ԿԱՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՎԵՐՔ   ՀԱՅԱՍՏԱՆԻ

Քաղաքական   պամֆլետ

Քաղաքական   պամֆլետ

 Ինչո՞վ   եք  զատվում    նույն   ութսունութից,

Ինսունչորսից   ինչո՞վ    եք   զատվում.

Երբ  ազգը  նույնիսկ  զրկված   էր  լույսից

Ատոմակայան   ունեցող  երկրում:

 

Եվ    ի՞նչ  է  փոխվել  այս  քառորդ  դարում,

(Իսկ  թե  փոխվել  է,   լոկ  դեպի  վատը).

Արտերկիր՝  հոսքը   դեռ   չի  դադարում

Երկիրը  համակ  արցունքի   պատ   է

 

 Այս  քառորդ  դարի  ղեկանիվը    ծուռ,

Մի  թայֆաբազից   անցնում   է  մյուսին.

ԱԺն   դարձել  է   դիվանբաշու   դուռ

Որտեղ   չի  զատվում  պոռնիկը   կույսից:

 

 Եղածչեղածը    սեփականելով,

Քար   չթողեցիք,   որ  մնար    քարին.

Սրբությունները    ոտնահարելով,

Բռնաբարեցիք  ազնիվն  ու  բարին:

 

 Բա՛վ   է,   պարոնա՛յք,   արյունը  ջուր   չէ,

Ուր   ոսկե  ձկան  ցանցեր   եք  հյուսել.

Մա՛րդ   դարձեք  մի  քիչ,   քանի  դեռ  ուշ   չէ

Դանակը    վաղուց  ոսկրին  է   հասել:

 

 Ձայնին  անսացեք    բանականության,

Պոռնիկ    մ՛ի   դարձեք  ու  փնթի   բոզեր.

Աթոռակռվում    ձեր   քաղաքական՝

Հարգի   դարձրած  կճղակ  ու  պոզեր

 

 Որ    մեծմեծ  բրդում  ազգի   շահերից,

Հայոց  աշխարհը  դրել  եք   գրավ.

Թե՞   չհոգնեցիք    ճղճիմ  դավերից

Դարձած  աթոռի   ու  շահի   ծարավ

 

 Որ  այդպես   ելած  շալակը  ազգի,

Այն  դարձրել   եք   ճարպակախ  դմակ.

«Լավ   տղերքի»   պես   նույն    լևոնների՝

Ձեռքներդ    առած   միմի   սուր   դանակ:

 

 Ու   կտրտելով  պատառ  առ  պատառ,

Մարսում   եք,   ինչ   կա   և   նույնիսկ  չկան.

Ճարպոտ   բերանով   անամոթաբար,

Ընտրություններ   եք   խաղում  հերթական

 

 Ներսում   եղածը  կարծես  թե  քիչ   էր,

Դուրսպրծուկներ   կան  նաև   արտերկրում.

Որտեղից   նույնպես  լսվում   են  ճիչեր.

«Առանց  մեզ   ո՞նց  եք  երկիրը   լափում»…

 

 Ինչոր  մի  Արմեն,   կամ՝  Վանի՛կ,   Պողո՛ս

Սրանք    էլ   իրենց   բաժինն  են  տենչում.

Գուցե  և  դառնան  միմի   Պիղատոս

Ովքեր  հայի  մեջ    հային   են  խաչում

 

 Ի՞նչ  օրի     հասանք

Այս  ու՞ր   ենք   գնում

Հայը  դարձել   է  հային   թշնամի.

Կուշտը    քաղցածին   շատ  մանր  է    բրդում,

 

 Երբ     բանն  է  հասնում   աթոռաժամի

Եղածչեղածը    արդեն   վաճառել,

Բաժնետերեր   եք  դուք   ամենայնի.

Չարորակ  խոցը  ամենուր  աճել

Այսօր   դարձել  է   վերք   Հայաստանի

 

ԿԱՐԵՆԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s