Ո՞վ է արդյոք Խոսրով Հարությունյանը…

Ինչպես   հայտնեց   իրավագետ Ռուբեն Այվազյանը  լրատվական շրջափակումը  շարունակվում  է   անգամ   այդպես  ասած   Հայաստանյան ազատ  Մամուլը   և   անկախ   հեսուստաընկերությունները   լռում  են,  սա  նուրբ   հարց  է   այն  ժամանակ   մեր   լրագրողները   և   մտավորականները   աչք   փակեցին  և  սկսեցին   Գովերգել  ՀՀՇ  ական   գործիչներին  և  նրանց   իշխանությունը   իսկ  հիմա  էլ  գովերգելով   նրանց   հաջորդողներին…                                              Դա  նշանակում  է  որ  մենք  մեր  իսկ  գերեզմանն ենք  փորում  լռելով  և  աչք  փակելով… Վ Հովհաննիսյան. 

Ստորև  ներկայացնելով  Ռուբեն Այվազյանի  պատմությունը   

Խոսրով Հարությունյանը Ղարաբաղյան շարժման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազին «դանոս » է գրել Ղարաբաղյան շարժման ակտիվիստների դեմ: Փաստորեն Խոսրով Հարությունյանը էությամբ զրպարտող է, որը օգտագործելով բարձր պաշտոնները թալանել է Հայաստանը: Այսպես` 2001թ.-ին, իր եղբոր անունով, ջրի գնով, սեփականացնում է մի քանի միլիոն ԱՄՆ դոլլար արժողությամբ` թիվ 3 կլինիկական հիվանդանոցը: Իսկ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700 ամյակի առթիվ պետությանը թալանել է 500000 ԱՄՆ դոլլարով: Ստացվում  է այնպես, որ պետական հանցագործ` Խոսրով Հարությունյանը փոխանակ դատվի դարձել է պատգամավոր, որ կարողանա ավելի մեծ ամանից կերակրվի:  Այդ ամենը քիչ է Խ. Հարությունյանի <դինաստիայի> համար, քանի որ ջրի գնով, այսպես կոչված, թիվ 3 կլինիկական հիվանդանոցի փաստացի սեփականատեր դարձած հանցագործը իր <բուժաշխատողների> հետ համագործակցելով առանձնապես դաժանությամբ սպանում է իմ հայրիկին: ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, սակայն վերը նշված < դինաստիայի > անմիջական ճնշումների հետևանքով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը, անհիմն հետաձգելու, տարատեսակ մեթոդ է մշակվել: Այսպես` փորձագետները անհիմն գրությունով հետաձգում են փորձաքննությունը, նշում են, որ < հիվանդության պատմություն > կոչվող փաստաթուղթը իբր անընթեռնելի է, ինչպես նաև նշված չէ դեղերը ներարկելու ժամերը: Փաստորեն փորձագետները հուշում են վերը նշված հանցագործներին, որ կեղծիքի միջոցով ուղղումներ մցնեն փաստաթղթի մեջ: Նշված փաստը հիմք ընդունելով, իմ համար ակնհայտ է  դառնում այդ <դինաստիայի> և փորձագետների հանցավոր համաձայնությունը, քանի որ միտումնավոր կերպով փորձաքննությունը արդեն մոտ կես տարի է, որ չի սկսում: Ցանկանում եմ նշել, որ որոշ լրատվամիջոցներ ՀՀ Առողջապահության նախարարության ներքին ծառայողական քննությունը ներկայացնում են որպես դատական փորձաքննություն, ինչը բացահայտ կեղծիք է: Նշեմ, որ ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին ներքին ծառայողական քննություն անցկացրած <բժիշկների> դեմ քրեական գործ հարուցելու համար:                                Խ. Հարությունյանի <դինաստիայի> կողմից ձեռնարկվել է նաև համապատասխան <միջոցառումներ> իմ հայրիկի գործը լրատվական շրջափակման մեջ դնելու համար, քանի որ լրատվամիջոցների