Անլռելի Զանգակատուն… Ո՞վ ծախեց ՇԱՀՈՒՄՅԱՆԸ

S

Պատմության չարաբաստիկ անիվը նորից ետ է պտտվում, մենք հայերս հետադարձ հայացք նետելով, դեռեւս առաջին համաշխարհային պատերազմի տարիները` Հայկական Հարցին վերաբերյալ, որոշ պատմական փաստեր եւ նյութեր ուսումնասիրելով գալիս ես այն եզրահանգմանը, որ դավաճանություն գործոնը եւ փաստը գրեթե միշտ ներկա է: Որոշ դեպքերում այդ բացաական երեւույթի մեղքը բարդելով արտաքին ուժերի վրա, սակայն դա հայկական բնավորության գիծ է ամեն ինչ բարդել մյուսի վրա: Այն փաստը, որ Վանի եւ Կարսի մարզերի կորուստը Ռուսական զորամասերի նահանջով էր պայմանավորված դա փաստ է, սակայն այդ կորուստի ամենամեծ բաժինը նորից մնում է հայերի վզին, հայկական կամավորական ջոկատների եւ զորամասի շնորհիվ թուրքական յաթաղանից ազատվեցին հազարավոր հայ գաղթականներ եւ փախստականներ: Դա մի ցավալի հարց է մեր պատմաբանների համար եւ շատ վերլուծությունների տեղիք է տվել պարզելու ժամանակի սխալները եւ բացթողումները: Սակայն դրանք մնացին պատմական անցիալում եւ մինչեւ հիմա աղաղակելով անցած դարասկզբին թույլ տված սխալները: Այդ ամենը աղաղակելով ետ չես բերի… Սխալները եւ դավաճանությունը մեզ համար դարձավ ճակատագրական` ոչ միայն կորցրեցինք հայկական տարածքները այլեւ հուսալքեց տառապած ժողովրդի վստահությունը:

Մեր պատմության ներկայիս փաստերին եւ դեպքերին մանրակրկիտ անդրադառնալիս կարելի էր հանդիպել նույն « դավաճանություն » երեւույթին: Ղարաբաղյան պատերազմի տարիներին 1992 թվականի Հունիսի 13-ի Շահումյանի անկման մութ պատմության մասին լռում ենք ինչու՞ մոռացանք այդ սարսափելի օրերը: Ականատեսները եւ փաստերը մնացին մեր դժվարությամբ ձեռք բերած հաղթանակի ստվերում: Ինչու՞ չգտնվեցին Շահումյանի շրջանը դավաճանությամբ հանձնած անձանց անունները, ինչու՞ չգտնվեցի՞ն այն անձանց անուններ, որոնք ծախեցին Շահումյանը, շահումյանցուն այդ թվում նաեւ այնտեղ գտնվող ինքնապաշտպանական ջոկատներին: Փաստերը եւ տվյալները բավականին են, որպեսզի եզրակացնել եւ պնդել, որ Շահումյանի շրջանի կորուստը դա դավաճանության ամենավառ օրինակներից մեկն էր, չհաշված Գետաշենի անկումը: 1992 Շահումյանի շրջանում գտնվել է բավականին զինված ուժեր, որպեսզի կարողանաին դիմակայելու թշնամու ցանկացած հարձակումը: Բացելով փակագծերը եւ մանրամասնելով փաստերը եւ տվյալները: 1992 Թվականին մինչ շրջանի հանձնումը, Շահումյանում հունիս ամսվա սկզբին կար բավականին զորամիավորումներ, որպեսզի ոչ միայն պաշտպանվեն այլ անգամ կարող էին ազատագրել Շահումյանի շրջանի Շեֆեկ եւ Զեյվա, Գյուրզալար ադրբեջանաբնակ գյուղերը, որոնք դարձել էին ազերիների խոշոր ռազմական բազզաններից մեկը եւ շրջանին սպառնացող հիմնական վտանգը հենց այդ ուղղությունից, սպառնում: Այդ ադրբեջանական գյուղերը ոչ միայն վտանգ էին ներկայացնում Շահումյանի շրջանի համար, այլեւ նաեւ Ղարաբաղի անվտանգությանը: Ոչնչացնելով այդ միայն Շեֆեկ եւ Զեյվա, գյուղերի կրակակետերը