Վարդան Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից, Տեսակետ

Վարդան Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից

Վարդան Օսկանյանին զրկեցին անձեռնմխելիությունից
02 Հոկտեմբերի 2012 — 15:53

ԱԺ-ում քիչ առաջ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռմխելիությանուից զրկելու մասին փակ գաղտնի քվեարկության արդյունքները։
Ըստ նրա՝ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի տվյալներն են. «129 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71-ը։ Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, մնացածը՝ դեմ»։

Այսինքն՝ ԱԺ-ն որոշեց զրկել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունց եւ նա որպես մեղադրյալ ներգրավվեց «Սիվիլիթասի» գործում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ-ին միջնորդություն էր ներկայացրել «Սիլիվիլիթաս» հիմնադրամի միջոցով փողեր լվանալու վերաբերյալ քրեական գործում Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:

HayNews.am   http://haynews.am/hy/1349179186 

Զարմանալի է թե ինչ կատարվում է Օսկանյանի հետ համարել Օսկանյանյան գործոն; Այսինքն Վ. Օսկանյանին կալանավորեու հարցը այնքան ցավալի չէ որքան այն պատգամավորների: Ինչքան հ այտնի է մեր Ազգային Ժողովը 129 պատգամավորից, միայն 64 պատգամավոնր է կարծես մտահոգված կամ պարտաճանաչ կատարում իր աշխատանքը: Իսկ թե ինչու Օսկանյանին հարցի վերաբերյալ նրանք ձեռքերը լ վացին և փորձում են գրավել մի դիրք, որը կոչվում է ես քեզ դու ինձ: Բայց մոռանում ենք, որ այդ պատգամավորները դրանք ժողովրդի ընտրյալներ են և իրենց առաքելությունը ոչ թե պաշպանել սրան նրան կամ սեփակն ընկերոջը կամ դրացուն, այլ նրանց առաքելությունը պաշպանել արդարությունը և ժողովրդի շահը: Պատգամավորներից շատերը մտածում է թե դա դավաճանություն կլինի Օսկանյանին այս պահին չօգնել, մոռանում են մի բան, որ չդավաճանելով Օսկանյանին նրանք դավաճանում են իր ժողովուրդին: Եթե հաշվի առնենք այն փաստը որ դա ոչ թե կոռուպցիա է այլ դավաճանություն, նա որ թե դասախոս էր կամ ինչ որ բաժհիմնարկի աշխատող, այլ ինչպես դուք եք ասում Պետական Այր: Նա ժամանակին և հիմա էլ տիրապետում է պետական գաղտնիքներին, եթե դեռ այդպիսի բաներ կան: Այսինքն ինչով կարելի է համոզվել, որ Օսկանյանը կամ նրան պաշտպանող պատգամավոներից շատերը ընդունակ չեն գումարով ծախել իրենց Ընտրողներին ժողովրդին և անգամ Հայրենիքը: Իսկ եթե այդպես է արդեն հասկանալի է դառնում Ազգային Ժողովում ինչպիսի մարդիկ են հավաքվել: Օսկանյանից ոչնչով չեն տարբերվում թաքցնելով կամ « յան» տալով: Իսկ Օսկանյանը այն ժամանակ որ խառնվում էր այդ կեղտոտ խաղերին թող լավ մտածեր ինչ է անում, քանի բռնված չեն դա կոչվում է բիզնես, իսկ երբ բռնվում են ուզում են մի ներեղություն խնդրելով վերջացնեն: Հիշենք երբ մեկը մի ծամոն էր գողանում նրան հոշոտում են, իսկ որ միլիոններ են ուտում ուզում են դառնալ ազգային սիրելի քաղաքական մի աստղ, որպեսզի ներվեն իր հանցանքները: Իսկ եթե արդար է և թափանցիկ մեր ազգային ժողովը հարկավոր է հրապարակել այն պատգամավոների անուները որոնք մասնակցել են կամ այդպես ասած « յան» են տվել 129 պատգամավորի անուններև և այն շատ հետաքրքիր է իմանալ այն 1 Անվավեր է ճանաչված քվեաթերթիկ լրացնող պատգամավորը, որը զարմանալի լի լինի որ նա լրացնելու ձևռ չի իմացել: Կարելի է նաև հպարտանալ որ գոնե նորմալ աշխատող 64 պատգամավոր ունենք:

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s