Պետական Մրցանակ Դավաճաններին « Տերովին տերն է տարել, իսկ անտերին գելը »

Պետական Մրցանակ Դավաճաններին

« Տերովին տերն է տարել, իսկ անտերին գելը »

1992 թվականին հուլիսի 13- ը Շահումյանի շրջանի անկման օրն է, կարծես թե մոռացվել է մեր հաղթանակների ստվերում, սակայն այդ ողբերգության հարվածը այնքան մեծ էր ու ողբերգական, որի հետեւանքները մինչեւ հիմա չի սպիացել, հազարավոր շահումյանցիներ դառնալով փախստական սփռվել են աշխարհով մեկ: Այն ժամանակ երկրում տիրող տնտեսական ճգնաժամը եւ քաղաքական ներքին գզվրտուքի պատճառով հասարակության աչքից վրիպել էր այդ ողբերգության պատճառները: Շահումյանից մազապուրծ փախած բնակչության այդ գաղթը տեսնողները երբեք չեն կարող մոռանա դա, նույն տեսարաններն էին ինչպես 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ, երկար ձգվող գաղթականների քարավանները, սոված անոթի լեռներով եւ ձորերով մերկ առանց կոշիկների եւ հագուստի, շատերը այդ գաղթի ճանապարհներին կորցրեցին իրենց հարազատներին, անգամ իրենց նորածին երեխաներին չկարողանալով փրկել: Իսկ հակառակը ամեն տեղ ադրբեջանցի դիվանագետները կարողանում են բարձր ամբիոններից աղաղակել ու բարձրաձայնել իրենց գրավյալ տարածքների կամ Խոջալուի հարցը բարձրացնել, իսկ մեր Հայաստանցի դիվանագետ կոչեցիալները ինչպես ասում են « էշի ականջում քնած են » հետո էլ ասում ենք թե թուրքերը լավ դիվանագետ են: Այսքան տարիների ընթացքում չգտնվեց մի հայ բարձրաստիճան պաշտոնյա, որպեսզի խոսեր կամ բարձրաձայներ այդ մասին` Շահումյանի մասին, Գետաշենի, Արծվաշենի, ինչու՞ այդպես անփույթ ենք գտնվել մեր ազգի եւ ժողովուրդի հանդեպ: Եւ չգտնվեց եւ ոչ մի դիվանագետ որպեսզի հարց տար, թե ինչպես եղավ որ Նախիջևանը հայաթափվեց… Նույն ճակատագիրն էլ համոզված եմ որ Ջավախքին է սպասում: Այն ժամանակ մեղքը բարդեցին սովետական իշխանությունների վրա, իսկ հիմա անկախ պետություն ենք, կարող ենք հայանպաստ գործ անել, այս անգամ էլ Կրեմլը չի կարող խոչընդոտել, եթե իրոք անկախ պետություն ենք կոչվում: Մեր պետություն այսքան տարիններին նույնիսկ չկարողացավ Արցախի պետականությունը ճանաչել, իսկ համեմատվելով թուրքերին կարելի է օրինակ բերել նույն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ինչպես գիտենք միայն թուրքերն են ճանաչել նրա պետականությունը, եւ այս քանի տարի է այդ կարգավիճակում գոյություն ունի եւ ապրում է: Թուրքերը անգամ տեր են կանգնում թուրքալեզու կամ մահմեդական իրենց հավատակիցներին, իսկ մեր իշխանության ներկայացուցիչները վախենում են անգամ ջավախքահայության կամ մի որեւե հայի մասին մասին խոսել… Սիրիահայերի օրինակը վառ ապացույց… Դա նրանից է, որ ինչպես մեր ժողովուրդական ասացվածքն է ասում « Տերովին տերն է տարել, իսկ անտերին գելը » : Եթե մեր իշխանությունները այդպես անփույթ է սեփական ժողովրդի ճակատագրով, ապա օտարերկրյա դիվանագետները կարող են այդպիսի արտահայտություններ թույլ տար ինչպես Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: 1988 թվականին Ղարաբաբաղյան պայքարի ոգին այնքան մեծ էր, որ անգամ Խորհրդային հզոր Կայսրությունն էր սարսափում, իսկ հիմա Անկախ Հայաստանի ժողովուրդը վախի եւ սարսափի մթնոլորտում է ապրում քան թե Սովետական իշխանության տարիներին: Ինչու՞ է այդպես, նշանակում է կոմունիստական իշխանությունները ավելի մարդասեր են եղել քան ներկայիս դեմոկրատ կոչվող իշխանությունները: Այն ժամանակ « Վհուկների որսը » հասկանալի էր, կար Կրեմլ կար ԿԱԳԲԵ իսկ հիմա ինչ է այդ ամենը, նշանակում է անիմաստ էր անկախությունը, անիմաստ էր այն հռչակագրերը, որոնք ընդունվեցին: Մենք անկախությունը ձեռք բերեցինք որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, եւ ոչ հակառակը: ՀՀՇ-ականները ավելի սարսափելի եղան քան այն Բերիայի НКВД: Սակայն այքան տարի անցնելուց հետո նրանց հանցագործութուններին այդպես էլ քաղաքական գնահատական չտրվեց: Գնահատական չեն ուզում տալ, թող գոնե մրցանակ տան: Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է սահմանեն մի պետական մրցանակ իր մրցանակային ֆոնդով, որպես « Ամենալավ Դավաճան » շքանշանով, եւ կարծում եմ բացի Լևոն Տեր-Պետրոսյանից շատերը կհավակնեն այդ պարգեւին: Մեր ազգային ժողովում նստած են մարդիկ, որոնք արդեն քսան տարուց ի վեր մշտական պատգամավորներներ են, ամոթ չլինի ասել, այդ ինչպե՞ս է, որ փոխվում է միջազգային դրությունը, տնտեսական վիճակները, եւ անգամ միջազգային կլիման, իսկ նրանք մնում են նույնը աթոռին գամված: Հետո էլ Հանրպետության նախագահը դժգոհում է թե կառավարությունը լավ չի աշխատում: Իսկ հարցրել եք թե այդ կառավարությունում աշխատող « յուղալի կտորները » հենց այդ պատգամավորների մոտիկ հարազատներն են ուտում: Ամեն մեկը իր « մոտիկին » մտցրել է նախարարություն, որպեսզի ինչպես իրենք են ասում «կթեն… »:

Գոնե կառավարական շքանշանով պարգևատրեն Շահումյանը հանձնողներին, կարծում եմ առաջինը պետք է այդ պարգեւը տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ կարելի է անգամ հետմահու պարգեւատրել նրա թիմակից « լավ ախպերներին »  անգամ: Իսկ այդ ամենը չբացահայտումները, որոնք մնաց անցյալում ծնում են նոր հանցանքներ: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը միտինգ է անում, ժողովուրդը գլուխները կախ գնում են այդ սուտ ճառերը լսելում, բոլորն էլ գիտակցում են որ դա աթոռի կռիվ է, սակայն սովորության համաձայն գնում են, մեր քաղաքական դաշտը ծերացել է հարկավոր են նոր դեմքեր, որոնք կապ չունենան ՀՀՇ-ականների կամ սուտի մուտի կուսակցություններ հետ: Ամբողջ արաբական աշխարհը ցնցվեց Ֆեյսբուկյան հեղափոխությունից, այդ երկրների երիտասարդները կարողացան այնտեղ պահանջել իրենց իրավունքները, սակայն մեզ մոտ Հայաստանում կարծես թե ամեն ինչ հոյակապ է: 1988 Թվականին մեր երիտասարդությունը կարողացավ ապացուցել աշխարհին, որ ունի նպատակ, պայքարելու ցանկությունը եւ ազատության ոգի, անգամ տեր կանգնեց իր արյան գնով պաշտպանելու իր ձեռքբերումները: Իսկ այժմ մեր երիտասարդներին նայելիս սարսափում ես, գտել են կարծես այն «ազարտը », որը հենց իր ոգին է սպանում` փարթիներ, կազինոներ եւ ժամանց, իսկ մեր հարգարժան օլիգարխները կարողանում են դրանից օգուտ քաղել, դե ինչպես մեզ մոտ ընդունված է ասել « Բարի ժամանց ձեզ հարգելի երիտասարդություն…. »

 20/09/2012 © VH

 

 

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s