եւ գրավելով նրանց հարակից բարձրունքները ստեղծվում էր անվտանգությանը մի գոտի, որը հնարավորություն կտար զերծ պահել շրջանի հայկական բնակավայրերը թշնամու հրետանու կրակից: Հաշվի առնելով այն կարեւորագույն փաստը, որ Շուշվա, Լաչինի եւ Ջեբրաիլի այդ թվում մի շարք շրջանների ազատագրումից հետո ադրբեջանական բանակը բարոյալքված էր եւ խուճապի մեջ, հաշվի առնելով նաեւ Ադրբեջանում ներքին քաղաքական խառնաշփոթը ու ոչ կայուն վիճակը ստեղծել էր օրհասական վիճակ, այդ համատարած խուճապի հետեւանքով Ադրբեջանական բանակում ծայր առած մասայական դասալքությունը հասնում էր աննկարագրելի չափերի: Շահումյանի շրջանի Շեֆեկ եւ Զեյվա գյուղերում ադրբեջանական զորամասերի բոլոր հնարավորությունները հայտնի էին հայկական հետախուզությանը: Այսինքն հայկական ուժերին հայտնի էր իր դիմաց կանգնած ադրբեջանական բանակի ռեալ հնարավորությունները, եւ արդեն մշակված հստակ ծրագիր կար: Հայկական ինքնապաշտպանական ուժերը բավականին ժամանակ կանգնած լինելով Կարաչինարի պաշպանական գծում ստեղծել էին բարենպաստ եւ ամուր պաշպանություն: Այսինքն ականապատված էին հայկական տարածքներ մտնող ողջ ճանապահները եւ անցանելի բոլոր ուղիները: Այսինքն բացառված էր առանց կորուստների ռազմական տեխնիկայի մուտքը շրջան: Նշեմ այն փաստը, որ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության շտաբը ղեկավարում էր Շահեն Մեղրյանը եւ նրա համախոհները: Նաեւ տեղին է նշել այն կարեւորագույն գործոնը, որ շրջանում էին գտնվում կամավորական ջոկատներ, որոնք մինչեւ արյան վերջին կաթիլը պատրաստ էին դիմակայելու հակառակորդի ցանկացած հարձակումը, եւ նրանք արդեն մարտադաշտում բազմիցս ցուցադրել էին դա եւ միայն բավակականին էր նշել այդ ջոկատների անունները որոնցից էր « Հատուկ Գունդը » « Արաբոյի, Գարեգին Նժդեհ, Ալաշկերտ, Այգեստան, Զորավար Անդրանիկ, Կոտայք Սասունցի Դավիթ, Տիգրան Մեծ, Կոռնիձորի ջոկատը » ջոկատները շրջանում էին նաև «Գետաշենի վրիժառունների » ջոկատները, որոնք պատրաստ էին ցանկացած պահին մարտական ակտիվ գործողություններ սկսել Գետաշենի տարածում եւ անգամ շարունակել առաջանալ մինչեւ ադրբեջանական խիտ բնակչություն ունեցող տարածքներ, որը իր հերթին ավելի կհեշտացներ մեր ինքանպաշտպանական ջոկատների գործողությունները: Այդպիսով Հունիսի սկզբին Շահումյանի կենտրոնական շտաբում գումարված ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարների ժողովի ժամանակ Հ.Հ. « Հատուկ Գնդի » հրամանատար` գնդապետ Վլադիմիր Կարապետյանի կողմից ներկայացվում է Շահումյանի ադրբեջանաբնակ Շեֆեկ եւ Զեյվա գյուղերի ազատագրման եւ անվտանգության գոտի ստեղծելու հստակ ծրագիր, սակայն այդ ծրագիրը չգիտես ինչու կտրականապես մերժվում է Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի ղեկավարների` հիմնականում Շահեն Մեղրյանի կողմից, հետագայում հենց այդ սխալն էլ դառնում աղետալի ողջ շրջանի համար: ( Անգամ Շահումյանի կորուստից հետո Մեղրյանին հանդիպման