ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԵՐԳԵՐ

Ձեզ   եմ  ներկայացնում  իմ  բանաստեղծությունների  այս  շարքը  որոնք, նվիրված են Հայրենիքին   և Ազատությանը,  այս ստեղծագործությունների  մի  մասը  գրվել  են դեռևս  իմ  պատանեկության  տարիներին, սակայն ոչ մ ի  անգամ  չեմ փորձել ներկայացնել  լայն  հասարակությանը`  անգամ  իմ  ընկերներին, սակայն կացանկանաի  այն  սկսել  մեծն  Միքաել  Նալբանդյանի   բանաստեղծությունը տողերով։

Վարդան Հովհաննիսյան  

«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց

Ճակատագիրը վերևից.—

Ազատությա՞ն դու զինվոր

Կամիս գրվիլ այս օրից:

Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,

Քեզ շատ փորձանք կը սպասե.

Ազատություն սիրողին

Այս աշխարհը խիստ նեղ է»։

Միքայել Նալբանդյան

Ազատություն

Ազատությունը,  որ տրվել է քեզ,

Շոյանքներով  է քո հոգին գերում,

Այդքան միամիտ, հերիք է ապրես,

Ա՛յդ ո՞ր փրկիչն է, որ կյանք է բերում:

Երազանք ունի, ամեն մի « փրկիչ »,

Սիրով կամ սրով, աշխարհին տիրել,

Նա գալիս է որ, աշխարհը փրկի,

Երբ անկարող է, ինքն իրեն փրկել:

Դու՛, նվաճի՛ր, քո ազատությունը,

Ու ինքդ քո դեմ, մի ընբոստացիր,

Թող երախտիքիդ, ոխերիմ թույնը,

Քո հոգու վրա, պարտքեր չլինի:

Պայքարի մեջ է, միշտ փրկությունը,

Երբ այդ « փրկիչը », դահիճն է քո բիրտ,

Դու՛, նվաճիր քո անկախությունը,

Ազատ ապրելը, թանկ է ամենից:

Դառն են եղել, դարերդ բոլոր,

Հիշի՛ր, դու նրանց, անուն առ անուն,

Ազատ է ապրում, այս մեծ աշխարհում,

Ով իր ազատությանը, չի ստրկանում:

12/08/1988 Երևան

« — Մի՞ թե չեմ կարող, մարգարե չեղած,

Քու գալիք օրերն պատմել քու դիմաց » :

Ռաֆայել Պատկանյան

Անլռելի Զանգակատուն

Աղետականչ զանգեր ղողանջեք,

Ելե՛ք, կտրիճներ, Հայոց աշխարհի,

Քանզի եկել է ժամը պայքարի,

Քանի թշնամին, քեզ չի հոշոտել:

Ղողանջե՛ք զանգեր, համայն վանքերի,

Երկրիդ այրերը, երկիրդ են ծախել,

Ողջ ժողովրդին դարձնելով գերի,

Վաղուց վատնել են, գանձերը երկրի,

Եվ ապարանքներում իրենց սեփական,

Խնջույք են անում, մեր արյամբ ծարավ:

.

Այդ ե՞րբ ենք եղել, այդպես հնազանդ,

Որ հիմա եղանք, այսպես հնազանդ…

Մեծ Ավարայրում մենք ըմբոստացանք,

Սարդարաբադում, հաղթանակ տարանք,

Ղարաբաղյան այս գոյապաքարում,

Եղեռնագործին օտար, նվաճող,

Քթները կոտրինք, մենք կռվի դաշտում,

Ու ազատամարտի քաջ հերոսներդ,

Հաղթական փառքով, վերադարձան տուն:

Իսկ հիմա ահա, մեր իսկ օջախում,

Երկրիդ դավաճան, այրերն են վխտում:

 

Եվ քո թշնամին, այրերդ են այսօր,

Որ ուրանալով գաղափարը մեր,

Իշխան են դարձել, արյունով անմեղ,

Որ անգամ այսօր, պատառը հացի,

Որբ դարձած մանկան, բերնից են խլում,

Ա՛յն որբ մանուկի, որի հայրը քաջ,

Արեգասարի մարտերում ընկավ:

Ա՜խ թե ողջ մնա՜ր… Կխելագարվեր,

Կկոմիտասվե՛ր, երկրիդ ցավերից,

Երկրիդ իշխաններն, ինչե՞ր են արել…

Հաղթած քաջերին, զնդանը նետած…

Դավաճանությու՜ն… Դավադի՛ր այրե՛ր,

Ա՛յդ ե՞րբ ենք այսպես, հնազանդ եղել…

Ելե՛ք պատանի Հայ Քաջորդիներ,

Եկել է ժամը, ձեր իսկ պայքարի,

Հայ Ազատամարտիկը ձեզ է ժառանգել,

Մեր հաղթած երկրի հողն ու բարիքը,

Ղողանջե՛ք զանգեր, Հայոց Աշխարհի,

Քանզի դավաճան այրերդ երկրի,

Կեղծում են նաև մեր պատմությունը:

Դավաճանությու՜ն… Խորամա՛նկ այրե՛ր,

Ա՛յդ ե՞րբ ենք այսպես, հնազանդ եղել:

Ելե՛ք պայքարի, ժամն է հատուցման,

Քանզի կորցնելու էլ ոչինչ չունենք,

Եվ ստրկության շղթաները այս,

Մենք ենք կռել, մեր իսկ լռությամբ:

26/04/2012

-Ո՛վ արդարություն,

Թող որ ես թքեմ ճակատին քո բաց,-

Պարույր Սևակ-Անլռելի Զանգակատուն

ՀՀՇ -ին ևնրաննախորդողներին

Ու ելան նրանք, բռունցքներ պարզած,

Մեր Ազատամարտն առաջնորդելու,

Ու վերածնունդի պայքարի գովքով,

Դու՛ք ելաք ոտքի, մեզ ուղղեկցելու,

Ղարաբաղագովք, երգը շուրթերիդ,

Ելա՛ք ընդառաջ, բյուր զանգվածներին,

Պղծված բորենու կերպարանքով,

Քամելիոնական ձեր գույնախաղով,

Եկա՛ք բազմեցիք, երկրիս գահերին,

Անցավ ժամանակ…

Եվ մեր սև օրին, բերիք մի սև դար,

Ձեր իշխանակալ, ճոխ խնջույքների,

Լի սեղաններին բյուր ու զանազան,

Իսկույն մոռացաք մեր գաղափարի,

Ճանապարհն շիտակ…

Թո՛ղ որ անիծվի, ճամփան ձեր եկած.

Ղարաբաղականչ, ձեր պիղծ շուրթերով,

Խաբի՜ք, թալանի՜ք, ծախի՛ք ու կերա՛ք,

Տե՞րն էիք դուք երկրի…

Քո՛ շուրջ հավաքիր, շնագայլերի մի անբողջ բանակ,

Եվ ամբիոններից մեծ դահլիճների,

Շանթահար ճառով բարձրաձայնելով,

Եվ Սիոնիզմի ձե՛ր գաղափարով,

ՀՀՇ-ի ձեր ոհմակներով,

Սպիտակ եղեռնի, մատնեցիք նրան,

Ինչ որ չավարտեց դարի թշնամին,

Դու՛ք, ավարտեցիք…

 

Ղարաբաղ էիք դու՛ք բարձրաձայնում,

Շահումյանն էիք թուրքին ծախում,

Ձոներ գրում, դու՛ք ձեր մասին,

Վարչապետով բազմագիտակ,

Զորավարով լեգենդական,

Առանձնասենյակում նախարական,

Արճճե արձանիկների, այդ « ճակատամարտում »

Տարա՛ք հաղթանակ…

Նախարարի գահերին բազմած,

Բլեյանական սուտ պատմաբաններիդ,

Օրերից մի օր, կհանեն կախաղան:

Քո՛ իսկ ստեղծած լիրբ « կլաններիդ »

Ամուր բռունցքի ուժերից սեղմված,

Եվրոպանների թափառ ճամփեքին,

Ողջ ազգին դարձրի՛ք, անտուն և թշվառ:

Ձեր իսկ վարակված բիրտ հոգներով,

Եվ փոխանցված « էստաֆետներով »,

Իշխանատենչ ու ազգադավան,

Եկա՜ք, ու պղծեցի՛ք…

Կուսակցական ձեր առաջնորդով,

Նախարարո՜վ, զորավարո՜վ,

Փոխած դիմակ, փոխած գույներ,

Հարմարվելով ժամանակի երանգներին,

Կոմսոմոլի լոզունգներն, դրած մի կողմ,

Ղարիբներին երկրից փախած,

Կանչում ե՛ք տուն…

Կանչու՛մ եք տուն, բայց արի տե՛ս,

Որ ջուր էլ չունեք…

Մուրացկանի պես փող ե՛ք մուրում,

Այստեղ-այնտեղ… Ու՞մ եք խաբում…

Լեքսուսների շարասյունով,

Շքախմբո՜վ, թիկնազորո՜վ,

Վարակի պես կպել եք մեզ,

Ինչպես տզրուկն իրեն զոհին:

 

ԿԱԳ-եբեի նկուղներում, քանի՜-քանի՜,

Չարենցների հոշոտեցի՛ք,

Քանի՜-քանի՜ Աբովյաններ, անհայտ կորան,

Դու՛ք կորցրեցի՛ք…

Դու՛ք կորցրիք, որ ճանապարհը ձեր չհատեն,

Վանո՜, Վազգե՜ն, Խոսրո՜վ, Բաբկե՜ն,

Ո՞ր մեկն ասեմ, որին հիշեմ…

Մահվան հնձանի ձեր գերանդիով,

Գոյապայքարի մեր հերոսներին,

Ինչպե՞ս հնձեցի՛ք…

Այնպես հնձեցի՛ք, որ Հայոց պատմության,

Ու հաղթանակի դափնիները մեծ,

Դու՛ք ձեզնով անեք… Նզովյա՜լ լինեք:

23/11/2011 թ

« Հատուկ Գնդի » տղաներին

« Հատուկ Գնդի » դուք մարտիկներ,

Հայրենիքի կոչով ելաք,

Երբ վտանգված էր մեր հայրենին…

Ու դու՛ք ելաք պաշտպանելու,

Սուրբ պատիվը մեր ազգի:

Հատուկ էիք դուք, հատուկ այնքան,

Որ թողեցիք կյանքն ուրախ,

Նվիրվելով Հայրենիքին…

Տարաք անթիվ դուք տառապանք,

Ազգի վրա դրված բեռը,

Ձեր ուսերին դուք առաք,

Ու կորցնելով ճանապարհին,

Եղբայրներին ձեր նահատակ,

Սխրանքներով ձեր քաջազուն,

Պահիք հողը մեր հայրենյաց,

Բողբոջելով ծիլեր տալով,

Քո վաշտերը, գնդեր դարձած:

Հայոց Բանակը վերածնվեց,

Հազա՜ր փառք քեզ, « Հատուկ Գունդ »,

Որ մեր սպասված հաղթանակի,

Դափնիները բերիք տուն,

Այսօր էլ դեռ սխրանքներդ,

Քո քաջերի առնական,

Օրինակ են Հայ զինվորին,

Որ սահմանին են մեր կանգնած:

Նահատակված փառքով ահա,

Քուն են մտել դարավոր,

Քաջ տղերքը « Հատուկ Գնդի »,

Հաղթանակին էին կարոտ:

 

Նահատակվին ի սեր ազգի,

Ի սեր պատվի հայրենյաց,

Ու այդպես էլ զոհ գնացին,

Մարտիրոսվին հավիտյան:

Տարիներն են ահա անցել,

Պատերազմից է՛ն դաժան,

Մի բուռ քաջ է դեռ մնացել,

« Հատուկ Գնդից » այն հսկա:

Ամեն անգամ հավաքվում են,

Գնդի տղերքը ալեհեր,

Եռաբլուրի պանթեոնում,

Վիշտը կիսում իրար հետ:

« Հատուկ Գունդ » էր, դարձավ հատիկ,

Այն էլ հատիկ ավազի…

Որ արժեք էլ հիմա չունի,

Ժամանակի մեջ այս չարաբաստիկ:

Ցավոք սրտի ես գրեցի,

Ոչ պոետ եմ, ոչ գուսան,

Ո՞վ ինչ ուզում է, թող որ ասի՛…

Ես ասացի՛, ինչ տեսա…

Ես կիսեցի նրանց վիշտը,

Տառապանքի ճամփեքի,

Ո՞վ որ Հայ է, կհասկանա…

Հիշենք Նրանց մենք կրկին:

11/04/2012

« Տեղը եկավ` հայ է նա, տեղը եկավ` այլազգի,

Իրոք ո՛չ այդ և ո՛չ այն է, այլ ծնունդ մի նոր ազգի »:

Ռաֆայել Պատկանյան

Թափառել եմ ողջ աշխարհում

Թափառել եմ ողջ աշխարհում,

Քանի ազգեր, ցեղեր տեսել,

Սակայն հայի Սուրբ օջախի,

Նման երբեք, ես չեմ տեսել:

Իսպանացի, կաթոլիկներ,

Բողոքական, ֆրանսիացի,

Լյութերներին, Շվեդացի,

Հոլանդացի, իտալացի էլ հունացի,

Չինացիններ բուդդայական,

Էլ Հինդուններ Հիմալայան,

Սլավոններ տարբեր ցեղի,

Մուսուլմաններ` Պարսիկ, արաբ,

Էլ Շիիթներ, էլ Սյունիներ,

Քրիստոնյաններ, մուսուլմաններ,

Սակայն Հայոց Սուրբ հավատքի,

Խորհուրդը երբեք ես չեմ տեսել:

 

Լավն ենք հարկավ և իմաստուն,

Սակայն մեր մեջ, վատը շատ է,

Հայի վատի՛ց, վատը չկա՛…

Խաչագողեր, դրանց կասեն,

Դավաճան են և շա՜տ նախանձ,

Որ պատրաստ են միշտ ուրանալ,

Կրո՛ն, պատի՛վ, անգամ ծնող:

Օտարներին հազար անգամ,

Պատրաստ են միշտ լուռ խոնհարվել,

Քծնել, պղծվել, նվաստանալ,

Սրբությունը իր իսկ ազգի,

Պատրաստ են գե՛թ, մեկ գրոշով, միշտ վաճառել:

Հուդդաներն են դա Հայ ազգի,

Որ ազգություն, կրոն չունեն,

Ու եղել են միշտ բեռ ազգին,

Պատմությունից մենք այդ գիտենք:

Ցավոք սրտի, շատ են մեր մեջ,

Բարեգործի համբավ հանած,

Գո՛ղ, ավազա՛կ և ստահակ:

Դավաճա՛ն է նա այն պահի՛ն,

Ով օգնության, ձեռք չի մեկնում յուրայինին:

Պատիվ, հոգին, սերը հարկավ,

Գումարներով դու չես գնի,

Բարեգործի համբավը դեռ,

Մեղանչանք չէ քո մեղքերին,

Աստծո առաջ դու՛ չես քծնի,

Տերն է վկան, քո՛ գործերի:

25/05/2012

Ազատամարտիկի Նոթատետր

Տեսար և դու դառը օրեր,

Տառապանք ու զրկանք,

Սակայն եղար դու անձնուրաց,

ՈՒ լուռ խաչը քո տարար:

Վշտին, ցավին, եղար եղբայր,

Ազգին մատաղ եղար դու,

Հայոց ազգի վիշտը մեծ էր,

Եվ քո ուսին դու առար:

Մատնիչ այրեր, պիղծ դավաճան,

Քեզ խոցեցին ամեն տեղ,

Դու լռեցիր, գիտակցելով,

Գաղափարի քաջ ընկեր:

Հայրենիքն էր քո վտանգված,

Մարտի դաշտն էր քեզ սպասում,

Տվիր կռիվ, դու անհավասար,

Հաղթանակ էիր երազում:

Որպես բուրվառ Հայրենիքին,

Դու այրվեցիր ինքնակեզ,

Սրտիդ դաջված սև էջերը,

Շարադրեցիր Տետրիդ մեջ:

« Այս բանաստեղծությունը նվիրում եմ այն մարդուն, որը իմանալով Հայոց

Ժամանակակից Պատմության սև էջերը, հասկանալով, որ հայրենիքին

դավաճանում են սեփական իշխանությունները, սակայն պատերազմը և

երկրի շահը պահանջում էր լռել և կատարել ամենասուրբ գործը`

Պաշտպանել սեփական ժողովրդի անվտանգությունը և Հայրենիքը »:

Վե՛ր կաց, Զինվոր…

Վե՛ր կաց Զինվոր, ու շուրջդ նայիր,

Տե՛ս, քո երազածդ, հայրենիքն այսօր,

Միգուցե՞, սա՛ էիր, վաղուց երազել.

