ՀԵՔՒԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ ` ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՔՒԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ ` ՀԱՅԱՍՏԱՆ

Մեզ դեռ փոքր հասակից գիտենք որ հեքիաթները դրանք զուտ պատմություններ են եւ իրականությունից շատ հեռու են սակայն դա այդպես չէ, քանի որ լինիում են հեքիաթներ որ անգամ մեր օրերում անկանխատեսելի ձեւով զարգանում են ինչպես հեքիաթներում, սակայն մի տարբերությամբ, որ հեքիաթների վերջում բարին հաղթում է, իսկ իրական կյանքում դա հակառակը միշտ պարտվում է, եւ հաշվի առնելով որ երբեւէ այդ բարին կհաղթի չարին անգամ հայ Ֆանտաստիկ ոճում ստեղծագործող հեղինակներն են դժվարանում պատկերացնել կամ սփոփիչ տեղեկություններ տալ: Հայակական Քաջ Նազարի պատմությունը բոլորս գիտենք, եւ դրա վառ ապացույցը այն է ազգովին մասնակցություն բերեցինք այդ Քաջ Նազարի հերոսացմանը մեր ամբողջ աշխարհում, ինչ պակաս Քաջ Նազարի հերոսական կերպար էր ինքն նորին գերազանցություն Լևոն Տեր-Պետրոսյանը: «Գահակալական Վերարտադրության » գաղափարը, ժառանգություն ստացանք հենց նրա կողմից: Այնուհետև այդ ավանդույթը շարունակեցին նրա նախորդողները` Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը: Ահա եւ մեկ օրինակ որ Հայաստանը հեքիաթային երկիր է իր հեքիաթային հերոսներով հանդերձ… Իզուր չէ որ բարձրաձայնում ենք որ Հայաստանը համաշխարային քաղաքակրթության օրանն է հանդիսացել եւ հանդիսանում է, նույնիսկ այստեղ է վերարտադրվել Արաբական ժողովուրդական հեքիաթի ` Ալի-Բաբան եւ քառասուն ավազակների պատմությունը: Բոլորիս հայտնի է որ Ազգային ժողովում նստած պատգամավորները, ոչնչով չեն տարբերվում Ալի-Բաբայի 40 ավազակներից, նույն թալանն ու կողոպուտը, նույն բռնություններն ու ահաբեկությունները, նույն ոճով նույն հաճախականությամբ, սակայն նրանք ի տարբերությամբ իրենց գործընկերների` 40 ավազակների, իրենց թալանը չեն պահում քարայրում ` Սիմ-Սիմի մոտ, այլ նախընտրում են արտասահմանյան երկրների բանկերում, այնպես որ դա արդեն փորձված տարբերակ է քանի որ իրականության մեջ հազիվ թե գտնվի մի խեղճ ու կրակ Ալի-Բաբա, որպեսզի կարողանա գտնել նրանց թալանած հարստությունը… Ի տարբերություն Ալի Բաբայի 40 ավազակների, մեր ավազակները ավելի դաժան են եւ արյունախում, անգամ տիրում են պետական իշխանությանը եւ պետությանը: Եւ ամենացավալին այն է, որ ժողովրդի « ընտրյալներին` Մտավորականներին » կարողանում են օգտագործել իրենց կեղտոտ գործերի մեջ… Հայ մտավորականներին եւ էստրադայի « աստղերին » թուլափայ տալով պատվիրում են որպեսզի գովերգեն եւ փառաբանեն իրենց գահն եւ իշխանությունը: Իսկ « Վասն Հայրենյացի » փոխարեն մեր մտավորականությունը երգում է իրենց հոգեհարազատ երգը, սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանի լուսապսակ գահն էին փառաբանում, իսկ հետո նույն ոճով Քոչարյանասարգսյանական:

Ես վերջերս` ( ճիշտ է շատ ուշացումով ) դիտեցի Վահրամ Սահակյանի « Մեա  Կուլպա » ներկայացումը, եւ հասկացա որ Վահրամ  Սահակյանը ինչպես ասում են հենց այն Վերջին Պոետն էր, որի մասին բարձրաձայնել էր Վահան  Տերյանը: Մեր հայ գրականության տիտանները կարողացել են քայլել ժողովրդի հետ միասին, տառապել եւ պայքարել նրանց կողքին, դրա համար նրանք իսկական ժողովրդական գրողներ էին, առանց պետության կողմից տրված պետական տիտղոսի: Իսկ հիմա ինչպե՞ս է մեր իրականության մեջ, երգելով բռնակալ տիրակալի փառքը հզորությունը նրա ձեռքից վերցնում են իրենց այդպես անհրաժեշտ « Ժողովրդական Արտիստ » կոչումը… Մեր իշխանավորները նույնիսկ ժողովրդին պարտադրում են իրենց կողմից ստեղծած շինծու պատմությունները եւ մտավորականներին ընդունել որպես աստվածներ…

Անգամ Միքայել Նալբանդյանի « Իտալացի աղջկա երգը » ստեղծագործությունը փոխելով նրանք ցանկացան իրենց « արշինով » չափել հայ ժողովրդի վիշտը եւ տառապանքը, 

Մեր Հայրենիք, ազատ անկախ,

Որ ապրել է դարեդար

Իր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան։

Իրականում ո՞րն էր դրա նպատակը, ի՞նչ էին ուզում ասել մեր իշխանները… Ահա համեմատեք  Նալբանդյանի իսկական բնագրի հետ, սա գրել է  Ազատության մարտիկը… 

« Մեր հայրենիք, թշվառ, անտեր,

Մեր թշնամուց ոտնակոխ,

Յուր որդիքը արդ գանչում է

Հանել յուր վրեժ, քեն ու ոխ»:

Եւ ո՞րն է իրական պատկերը, որ անգամ երկրի օրհներգը իրենց սեփականաշնորհված գահի գովքն է անում… Հայաստանը այսօր Ֆիոդալական ժամանակների վասալային թշվառ, անտեր պետություն է ձեռքը հյուսիսային տերերին մեկնած, նկարագիրը կարծես գնալով խամրում է, մենք հպարտանալով աշխարհում մեր մշակույթով, մոռանում ենք որ հենց մեր իշխանություններն են ոչնչացնում մեր դարավոր մշակույթը… Մոռանում ենք որ հենց այդ բռնակալ եւ անբարոյական Քաջ Նազարները պատահականորեն` բախտի բերմամբ երկրի գահին ու թագին տեր դառնալով երբեք կամովին չեն զիջում իրենց իշխանությունը… Մենք հիմա ապրում ենք բռնապետության պայմաններում, եւ նրանք ուժեղ են քանի դեռ այդպես ասած իրենց կողքին ունեն ծախված « մտավորականներին » եւ «հոգևորականներին » , որոնք իրենց սեփական շահը ավելի վեր են դասում հայրենիքի եւ ժողովրդի շահից:

Վարդան Հովհաննիսյան  Իսպանա 04/11/2012 © VH

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s