ժամանակ նա խոստովանեց, որ իրեն խաբել են ) Այդպիսով Շեֆեկ եւ Զեյվա գյուղերը եւ նրանց հարակից բարձրունքները ռազմավարական առումով հանդիսանում էին շատ կարեւորագույն գործոն ողջ Արցախի եւ Հյուսիսային Արցախի անվտանգության համար, քանի որ Շեֆեկի գյուղի կարկտացրիչ կայանի բարձրունքներում տեղակայված ադրբեջանական հրետանային մարտկոցները կրակի տակ էին պահում Շահումյանի շրջանի բոլոր հայկական բնակավայրերը, եւ ամեն օր կատաղի կրակի հետեւանքով զոհվում էին տասնյակ խաղաղ բնակիչներ եւ ինքնապաշտպանության ջոկատների մարտիկներ: Այդպիսով ազատագրելով այդ երկու ադրբեջանաբնակ գյուղերը, ազերիները առհասարակ զրկվում էին հարակից բարձրունքներից, մնալով այդպես ասած հարթավայրում: Հայկական ուժերը անցնելով ամուր պաշպանության դյուրին էին դարձնում շրջանի պաշպանությունը, վերահսկելով անվտանգության գոտին, քանի որ մարտական գործողությունների շարունակվելու դեպքում այս անգամ մարտերը ընթանալու էին Ադրբեջանական խիտ բնակեցված տարածքներում: Ինչպես ասացի նախորդում ապահովվելով Շահումյանը շրջանի հայկական գյուղերի անվտանգությունը ազերիների հրետանու ուղիղ նշանառությունից: Բացի դա Շեֆեկի նույն բարձրունքները օգտագործելով հայկական հրետանային մարտկոցները կարող էին կրակի տակ պահել Ադրբեջանի ամենանշանավոր շրջաններից մեկը` Գերամբոյի ողջ շրջանը (Կասում-Իսմաիլովի ) իր շրջկենտրոնով: Այդպիսով Գնդապետ Կարապետյանի զորամիավորումներ միայն իրենց ուժերով պատրաստ էին ազատագրել եւ կազմակերպել Հյուսիսային Արցախի ամուր պաշտպանություն: « Հատուկ Գունդը » տրամադրության տակ կար ծանր հրետանի եւ մեկ տանկ, որի միջոցով գնդի գումարտակները կարող էր նվազագույն կորուստների գնով ազատագրել նշված տարածքները: Շահումյանի ինքնապաշտպանական շտաբում Գնդապետ Կարապետյանի ծրագրի մերժումից հետո, գնդի հրամանատարը որոշում է իր զորամասերի մի մասը ուղարկել Հայաստան ժամանակավոր հանգստի, քանի որ մի քանի գումարտակներ մի քանի ամիս շարունակ գտնվել էին պաշպանական գծում: Այդպիսով զորամասերի մի մասը հունիսի 8-ին ճանապահելուց հետո Գնդապետը մնում է շրջանում, սպասելով Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի հետագա գործողություններին: Սակայն Շահումյանի ինքնապաշտպանական շտաբը կտրուկ փոխում է իր որոշումը եւ գնդապետ Վլադիմիր Կարապետյանից գաղտնի մշակում է մեկ այլ ծրագիր, վնասազերծելով շրջանի սահմաններին գծում տեղադրված հակատանկային բոլոր ականները, այդպես ասած պատրաստվելով հետագա « հարձակմանը »: Մեկ շաբաթ ձգձգվող այդ նախատեսված « հարձակում », որ պլանավորել էր այդ շտաբը, Շահեն Մեղրյանի գլխավորությամբ հնարավորություն էր տալիս Ադրբեջանի իշխանություններին կաշառելով Ադրբեջանում տեղակայված նախկին Սովետական 4-րդ բանակի հրամանատարությանը 23-րդ դիվիզիայի զորամասերը, որոնք տեղակայված էին Գանձակում դուրս բերել Շահումյանի ուղղությամբ: Ռուսական զորամասերի հրամանատարները օգտագործելով իրենց