Ցավալի է… Լացեմ թե՞ Խնդամ

{

Մեր  ժողովուրդը  չգիտես   ինչու իրեն համար կուռքեր է ստեղծում, եւ այդ կուռքերի ետեւից է գնում, իսկ իրական հերոսները, որոնց  ետեւից  պետք է գնա ազգը, այսօր ոտնահարված են թե ժամանակի եւ թե իշխանությունների կողմից, այդպես կոչված պետական այրերից շատերը  « Լեքսուսներով »  են ման  գալիս, իրենց ետեւում ունենալով հզոր նյութական միջոցներ եւ ստեղծելով իրենց գործի հետ զուգահեռ միջոցներ` գործարաններ եւ առեւտրի կետեր: Ցավալին այն է, որ պատերազմի տարիներին այդպիսի մարդկանց բերած օգուտը գրեթե չէր երևում, չհաշված, որ դա նրանց առիթ տվեց ստեղծել նյութական խոշոր միջոցներ եւ թե կեղծ հերոսական նկարագիր: Այսօր այդ կուրցքները զարդարված  «հերոսներից »  շատերը շարունակում են նույն ոճով, թալանել առանց այն էլ  աղքատ  երկրի կարողություները: Չմոռանալով, որ ժամանակին իրենց ենթակայության տակ եղել են հերոսություն գործած մարդիկ: Այսօր երկրապահ կոչվող կառույցը չգիտես ինչու դարձել է առաջվա կոմերիտմիությունը, որտեղ ընդունվում են նոր սերնդի երիտասարդներ, որոնք իրենք իրենց չգիտես ինչու համարում են ազատամարտիկներ, մինչդեռ իսկական երկրապահները մատնված են անուշադրության, այդ շքանշանները եւ մեդալները, որոնք նվիրում են կամ վաճառում ցանկացած գործարարի իր առատաձեռն համագործակցության շնորհիվ: Մինչդեռ իսկական ազատամարտիկներից շատերին անգամ այդ կառույցի կողմից իրենց հերոսությունների համար անգամ հասարակ մի շնորհակալագիր չի տրվել երբեւե: Պաշտպանության նախարարության կողմից անտեսվել են, նրանք ստեղծվել է մի արհեստական  « Բերմունդյան եռանկյունի » ՊՆ- գցում է երկրապահի վրա, իսկ նա էլ ՊՆ-ի վրա, եւ այդ անիմաստ քաշքշուկից հիասթափված հերոս ազատամարտիկները ստիպված լռում են, չփորձելով բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Հիմա մոռանալով ազգի նվիրված արժանի զավակներին, մեր ժողովուրդը չգիտես ինչու նախընտրում է եւ գնում է Լևոնափաշինյանական կամ Ջահանգիրասարգսյանական կոչվող « փրկիչների » ետեւից, եւ չհասկանալով, որ այդ « խղճուկները»  դառնալով իշխանության  տեր, ավելի սարսափելի կլինեն քան իրենց նախորդները: Հիշենք հայկական առածներից մեկը, կարծում եմ կարիք չկա ասելու, ինձ թվում է գուշակեցի՛ք:  Մի թե մեր ժողովրդի միջից չգտնվեցին արժանավույներս առաջնորդներ, որ կարողանան ճիշտ ճանապարհով տանելու աշխարհասփյուռ հայ ազգիս հոտը: Այդպիսի մարդիկ կան, որոնց ոտնատակ ենք տվել եւ մոռացել ենք նրանց, սակայն հիմա սերնդափոխության հետ գալիս է մի նոր սերունդ, մի նոր երիտասարդություն որոնք փոքր գլուխներով, իսկական պապայի մանկլավիկ զավակներ, որոնք բջջային թանկարժեք հեռախոսներով եւ մեքենաներով այսօրով տնօրինում են երկրին եւ ժողովրդին, ուշադի՛ր նայեք նրանց բարակ ու նուրբ մատիկներին եւ կհամոզվեք ինքներդ, թե այդպիսի փափկասուն զավակները ինչ նպաստ կարող են բերել մեր երկրի ապագայի կառուցման գործին: Մոռանալով ազգայն պատկանելիությունը այս գլոբացման դարաշրջանում մենք միշտ մոռանում ենք, որ միեւնույն