Հզոր է հիմա հայրենիքը մեր:

Դու գաղափարի հրով հրավառ,

Ելար պայքարի բռունցքներ պարզած,

Բռնակալ երկրիդ բիրտ օրենքներին,

Ելար ընդառաջ, Քո գաղափարով:

Հին մեր մոռացված, քայլերգով Հայոց,

Ազատ հայրենիք, հզոր ու անկախ,

Երազ էր թվում, շատերին ավաղ,

Բայց դու տեսար, ճշմարիտ ուղղին,

Ու հավատացիր մեր հաղթանակին:

Պատերազմ էր, սով ու կոտորած,

Դու՛ եղար դարման, հայոց վերքերին:

Եվ Կռվի դաշտում, մեր ոսոխի դեմ,

Քո կյանքի գնով, բերիր մեզ համար,

Հաղթանակն այդքան երկար սպասված:

Վե՛ր կաց զինվոր, ու տե՛ս այսօր,

Որ մինուճար քո զավակը,

Հիասթափված ամեն ինչից,

Օտար երկրի ճամփան բռնած,

Հեռանում է Քո՛ « Երազած Հայրենիքից »:

Վե՛ր կաց զինվոր, ու կտեսնես,

Այն մարտական քո ընկերը,

Պատերազմում անդամալուծ,

Մոռացված ու ոտնատակ,

Հաց է մուրում սոված, լքված:

 

Ննջի՛ր զինվոր, քանզի գիտցի՛ր,

Որ կմեռնես երկրորդ անգամ,

Դու կմեռնես, երբ որ տեսնես,

Ակումբները գիշերային,

Հայ աղջկա մերկապարով,

Իշխաներիդ առհամարած, օրենք, պատիվ,

Հայհոյանքով ու ժարգոնով:

Դու կմեռնե՛ս, երբ որ տեսնես,

Ակումբները գիշերային,

Հայ աղջկա մերկապարով,

Իշխաներիդ առհամարած, օրենք, պատիվ,

Հայհոյանքով ու ժարգոնով:

Դու կմեռնե՛ս, երբ որ տեսնես,

Քո քաղաքը դարձած հարեմ,

Պարսիկների ոտքերի դեմ:

Լավ է ննջե՜ս ու չտեսնես,

« Համերներով » « լավ » տղերքին

Երգիչներիդ « մուղամ » քաշող,

Լեզուն մորթող լեզվագետիդ,

Պատմաբանիդ սուտ գրքերով:

Ննջի՜ր զինվոր, ու մոռացիր,

Ինչ ասացի, և ինչ տեսար,

Կգա օրը հետն էլ բարին,

Այս է դրվածքն, այս Աշխարհքի:

31/ 05 /2012

«Այս դառն օրերի մթնում մահաբեր,

Արնոտ խնջույքի այս սև զնդանում

Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,

Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում…»

Վահան Տերյան

Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,

Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,

Դավաճա՛ն է նա, ով ձայն չի հանում,

Եվ այդպես ահա լռում ենք վախով,

Սակայն տանելով բեռը ստրուկի:

Եվ մեր լռությամբ գործում են նրանք,

Ծախելով անգամ հոգին սատանուն,

Ազգ ու հայրենիք, վաղուց մոռացված,

Փուչ ու դատարկ փիլիսոփայություն:

Շահ ու զվարճանք, քծնում և պղծում,

Մի նոր հավատք եք էլի քարոզում,

Ոգին Հայ ազգի Հուդայի նման,

Ծախիք չարքին, դարձրիք ինքասեր:

« Գրպանի գյորա » ձեր ոտքն եք մեկնում,

Եվ տրորելով պատիվն անճարի,

Ու մագլցելով կյանքերի գնով,

Բարձր գագաթը ձեր պաշտոնների:

« Անպատիժ մեղքը, հանցանք է ծնում »