ռազմական տեխնիկան արշավում են Շահումյանը: Խորհրդային զրահատեխնիկան` տանկերը եւ զրահատեխնիկան առանց խոչնդոտի մտնում են հայկական գյուղեր: Հաշվի առնելով այն փաստը, որ ինչքան տգետ հրամանատար պետք է լիներ, որպեսզի մեկ շաբաթ առաջ պաշտպանական գծի վրա տեղակայված ականների ականազերծման հրաման տար, բացելով շրջանի ճանապարհը թշնամու տանկերի եւ զորքի առջեւ: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ինքնապաշտպանական շտաբը փոխարենը շրջանի սահմանային գծի պաշպանությունը ապահովվեր, եւ բնակչության, զբաղված էր միայն թալանով եւ ահաբեկությամբ: Մեղրյան Շահենի եղբոր` Գյուլիստանի ջոկատը զբաղված էր ներքին հարցեր լուծելով: Այսինքն ահաբեկելով եւ պատժելով շրջանի ղեկավարների դեմ արտահայտվող գյուղացիներին: Եթե մշակվել էր շրջանը Ադրբեջանցիներին հանձնելու ծրագիր, ապա ինչու՞ նախորոք խաղաղ բնակչությունը տեղահանման հրաման չտվեց, կամ կարելի էր այդ ամիսների ընթացքում ողջ բնակչությանը տարահանել Լեռնային Ղարաբաղ: Եւ ինչու՞ Գնդապետ Կարապետյանից գաղտնի որոշեցին հանձնել շրջանը: Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի ղեկավարները խաղաղ բնակչության տարահանման հնարավորությունը ունեին… Ինչու՞ ինքնապաշտպանական ջոկատների համար անակնկալ էր շտաբում կայացրած այդ դավաճանական քայլը: Գնդապետ Վլադիմիր Կարապետյանի եւ Հատուկ գնդի մարտիկների շնորհիվ կարողացան Կարաչինարի բնակչության մի մասը մազապուրծ փախնել ադրբեջանական հրոսակներից: Շահումյան մտած ադրբեջանական ոչ մի ռազմական տեխնիկա չպայթեց ականների վրա, այսինքն ճանապարհը բաց էր նրանց առջեւ եւ դա փաստ է: Հատուկ Գնդի տղաների նռնականետերով կանգնացրած մի քանի մարտական միավորները կասեցրել էին ռուսական տեխնիկայի առաջխաղացումը: Գնդապետը արագ կազմակերպելով պաշտպանությունը եւ անվտանգ նահանջը ապահովվելով խաղաղ բնակչության գաղթը: Գնդապետին անակնկալ էր Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի դավաճանական քայլը նրա վրա ծանր ազդեցություն էր թողել նաեւ Շահումյանի բնակչության նահանջը եւ անկումը: Նա չկարողացավ շահումյանցիներին անպաշտպան թողնել 20 հազար մարդ կանայք երեխաներ ծերեր փրկվեցին միայն նրա ջոկատների շնորհիվ, ինքը ականատես էր այդ ամենին ճիչ, լաց խուճապ գաղթ եւ դավաճանություն սարսափելի էր, եւ նա իզուր չէր որ ասել է հետևյալ խոսքերը, « Որ երբ հասնեմ Հայաստան ապա իմ ձեռքով եմ գնդակահարելու այդ դավաճանին… » Կարծես թե գնդապետը գուշակել էր, թե ով է կանգնած այդ դավաճանության ետեւում: Ցավոք սրտի գնդապետը այդպես էլ չհասավ Հայաստան, որպեսզի պատժեր Դավաճանին: Հունիսի 17-ին Վլադիմիր Կարապետյանը եւ Մարտակերտի ինքնապաշտպանական գումարտակի հրամանատար՝ Վագիֆ Գալստյանը, Մարտակերտի շրջանի Մատաղիսի գյուղի մատույցներում մեքենանայով պայթում են հակատանկային ականի վրա, ողջ է մնում միայն վարորդր: Պայթած մեքենայի ականատեսները վկայում են, որ պայթուցիկը եղել է մեքենայում, ոչ թե ճանապահի