«Ինչպես տնկեցիր շիվը, այնպես էլ այն կաճի »

 Այն որ Հայաստանին ունենալով Ատոմակայան դա չի նշանակում, որ մենք տնօրինում ենք դա, դա ստրատեգիական մի կարեւոր նշանակություն ունեցող օբիեկտ է, որը մեր իշխանությունները սեփական գրպանի համար ծախեցին ռուսներին: Ես վաճառել բառը չեմ օգտագործում, քանի որ չի վաճառվել ծախվել է: Այն որ Հայաստանի Հանրապետության բնակիչների վրա արտադրվող էներգիան ավելի թանկ է վաճառվում, քան հարևան երկրներին դա փաստ է: Եւ դա դեռ քիչ է նորից պատրաստվում են կառուցել ատոմակայանի մի նոր բլոկ: Հայաստանին Հանրապետության իշխանությունները ծախեցին այն կարեւոր նշանակություն ունեցող բոլոր ինֆրաստրուկտուրանները` որով սնվում էր երկիրը պետություն: Նրանք ծախելով էներգետիկան, գազը, երկաթգիծը, ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը, կապը եւ այլն: Հայաստանը հիմա միայն հանդիսանում է միայն սպառող երկրի, որը ամեն ինչ գնում է ուրիշներից, չհաշված այդ մանր- մունր առեւտուրը: Այս ակնարկի հիմնական պատճառները այն էր, որ մամուլում կարդացել էի թե ինչպես է Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյը հայտարարել էր « Որ առանց ռուսների, հայերը ոչինչ են »: Հիշեցի դեռեւս մի քանի ամիս առաջ այն պատմությունը, որը պատմել էր իմ ծանոթներից մեկը, որը աշխատում է նույն այդ երկաթգծում ինչպես ասում են « Հարավկովկասյան երկաթուղ ՓԲԸ » : Պատմությունը վերաբերվում է Հայաստանի երկաթգծի սեփականատեր Շեւքեթ Շայդուլին, որը ինչքան գիտեմ ազգությամբ թաթար է, որը ինչպես ներկայացրել էին ահաբեկում եւ նվաստացնում էր իր աշխատողներին անգամ սպառնալով թլպատել նրանց: Բանը այն է որ վերջերս « Առավոտում » կարդացի Հռիփսիմե Ջեբեջյանի 2010-06-23 « ՄԵՆՔ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՓՈՂ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ» հոդվածը, որտեղ խոսվում էր հենց այդ վիրավորանքների եւ թլպատման` մահմեդական այդ ավանդության մասին: Ճիշտն ասած ինձ թվաց թե իմ ընկերը կատակում է, սակայն այս վերջի այս հոդվածը գրելու ժամանակ փորձեցի գտնել որոշ նյութեր եւ հանդիպեցի Հռիփսիմե Ջեբեջյանի այս հոդվածին: Կցանկանաի մեջ բերել այդ հոդվածի տողերը անփոփոխ:

«Մի նաչալնիկ այնքան ջղայնացրեց, որ Շայդուլինը գոռաց՝ զզվացրիր դու արդեն, ես քեզ կթլպատեմ »: Երբ մյուս աշխատակիցները շեֆին հարցրել են, թե ինչու է այդպես վիրավորում աշխատակցին, ազգությամբ թաթար Շայդուլինը պատասխանել է, որ իրենց ավանդույթներով թլպատումն այնքան էլ վատ բան չէ»: Ինչպես երևում էր հոդվածը մի քանի տարվա վաղեմություն ուներ, եւ ինչպես երեւում էր մեզ Հայերիս մոտ ազգային արժանապատվություն կոչվածը մնացել է հեռու անցիալում: Կցանկանաի կիսատ թողնել այս պատմությունը եւ անցնել մի պատմության, որ կարծում եմ ընթերցողները կարող են զուգահեռներ անցկացնել ներկայի եւ անցիալի միջեւ:

« ( 1750 թ ) Վարանդայի իշխան Մելիք Շահնազարի եւ Փանահ խանի միջեւ հանցավոր դաշինքի կազմավորմանը եւ Շուշիում Փանահ խանի բնավորումը: Փանահ խանը Շուշիում հաստատվելու առաջին իսկ օրերից նախաձեռնել է բարձրավանդակի դիրքային տեսանկյունից միակ խոցելի հյուսիսային եզրագծի երկայնքով աշտարակներով ամրացված ընդարձակ բերդապարիսպի շինարարությունը »: Սրանք պատմական աղբյուրներից վերցրած տողեր են: Հայ ժողովուրդը Արցախի բնակչությունը անգամ դարեր հետո էլ չկարողացավ մարսել Վարանդայի իշխան Մելիք Շահնազարի սարքած « ապուրը »: Քանի դար է անցել, բայց հետեւանքները որքան գնացին այնքան ավելի բարդացան և խորացան: Այն ժամանակ էլ երբ Փանահ խանը սպառնում էր հայերին թլպատել, եւ արդյունքը տարիներ հետո երևաց երբ բարձրացրեց Շշուշվա բերդի պարիսպները: Ի՞նչ եք կարծում մելիք Շահնազարների ժառանգները հիմա որտեղ են… Կարելի է գործելաոճից կռահել, քանի որ դա գալիս է ժառանգական, գեներով: Մելիք Շահնազարի դավաճանության պտուղները մինչեւ հիմա վայելում ենք մենք, դրանից առաջ վայելել են մեր պապերը, իսկ հիմա այդ մելիքի ներկայիս ժառանգների ցանած բերքը, վայելելու են մեր թոռներն ու ծոռները: Այս ողջ դարերի ընթացքում մենք չկարողացանք թոթափել մեզ Սյունաթողների լուծը: Այս լուսավոր դարում համաշխարհային այս առաջընթացում ազգերը թոթափում են բռնատիրության եւ ստրկության լուծը, իսկ մեզ Հայաստանում ընդհակառակը թափով ծաղկում եւ զարգանում է այն: Սա ազգային անվտանգության հարց է, այստեղ ազգի ճակատագրի եւ ապագայի հարցն է, մեր իրավապահպան մարմինները, անգամ իրավասություն չունեն սեփականատերերի` օլիգարխների պատկանող կառույցները վերահսկել, մանավանդ եթե նրա սեփականատերը Ռուսաստանի քաղաքացի է, կամ էլ կապ չունի թե ինչ ազգության է պատկանում: Մի օրինակ բերեմ, որը դեռևս տասնամյակների պատմություն ունի, դեռևս Վանո Սիրադեղյանի նախարարության օրոք վեցերորդ վարչության պետը հետաքննություն էր սկսել հանցագործ խմբավորման բացահայտման գործում, վարչության օպերատիվ գործողությունների ընթացքում լինում են ձերբալություններ, հետո պարզվում է, որ դրանցից մեկը ինչ որ կապ ունի Վանո Սիրադեղյանի հետ: Արդյունքում վարչության պետը ազատվեց աշխատանքից եւ ինչքան գիտեմ այդպես էլ նա չկարողացավ վերականգնվել այդ համակարգում: Այս պատմությունը ինչու հիշեցի, որովհետև ինչպես մեր ժողովուրդն է ասում « Ինչպես տնկեցիր շիվը, այնպես էլ այն կաճի »: Այնպես որ այն շիվերը, որոնք տնկել ենք այն ժամանակ արդեն հաստաբուն ծառեր են դարձել, եւ նրանց ուղղել կամ փորձել որեւէ բան անել, ապա դա անհնար է մեզ հարկավոր է մի փայտահատ, որը կարողանա ճիշտ կողմնորոշվել, թե որ ծառը պետք է կտրել, իսկ որը պատվաստել: Ինչպես տեսնում ենք դեռ Հայաստանում այդ քաղաքական ծերակույտում չկան փայտահատներ, սակայն նրանց մեջ շատ են նաև մոլախոտերը:

20/09/2012 © VH  Վարդան Հովհաննիսյան

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s