Եվ մենք մոռացանք խոսքերն իմաստուն,

Ու ոտքերի տակ ապրելով այսպես,

Մեր զավակներին Ստրու՛կ ենք դարձնում…

 

Եվ նեոնների լույսերի փայլով,

« Բրենդ ու էլիտար » իրենց գովազդով,

Շքախմբերով յուր թիկնազորի,

Դարձրել են ճիվաղ, մի ամբողջ ազգի:

Ո՞ր մեղքի համար, կհարցնեք երևի,

Որ այդպես դարձանք օտարամոլի,

Պատիվ ու նամուս, վաղուց մոռացած,

Երեկվա Բոզի՛ն, հրեշտակ դարձրած:

Սովետների ժամանակն անցավ,

Այն որ ավելորդ խոսքերի համար,

Անծայր Սիբիրի տափաստաններում,

Վերջին կարապի, երգն էիր հիշեցնում:

Բիրտ ու բռնակալ նենգ բոլշևիներին,

Եկած նորերը, հրեշ ավելի…

Եվ մեր Պայքարը, մոռացանք ավա՜ղ,

Ու արդարության, քաջերին անգամ:

Ազգովին ելանք մեր սուրբ Պայքարին,

Որ բռնակալների, ժամանակն անցնի,

Ու մեզ խաբեցին, խաբում են կրկին,

Եվ մատուցելով, գավաթը թույնի:

Ու սրա՛նք եկան, նրանցից դաժան,

Որ անգամ խոսքը, ցցի են հանում,

Պիտակներ տալով, նենգ դավաճանի,

Ազգի « փրկիչ » են, իրենց ձևացնում:

Սակայն իրենք են, գույները փոխում,

Ազգ ու դավանանք, կին և ընտանիք,

Առնում են ծախում, ինչ որ ուզենան,

Ու մագլցելով, ելնում են այդպես,

Ելնում են կամաց շալակն աշխարհի…

 

Անտարբեր ենք, մեր իսկ լռությամբ,

Որ Ազատամարտի հերոսներին քաջ,

Բախտից հալածված և հուսից զրկված,

Յուր իշխաններին, գերի է դարձած:

Այդպես է եղբա՛յր, օրենքը չարի,

Լռում ենք ավա՜ղ, ծախելով անգամ,

Եկող ապագան, մեր իսկ թոռների,

Կարծու՞մ եք այդպես, ապրելը հեշտ է…

Անտարբեր եղանք, չարի գործերին,

Որ դառնա հրե՛շ, մեր իսկը բախտի,

Ու լռում ենք, քծնելով այսպե՛ս,

Հարուստ վաշխառու, նե՛նգ չինովնիկներին:

03 / 07/ 2012

Մի՞ թէ վերջին պոետն եմ ես,

Վերջին երգիչն իմ երկրի.

Մա՞հն է արդեօք, թէ նի՞նջը քեզ

Պատել, պայծառ Նայիրի:

 

Վահան Տէրեան:

 

Վերջին Պոետը

 

Սևակը տեսավ ու լռել չուզեց,

Պղծված օրենքը բռնակալների,

Իր շիտակ խոսքը, ասեց ճակատին,

Ո՛վ արդարություն, թող որ թքեմ, ես քո ճակատին:

Ու դիպուկ խոսքը, թիրախին կպավ,

Եվ ադամարդու, դիվական միտքը,

Կուլ տվեց ագահ, Հանճարին իսկույն,

Եվ գնաց վերջին, պոետը ազգի:

Մեռավ և ոգին Հայոց պայքարի,

Եվ Անլռելի զանգերը սակայն,

Պիտի ղողանջեին, լուռ հոգեհանգստին:

Շիրազն էլ գնաց, ետևից նրա,

ՈՒ թողեց մեզի, որբ ու անլեզու,

Լռել է միտքը, լռել է ոգին,

Մեծերը չկան, որբ ենք Ազգովին,

Սևակ և Շիրազ, ննջում են ավա՜ղ,

Չկա իմաստուն Պոետը ազգի,

Որը իր խոսքով մարտի էր հանում,

Ընդեմ բռնակալ, չար իշխանների:

 

20/ 08/ 2012

http://ru.scribd.com/Vhovhanisian

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s