վրա: Ահա այստեղ նույն դավաճանի ձեռագիրն է: Այդ ամենը պարզաբանելով կցանկանաի մանրամասնել այն հակառակ երեւույթը, որը կարող էր լինել եթե Շահումյանի ինքնապաշտպանական շտաբի կողմից չականազերծվեին այդքան կարեւոր պաշպանական հակատանկային ականները: Հարձակման ժամանակ ռուսական զրահատեխնիկան հանդիպելով սահմանագծին հայկական հակատանկային ականներին անակնկալի կգաին, եւ առաջին ռազմական տեխնիկայի կորուստները ռուս անձնակազմներին եւ հրամանատարներին խուճապի մեջ կգցեր եւ նրանք չէին համարձակվի հաշթարշավով շարունակել առաջխաղացումը: Շահումյանի ինքնապաշտպաններին ավելի հեշտ կլիներ կանգնեցնել մարտական մեքենաները եւ հետեւակի մուտքը շրջան: Բացի այն որ Շահումյանում կար մարտական տեխնիկա, որը տեղի ինքնապաշտպանական շտաբը աննպատակ էր օգտագործում, տեղական ինքնապաշտպանական ջոկատներին չունեին հստակ ծրագիր եւ պայմաններ, չհաշված այն որ Գյուլիստանի ջոկատը, որը մինչև ատամները զինված էր, զբաղվում էր միայն պատժիչ գործողություններով ահաբեկելով շրջանի գյուղացիներին: Շրջանի ղեկավարների դավաճանության հետեւանքով շատ բացթողումները կաին, բացի դա շրջանում պաշտոնյանների կաշառակերությունը եւ բնակչության բարոյալքված ու տնտեսական վիճակը ստեղծել էր անվստհության մի մթնոլորտ տեղական իշխանությունների հանդեպ: Շրջանի բնակիչների գանգատները եւ բողոքները ղեկավարներ հասցեին փաստ էր, ոչ մեկ դա չի կարող հերքել: Բացի այդ բացասական երեւույթները Ադրբեջանին աջակցող KГБ գործակալների ներկայությունը փաստ էր, ի տարբերություն մեր այդքան փառափանց « գաղտնի գործակալության » Ադրբեջանցիները կարողանում էին հստակ ինֆորմացիա ստանալ հայկական կողմի մասին, եւ կարողանալով օգտագործել այդ ինֆորմացիա կարող էին հասնել կրկնակի հաջողությունների: Այդ փաստերը առանձնացնելով հատ առ հատ կարելի է տեսնել նույն կրկնությունը նաեւ Արծվաշենի անկման տարբերակում, կարծես թե դա նույն ձեռագիրն էր: Եւ արդյոք ո՞վ է կանգնած այդ գլուխկոտրուկների ետևում, այդ մասին հնարավորին է, որ լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչու՞ մինչեւ հիմա ոչ մեկ հարց չի տվել նրան թե ո՞վ էր այդ դավաճանությունների ետեւում կանգնած, ու՞մ հրամանով էր հանձնվել Շահումյանի շրջանը, ու՞մ հրամանով հազարավոր շահումյանցիներ արժանցան այդ դառը ճակատագրին, ու՞մ հրամանով հայկական ինքնապաշտպանական ջոկատները հայտնվեցին ադրբեջանական ծուղակում, ու՞մ նկատի ուներ Գնդապետ Վլադիմիր Կարապետյանը Դավաճան անվանելով: Հարցերը շատ են իսկ պատասխանատու այրերը լռում են մենք նույն պես, իսկ հետո էլ ասում ենք թե անցիալի դավաճանությամբ կորցրեցինք Վանն ու Կարսը:

Իսկ Շահումյանի մասին ո՞վ է հիշելու….

20/11/2011 ՎՀ © VH

   Լրիվ   տեսանյութը   տակի  հղումում  Գարեգին Նժդեհի Ջոկատ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆ

Запись опубликована в рубрике Uncategorized с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s