մեծամասնությունը չի ցանկանում անդրադառնալ ներկայումս իմ և իմ ընտանիքի դեմ կատարվող ոտնձգությունների բացահայտմանը:                 Նմանատիպ դեպքերում ես եմ քաղաքացիների շահերը պաշտպանում Մարդու Իրավունքների  միջազգային դատարանում, սակայն ստացվել է այնպես, որ Խ. Հարությունյանի < դինաստիայի > կողմից իմ և իմ ընտանիքի դեմ կատարվող անօրինականությունները կանխելու համար հարկադրաբար դիմել եմ միջազգային դատարան, քանի որ ինձ օդից ու ջրից կտրելու համար Խ. Հարությունյանի եղբայրը դիմել է դատարան, որ իմ ավտոմեքենան, զինվորական թոշակը դնեն կալանքի տակ: Նշված անօրինականությունը <դինաստիան> կատարել է դատավոր` Ի. Վարդանյանի միջոցով: Դիմել եմ, որ նշված դատավորի դեմ հարուցվի կարգապահական վարույթ, քանի որ վերջինս չլինելով իմ բնակության վայրի դատավորը` խախտելով ընդատության կանոնները վարույթ է ընդունել նշված <դինաստիայի> հայցը` գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ: Փաստորեն դատավոր` Ի. Վարդանյանի կողմից մարդկանց բուժումը դիտվել է որպես <գործարարություն> և անմիջապես կալանք է դրվել իմ, կենսական անհրաժեշտ, ունեցվածքի վրա, այն դեպքում, որ  վերջինս անհիմն կերպով հրաժարվել է ընդունել իմ հակընդդեմ հայցը` հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ: Ստիպված նշված պահանջը ներկայացրել եմ այլ դատավորի, որը վարույթ է ընդունել հուղարկավորության ծախսերը 2 500 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցելու իմ պահանջը: Տեղեկացնեմ, որ դիմել եմ նաև ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Առողջապահության նախարարության` պետական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, քանի որ վերջինս փոխնախարար` Վահան Պողոսյանի միջոցով փողեր է լվանում Խ. Հարությունյանի < դինաստիայի > հետ: Հիվանդանոցը պարբերաբար պետություից ստանում է մեծ գումարներ. նոր բուժսարքավորումներ և դեղեր ստանալու համար, սակայն հիվանդանոցի դեղերը ես եմ գնել, իսկ սարքավորումները 90-ական թվակաների են: Հիվանդանոցում չկար նաև թոքերի արհեստական օդափոխության համակարգ, ինչի հետևանքով 9 ժամ անօգնական մնալուց և հայրիկիս բռնի  անազատության մեջ պահելուց հետո առանձնապես դաժանությամբ սպանեցին: Այսքանից հետո այդ լրատվամիջոցները որոնք համագործակցում են նշված <դինաստիայի> հանցավոր շղթայի հետ, հնարավոր է, որ իրենց աշխատակիցների ազգականներին նույնպես սպանեն <Ֆուրասեմիդ> և հոգեմետ դեղեր ներարկելով և խորը քնի մեջ, կեղծ արձանագրելով մահ, 10 րոպե հետո տանեն դիահերձարան օրգանները և հյուսվածները գողանալու համար, այն դեպում, որ օրենքով կարող են դիահերձել միայն 2 ժամը լրանալուց հետո: Նշեմ, որ այդ < դինաստիային > ՀՀ կառավարությունը լիցենզիա է տվել հոգեմետ դեղեր ստանալու և օգտագործելու համար:  Նշված հանցավոր շղթային չդատապարդելու հետևանքով Հայաստանից յուրաքանչյուր անձ վաղը կարող է արժանանալ հայրիկիս ճակատագրին:

 

իրավագետ Ռուբեն Այվազյանը 

 The first session of the RA National Assembly of the 5th convocation

լուսանկար` The first session of the RA National Assembly of the 5th convocation

 