է քանի տարի կամ դար էլ ապրենք, թեկուզ մեկ այլ երկրում մենք միեւնույնն է մնալու ենք Հայ: Համասեռամոլ դառնալով, կամ ժամանակակից բջջային հեռախոս կրելով չեն դառնում եւրոպացի, դա՛ գռեհիկ է նայվում, հարկավոր որպեսզի մենք մնանք մեր բարքերի մեջ եւ մեր կերպարի: Կարդացեք Մեծ Րաֆֆու գրվածքները եւ կհամոզվեք, որ մեծ վիպասանի ժամանակաշրջանում եւս եղել են նման  մոլախոտեր,  որոնք  իրականում  միայն   « թասիբի» եւ «նամուսից » են խոսացել, բայց իրականում եղել են վիժվածքներ եւ ոչնչություններ: Կցանկանաի առանց փոփոխումների մեջ բերել վիպասանի ա՛յս մի քանի տողերը, որոնք համեմատելով ներկայիս քաղաքական գործիչների հետ կստանանք այժմյան ազգային ժողովի պատգամավորի նկարագիրը: « Փաշան եթե կարելի է այդպես կոչել, մի ահագին մսեղեն բլուր էր, հաստ փորով, հաստ գլխով, հաստ ձայնով, մի խոսքով նրա մեջ ոչինչ նուրբ եւ տաշած բան չկար: Նուրբը նրա մեջ, միայն տաճկական բարձր պաշտոնյաի բնական խելքն էր, խորամանկությունը կեղծավորությունը, որը նենգավորության էր հասնում »: (Կայծեր Նահանգապետ փաշան էջ 52 ) Ինքներդ համոզվեք արդյոք սա՛ մեր ժամանակվա երեսփոխան` պատգամավորներից շատերի նկարագրությունը չէ՞ր արդյոք, որոնք մեր ազգային արժեքներից են խոսում: Ինչպես ասում է մեր ժողովուրդը « դատարկ կարասը ավելի ուժեղ է զնգում »  Այդպիսի վտանգավոր քաղաքական գործիչները ամենուրեք են նաև այդպիսի նախարարներ: Ետ նայելով մեր մեծերին եւ նրանց թողած մեծ ժառանգությանը կարելի է հպարտանալ, որ ցանկացել են կրթել նոր սերունդներին, մենք չգիտես ինչու սիրել եւ սիրում ենք օտարինը, օրինակ բերելով Նաստրադամուսին: Ճիշտ է նա եղել է բանիմաց եւ տաղանդավոր, սակայն հեռու չգնալով կարելի է հիշել մեր գրականության մեծերից մեկին` Խնկո Ապորը: Ինչո՞վ էր պակաս նա Նաստրադամուսից, նա գրելով իր « Մկների Ժողովը » գլուխգործոցը… Հեղինակը գուշակել էր այժմվա մեր ազգային ժողովը: Ինչպես մեր ժողովուրդն էր ասում, « Ասա՛ ընկերդ ո՞վ է, ասեմ դու՛ ով ես »: Անհասկանալի է, երևի մեր ազգը սիրու՞մ է մականուն ունեցող անհատականություններին,  սակայն իրականում կյանքը ցույց է տվել, որ մարդը մնում է միշտ նույնը. Ինչպես կա իրականում, ժողովրդական առածն ասում է ` « Կարմիր կովը կաշին չի փոխում »: Շատերը չգիտեն որ մականուններըը չեն դրվում, այլ դրանք կնքվում են, իսկ ինչու՞ մենք չընտրենք  այնպիսի  մականուններով  մարդկանց,  որոնք  կունենան « Տաղանդ » կամ « Հանճար » մականուններ: Իսկ փոխարենը մենք ընտրում ենք կռծողների, եւ բուսական մոլախոտերին պատկանող անվանումներով հեղինակությունների: Ժամանակները փոխվել են կյանքը նույնպես, սակայն արհեստականորեն ստեղծված քաղաքացի եւ գյուղացի բալանսը խախտվել է, այն հասարակությունը, որի միջեւ խախտված է դա, չի կարող ընթանալ դեպի նորմալ զարգացում: Հիմա Հայաստանում խախտված են նաև կապիտալիստ եւ աշխատավոր բալանսը: Այսինքն Հայաստանում չի գործում ոչինչ, մենք վերցնելով Կապիտալիզմի բոլոր բացասական երեւույթները միացրեցինք Սոցիալիզմից ժառանգած բացասական