ինչպիսի՞ն են մեր մտավորականներ: Երբ բացում եմ Ֆեյսբուքի էջը, միայն տեսնում եմ նրանց հոդվածները իրար զպարտելու եւ հայհոյանքները, մեկը մյուսից փորձում է ավելի խելացի երեւալ անգամ ոգեւորվում է իր ծանոթների « Քոմենթներից » եւ շարունակում է նույն ոճով նվաստացնել իր հակառակորդին արժանանալով « Ֆեյսբուքյան հաղթողի դափնիներին »: Աանգամ սփյուռքում գործող « Վտարանդի Հայ Գրողների եւ Արվեստագետների միությունում » չկա այն միությունը, որը պետք է լինի` նույն զպարտանքը եւ նախանձը անպակաս է նրանց Ֆեյսբուքյան էջերից: Ֆեյսբուքը դարձել է ամենալավ միջոցը, որով կարողանում են հեռվից հեռու քարկոծել, նվաստացնել եւ ահաբեկել իրար, հայհոյել եւ արհամարել, մի խոսքով ամեն ինչ որպեսզի ցավ եւ վիրավորանք պատճառեն հակառակորդին: Հակառակի պես գտնվում են մարդիկ, որոնք իրենց « Քոմենթները » օգտագործում են նաեւ նվաստացնելով եւ ծաղրելով դիմացինի արժանանապատվություննը, որն էլ շարունակվելով դառնում է փոխադարձ հայհոյանքների մի տարփ: Դա նորմալ երեւույթ է, որովհետեւ ժամանակները փոխվել են և հայհոյանքների ձեւերը նույնպես, սակայն նորմալ երեւույթ չէ , որ դրան մասնակից են դառնում գրողներն ու լրագրողները, արվեստագետները եւ գիտնակաները եւ անգամ հոգևորականները, դե քաղաքական գործիչների մասին չեմ խոսում… Մենք աղաղակում ենք, թե մենք հայերս քաղաքակրթության նախահայրն մենք ենք, սակայն քաղաքակրթություը մեզանից հեռու է կարծես, որպեսզի կարողանանք հասկանալ, որ Աստծո պատվիրաններին անցնելը, հարկավոր է առաջին հերթին Ներել եւ Լռել սովորել: Ողջ արաբական աշխարհը այդ թվում եւ Եվրոպական շատ երկրների երիտասարդությունը Ֆեյսբուքյան հեղափոխության միջոցով ոտքի է կանգնել եւ մեկ դրոշի տակ միավորվել, իսկ մենք հայերս փորձում ենք հակառակ գործընթացը, Ֆեյսբուքյան կուսակցական խմբեր ստեղծելով իրար վրա Թուքումուր թափել, զրպարտանքներ եւ սպառնալիք անիմաստ փիլիսոփայություններով խառնել առանց այն էլ մոլորված երիտասարդությունը: Նախօրոք կցանկանաի ասել, եթե Ֆեյսբուքյան ընկերներիս մեջ կգտնվեն « ընկերներ » որոնց դուր չի գալիս այս խոսքերը, կառաջարկեմ հանել իրենց ընկերների ցանկից եւ արգելափակել, կարծում եմ այդպես ճիշտ կլինի… Շնորհակալություն: Մենք որպես մարդիկ մտահոգված լինելով հայրենիքի ճակատագրով պետք է կարողանանք դաստիարակել երիտասարդներին, որպեսզի հարգանք ունենան եւ սովորեն ճշմարտության դասերը, որպեսզի սովորեն միավորվելու եւ միմյանց հարգելու գաղափարախոսությունը դարձնելով իրենց համար կյանքի իմաստ եւ սկզբունք: Մեր ժողովուրդը մինչև հիմա չգիտի թե Ղարաբաղյան Պատերազմի հաղթանակնի գրավականը որն է, ինչու պատերազմը կարողացանք ավարտել մեր օգտին, չնայած որ դեռևս այն ավարտված չէ: Կասեմ այն որ այդ պատերազմը հաղթեցինք ոչ թե մեր « գեներալների » եւ « զորավարների » շնորհիվ այլ միայն ազատամարտիկի հայրենասիրության եւ անկոտրուն ոգու շնորհիվ: Ամենակարեւորը երկու գործոնի մասին մենք շարունակ լռում ենք… Եւ թույլ տվեք վերջապես ասել թե որոնք են այդ կարևոր գործոնները: Հաղթանակի այդ երկու գործոններից մեկը «Համբերությունն » էր իսկ մյուսը « Լռությունը »: Շատերին տարօրինակ կթվա այս հայտարարություն, սակայն կարող եմ բացատրել եւ անգամ ցուցադրել: Իսկ այդ լռության հետևում ինչ է թաքնված Ազատամարտիկները շարունակում են լռել ու լռել, եւ կարծես թե այս հոդվածով ես խախտեցի այդ լռության անդորրը: Որպես Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ կարող եմ ասել, որ դեռևս Պատերազմի ժամանակ մեզ մարտիկներիս, անպատվել են եւ ոտնատակ տվել… Մենք լռել ենք ի սեր հայրենյաց, մեզ դավաճանել են… Մենք լռել ենք… Մեզ խոշտանգել են, իսկ մենք լռել ենք… Մեզ ոչնչացրել եւ ոչնչացնում են իսկ մենք լռել ենք եւ շարունակում ենք լռել ու լռել: Եւ ինքներդ տեսեք ու կհամոզվեք, որ մեր Ազատամարտիկները մինչև հիմա լռում են այդպես լռելով ու վիրավորված հեռանում այս աշխարհից: Սակայն նրանք լռեցին որպեսզի բերեն այս հաղթանակը, քանի որ գիտեին որ խոսալով եւ ընդվզելով, ըմբոստանալով այդ ամենի դեմ Հայաստանում կսկսվեր եղբայրասպան քաղաքացիական պատերազմ, որի արդյունքում ոչ միայն տանուլ կտաինք Ղարաբաղը այլեւ Հայաստանը: Իսկ աղքատության մեջ ապրող ազատամարտիկները շարունակում են լռել, որովհետեւ գիտեին, որ կարժանանան նույն ճակատագրին ինչ որ մեր տղաներից շատերը, որոնք փորձեցին ըմբոստանալ եւ խախտել այդ լռությունը: Եւ կարող են առաջվա պես հայտնվել բանտախցերում Դավաճանի պիտակով, եւ անգամ կորցնելով առանց այն էլ իր աղքատիկ ազատությունը: Ուստի այս ամենը ասելով ես ցանկացա հիշեցնել մեր մտավորականներից շատերին, որոնք կարող էին ժամանակին ծանոթանալ Ազատամարտիկների վիճակին եւ նրանց փոխարեն իրենք խախտեին այդ լռության անդորրը, սակայն նրանք լռեցին իսկ խոսացողներն էլ միայն իրենց կուսակցական ու գահակալական իշխանների գովքը երգելով գոյատեւում են: Այն ժամանակ Ազատամարտիկները լռեցին, որովհետեւ գիտեին թե ինչի համար էին լռում, իսկ մտավորականներ ինչու՞ լռեցին… Հարգելի Մտավորականներ գոնե հիմա կարողացեք նպաստաբեր լինել ազգին, մի կողմ դրե՛ք ձեր նախանձը եւ թշնամությունը, մեկմեկու հանդեպ, փորձեք միավորվել մեկ դրոշի եւ գաղափարի շուրջ, որպեսզի նորից մեզ չօգտագործեն: Եթե արվեստագետներով եւ մտավորականներով չենք կարողանում միավորվել, ապա ինչու՞ պետք է դժգոհենք, որ մեր ժողովուրդը չի համախմբվում: Ուստի առաջարկում եմ ստեղծել Ֆեյսբուքյան մտավորականների աշխարազորային, որոնք կփորձեն ավելի քաղաքակիրթ ձեւով Ֆեյսբուքյան էջերը մաքրել զրպարտանքներից բամբասանքից, փորձենք երիտասարդներին միավորել եւ դարձնել ազատամարտի հերոսների նման, որպեսզի նրանք կարողանան տեր լինել իրենց երկրին եւ մեր պատմությանը, տեր լինեն իրենց պատվին: Ազատամարտիկների պես լինեն հայրենասեր, սակայն չարժանանան նույն ճակատագրին` ինչ նրանցից շատերը… Մենք պետք է կրթենք այն սերունդը, որը կձգտի դեպի Ազատությունը եւ թող Աստված մեզ ուժ ու հնարավորություն տա, այս ազգավներ գործը հասցնելու իր ավարտին: Եւ հույսով եմ որ մեր մտավորականները իրենց անձնական շահերը կդնեն մի կողմ, եւ կմիավորվեն մեկ գաղափարի եւ մեկ դրոշի ներքո, այդ միությունյունով կարելի ավելի շատ բան, քան պատկերացնում ենք եւ առաջին հերթին կգտնվեն արդար եւ բարի հոգեւորականններ, որոնց օրհնությամբ եւ առաջնորդությամբ ազգի մոլորված հոտը կշարունակի երթը ճիշտ ճանապարհով:

Վ Հովհաննինսյան 15/11/2012  © VH

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s