Այսօր մամուլի ասուլիսում իրավագետ Ռուբեն Այվազյանը ներկայացրեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցում իր հոր խորհրդավոր մահվան փաստով հարուցված քրգործից նախաքննության գաղտնիք չհամարվող պարզաբանումներ: Նա նշեց, որ չնայած բոլոր տեղերում իր հայրիկին ներկայացնում են որպես 82 տարեկան պապիկ, այնինչ նա լինելով ճարտարագետ՝ մեծ ներդրում է ունեցել Հայաստանի պաշտպանության համար, մասնավորապես էժան փամփուշտի արտադրության հարցումԻրականացվել է փոձաքննություն և հանձնաժողովը տվել է եզրակացություն, որը Ռուբեն Այվազյանի գնահատմամբ կեղծ է, քանի որ 7-ից 8 դրվագով ապացուցված է հանցակազմը: Այդ դրվագներն են՝ սխալ բուժումը, 9 ժամ առանց օգնության մարդուն թողնելը, հիվանդանոցի տեղափոխման արգելելը, միտումնավոր կերպով բուժումից զրկելը, մինչ 24 ժամը լրանալը կատարվել է դիահերձում և այլ փաստերԱյսպիսով Ռուբեն Այվազյանի հայրը կայուն առողջական վիճակով ստացիոնալ բուժման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հիվանդանոցում 24 ժամվա ընթացքում կտրուկ վատցել է առողջական վիճակը և մահացել է: Որդու գնահատմամբ պատճառը սխալ դեղորայքային բուժումն է, որովհետև մեծ չափաբաժնով անթույլատրելի դեղորայք է նշանակվել, որը մարդուն հյուծել է: Փորձել են հվանդին տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոց, սակայն թիվ 3 կլինիկական չի թույլատրել, իսկ «Էրեբունի» հիվանդանոցն էլ հայտարարել է, թե տեղ չունի:  Ըստ Ռուբեն Այվազյանի՝ մի շարք փաստաթղթեր հանձնաժողովը կեղծել է, սակայն ինքը ունի վկաների ստորագրություն, ըստ որի՝ իր հայրը եղել է առողջական կայուն վիճակում մինչ հիվանդանոց տեղափոխվելը: Նա հայտնեց, որ հիվանդանոցի տնօրենը փաստաբանի միջոցով գրություն է ուղարկել, որպեսզի Ռուբեն Այվազյանը հերքի իր ասածները: Ռուբեն Այվազյանն ասաց, որ ճնշումներ են գործադրվում իր և լրատվամիջոցների վրա:  Mardik.am-ի հարցին ի պատասխան՝ բանախոսն ասաց, որ իր ունեցած վարկածներից մեկն այն է, որ հիվանդանոցում կան աղանդավորներ: Ըստ Ռուբեն Այվազյանի հաջորդ վարկածի, հաշվի առնելով, որ իր հորը օրենքով սահմանված ժամից ավելի շուտ են տարել դիահերձարան, կարելի է ենթադրել, որ իրենք զբաղվում են օրգանների և հյուսվածքների  վաճառքով: Վերջին վարկածի համաձայն՝ հիվանդանոցը փորձել է պետությունից մեծ գումարներ ստանալ, քանի որ պետպատվերի շրջանակներում թանկարժեք դեղեր է նշանակվել, որոնք հիվանդը չի ստացել: Ի դեպ նա նշեց, որ ունի բազմաթիվ ծանոթներ, որոնց հարազատների հետ նույն պատմությունն է եղել: «Փաստորեն Երևանում սպանդարան է գործում, որ ինչ ուզում` անում են»,-ասաց նա:

Բժիշկները    աղանդավորնե՞ր    են,   թե՞զբաղվում   են   օրգանների   վաճառքով

Հուլիս 04, 2012 | 15:09

Այսօր «Վարկած» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում իրավագետ Ռուբեն Այվազյանը ներկայացրեց այն ամենը ինչը չէր կարող համարվել նախաքննության գաղտնիք, այն քրգործից, որը հարուցվել է իր հոր՝ մայիսի 12-ին թիվ 3 կլինիկական հիվանդանոցում մահացած Լև Այվազյանի մահվան հանգամանքների փաստով:  Ըստ Այվազյանի՝ 82-ամյա հայրը մահացել է բժիշկների սխալի հետևանքով: Լև Այվազյանը մեծ ներդրում է ունեցել հայաստանյան անվտանգությոլորտում: Նրա ղեկավարած ինեժերական խումբը մշակել է «Կալաշնիկով» ավտոմատի համար փամփուշտների նախագիծ, ինչի համար էլ Լև Այվազյանը մեդալ է ստացել:   Նրա որդին՝ Ռուբեն Այվազյանը մահվան օրից սկսած պնդում է որ հայրը հիվանդանոց տեղափոխվել է կայուն առողջական վիճակով, նույնիսկ ինքն իր ոտքով է նստել շտապօգնության մեքենա և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին իրենց ստորագրությամբ վկայում են հարևանները: Մինչդեռ բժիշկները արդարանում են, որ Լև Այվազյանը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցում 24 ժամ հետո հիվանդի վիճակը վատարացել է և հայրը մահացել է:  Ըստ` Ռ. Այվազյանի `բժիշկներն իր հորը ներարկել են թունդ չափաբաժնով «Ֆուրասեմիդ» դեղամիջոց, որն էլ հյուծել է օրգանիզմը: Այս դեղամիջոցը ջրկազրկող է, և պետք է ամենայն զգուշությամբ օգտագործելՆույնիսկ Ռ. Այվազյանը արտասահմանցի փորձագետներից պարզել է, որ «Ֆուրասեմիդ» կարելի է օգտագործել միայն 6-ժամյա դադարներով, այնինչ` իր հոր դեպքում այդպես չի արվել:  Դեպքի առնչությամբ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է հանձնաժողով, որն եկել է այն եզրահանգամանը, որ այս դեպքում բժշկական սխալ չի եղել: Այնինչ, Ռ. Այվազյանը պնդում է, թե այդ 1.5 էջանոց փաստաթղթում ոչ մի հիմնավորում չկա:  Նա կարծում է, որ մահվան պատճառ կարող է լինել այն, որ իր հորը անհայտ տեսակի դեղամիջոցներ են տվել: « Բուժման մեջ նշվում է, թե հիվանդին տրվել են Ամպրիլան դեղ, որը սպիտակ օվալաձև տեսք ունի, այնինչ հորս տվել են կարմիր գույնի դեղ»:   Լրագրողի այն հարցին, թե ինչու՞ պետք է իր հոր նկատմամբ այդպես դաժան գտնվեին բժիշկները, Ռ, Սյվազյանը մի քանի վարկած նշեց: Դրանցից մեկն  այն է, որ թիվ 3 կլինիկական հիվանդանոցի բժիշկներն աղանդավորներ են, սակայն թե ինչ աղնադի մասին է խոսքը, հրաժարվեց ասել` նշելով, թե ԱԱԾին և ոստիկանությանն արդեն իսկ հայտնել է: Մյուս վարկածն այն է, որ միգուցե այստեղ զբաղվում են մարդկանց օրգանների վաճառքով: Բանն այն է, որ «Ֆուրասեմիդի» մեծ չափաբաժին օգտագործելու դեպքում մարդը կարող է խորը քուն մտնել: Երբ ինքը պարզել է, որ հայրը մահացել է, նրա մարմինը դեղնած է եղել, անմիջապես տարել են դիահերձման, այնինչ` օրենքով պետք է դա անել մահից 24 ժամ հետո: Այնուամենայնիվ, քրեական գործը հարուցված է, նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ ոստիկանության «Կենտրոն» քննաչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s