դրվածքին եւ վերջնական գումարում ստացվեց Սոդոմ-Գոմոր: Առաջվա  «համբալը »  այսօր տեր եւ տիրական է իսկ ժամանակի այդ  քաոսի մեջ բոլոր հանցավոր տարրերը կարողացան դառնալ քաղաքական գործիչներ եւ գործարարներ: Այդ համակարգը դժվար է փոխել կամ քանդել, քանի որ այդ վարակի հիմքերը ամուր են, միակ ելքը դա դասակարգային պայքարն է, հիշե՛նք Թումանյանի շատ հեքիաթներում եւ գրվածքներում առկա են նման հասարակարգին վերաբերող գրվածքները: Ինչու՞ ժողովուրդը ճիշտ պայքարը թողած գնում է շինծու  « հերոսների »  ետեւից,   որոնք  միեւնույն է  գալով իշխանության գլուխ մոռանալու են ժողովրդի տառապանքի այդ դժվարին ճանապարհը: Ինչու՞ մոռացանք այն գործիչներին, որոնք դարձել են խորհրդատուններ եւ ճանաչված եւ հարգված մարդիկ, օրինակները  շատ են, միան կթվարկեմ մի քանի նախկին  վարչապետների, որոնք կոպեկներով ծախեցին Արմենթելը ու Կոնյակի գործարանները, եւ այռուծի մեծ բաժինը յուրացնելով դարձան « մեծահարուստ գործարարներ » իսկ հսկա շահույթներով ապահովեցին իրենց, և իրենց ժառանգների անձնական բարեկեցիկությունը: Հարկավոր է գործել, որտեղ մնացին մեր հայ երիտասարդ վրիժառունների պատիվն ու թասիբը, որ այսօր նախընտրելով վիզ ծռել հարստահարիչների առջեւ ստանալով իրենց օրվա թուլփայը: Այսօր հպարտանում են, որ իրենց մորքուրի կամ հորեղբոր զոքանչը, ինչ որ մականունավոր հեղինակության վարորդի հորեղբոր եղբայրն է: Մինչդեռ ե՞րբ ենք անթասիբ ապրելու, Նաիրի Հունանյանին դավաճան անվանելով ինչու՞ ենք մոռանում, որ կաին մարդիկ, որ  ավելի հանցավոր էին քան նա, ինչու՞ չենք հիշում այն խոսքերը, որ ասաց նա, ինչու՞ մյուսների հանցանքը դատապարտող միակ զոհը նա եղավ, սակայն Հոկտեմբերի 27-ից օգտվելով, որոշ մարդիկ դարձան ավելի հզոր եւ ուժեղ, դիզելով հսկա կարողություն հարստության: Հիմա էլ կան մարդիկ, որոնք անցնելով Ղարաբաղյան պատերազմի ողջ ծանծաղուտներով չհասան այն մեծարմանը, որքան մի պատգամավոր, որը Հոկտեմբերի 27-ի միջադեպի օրը վախից միզելով տակը, կարողացավ արժանանալ փառքի ու մեծարանքի: Պատմության չարաբաստիկ անիվը նորից ետ է պտտվում, եւ այդպիսինների «հերոսների » պատճառով էր, որ զորավարներ Անդրանիկը, Դրոյն, Նժդեհը եւ էլի ուրիշ մեծ հայրենասերներ ժամանակին լքեցին իրենց հայրենիքը եւ հեռացան, հիմա էլ նույնն է կատարվում ներկայիս ժամանակում ազատամարտիկներից շատերը ստիպված լքելով հայրենիքը հեռացան, մեր ժողովուրդը եւ հայրենիքը չկարողացավ արժանավույնս գնահատել նրանց, ինչպես հարկն էր: Հիմա նոր եկող սերունդը ոչինչ չի ուզում փոխել, փորձելով ապրել մանկլավիկների նման լինել հարստահարիչ մոնոպոլիստների ստրուկը, այդ կարգավիճակով հեշտ է ապրել: Չկա այն պայքարի կրակը, չկա Թեհլերյաններին հաջորդողները, իսկ Նայրիի Հունանյանների նմանները, որոնք ցանկանալով փոխել մի բան այս երկրում, սխալ գործելով և անմտածված, այդպես էլ կկորչեն եւ կփոշիանան բացասական «Դավաճանի» պիտակը թողնելով մեր պատմության մեջ: 

20/10/2010© V

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s