Ուրախ ժամանց ի՛մ ժողովուրդ

http://asekose.am/news/article/view/11/104098/

Ուրախ ժամանց ի՛մ ժողովուրդ

Ո՞րն է ճշմարիտ ուղին, այդ հարցը միշը կարծես թե տալիս է ամեն մի հայ երբ քնից արթնանում է, մտահոգվելով ներկայի եւ ապագայի համար: Կարծես թե ներկան անիմաստ է, իսկ ապագան անկանխատեսելի: Հայ ժողովուրդը իր պատմության տարբեր ժամանակահատվածներում տեսել է շատ արհավիրքներ եւ դժվարություններ, եւ այդ ցավերը եւ տառապանքները անպակաս են եղել: Օտար նվաճողների արշավանքները երկիրը այրելով եւ թալանելով դարձրել են ավերակ: Սակայն միշտ գտնվել են հայրենասեր արքաներ կամ իշխաններ, որոնք կարողացել են նորից այդ ամենը կարգավորելով համախմբել ժողովրդին եւ ստեղծել ամուր տնտեսություն, որի հիմքի վրա ստեղծել են բանակներ եւ ինքնապաշտպանական շինություններ եւ վերջիվերջո պետություն: Եւ այդ ամենի ետեւում կանգնած է ընդամենը մի քանի գործոն, որը մատների վրա կարելի է հաշվարկել, որոնցից է Հայրենասիրությունը, նվիրվածությունը եւ ազգասիրությունը: Սակայն ամենակարեւորը հարցը դա մնում է ժողովուրդը եւ ազգը, որի միավորումից եւ համախմբումից է կախված այդ հետագա գործընթացները: Սակայն մեր ժամանակներում այս արտագաղթը ոչ թե պատերազմի կամ բնական աղետների հետեւանքով է, այլ սեփական իշխանությունների հալածանքների: Իսկ ցավը այն է, որ մենք ինքներս չենք հասկանում այդ աղետի հետևանքները: Այն մարդիկ որոնք հեռանում են հայրենաիքից վիրավորված լինելով իշխանություններից արդեն ատելությամբ են լցվում դեպի իրենց հայրենիքը, չնայած նրանք հայրենիք ասելով միայն հաշվի են առնում բացասական գործոնները` այսինքն հանցագործներով լցված Ազգային Ժողովը, ժողովրդին ահաբեկող իշխանությունները եւ շրջապատում տիրող դասակարգային ոտնահարումը ու նվաստացումը: Ես միայն նշեցի հիմնականներ, չհաշված այն մնացածը, որը գոյություն ունի:  Անկախություն ի՞նչ է կոչվում, եթե այդպիսին մենք տեսնում ենք Հայաստանի տարբերակում դա   ինքնախաբեություն է: Անկախություն չի նշանակում հասարակության մեջ շերտավորում դնել` հարուստներ աղքատներ, անկախություն չի նշանակում վախով քնել եւ արթնանալ, անկախւթյուն չի նշանակում արտագաղթեւ բռնություն, անկախությունը չի նշանակում հանցագործներին պարգևատրում: Մեր տարբերակում Անկախություն ասելով մեր հասարակությունը հասկանում է միայն Ազգային ժողովում նստած` բութ եւ հոգնած դեմքերը, խնդրում եմ թող ներեն այն խելամիտ պատգամավորները, դա նրանց չի վերաբերում եւ Սփյուռքի նախարարուհու Մոնալիզյան ժպիտը, որը իրեն պատկերացնում Մայր Հայաստանի դերում: Իսկ դա միայն իմ կարծիքն է կարող եք հարցնել մեր հասարակության,թե քանի՞ հոգի են համակարծիք այս խեսքերիս: Մեր հայ հասարակության մեջ դասակարգային այս շերտավորումը հանգեցրել է մի բանի, մասնատել ազգինը, առանց այն էլ բաժանված ենք տարբեր կուսակցությունների: Կարծում եմ շատերը կհամաձայնվեն որ Ազգային Ժողովում հայտնված մականունով տղերքը, որոնք մի