Իսպանական Հեղափոխությունը եւ Ղարաբաղյան Շարժումը

k

Իսպանական   Հեղափոխությունը   և  Ղարաբաղյան  Շարժումը  

 

Իսպանիան   հեղափոխության նախաշեմին է… Հասարակությունը հասկանալով, որ անգամ երկրի  իշխանությունների փոփոխությունից հետո էլ երկրում ոչինչ չի արվում կանգնեցնելու տնտեսական անկումը եւդրա վառ ապացույցը այս վերջին  երկու   տարիների  այդ   պայքարը կարծես թե անիմաստ է դառնում: Խոսե  Լուիս Ռոդրիգես Սապատերոյի   իշխանությունը  փոխարինեց  ընդիմական Մարիանո Ռախոյի   կառավարությունը,    որոնք  մինչ  այդ  էլ մեղադրվում  էին    մի  շարք  խոշոր     հանցավոր    գործերի  մեջ, սակայն  դա  նրանց   չխանգարեց, որպեսզի  նորից  վերադառնան իշխանական իրենց առանձնասենյակները: Իսպանական  ժողովուրդը   հիմա   հստակ  ծրագրեր  է  մշակում,  որպեսզի    կարողանա    նորից   վերադառնալ ոչ վաղ  պատմական   անցյալը    1931–1939   թվականներին   կորցրած   Իսպանական   Հանրապետությունը,  որը   իր  կարճ  գոյատեւման  ժամանակահատվածում   կարողացավ   ավելի  շատ   բան  անել,  քան  թե  այս  վերջին   տասնամյակների  ընթացքում իշխանավարած դեմոկրատական կոչվող իշխանությունները: Այդ հարստահարիչ  եւ հանցագործ  իշխանությունները նախաձեռնությամբ եւ շնորհիվ պետական միջոցները  վատնելով իրենց անձնական նպատակների   համար, երբեմնի հարուստ  եւ  հզոր  երկրիը   հասցրեցին   ծայրահեղ  աղքատության շեմին:  Իսպանական   հասարակությունը այժմ ցանկանալով երկիրը դարձնել սոցիալիստական հանրապետության, որտեղ կարժեքավորվեն մարդու իրավունքները եւ ազատությունը: Կապիտալիստական համակարգում արժեքները եւ մարդու իրավունքների երբեք չի կարելի գնահատվել ինչպես հարկն է, եւ դա ապացուցեց ժամանակը, ինչպես Մարքսն էր ասում « Աշխատավոր դասակարգը ավելի շատ հարգանքի եւ ուշադրության կարիք ունի, քան թե հացի »: 1988 թվականին Խորհրդային Հայաստանում սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը դա առաջին հերթին գոյապայքար էր, որը սկսվելով էկոլոգիական եւ բնապահպանական հարցերից եւ վերջանում էր մինչև պետական ապարատի չինովնիկների անօրինականությունները ու ոտնձգությունները քննադատելով: Այն ամենը ինչ եղել է մեզ մոտ 1988 թվականին հիմա տիրում է Իսպանիայում դա նույն պատկերն է ինչ մենք անցանք 1988 թվականին, միայն այն տարբերությամբ, որ Իսպանացիները Կապիտալիստական համակարգից ցանկանում են անցնել Սոցիալիստական համակարգի: Իսկ Հայստանում Խորհրդային իշխանության եւ Ազգային զարթոնքի արդյունքում մենք ստացանք, այդպես ասած պատմականորեն մոռացված մի հասարակություն, որը կոչվում էր « Նեխած եւ Փտած Բուրժուզիա », որն էլ իր հերթին բռնաբարեց մեր ազգային արժեքները` բարոյականությունը եւ ազատությունը: Հայաստանի նման փոքրիկ երկրում չի կարելի օգտագործել մոնոպոլիստական համակարգը, քանի որ այս Մաուզերիստ եւ թալանչի ֆիոդալական բարքերը որդեգրած իշխանության կողմից ամեն ինչ արվելու է որպեսզի պետականորեն ամրագրվեն իրենց անձեռնամխելիությունը, այսինքն քանի իրենց ձեռքում է հզոր նյութական եւ ֆինանսական միջոցները, ապա նրանք իրավացի են ցանկացած հարցում: Արդարադատության համակարգը կախված է նրանց քմահաճույքից: «Սոցիալիստական » բառը Հայաստանում սարսափ է առաջացնում Հայաստանի իշխանություններին քանի որ նրանք չեն ցանկանա կորցնել իրենց գերիշխանությունը եւ թե մոնոպոլիան, իսկ մեր հայ հասարակության մեծ մասը Սոցիալիզմը հասկանում միայն է Խորհրդային ժամանակահատվածը: Այդպես իրենց ձեռքում ունենալով պետական եւ քարոզչական լրատվական միջոցները, փորձում են ժողովրդի աչքին արժեզրկել ու սարսափեցնել Սոցիալիստական եւ Սոցիալիզմ բառերով: Սակայն Սոցիալիզմի նոր մոդելը առկա է Չինաստանում եւ Շվեդիայում, այդպիսի արագ զարգացում ինչպիսին է Չինաստանում չկա եւ ոչ մի տեղ: Նրանք կարողացան գտնել իրենց զարգացման նոր մոդելը, որպեսզի երկրի բնակչությունը կարողանա լինել ապահովված տնտեսապես եւ սոցիալական առումով: Իսպանական մանարխիային եւ իշխանությանը նույն ուղով են գնում ինչ Հայաստանի իշխանությունները, երկրի բարձրաստիճան ղեկավարները եւ չինովնիկները վատնելով պետական միջոցները եւ բանկային համակարգը օգտագործելով իրենց անձնական կարիքների համար ւննկացրին պետությունը, սակայն Իսպանացիները ի տարբերություն մեզ չունեն ճանապարհների շրջափակում եւ արտաքին թշնամիներ, բացի այդ էլ բնակչությունը քանակը հասնում մոտ 42 միլիոնի: Իսկ Հայաստանի պարագայում մենք ունենք չավարտված պատերազմ, բնակչության արտագաղթ, թշվառություն, մուրացկանություն, արտաքին պարտքեր, եւ բարոյալքված հասարակություն, ու ամենակարեւորը լկտի ու սանձարձակ օլիգարխներ: Այսքանից հետո հարկավոր է կողմնորոշվել թե ո՞ր ուղին է Հայ ժողովրդի համար նպատակահարմար` արտագաղթի թե հեղափոխության

15/10/2012 Իսպանիա © VH Վարդան Հովհաննիսյան

 


;jl;;

Запись опубликована в рубрике Uncategorized с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s