ժամանակ «բորդյուրներին պպզած »արևածաղիկ չրթելով եւ թքելով իրենց օրն էին անցկացնում, հիմա հավաքվել են ազգային ժողով եւիրենց փողոցային « բազառը » շարունակում են այստեղ, անգամ դա համարելով իրենց համար աշխատանք, նույնիսկ լավ վարձատրվելով: Չնայած կարելի է նրանց առհասարակ չվարձատրել, քանի որ միեւնույնն է նրանք իրենց սեփական բիզնեսներով անգամ կարող են ոչ միայն իրենք ապրել, այլեւ կերակրել իրենց ընտրազանգվածին:  Իսկ դու  կահարցնեք թե ի՞նչ կապ կա անկախության հետ, այդ ամենը: Սակայն արդյունքում որտեղ հայտնվեցին հայրենասեր հարյուր հազարավոր նվիրված տղաներ, որոնք անկախության դրոշով էին քայլում դեռեւս կոմունիստների ժամանակ, նույնիսկ վտանգելով իրենց կյանքը: Ձեզ լավ օրինակ Պարույր Հայրիկյանը: Իրականում Անկախությունը դա միայն դրոշով եւ հիմնով չէ որ անկախ պետք է լինի, Անկախություն նշանակում է, որ այդ երկրում ապրող քաղաքացին պետք է անկախ լինի, ազատ եւ պաշտպանված: Հասարակության ապրելաձևով պետք է ձերբազատվի այդ պարիսպային քաղաքականությունից: Սա ուրարտական միջնադարը չէ, որպեսզի նորմալ երկրում ապրող քաղաքացինների առանձնատները ունենան ավելի բարձր պարիսպներ քան եղել են միջնադարում, բոլորիս հայտնի է թե մութ եւ սև գործեր միշտ լինում են, հենց այդ պարիսպների ներսում: Եվրոպական երկրներից օրինակ ենք ուզում վերցնել, սակայն այն որ Եվրոպական շատ երկրներում անգամ այդ ցանկապատի բարձրությունը չի գերազանցում գոտկատեղը դա փաստ է, ինչքան էլ ուզում է նա հարուստ լինի կամ պաշտոնյա: Հասարակությունը եւ Ժողովուրդն է իսկական պետության հարստությունը, նրա հիմքի վրա է պետությունը ամրանում եւ հզորանում: Եվ այդ պարիսպապատ ուղեղով իշխանությունները իրենց հեռվացնում են հասարակությունց եւ ժողովրդից, կարծես վախենալով անգամ իրենք իրենցից: Մեր իշխանավոները ինչու՞ են այդքան թիկնապահներ պահում, որովհետև այնքան մեղք են գործել իրենց կյանքում, որ նույնիսկ վախենում են իրենք իրենց ստվերներից:   Եթե հիմա ժողովուրդը հիասթափված հեռանում է Հայաստանից, ապա մի քանի տարի հետո մենք պետությունը կզգա այդ աղետի սարսափելի հետևանքները: Հայկական բանակում համալրող զինվորների հարցում դա աղետալի արդյունք է, կգա ժամանակ երբ երիտասարդներ չենք ունենա որպեսզի ուղարկենք ծառայելու Հայոց բանակում: Եւ ինչքանով հասկանալի է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի վերջին փոփոխությունները կապված էին հենց այն գործոնի հետ, որպեսզի կարողանան Հայկական բանակը համալրեն զինկոչիկներով: Մի քանի տարի հետո ստիպված կլինենք օրենքով ամրագրել, որպեսզի կանայք եւս ծառայեն բանակում: Տեղին է նշել այն խոսքերը`  թուրքի մոլլեն ասում է « Ինչու գնալ եւ կռվել հայերի հետ, եթե կարելի է սպասել, միեւնույն է նրանք իրար հոշոտելու են եւ այն ժամանակ կգնաք եւ կտիրեք իրենց եղած չեղածին »: Կարծում եմ թուրքի մոլլեն այդքան խելացի չէր գտնվի, որպեսզի այդպիսի արտահայտություն աներ, կարելի է եզրակացնել որ էլի հայերն են հուշել նրան այդ միտքը: Հայաստանի այս անկումը եւ ինքնախաբեությունը մեզ վնաս է հասցնում, մենք վախենում ենք ընդունել այն փաստը, որը կա ներկայումս: Այն մարդիկ ովքեր քննադատում են ներկայիս իշխանություններին քարկոծվում են եւ հետապնդվում, կարծես թե նրանք հանցանք են գործում հայրենիքի եւ ազգի նկատմամբ: Սակայն հիշեցնեմ որ դրանք երբեք էլ կապ չունեն մեկը մյուսի հետ: Իշխանություններ եւ կուսակցություններ կգան եւ կգնան իսկ հայրենիքը եւ ազգը կմնա: Սակայն հայկական գործոնում լինում է եւ հակառակը, կուսակցությունները հավերժ են իսկ ժողովուրդը եւ պատմությունը անցողիկ: Ինչպես կարելի է համոզվել ՀՀՇ-ականների տարբերակում: Սակայն մեզ մոտ ամեն ինչ արդեն կարծես ասված է ինչպես ասում է մի երգում: Մեր տեղը ամեն ինչ արդեն որոշել են իրենք, ամեն ինչ ծախելով օտարներին հարստացան դառնալով Մարկոս աղա Ալիմյաններ   եւ սուտ Մանթաշովներ: Իսկ ամբողջ ազգին դարձնելով Գիքորներ եւ Պեպոներ: Իրենց ձեռքին վերցնելով պետությունը նրանք կարողացան ժողովրդից հանել անգամ աղքատի վերջին շապիկը: Եթե հայացք նետենք պատմությանը եւ մեր գրականության մեջ թողած ժառանգությանը կտեսնենք որ, մեր ժամանակները ոչնչով չի տարբերվում միջնադարից, նույն հարստահարումը, ցարական չինովնիկների բռնությունները եւ խոշտանգումները, նույն աղքատի անելանելի վիճակը: Ովքեր չեն եղել Երևանի Վրացյան փողոցում կառաջարկեի գնալ եւ տեսնել կհամոզվեք ինքներդ թե մեր Ազատ Անկախ Հայաստանը որտեղից է սկսում եւ որտեղ է վերջանում: Միևնույն է կգան տարբեր կուսակցություններ եւ իշխանություններ իրենց սուտ խոստումներով ու առաջարկություններով սակայն երկրի վիճակը չի կարող փոխվել, քանի հայրենիքի եւ ժողովրդի վիճակը ցավող չկա: Մեզ պետք է Բոլիվյան Հեղափոխություն, որը իրենից հերթին սոցիալական հավասարության ուղով է ընթանում: Հայաստանի Հանրապետության նախկին եւ ներկայիս իշխանավորները կարողացել են առաջին հերթին ապահովվել իրենց անձեռնամխելիությունը այսինքն իրենց քարոզներով եւ պրոպագանդայով մեզ վախեցնելով են Սոցիալիզմ ու Սոցիալիստական բառերից նրանք իրենց Դեմոկրատ կոչելով հարստահարում եւ բռնանում են հասարակության վրա: Սոցիալիստական բառը չի նշանակում որ գնալ Լենինի քարոզած Կոմունիստական ուղով: Սոցիալիզմը կարելի է տեսնել Շվեդական պետություն տարբերակում, որը ունենալով անգամ թագավոր եւ իշխանական համակարգ կարողանում է իր երկրի բնակիչներին ապահովվել ամեն ինչով, այդ երկրում ընդհանրապես գոյություն չունի չքավոր խավ կամ կամ մուրացկաններ: Ինչպես Հուգո Չավեսը կարողացավ Բոլիվյան Հեղափոխությունով երկրի մոնոպոլիստներից ազգայնացել երկրին պատկանող խոշոր ռազմավարական ձեռնարկությունները: Այնպես էլ Հայ ժողովուրդը պետք է օրինակ վերցնի այդ երկրից, վերջապես կամք ունենա իր ուսերից թոթափելու Ֆիոդալական բռնապետության լուծը եւ պետք է ընտրի իր անցումային այդ տարբերակը: Եւ միայն ազգայնացնելով երկրին պատկանող` էներգետիկ համակարգը, հեռահաղորդակցությունը, երկաթգիծը եւ գազը, հացահատիկի ներկրումը, այլ կարևոր սննդամթերքի ներմուծումը ու վաճառքը: Պետությունը պետք է բոլոր խոշոր համակարգեր վերահսկի բայց ոչ թալանի: Սփյուռքում ունենալով հզոր հնարավորությունները եւ անհատ գործերեցներ, որոնք պատրաստ են և կարող են մեր սեփական հայ քաղաքացուն դարձնել երկրի տնտեսության զարգացման մասնակիցը: Սոցիալիստական հավասարության եւ մրցակցության մեջ Չինական պետության մշակած մոդելը կարողացավ ապացուցել, որ նրանք ընտրել են իրենց համար ճիշտ ուղին, իսկ մենք դեռրս փնտրտուքի մեջ ենք, չկարողանալով կողմնորոշվել, թե նախնտրում ենք ստրկության եւ ֆիոդալական լուծը: Ինչու պետք է մենք կողմնորոշվենք երբ մեր փոխարեն որոշել են նրանք` մեր իշխանավոները, իսկ մեր զավակների փոխարեն որոշելու են նրանց զավակները: Մեր տառապանքը եւ մեր ստրուկի կարգավիճակը մենք փոխանցելու ենք մեր զավակներին: Մեր երկրում հարգանքը սեփական ժողովրդի հանդեպ դարձել է մասնավոր սեփականություն: Իշխանավորների քմահաճույքից եւ տրամադրությունից է կախված հարգել կամ չհարգելը սեփական ժողովրդին, այսօր կուզեն հարգել ժողովրդին, իսկ վաղը եթե ուզենան կարող են ոտատակ տալ եւ տանկերի թրթուրների տակ կճզմեն, նրանց տրամադրությունից է կախված ժողովրդի ինքնասիրությունը եւ հպարտությունը ունենաը: Նրանք են այսօր պատվիրում երաժշտությունը, իսկ մենք միայն նրանց երաժշտության տակ պարող ենք: Ազգային արժեքների կրող մարդը, առաջին հերթին պետք է գնահատի սեփական ժողովրդին: Պարոն նախագահը երկար տարիներ աշխատելով անվտանգության համակարգում, հետո որպես վարչապետ եւ նախագահ չգիտես ինչու զարմացած դեմքով հարց է տալիս իր վարչապետին թե այս ինչպե՞ս անհայտացան պետական գումարները: Էվրիկա՜ դա ինչ նոր բացահայտում էր նրա կողմից… Լևոնի ժամանակներից այդ երկիրը թալանում են, իրենք միայն նոր են բացահայտել, կարելի էր անգամ այդ բացահայտողներին պետական մրցանակ շնորհել, թե չէ եթե հիմա բացահայտել են գոնե կիմանան թե դրանց հեղինակները ովքեր են կամ ինչպես կարելի է պայքարել դրա դեմ: Այս թատերական բեմադրությունը այնքան երկար է, որ իրար հաջորդած սերնդափոխված խեղկատակները շարունակում են ազգային բարեփոխումների իրենց փորձված տարբերակները առաջարկել եւ իրագործել: Դե քանի մեր գլխին կանգնած է երաժշտությունը պատվիրող թամադան, ուրեմն մեզ մնում է լռել ու միայն պարել: Դե մեզ ուրախ ժամանց, իմ Հայ Ժողովուրդ:   Իսկ վերջում կցանկանաի մեջ բերել այն մեծերի խոսքը, որոնք կարդալով այս տողերը կարող են պիտակավորել և որակավորել…

«Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թէ կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար».

Միքայել Նալբանդեան

Բայց մինչև երբ. պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը…

ՐԱՖՖԻ    Ազատամարտիկ Վ Հովհաննիսյան 07/10/ 2012 Իսպանիա © VH

 

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s